ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 37
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լուսինե Փաշայան
Անհատական համակարգիչ-դասընկեր

Լուսինե Բուշ
Դասն առանց դասագրքի

Մարինե Մկրտչյան
ՏՀՏ-ների կիրառումը երաժշտության դասերին

Հասմիկ Ղազարյան
Աուդիոգրքի ստեղծումը՝ կրթական նախագիծ

Արմինե Բաբայան
ՏՀՏ-ները «Արվեստ» դասընթացում

Մեթոդական մշակումներ

Гаяне Парванян
Перевод - в процессе обучения иностранному языку

Դավիթ Մինասյան
Կոդավորումը ինֆորմացիայի մշակման ժամանակ

Լիա Սայադյան
Թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ

Նունե Մովսիսյան
Դասի կազմակերպում նոթբուքներով

Ուսումնական նյութեր

Հայկազ Մարգարյան
Հարեմ

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Արմինե Պողոսյան
Թվերի աշխարհում

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Բայերն Մյունիչ
Չկա մեդիա, չկա կրթություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Նաիրա Նիկողոսյան
Սովորել-իմանալը «վարակել» է բոլորին...

Կոնստանտին Նալբանդյան
Թվային միջոցները էլեկտրոնիկա և ծրագրավորում դասավանդելու հանրակրթության արդյունավետ գործիքներ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Աշխեն Գրիգորյան
Էլեկտրոնային խաղերը որպես ուսուցման արդյունավետ միջոց

Նաիրա Դալուզյան
Ուսուցողական խաղեր

ԱՐՁԱԳԱՆՔ

Աշոտ Բլեյան
Կա մեդիա` կա կրթություն
Էլեկտրոնային խաղերը որպես ուսուցման արդյունավետ միջոց

Խաղը մարդու գործունեության հիմնական տեսակներից մեկն է և, հատկապես կրտսեր տարիքում, շրջակա աշխարհի ճանաչման, դաստիարակության կարևորագույն միջոցներից է: Այն կարելի է դիտել որպես երեխայի և շրջապատող աշխարհի փոխհարաբերության յուրահատուկ ձև: Դպրոցական տարիքում էլ խաղը ոչ միայն չի սպառում և չի զիջում իր հնարավորությունները, այլ ավելին, այն երեխայի ուսուցման, ընդհանուր զարգացման գործում ձեռք է բերում առանձնակի կարևոր նշանակություն: Նկատենք, որ դեռահասների, ինչպես նաև երիտասարդության համար էլ խաղը պահանջմունքի պես կարևոր է: 21-րդ դարում խաղն ավելի կազմակերպված ու զանգվածային բնույթ է կրում: Ներկայումս այն ներթափանցել է հեռուստատեսություն, մամուլ և, իհարկե, համացանց:
Այս աշխատանքում ես ուզում եմ անդրադառնալ դիդակտիկական խաղերին, որոնք կարևոր նշանակություն ունեն սովորողների ընդունակությունների զարգացման, գիտելիքների ձեռքբերման, հմտությունների ու կարողությունների մշակման գործում:

Հայ մեծ բանաստեղծ Հ. Թումանյանը գրել է. «Խաղը մանուկ մարդու բնական, օրգանական պահանջն է, նրա լրջությունն է, նրա էությունն է: Կյանքում ամեն բանի նա խաղով է մոտենում, դա նրա ձևն է, դա նրա մեթոդն է: Եվ ամեն բան, ինչ որ նրան տրվում է խաղով, ուրախությունով ընդունում է, հեշտ էլ յուրացնում` առանց ձանձրանալու, առանց հոգնելու»:
Թումանյանական այս խոսքը մանկավարժական մարգարեություն է: Իմ եզրահանգումն այն է, որ ուսուցիչը պետք է զինված լինի ժամանակակից խաղադարանով, կարողանա երեխայի ուսումնական գործունեությունը վերածել-նմանեցնել խաղի:

Դասվարի խաղային զինանոցը պարբերաբար պետք է նորացվի: Այս հարցում անփոխարինելի միջոց է էլեկտրոնային գրատախտակը: Notebook ծրագրով պատրաստված խաղերը կենտրոնացնում են սովորողների ուշադրությունը, մարզում հիշողությունն ու դիտունակությունը: Այդ նպատակով այս կիսամյակում ստեղծվել են լեզվական, մաթեմատիկական, տրամաբանական բազմաբնույթ խաղեր: Նկատելի է, որ երեխաներն ավելի հաճույքով են մասնակցում նման դասերին, և առավել դրական արդյունքներ ենք արձանագրում:
Էլեկտրոնային գրատախտակի հնարավորությունները թույլ են տալիս ստեղծել այնպիսի խաղ-խնդիրներ, որոնց լուծումը պահանջում է պատկեր տեղափոխել,տեղաշարժել, ավելացնել, պակասեցնել, չափել, մեծացնել, փոքրացնել, ձայն լսել և այլն:

Էլեկտրոնային ուսուցողական և զարգացնող խաղերը խթանում են մաթեմատիկայի, օտար և մայրենի լեզուների արդյունավետ յուրացմանը: Մեծ էկրանին խաղային միջավայր է, որը շատ դեպքերում հիշեցնում է մուլտֆիլմ: Սովորողը մտնում է խաղի մեջ, կատարում որոշակի գործողություններ`օգտագործելով իր գիտելիքները, կարողությունները: Այդ խաղային միջավայրը, որի տակ թաքնված է կոնկրետ ուսումնական խնդիր, թույլ է տալիս երեխային հեշտությամբ յուրացնել նյութը: Զանազան ձայնային, պատկերային էֆեկտները օգնում են այդ ամենին:
Որևէ հեքիաթի կամ բանաստեղծության ծանոթանալուց հետո երեխաները էլեկտրոնային գրատախտակի պատկերասրահից գտնում են թեմային համապատասխան նկարներ, հերոսներ և ինքնուրույն ստեղծում պատկերազարդ դրվագներ: Այդ նկարազարդ էջերը հետո օգնում են պատմելու հեքիաթի որևէ դրվագը կամ հեքիաթն ամբողջությամբ: Դրա հետ մեկտեղ, աննկատ սովորում են նաև օգտվել գրատախտակի գործիքներից, ծանոթանալ տարբեր ֆունկցիաների: Էլեկտրոնային խաղերը առավել հետաքրքիր և արդյունավետ են դարձնում նաև օտար լեզուների ուսուցումը: Սովորողները անհամբերությամբ են սպասում օտար լեզվի դասերին:
Խաղ-առաջադրանքներ

  • Ով ավելի շատ բառեր կկազմի տրված տառերով:
  • Կատարիր գործողությունները և ստուգիր պատասխանը:
  • Գուշակիր հանելուկները:
  • Գտիր օրինաչափությունը և շարունակիր:
  • Օգնիր մեղվին` նեկտար հավաքել:
  • Մեկ կամ երկու փայտիկ տեղափոխիր և ստացիր համապատասխան պատկերը և այլն:

Նման խաղեր մինչ էլեկտրոնային գրատախտակ ունենալն էլ էին խաղացել, սակայն երեխաներն այդպիսի աշխուժություն և պատրաստակամություն դեռ չէին ցուցաբերել: Օրինակ, երբ հանելուկ գուշակողը մոտենում էր գրատախտակին և էլեկտրոնային ռետինի օգնությամբ գտնում ճիշտ պատասխանի պատկերը, մեծ հրճվանք էր ապրում: Թվերի հետ տարբեր գործողություններ կատարելուց հետո կիրառում էինք ստուգման տարբեր միջոցներ: Մի դեպքում այն թաքնված էր լինում գունավոր փուչիկի տակ և պետք էր ընդամենր պայթեցնել փուչիկը, մի ուրիշ դեպքում պետք է փնտրեին կախարդական վանդակում և այլն:
Այս ամենն անշուշտ անհնար կլիներ իրականացնել առանց ժամանակակից էլեկտրոնային ուսուցման միջոցների:

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ