ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 37
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լուսինե Փաշայան
Անհատական համակարգիչ-դասընկեր

Լուսինե Բուշ
Դասն առանց դասագրքի

Մարինե Մկրտչյան
ՏՀՏ-ների կիրառումը երաժշտության դասերին

Հասմիկ Ղազարյան
Աուդիոգրքի ստեղծումը՝ կրթական նախագիծ

Արմինե Բաբայան
ՏՀՏ-ները «Արվեստ» դասընթացում

Մեթոդական մշակումներ

Гаяне Парванян
Перевод - в процессе обучения иностранному языку

Դավիթ Մինասյան
Կոդավորումը ինֆորմացիայի մշակման ժամանակ

Լիա Սայադյան
Թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ

Նունե Մովսիսյան
Դասի կազմակերպում նոթբուքներով

Ուսումնական նյութեր

Հայկազ Մարգարյան
Հարեմ

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Արմինե Պողոսյան
Թվերի աշխարհում

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Բայերն Մյունիչ
Չկա մեդիա, չկա կրթություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Նաիրա Նիկողոսյան
Սովորել-իմանալը «վարակել» է բոլորին...

Կոնստանտին Նալբանդյան
Թվային միջոցները էլեկտրոնիկա և ծրագրավորում դասավանդելու հանրակրթության արդյունավետ գործիքներ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Աշխեն Գրիգորյան
Էլեկտրոնային խաղերը որպես ուսուցման արդյունավետ միջոց

Նաիրա Դալուզյան
Ուսուցողական խաղեր

ԱՐՁԱԳԱՆՔ

Աշոտ Բլեյան
Կա մեդիա` կա կրթություն
Ուսուցողական խաղեր

Համակարգչային խաղերի աշխարհը գունավոր է, հետաքրքիր և ուրախ: Համակարգչային խաղերը գրավում են երեխաներին, և նրանք առանց հոգնելու կարող են ժամերով նստել համակարգչի առաջ և ինքնամոռաց ու կենտրոնացած խաղալ: Մեծերը մեծ դժվարությամբ են կարողանում նրանց հեռացնել համակարգչից:
Կարծում եմ մենք հաղթանակած կլինենք, եթե ոչ թե կռիվ տանք երեխային համակարգչային խաղերից «ազատելու» համար այլ` փորձենք այդ խաղերը դարձնել ուսումնական: Մենք անընդհատ կրկնում ենք, որ երեխան սովորում է խաղալով: Խաղը երեխայի բնական զարգացման հիմնքն է: Երեխաների գիտելիքները և ուսումնական հմտությունները զարգացնելու համար մանկավարժները միշտ էլ ստեղծել են տարբեր ուսումնական խաղեր: Սեղանի խաղեր, մտքի խաղեր և այլն:

Հիմա եկել է մեդիակրթության ժամանակը: Պետք է երեխաների համար պատրաստել էլեկտրոնային ուսումնական խաղեր, որոնք կլինեն հետաքրքիր և երեխայի տարիքին ու հետաքրքրություններին համապատասխան:
Հանրակրթական դպրցներում կան ուսուցման հատուկ կարիք ունեցող շատ երեխաներ, որոնք սովորում են մյուսների հետ, սակայն ունեն որոշ ուսումնական խնդիրներ: Նրանք չեն կարողանում մյուսների հետ միաժամանակ յուրացնել հանրակրթական ծրագիրը, և նրանց հետ պետք է աշխատել անհատական պլանով: Նրանց համար պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որ կարողանան կենտրոնանալ և աշխատել: Երբեմն մտածում ենք, որ այս երեխաների համար ամենակարևորը սոցիալական շփումն է, սակայն մենք պարտավոր ենք լուծել նաև (իրենց ընդունակությունների սահմանում) ուսումնական խնդիրներ: Այն էլեկտրոնային խաղերը, որ առաջարկում ենք, շատ հարմար են և´ 5-6 տարեկանների, և´ ուսուցման հատուկ կարիք ունեցող 1-4-րդ դասարանցիների համար:

Առաջարկվող խաղերը հնարավորություն են տալիս ինքնուրույն սովորելու գույները, տառերը և այլն: Խաղերը շատ պարզ են և մատչելի: Բոլոր պահանջները երեխան կարող է ընկալել երեք տարբերակով` պահանջը կարդալ, միայն լսել, կարդալ և վերահսկել լսողությամբ: Ուսուցիչը (ծնողը) կարող է երեխային նստեցնել համակարգչի առաջ, միացնել ականջակալները, և երեխան կարող է ինքնուրույն աշխատել` առանց մյուսներին խանգարելու և առանց ուսուցչի օգնության. ինչը բացի ուսուցողական լինելուց, հոգեբանական տեսանկյունից էական առավելություններ ունի. ինքնուրույն աշխատելիս երեխան ավելի ինքնավստահ ու կազմակերպված է դառնում, ձեռք է բերում հավատ սեփական ուժերի հանդեպ, ավելի համարձակ է փորձեր կատարելու առումով և զուգահեռաբար պակասում է սխալվելու վախը, բաց է նորի հայտնաբերման համար: Այս ամենը լիարժեքության զգացողություն է ապահովում, որն էլ իր հերթին նպաստում է սոցիալական շփումների բարելավմանը: Երեխան խաղի ընթացքում լսում է բոլոր տառերի հնչունային արտաբերումները: Խաղի ընթացքում անընդհատ տառը տեսնելով և նրա հնչյունը լսելով` նա սովորում է: Նույն սկզբունքով նա սովորում է նաև գույները: Հայտնի փաստ է, որ որքան շատ վերլուծիչներ են մասնակցում ուսումնական գործընթացին, այնքան ավելանում են նյութն ամբողջական ու լիարժեք ընկալելու հնարավորությունները: Նման ձևով կազմած խաղն ինքնին ենթադրում է տեսողական, լսողական, շոշափողաշարժողական վերլուծիչների միաժամանակյա համատեղ աշխատանք:
Խաղի պարզ կառուցվածքը և կիրառման մատչելիությունը հնարավորություն են տալիս այն օգտագործել ինչպես միաժամանակ մի քանի խնդիրների լուծման, այնպես էլ առանձին, մասնակի հմտության կամ կարողության զարգացման նպատակով: Խաղը հնարավորություն է տալիս միաժամանակ կիրառել լսողական, տեսողական վերլուծիչները, զարգացնել շոշափողաշարժողական և տեսաշարժողական կորդինացիան: Զարգացնում է նաև խոսքային հրահանգների ընկալման հմտությունը, նախադրյալներ է ստեղծում գլոբալ ընթերցանության համար, զարգացնում է հնչյունահնչույթային լսողությունը, ձևավորում է և զարգացնում է տեսողական և լսողական ուշադրությունը: Զարգացնում է համեմատելու կարողությունը:
Նշված հատկությունների շնորհիվ խաղը հասանելի է դառնում (և այդպիսով միավորում) մտավոր զարգացման, հմտությունների տիրապետման, կարողությունների, ընկալման տարբեր մակարդակներ ունեցող երեխաներին:
Խաղերը փորձարկվել է ուսուցման հատուկ կարիք ունեցող մեկ երեխայի հետ: Նախատեսվում է փորձարկել նախադպրոցական տարիքի բոլոր երեխաների և ուսուցման հատուկ կարիք ունեցող դպրոցահասակ այլ սովորողների հետ (լսողության խանգարումով, հենաշարժողակն խնդիրներով, ուսումնական ունակությունների խառը խանգարումով, գրավոր և բանավոր խոսքի խանգարումով):
Խաղը ստեղծելու գաղափարն առաջացավ այն ժամանակ, երբ իմ դասարանում սովորող` ուսուցման հատուկ կարիքով աշակերտի մոտ տառուսուցման հետ կապված խնդիրներ առաջացան: Երեխան ուներ մանր մոտորիկայի հետ կապված խնդիրներ: Նրա համար շատ դժվար էր գրելը: Նա նաև չէր կարողանում հիշել տառերը:Այդ ժամանակ ես փորձեցի ստեղծել էլեկտրոնային խաղ, որտեղ ամեն ինչ ավելի գունավոր կլինի, երեխան էլ կազատվի իր համար մեծ դժվարություն ներկայացնող գրելու խնդրից, որն իր հետ բերում էր կաշկանդվածություն, վախ և հիասթափություն: Փորձարկումների ընթացքում հասկացա, որ խաղն ավելի արդյունավետ կլինի ուսուցման համար, եթե սովորողը կարողանա նաև լսել առաջադրանքները և տառերի հնչյունային արտաբերումները: Խաղը կազմելու ընթացքում համագործակցել եմ «Ներառական ուսուցում» ծրագրի մասնագետների հետ, որոնց խորհուրդներն ինձ շատ օգնեցին: Մենք խաղին սկսեցինք նայել տարբեր տեսանկյուններից. դասվարի, հոգեբանի, լոգոպեդի: Մեր թիմային աշխատանքի արդյունքում խաղը դարձավ ամբողջական, ավելի հետաքրքիր և ուսուցողական:

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ