ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 37
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լուսինե Փաշայան
Անհատական համակարգիչ-դասընկեր

Լուսինե Բուշ
Դասն առանց դասագրքի

Մարինե Մկրտչյան
ՏՀՏ-ների կիրառումը երաժշտության դասերին

Հասմիկ Ղազարյան
Աուդիոգրքի ստեղծումը՝ կրթական նախագիծ

Արմինե Բաբայան
ՏՀՏ-ները «Արվեստ» դասընթացում

Մեթոդական մշակումներ

Гаяне Парванян
Перевод - в процессе обучения иностранному языку

Դավիթ Մինասյան
Կոդավորումը ինֆորմացիայի մշակման ժամանակ

Լիա Սայադյան
Թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ

Նունե Մովսիսյան
Դասի կազմակերպում նոթբուքներով

Ուսումնական նյութեր

Հայկազ Մարգարյան
Հարեմ

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Արմինե Պողոսյան
Թվերի աշխարհում

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Բայերն Մյունիչ
Չկա մեդիա, չկա կրթություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Նաիրա Նիկողոսյան
Սովորել-իմանալը «վարակել» է բոլորին...

Կոնստանտին Նալբանդյան
Թվային միջոցները էլեկտրոնիկա և ծրագրավորում դասավանդելու հանրակրթության արդյունավետ գործիքներ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Աշխեն Գրիգորյան
Էլեկտրոնային խաղերը որպես ուսուցման արդյունավետ միջոց

Նաիրա Դալուզյան
Ուսուցողական խաղեր

ԱՐՁԱԳԱՆՔ

Աշոտ Բլեյան
Կա մեդիա` կա կրթություն
Կա մեդիա` կա կրթություն

Վիլյամ Սարոյանը` «Ինչպես եք գրում» հարցին պատասխանել է. «Սկզբից գրում եմ վերնագիրը, հետո շարադրում եմ գրել»:
Այս տեքստի պատվերը նորից «Դպիրինն» է, նրա անխոնջ-խոնարհ-նվիրյալ խմբագիր` Սուսան Մարկոսյանինը, իսկ վերնագիրը ինձ հուշեց Նունե Մովսիսյանը, ում` թեմայի առումով արդիական «Չկա մեդիա, չկա կրթություն» հոդվածի թարգմանությունը անպայման կարդացեք «Դպիրի» այս համարում: Վերջին շրջանի իմ մանկավարժական հրապարակումները «Դպիրի» պատվերի կատարումն են: Այդպես է ստացվել:
Շնորհակալ եմ կրթահամալիրի էլեկտրոնային հրատարակչությանը, որ Հանրակրթական Դիջիտեքի օրերին թվայնացրեց իմ տպագիր ժողովածուները, հրատարակեց մանկավարժական հոդվածների էլեկտրոնային հատընտիրը: Ուռա՜, ես իմ ստեղծագործական արխիվով ամբողջությամբ մեդիայում եմ: Ես կամ, ինչպես իմ գործընկերները կան, սովորողները՝ սկսած երեք տարեկան սաներից, նրանց ծնողները, ովքեր շնորհիվ Հանրակրթական Դիջիտեք 2011-ի հայտնվեցին մեդիայում, դարձան ճանաչելի, հասանելի:

Այս մի տարին, որ բաժանում է նախորդ ստուգատեսից, դարձավ բոլորիս մեդիակարողությունների զարգացման ու հնարավորությունների դրսևորման շրջան: Այսքան ակնհայտ, որ բավական է ընդամենը Հանրակրթական Դիջիտեքի ներկայացրած ամփոփիչ ցանկում համապատասխան սովորող կամ ուսուցիչ հեղինակի տողում սեղմել համապատասխան հղումը, ու դուք մեդիայի ցանցում կդիտեք տեսանյութը` 800-ից ավելի` տեսանյութեր, հոդվածներ, էլեկտրոնային հաշվետվություններ, թվային միջոցներով ստեղծված այլ նյութեր: Ժյուրիի վիճակը նախանձելի չէ. պիտի կարողանա մի քանի օրում տասնմեկ անվանակարգերով («Տեսադասեր, էլեկտրոնային դասեր», ««Նոթբուք» ծրագրով ուսումնական նյութեր», «PowerPoint ծրագրով ուսումնական նյութեր», «Ուսումնական ֆիլմեր», «Տեսահոլովակներ (գրական, երաժշտական, գովազդային)», «Ռադիոհաղորդումներ», «Աուդիոգրքեր», «Ուսումնական աշխատանքի էլեկտրոնային հաշվետվություններ», «Համակարգիչ-դասընկեր ծրագրի նախագծեր», «Թվային միջոցներով ստեղծված այլ ուսումնական նյութեր», «Էլեկտրոնային գրքեր, հոդվածներ, թարգմանություններ») կարողանալ արդարացի ընտրություն կատարել, երբ ոչինչ ծածուկ կամ անհայտ չէ: Շնորհիվ մեդիայի, յուրաքանչյուրս ժյուրիի անդամ է: Մնում է, որ մենք օգտվենք մեդիաշնորհից, ուշադիր ծանոթանանք ու անաչառ գնահատենք:
Ստուգատեսից ստուգատես անցնող այս մեկ տարին մեր mskh.am-ը իրական երկրոդ աշխարհը դարձրեց կրթահամալիրի ուսուցիչների, սովորողների ու նրանց ծնողների համար:

Այս ստուգատեսը ունի մի էական առանձնահատկություն ևս: Նրա կազմակերպիչները` սկսած ստուգատեսի տնօրենից, մեր սովորողներն են: 11-րդ դասարանցիների մի մեծ խումբ պատվով բռնեց այս միջազգային քննությունը: Բռավո՛: Կա մեդիա` կա կրթություն: Փետրվարի 28-ից սկսվում են մեր այլընտրանքային օլիմպիադաները, ըստ կրթատարիքային փուլերի` 1-4-րդ, 5-6-րդ, 7-9-րդ, 10-11-րդ դասարանցիների համար: Սրանք լավագույն հնարավորություն կդառնան ստեղծագործական, հետազոտական աշխատանքի համար: Շնորհիվ մեդիայի, օլիմպիադային հնարավորություն կունենան մասնակցելու նաև հանրապետության այլ դպրոցներում սովորող ուսումնատենչ երեխաները: Մնում է` նրանք լինեն մեդիայում: Մենք կթարգմանենք այլընտրանքային օլիմպիադայի առաջադրանքները` անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, արաբերեն, թուրքերեն, վրացերեն, ռուսերեն, իտալերեն, իսպաներեն լեզուներով, որ օլիմպիադան միավորի բոլորին` անկախ լեզվից և սահմաններից: Օլիմպիադայի միջոցով սովորողները ձեռք կբերեն գարնանային ուսումնահետազոտական ճամբարի ուղեգրեր, որպես հնարավորություն բնության գրկում միասին գործելու, միասին ու միմյանց ճանաչելու:

Այսպիսի՛ն է մեդիան: Դեմոկրատական, գրավիչ, միավորող, ամենահաս, անընդհատ և անվերջ:

Անգլերեն

Վրացերեն

Ռուսերեն

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ