ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 33
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լեո
Ղազարոս Աղայան

Ա. Խինչին
Խորհրդային երիտասարդության բազմակողմանի, իրական կրթություն

Նունե Մովսիսյան
Գրականության դասագրքի մեր մոդելը` հեղինակի գիրք + լեզվադարան + ձայնադարան + տեսադարան

Մերի Առաքելյան
Երաժշտությունը միջին դպրոցում

Մեթոդական մշակումներ

Գեղեցիկ Սահակյան
Էլեկտրոնային խաղերը` որպես մաթեմատիկական խնդիրների լուծման միջոց

Արմինե Գյոնջյան
Նախաթվային և նախաայբբենական շրջան. նախագիծ

Դավիթ Մինասյան
Հաշվարկման համակարգեր

Ուսումնական նյութեր

Ժաննա Հակոբյան
Фразеологизмы о животных

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Պաուլո Կոելիո
Խորհուրդներ լեռնային գագաթները բարձրացողներին

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սարգիս Գալոյան
Ֆինլանդիայի հանրակրթական համակարգը (1)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Արմինե Թոփչյան
Ուսումնական գործունեության ուսումնասիրության արդյունքների արձանագրում-ամփոփումը` որպես գնահատման արդյունավետ միջոց

Նաիրա Նիկողոսյան
Ստեղծագործական բաց հավաք

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ
Գրականության դասագրքի մեր մոդելը` հեղինակի գիրք + լեզվադարան + ձայնադարան + տեսադարան

Գաղտնիք բացած չեմ լինի, եթե ասեմ, որ մեր իրականության մեջ դասագրքերը` մասնավորապես գրականության, վաղուց սպառել են իրենց և այլևս չեն կարող բավարարել ո´չ ուսուցչին, և ո´չ էլ մեր ժամանակների սովորողին: Գրականության դասագրքերը ի սկզբանե պետք է որ սովորողին օգնեին մոտենալու գրողին, բացահայտեին նրա ստեղծագործությունները, մինչդեռ հակառակն է ստացվում: Այս կամ այն հեղինակի այս կամ այն գործի մասին կարդալով, առաջադրանքները գրելով` սովորողը չի բացահայտում գրողին ու նրա ստեղծագործությունը: Եվ գիտե՞ք ինչու: Որովհետև կա պարտադրանք, ու ինքը` սովորողը, զրկված է ընտրելու հնարավորությունից ու պիտի կարդա այն, ինչ հրամցնում է դասագիրքը: Լավ դասագիրքը լավ ուսուցչի նման, իմ կարծիքով, պետք է ուղղորդի, առաջարկի կամ էլ խորհուրդ տա: Էլ չեմ խոսում գրականության դասագրքում զետեղված առաջադրանքների մասին, որոնք շատ հաճախ ոչ այնքան գեղարվեստական, գեղագիտական բնույթի են, որքան լեզվական (կարծես չէր կարելի այդ ամենը անել հայոց լեզվի դասաժամին): Ի՞նչ անել. կազմել նոր դասագրքե՞ր: Նոր դասագիրքը, եթե անգամ այս պահին այն լավագույնն է, մինչև տպագրության հասնելը արդեն կկորցնի այդ պիտակը շատ պարզ պատճառով. ժամանակը չի սպասում, այսօրվա արդիականը վաղը կդառնա արդեն ոչ այնքան արդիական: Արդյունքում կունենանք այն, ինչ հիմա´ ունենք`գումարների չհիմնավորված ծախս+մշտապես դժգոհ ուսուցիչ+չսովորող սովորող: Բա հիմա ի՞նչ անենք: Շատ պարզ մի բան, որը վաղուց պիտի արած լինեինք` մի կողմ դնենք գրականության դասագիրքը: Ավելի լավ դասագիրք, քան իրենց` գրողների գրքերն են, համենայնդեպս, ես չգիտեմ: Ամեն ինչից առաջ և ամենից ինչից հետո, կարծում եմ` գրականության ուսուցիչը պետք է ձգտի ընդամենը սեր արթնացնել գրականության, ասել է թե`ընթերցանության նկատմամբ: Ասում եմ ընդամենը, որովհետև գրականությունը նկարչության, երաժշտության նման արվեստի ճյուղերից մեկն է և, բնականաբար, հասու չի կարող լինել բոլորին: Չէ՞ որ նկարել կամ նվագել սովորում են նրանք, ովքեր որոշակիորեն ձիրք ունեն: Այդ իսկ պատճառով, գրականության դաս ասելով ես հասկանում եմ` կարդալ հեղինակի ստեղծագործությունն ու կազմակերպել բանավոր և գրավոր քննարկում` նպատակ ունենալով ձևավորել կարծիք և վերաբերմունք:

Գրողի գիրքը որպես դասագիրք ունեցող սովորողը շատ ավելի մեծ ընտրության հնարավորություն է ստանում կարդալու այն, ինչը հոգեհարազատ է իրեն, իր ներաշխարհին: Ծանոթությունը գրողի հետ կայացած է, սակայն, բնականաբար ոչ բավարար սիրելու նրան` գրողին կամ նրա ստեղծագործությունը: Ահա այստեղ է, որ օգնության են հասնում ՏՀՏ միջոցները: Հետաքրքրությունը այս կամ այն գրողի հանդեպ կտրուկ մեծանում է, երբ սովորողին առաջարկում եմ համացանցից օգտվելով` կազմել լեզվադարան: Պայմանը հետևյալն է` համացանցից կարդալ և հանել գրողի մասին այն ամենը, ինչ կարևորում է ինքը` սովորողը: Լեզվադարանի մաս են կազում կենսագրական տեղեկություններ, հավանած ստեղծագործություններ, հետաքրքիր հուշեր, լուսանկարներ, որոնք դառնում են ուսումնական նյութեր:

Սեփական լեզվադարան կազմելուց հետո սկսում ենք ձայնագրությունները: Իմ խնդրանքով սովորողը անգիր է սովորում հատկապես այն բանաստեղծությունը կամ այն հատվածը, որը ինքն է ընտրել: Անգիր սովորելուց հետո սկսվում են ձայնագրման փորձերը: Այս փուլում մի շարք լեզվական խնդիրներ են լուծվում` արտասանական, առոգանության, բանավոր խոսքի մշակման և այլն: Սովորողը շատ հաճախ ոգևորվելով` ինքն է առաջարկում էլի ձայնագրվել: Երբեմն սովորողներն իրենք իրենց ձայնագրում և արդեն պատրաստի ձայնագրությունն են ուղարկում էլեկտրոնային փոստի միջոցով: Ընդ որում, սովորողը շատ հաճախ ունենում է ինչպես անհատական լեզվաձայնադարան, այնպես էլ` անհատական տեսադարան:
Բնականաբար, լինում են հաջողված, և ոչ այնքան հաջող ձայնագրություններ (բնավ ի նկատի չունեմ ձայնագրման որակը): Հաջողված ձայնագրություններն էլ օգտագործում ենք ուսումնական ֆիլմեր պատրաստելիս կամ էլ տեղադրվում է կայքում: Սակայն պիտի ասեմ, որ եթե սովորողը, անկախ ամեն ինչից, ուզում է իր տեսանյութը ունենալ, ես միայն ոգևորում եմ: Ոչինչ, որ այնքան էլ լավ չի արտասանում, ոչինչ, որ տեսանյութը լավ չի ստացվում, միևնույն է, ոչ այնքան հաջողված տեսանյութերը անպայման ցուցադրվում են գրադարանում կամ ֆիլմադարանում, իսկ առավել հաջողվածները`ուրբաթ օրերին: Սովորաբար տեսանյութեր պատրաստելուց առաջ քննարկում է կազմակերպվում`ինչպես նկարահանել, ինչ երաժշտություն կցել և այլն: Քննարկում է կազմակերպվում նաև տեսանյութերը պատրաստելուց հետո` նկատված թերությունները հետագայում չկրկնելու համար: Եթե կան հաջողված ձայնագրություններ, համապատասխան նկարներ կամ տեսանյութեր` այս ամենը միացնում ենք և մոնտաժային ծրագրի օգնությամբ պատրաստում տեսաֆիլմ:

Այս ամենի արդյունքում`

  • սովորողը ծանոթանում է, կարդում է, սիրում է գրողին, նրա ստեղծագործությունները.
  • սովորողը ՏՀՏ միջոցները` համակարգիչ, մոնտաժային ծրագրեր, էլեկտրոնային փոստ, կայք, համացանց, թվային ձայնագրիչ, լուսանկարչական ապարատ և տեսախցիկ օգտագործելով` ձեռք է բերում կարևոր հմտություններ.
  • հավաքվում են բավականաչափ անհատական և դասարանական լեզվադարաններ, ձայնադարաններ, տեսադարաններ, վերջին հաշվով` ուսումնական նյութեր:

Փաստորեն, մենք արդեն ունենք Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Հովհաննես  Թումանյանի, Ավետիք Իսահակյանի վիրտուալ` աուդիո և վիդեո գրքերը:

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
Թամար Ղահրամանյան | 2010-10-05 14:17:11
Նունե ջան, շնորհակալ եմ, նյութդ հետաքրքիր էր և ուսանելի, կեցցես:
Մկրտչյան Մարինե | 2010-10-03 20:05:15
Նունե ջան, ես լիվին համաձայն եմ քեզ հետ: Ճիշտն ասած, երբ սովորում էի բարձր դասարաններում, գրականության դասագիրքը բացում էի միայն գրողների կենսագրությանը ծանոթանալու համար: Դեռ այն ժամանակ դա մեզ համար այնքան աղքատիկ էր: Ափսոս, որ մենք չունեինք ՏՀՏ_ներ: Շատ ուրախ եմ, որ մենք չունենք դրա պակասը, և մեր երեխաները, քեզ նման մասնագետների շնորհիվ, զինված լինելով ՏՀՏ-ներով, կարող են լիարժեք յուրացնել բարձրարժեք գրական գործեր: Քո շատ սիրելի Մարինե
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ