ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 37
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լուսինե Փաշայան
Անհատական համակարգիչ-դասընկեր

Լուսինե Բուշ
Դասն առանց դասագրքի

Մարինե Մկրտչյան
ՏՀՏ-ների կիրառումը երաժշտության դասերին

Հասմիկ Ղազարյան
Աուդիոգրքի ստեղծումը՝ կրթական նախագիծ

Արմինե Բաբայան
ՏՀՏ-ները «Արվեստ» դասընթացում

Մեթոդական մշակումներ

Гаяне Парванян
Перевод - в процессе обучения иностранному языку

Դավիթ Մինասյան
Կոդավորումը ինֆորմացիայի մշակման ժամանակ

Լիա Սայադյան
Թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ

Նունե Մովսիսյան
Դասի կազմակերպում նոթբուքներով

Ուսումնական նյութեր

Հայկազ Մարգարյան
Հարեմ

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Արմինե Պողոսյան
Թվերի աշխարհում

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Բայերն Մյունիչ
Չկա մեդիա, չկա կրթություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Նաիրա Նիկողոսյան
Սովորել-իմանալը «վարակել» է բոլորին...

Կոնստանտին Նալբանդյան
Թվային միջոցները էլեկտրոնիկա և ծրագրավորում դասավանդելու հանրակրթության արդյունավետ գործիքներ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Աշխեն Գրիգորյան
Էլեկտրոնային խաղերը որպես ուսուցման արդյունավետ միջոց

Նաիրա Դալուզյան
Ուսուցողական խաղեր

ԱՐՁԱԳԱՆՔ

Աշոտ Բլեյան
Կա մեդիա` կա կրթություն
Անհատական համակարգիչ-դասընկեր

Սա դեռ մեկնարկն է

2010 թվականի դեկտեմբերից իմ դասարանում աջակցությամբ մեկնարկեց Ինթել ֆիրմայի «Անհատական դասընկեր-համակարգիչ» պիլոտային ծրագիրը: Սովորողներին տրամադրվեցին Յունիքոմփի նվիրած անհատական նեթբուքերը, որոնք ուսումնական գործընթացի հիմնական ուսումնական գործիքը պետք է դառնային:
Սովորողներն արդեն բավականին ծանոթ էին համակարգիչներին, քանի որ ուսումնական պլանով շաբաթական մեկ դասաժամ հատկացված է համակարգչային գրագիտություն առարկային, իսկ սովորողների 80 տոկոսը տանը նույնպես ուներ համակարգիչ, այդ պատճառով նեթբուքերի որպես աշխատանքային գործիք գործածելու գաղափարը թե´ ծնողների, թե´ սովորողների մեջ խուճապ կամ անհանգստություն չառաջացրեց:
Ե´վ ուսուցիչների, և´ ծնողների միակ անհանգստությունը երեխաների տեսողությանը վնասելու խնդիրն էր: Սակայն որոշ ժամանակ անց այն դադարեց մտահոգել մեծահասակներին, քանի որ նեթբուքերով դասի կազմակեպումը բոլորվին չի նշանակում, որ դասաժամի 40-45 րոպեն սովորողն անընդմեջ աշխատելու է համակարգչով:

Նեթբուքերը դարձան ուսումնական գործընթացը առավել հետաքրքիր և օգտակար դարձնող գործիքներ, որոնցով դասերի կազմակերպումը ուսումնական պլանում և տարեսկզբին կազմած իմ անհատական ծրագրում բավականին փոփոխություններ մտցրեց թե´ բովանդակային, թե´ ժամաքանակային տեսանկյունից:
Համակարգչային մի շարք ծրագրերի (MS Word, PPoint, Movie Maker) ուսուցմանը կրթահամալիրի կրտսեր դպրոցի ուսումնական ծրագրերում հատկացված է 1-3 տարի, իսկ նեթբուքերի առկայության դեպքում նույն այդ ծրագրերին սովորողների զգալի մասը սկսեց տիրապետել 2 ամսում:

Սովորողները շատ արագ տիրապետեցին այդ ծրագրերին և սկսեցին ստեղծել բազմաթիվ ուսումնական, տեղեկատվական և ժամանցային նյութեր, որոնք էլ իրենց հերթին մյուս սովորողների համար դարձան փոքրիկ նախագծերի թեմաներ:
Այսպես ստեղծվեցին կենդանիների մասին փոքրիկ էլեկտրոնային հանրագիտարաններ, տեսաֆիլմեր առօրյայի մասին, հանելուկների և խաղերի շարքեր, ֆոտո-պատումներ, էլեկտրոնային հեքիաթներ, ուսուցողական բազմաթիվ նյութեր:

Թվարկված աշխատանքերի ստեղծումը և ներկայացումը նկատելիորեն ազդեց սովորողների ընթերցանության հմտությունների վրա: Երեխաները սկսեցին ավելի վարժ ընթերցել և գրել (մուտքագրել):
Այսպիսով` ընթերցանության նյութերի ընտրությունը դարձավ բազմազան և բազմաբնույթ: Ընթերցանության և տեղեկատվության կարևոր, կիրառելի և օգտակար աղբյուր դարձավ կրթահամալիրի կայքը, որին ծանոթանալը դարձավ ամենօրյա պարտականություն առավոտյան «Բարի լույսից» հետո. սովորողները հետաքրքրությամբ ծանոթանում են կրթահամալիրի նորություններին, իրենցից մեծերի և փոքրերի նյութերին, կայքից քաղում նոր նախագծերի գաղափարներ: Mskh-ը դարձավ նաև գրելու, հորինելու, պատմելու խթան ու կատարված աշխատանքի գնահատման լավագույն միջոց, քանի որ սովորողների կատարած լավագույն աշխատանքերը հայտվում են կայքում:

Նեթբուքերի առկայության հաջորդ կարևոր հաջողությունը Live Edu-ում էլեկտրոնային հասցեների նպատակային կիրառման խթանումն էր, քանի որ սովորողները դասարանում իրենց անհատական էլեկտրոնային հասցեներից վերցնում են իմ ուղարկած օրվա առաջադրանքը, կատարում, հետո ուղարկում ետ: Բացի ուսուցիչների հետ էլեկտրոնային կապի մեջ լինելուց, նրանք ակտիվ կապ են ստեղծել միմյանց միջև. հանգստյան կամ տոն օրերին նամակագրական կապի մեջ են լինում, իրար պատմում օրվա տպավորությունները, հղում ողջույններ:
Հիվանդության պարտադրած «դպրոց չգալը» արդեն այնքան էլ բացակայություն չէ, քանի որ տանը սովորողն արդեն ունի առաջադրանքներ, գործեր, որոնց կատարումը քննարկում է ընկերների և ուսուցիչների հետ: Ստանում է տեղեկություններ դասարանում, դպրոցում և կրթահամալիրում կատարվող բաների մասին, արձագանքում է դրանց: Ինտերնետ կապի և նեթբուքերի առկայությունից մեր երրորդ ձեռքբերումը հեռավար ուսուցման փոքրիկ մոդելի փորձարկումն է:

Սովորողների մեջ ձևավորվել է համակարգչից օգտվելու, համակարգչով աշխատելու կուլտուրա: Յուրաքանչյուր սովորողի նեթբուքում կան բացված առարկայական թղթապանականեր, թղթապանականերում` ամեն օրվա ամսաթվով «էջեր», որոնք բացելիս ծնողը տեղեկանում է դպրոցում կատարված աշխատանքի մասին, քանի որ դասերի ժամանակ դասագրքերի և թղթի կիրառությունը գնալով նվազում է, ինչը այլ դեպքում ծնողին կարող էր գցել խուճապի մեջ:
Կարևոր դիտարկումներ են կատարել ծնողները. նրանք արդեն իրենց համակարգչային ծրագրերի իմացությամբ զիջում են սեփական երեխաներին ու վերջիններից են սովորում, բայց ավելի ինքնավստահ ու կարող են դառնում մեծահասակների իրենց շրապատում:

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ