ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 37
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լուսինե Փաշայան
Անհատական համակարգիչ-դասընկեր

Լուսինե Բուշ
Դասն առանց դասագրքի

Մարինե Մկրտչյան
ՏՀՏ-ների կիրառումը երաժշտության դասերին

Հասմիկ Ղազարյան
Աուդիոգրքի ստեղծումը՝ կրթական նախագիծ

Արմինե Բաբայան
ՏՀՏ-ները «Արվեստ» դասընթացում

Մեթոդական մշակումներ

Гаяне Парванян
Перевод - в процессе обучения иностранному языку

Դավիթ Մինասյան
Կոդավորումը ինֆորմացիայի մշակման ժամանակ

Լիա Սայադյան
Թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ

Նունե Մովսիսյան
Դասի կազմակերպում նոթբուքներով

Ուսումնական նյութեր

Հայկազ Մարգարյան
Հարեմ

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Արմինե Պողոսյան
Թվերի աշխարհում

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Բայերն Մյունիչ
Չկա մեդիա, չկա կրթություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Նաիրա Նիկողոսյան
Սովորել-իմանալը «վարակել» է բոլորին...

Կոնստանտին Նալբանդյան
Թվային միջոցները էլեկտրոնիկա և ծրագրավորում դասավանդելու հանրակրթության արդյունավետ գործիքներ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Աշխեն Գրիգորյան
Էլեկտրոնային խաղերը որպես ուսուցման արդյունավետ միջոց

Նաիրա Դալուզյան
Ուսուցողական խաղեր

ԱՐՁԱԳԱՆՔ

Աշոտ Բլեյան
Կա մեդիա` կա կրթություն
Լույսի զինվորի գիրքը

13

Լույսի զինվորը չի վախենում խենթ երևալուց: Նա բարձրաձայն խոսում է ինքն իր հետ: Ինչ-որ մեկը ներշնչել է նրան, որ դա հրեշտակների հետ շփվելու լավագույն միջոցն է, և ահա ինքը համարձակվում է նրանց հետ կապի մեջ մտնել:
Սկզբից դա նրան դժվար գործ է թվում: Նա մտածում է, որ ինքը նրանց ասելու բան չունի, որ ինքը միայն դատարկաբանություններ ու հիմարություններ է կրկնելու: Բայց և այնպես լույսի զինվորը համառում ու պնդուս է և ամեն օր զրույց վարում սեփական սրտի հետ: Ե՛վ բարձրաձայնում է այն, ինչի հետ համաձայն չէ, և՛ անհեթեթություններ է ասում:
Ու ահա մի գեղեցիկ օր էլ նա նկատում է, որ իր ձայնն այլ կերպ է հնչում: Այդժամ նա հասկանում է, որ ինքը բացել է բարձրագույն իմաստնության հասնելու դժվարին ճանապարհը:
Լույսի զինվորը հաճախ խենթ է թվում, բայց նա միայն ձևացնում է:

14
«Լույսի զինվորն ինքն է ընտրում իր թշնամուն»,-ասում է բանաստեղծը:
Զինվորը գիտե, թե ինքն ինչի է ընդունակ: Նա իր շնորհներն ու արած բարեգործությունները գովերգելու կարիքը չունի: Բայց ամեն պահի կարող է հայտնվել մեկը, ով ուզում է ապացուցել, թե ինքն ավելի լավն է:
Իսկ լույսի զինվորի համար «լավ» կամ «վատ» հասկացություններ չկան, որովհետև ամեն մարդ էլ բավարար օժտվածություն ունի, որ հետևի իր ընտրած ուղուն:
Բայց կան մարդիկ, ում դա չի բավարարում: Նրանք փորձում են գրգռել ու վիրավորել զինվորին, կռվի մեջ քաշել, անել ամեն ինչ, որ նրան հունից հանեն:
Այդ պահերին զինվորի սիրտն ասում է տիրոջը.«Բանի տեղ մի´ դիր վիրավորանքները, դրանք քո ընդունակությունները չեն բազմապատկի: Դու միայն անտեղի քո ուժերը կկորցնես»:
Լույսի զինվորը ժամանակն աննպատակ չի վատնում` մարտահրավերն ընդունելով, քանզի գիտե` ինչ որ գրված է իր ճակատին, կկատարվի: 

15
Լույսի զինվորը հիշում է Ջոն Բենիանի (1) խոսքերը. «Չնայած ես անցել եմ այն ամենով, որով անցել եմ, ես չեմ զղջում, որ ընկել եմ այս կամ այն դժվարին իրավիճակի մեջ, քանզի հենց դրանք են ինձ բերել այնտեղ, որտեղ ես ուզել եմ հայտնվել: Այժմ ես ոչինչ չունեմ` բացի իմ այս թրից, և կհանձնեմ այն նրան, ով մտադիր է իրագործել իր ուխտագնացությունը: Ես ինձ հետ տանում եմ իմ վերքերն ու սպիները` հետքեր, որ ստացել եմ մարտերում: Դրանք և՛ ապացույցն են, որ ապրել եմ, և՛ պարգևներն են տիրածիս ու նվաճածիս համար:
Իմ սրտին հարազատ այս վերքերն ու սպիները իմ առջև մի օր բացելու են Դրախտի դռները: Եղել են ժամանակներ, երբ ես լսել եմ ուրիշների սխրագործությունների պատմությունները: Եղել են ժամանակներ էլ, երբ ես պարզապես ապրել եմ միայն, որովհետև պարտավոր էի ապրել:
Իսկ հիմա ապրում եմ, որովհետև զինվոր եմ, որովհետև ուզում եմ երբևէ կանգնել Նրա առաջ, ում համար այսքան պայքարել եմ»:

1) Բենիան Ջոն (1628-1688), անգլիացի պուրիտան-գրող, «Ուխտագնացի ուղին» վեպի հեղինակ:

Ռուսերենից թարգմանեց Թամար Ղահրամանյանը
Սրբագրեց-խմբագրեց Հասմիկ Ղազարյանը

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ