ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 38
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Իվետա Ջանազյան
Բնագիտական փորձեր 5-6-րդ դասարանցիների համար

Մեթոդական մշակումներ

Գևորգ Հակոբյան
Սովորելու, սովորեցնելու և տեխնիկական թվային միջոցների մասին

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
Էնշտեյնի խնդիրը

Լեո
Ղազարոս Աղայան

Հայկազ Մարգարյան
Հայ կաթոլիկական եկեղեցի

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժությունը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Յուրա Գանջալյան
Լուրջ կրթությունը լուրջ ներդրումներ է պահանջում

Աշոտ Բլեյան
Գարնանային տոն` օլիմպիադա

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

Հասմիկ Ղազարյան
Լսելը՝ ուշադրության արժանի հմտություն

ԱՐՁԱԳԱՆՔ

Շուշան Բլեյան
Հայոց լեզվի օլիմպիադան և մեր «Բազկի զարկերը»

Յուրա Գանջալյան
Խորհրդածություններ անգլերենի հանրապետական օլիմպիադայի համայնքային փուլից հետո

Յուրա Գանջալյան
2010թ. անգլերենի միասնական քննությունների թեստերը

Արտակ Զարգարյան
Կովկասյան մեծ խաղ: Թուրքիայի վերադարձը
Սովորելու, սովորեցնելու և տեխնիկական թվային միջոցների մասին

Այսպիսի հոդված գրելու միտքը առաջացավ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի խաղարկային դատարանում քննարկվող հայցի լսումների ընթացքում: Կրթահամալիրի սովորողների մի խումբ հայց էր ներկայացրել ընդդեմ կրկնուսուցման համակարգի: Դատական լսումների ընթացքում հետևելով սովորողների և դասավանդողների ելույթներին համոզվեցի, որ այսպիսի հոդվածի կարիքը կա: Ճիշտ է, չեմ կարծում, թե շատ բան կփոխվի, բայց այդ հարցերի մասին իմ կարծիքը հրապարակելու պահանջը զգացի: Դատարանը կարող է այս հոդվածը դիտել որպես վկայություն:

Եվ այսպես. ի՞նչ են ասում սովորողները, և ի՞նչ են անում դասավանդողները: Սովորողների մեծ մասի և նրանց ծնողների մոտ ամրացված կարծիք է ձևավորվել, որ առանց կրկնուսույցի մոտ պարապելու հնարավոր չէ հաղթահարել բուհի ընդունելության քննությունները: Այս հարցում նրանք մեղադրում են և´ դպրոցական առարկայական ծրագրերը, և´ դասագրքերը, և´ ընդունելության համակարգը, և´ ուսուցչին, բայց իրենց` երբեք:

Հիմա մի փոքր շրջայց կատարենք դասասենյակներում: Ես շատ եմ հանդիպել դասավանդողների, ովքեր պնդել են. «Ա´յ, եթե իմ առարկային ուսումնական պլանով մի ժամ ավելի տային, բոլոր հարցերը կլուծվեին»: Համոզված եմ, որ եթե այդ մարդու ժամերը երկուսով էլ ավելացնես` ոչինչ էլ չի փոխվի: Այդպիսի դասավանդողները շարունակում են մնալ այն կարծիքին, որ սովորողը առանց իրենց կորած է, և ինչ սովորում են, պարտական են դասաժամերին:
Մինչդեռ իսկական սովորելը անհատականացված պրոցեսն է. երբ մարդը ստացված ինֆորմացիան և իր ունեցածը փորձում է համապատասխանեցնել իրար: Այս պրոցեսի վրա ծախսված ժամանակն ու ջանքերն են ամենաարդյունավետը: Իսկ այդպիսի աշխատանք սովորողը կարող է կատարել հիմնականում դասերից հետո: Ծնողները կարծում են, թե դասագրքում գրվածը մի անգամ էլ ուրիշի մոտ կարդալուց հետո սովորողը հասավ հաջողության: Այնինչ, հաջողության գաղտնիքը առաջդրանքները կատարելիս սովորողի անհատական աշխատանքն է: Համոզված եմ, որ այն սովորողը, ով հաջողության են հասնում կրկնուսույցի օգնությամբ, կարող էր այդ հաջողությանը հասնել նաև ինքնուրույն: Պակասում են միայն սովորելու կարողությունը, ինքնավստահությունը, պատասխանատվության զգացողությունը, կամքի ուժը:

ՀՀ կառավարությունը 2010թ. ապրիլի 8-ի 439-Ն որոշմամաբ հաստատել է հանրակրթության պետական չափորոշիչը: (Տեսնես դպրոցներում դասավանդողների ո՞ր տոկոսն է կարդացել այդ փոստաթուղթը): Ահա, այդ փաստաթղթի հինգերորդ բաժինը կոչվում է «Միջնակարգ կրթության բովանդակությունը», որտեղ գրված է. «Յուրաքանչյուր ուսումնական բնագավառ ներկայացվում է կրթության բովանդակության հետևյալ բաղադրիչների միջոցով. գիտելիքների համակարգ, կարողություններ և հմտություններ (ճանաչողական, տրամաբանական, հաղորդակցական, համագործակցային, ստեղծագործական, ինքնուրույն գործունեության), արժեքային համակարգ» (14)։
Դասավանդողների մեծ մասը իր և իր դասաժամերի դերը տեսնում է գիտելիքների համակարգում` շարունակելով այդ գործում անփոխարինելի համարել իրեն և դասագիրքը: Այնինչ ապրում ենք արդեն մի ժամանակաշրջանում, երբ ինտերնետը հնարավորություն է տալիս ունենալու ոչ միայն տարբեր գրքեր, այլ նաև տարբեր ուսուցիչների վարած դասեր: Լավ գիրքը մեծ խթան է պատանու համար: Վերջին ժամանակներս սիրածս զբաղմունքներից է գիտնականների ինքնակենսագրականների ընթերցումը (դրանցից որոշ մասը թարգմանաբար ներկայացրել եմ «Դպիր» ամսագրում). հետաքրքիր է` ինչպե՞ս են դարձել գիտնական: Հիմնականում բոլորը պնդում են, որ իրենց համար շրջադարձային է եղել տվյալ բնագավառի մի որևէ գիրք, որը պատահմամբ կամ ինչ-որ մեկի միջոցով հայտնվել է իրենց ձեռքին: Դրանից հետո նրանք խորացել են այդ բնագավառում` շատ ու շատ առաջ անցնելով իրենց դպրոցական ծրագրերից: Եվ դա արել են առանց կրկնուսույցի: Օրինակ` Ալբերտ Էյնշտեյնը գրում է. «12 տարեկանում մի ուրիշ տեսակի հրաշք ապրեցի. դրա աղբյուրը հարթության վրա էվկլիդեսյան երկրաչափության մասին մի գրքույկ էր, որը ձեռքս ընկավ ուսումնական տարվա սկզբում», և քիչ հետո շարունակում. «12-16 տարեկանում ծանոթացա մաթեմատիկայի տարրերին` ներառյալ դիֆերենցիալ և ինտեգրալ հաշիվը: Ընդ որում, իմ բախտից, ինձ միշտ հանդիպում էին այնպիսի գրքեր, որոնցում շատ ուշադրություն չէր դարձվում տրամաբանական խստությանը, բայց դրա փոխարեն ամեն տեղ լավ առանձնացված էր գլխավոր իմաստը»: Տեխնիկական թվային միջոցները մեծ հնարավորություն են տալիս այդպիս գրքերի հանդիպելու (հիմա իմ էլեկտրոնային գրադարանում, որը միշտ ինձ հետ է, գրքերի քանակը մի քանի անգամ ավելի շատ է, քան տարիների ընթացքում (սկսած 1969թ.) հավաքած տպագիր գրադարանս, և այնպիսի գրքեր կան, որոնք ուսանող տարիքում այդպես էլ չհաջողվեց տեսնել): Ուսուցչի խնդիրներից մեկը պետք է լինի սովորողին այդպիսի գրքերի հետ հանդիպեցնելը (ինչը անում էր իմ լուսահոգի ուսուցիչ Սամսոն Դաղբաշյանը):

Եթե այս բաղադրիչը սովորողը կարող է ինքնուրույն կամ ուսուցչի օգնությամբ յուրացնել, ապա մյուս բաղադրիչները հիմնականում ենթադրում են դասարանում կատարվող աշխատանք` ուսուցչի ղեկավարությամբ: Այդ կարողությունների և հմտությունների համակարգի վրա է, որ մեր ուսուցիչները արդեն ժամանակ չեն ունենում ուշադրություն դարձնելու, էլ չեմ խոսում արժեքային համակարգի մասին:

Այստեղ է, որ ուսուցչի և սովորողի հիմնական գործիք են դառնում տեխնիկական թվային միջոցները, քանի որ դրանք հեշտ են օգտագործման տեսանկյունից, հարուստ են իրենց հնարավորություններով, հարմար են օգտագործման համար: Նայեք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կազմակերպած «Դիջիթեք 2011» միջազգային ստուգատեսի նյութերը, որոնք պատրաստել են սովորողները և նրանց դասավանդողները: Ամենակարևորը, որ սովորեցին իրենց ստեղծածը սոցիալական ցանցերում տեղադրելը: Արդեն կա´ իմաստ նյութ ստեղծելու, հուսալով, որ այն կգտնի իր հասցեատիրոջը: Ի՞նչ հնարավորություն են տալիս սոցիալական ցանցերը, էլեկտրոնային փոստը հաղորդակցական կարողությունների և հմտությունների զարգացման համար: Սովորողը կարող է կենդանի ռեժիմում հաղորդակցվել աշխարհի տարբեր մասերում ապրող իր հասակակիցների կամ նույն հետաքրքրություններն ունեցող մարդկանց հետ: Մեծերս անհասկանալի պատճառներով խուսափում ենք այդ հնարավորությունից և այդ պատճառով էլ չենք խրախուսում դրանց օգտագործումը սովորողների կողմից: Մինչդեռ սովորողների համար կարևոր են կարողությունները և հմտությունները, ոչ թե պրոգրեսիայի ընդհանուր անդամի բանաձևը հիշելը, ինչը մի քանի ամիս հետո նա մոռանում է (2010թ. աշնանը ԳԹԿ-ի կողմից հանրապետության 10-րդ դասարաններում և 7-8-րդ դասարաններում բնագիտական առարկաներից անցկացրած ուսումնասիրության արդյունքներն այդ մասին են վկայում):

Ժամանակակից մանկավարժական գրականության մեջ հաճախ ես հանդիպում «սովորել սովորեցնել» արտահայտությանը: Բայց ինչպե՞ս դա անել, քչերը գիտեն: Այ, այստեղ է, որ լավ ուսուցիչը տարբերվում է ուսուցչից: Դպրոցում ուսումնական գործընթացի առանցքը պետք է «ինչպես»-ը լինի: «Ուսուցիչը պետք է օգնի (աշակերտին), բայց ոչ չափազանց շատ և ոչ չափազանց քիչ, այնպես, որ աշակերտին մնա աշխատանքի խելամիտ բաժինը:» գրում է Ջ. Փոյան իր «Ինչպես խնդիր լուծել» գրքում: Այս խելամիտ բաժինն է, որ չեն կարողանում որոշել ծնողները և ուսուցիչները: Ավելի լավ է չափից քիչ օգնել, սովորողին թողնելով դժվարությունների հետ, քան` չափից շատ: Չափից շատ օգնությունը հանգեցնում է մտքի ծուլության, անօգնականության, սեփական ուժերի նկատմամբ անվստահության, պատասխանատվության բացակայության, առանց ուրիշի որոշումներ կայացնեելու անկարողության:

Կրտսեր դպրոցից սկսած պետք է հիմնական ուշադրությունը դարձնել կարողությունների և հմտությունների զարգացմանը: Կարող մարդը ինքը միշտ էլ ձեռք կբերի իրեն անհրաժեշտ գիտելիքները: Մենք` ուսուցիչներս համարում ենք, որ ամենալավ սովորելու ձևը մեր իմացածն է: Մինչդեռ փոխվել են կյանքի պահանջները և դրանք այնքան արագ են փոփոխվում, որ դժվար է ասել, թե առաջին դսարան ընդունվածը վերջին դասարաններում ինչ է անցնելու: Մինչդեռ կարողություններն ու հմտությունները միշտ մնում են մարդու հետ: Մեր սովորելու ժամանակ լավ աշակետը էր համարվում նա, ով անշարժ նստւմ էր դասի ժամանակ, ուշադիր լսում ուսուցչի ասածը, հետո կարդում դասագրքում, պատասխանում դասը, ստուգողականի ժամանակ թևով ծածակում տետրը, որ ընկերը չարտագրի: Հանրակրթության պետական չափորոշիչը կարևորում է համագործակցային կարողությունները: Որտե՞ղ պետք է սովորողը ձեռք բերի այդ կարողությունները, եթե ոչ դասարանում և դասի ընթացքում: Ուսուցիչներով բողոքում ենք, որ հիմա աշակերտները չեն սովորում, չեն չարչարվում, չեն կարդում: Իսկ մեզ հարց տալի՞ս ենք`ինչո՞ւ, թե միայն փաստը նշում ենք ու անցնում առաջ: Ի՞նչ ենք անում, ինչպե՞ս ենք փորձում նրանց հետ աշխատել: Քայլե՞լ ենք մեր աշակերտների հետ, զրուցե՞լ ենք դպրոցից դուրս նրանց հետաքրքրությունների մասին, տեսե՞լ ենք նրանց ոգևորությունը: Ո՞վ է ավելի մեղավոր աշակերտնե՞րը, թե մենք` ուսուցիչներս:
7-րդ դասարանցուն ֆիզիկայի նման առարկան ինչ անշնորհք ձևով պետք է մատուցած լինես, որ նա հասցնի մոռանալ ամառվա ընթացքում: Պարզ է, որ ֆիզկական երևույթները ընկալելու, փորձեր կատարելու փոխարեն սովորողին տալիս են պատրաստի օրենքները և կանոնները, ինչն էլ նա շատ արագ մոռանալու է: Բայց արի ու տես, որ գիտելիքների թեսթավորման կենտրոնն էլ գալիս ու հենց այն անգիրն է ստուգում, որն արդեն մոռացել են: Դե արդյունքն էլ ասպիսին պետք է լիներ: Ես չե´մ հավատում, որ մի ամբողջ սերունդ ծույլ է, անընդունակ, չսովորող, քանի որ հակառակը ցույց տվող սովորողները բազում են, և «դա բժշկական փաստ է» կասեր Օստապ Բենդերը: Այդ մեք` մեծերս պետք փնտրենք, գտնենեք մեր սխալները, այն արդյունավետ ճանապարհները, որոնք սովորողին կգրավեն, կտանեն դեպի հետագա մասնագիտություն: Լավ նայենք ինտերնետը, որքան նյութ կա, որ չենք օգտագործում, որքան նյութ կա, որ կարող ենք ստեղծել հենց սովորողների ուժերով: Ամեն օր քնելուց առաջ մտածենք, թե ինչպես օգնենք այս կոնկրետ աշակերտին:

Ամփոփելով` կարող եմ պնդել.

  • Կրկնուսույցի անհրաժեշտության մասին լուրերը չափազանցված են:
  • Յուրաքանչյուր սովորող, եթե այդ ժամանակը ծախսի ինքնակրթության վրա` ստանալով դասավանդողի օգնությունը, կհասնի առավել արդյունքի:
  • Սովորողների մոտ, սկսած մանկական տարիքից, ծնողները և դասվանդողները պետք է ուշադրության կենտրոնում պահեն կարողությունների ու հմտությունների զարգացումը:
  • Վնասակար է երեխային չափից ավելի օգնելը:
  • Երեխան մանուկ հասակից պետք է ունենա պարտականություններ և սովորի պատասխան տալ դրանց կատարման համար:
  • Մեծերս պետք է ստուգենք, թե ինչքանով ենք կարողանում մենք սովորել:
  • Թվային տեխնիկական միջոցները հզոր հնարավորություններ են ստեղծում ուսուցումը արդյունավետ կազմակերպելու համար:
  • Դրանք ուսումնական պրոցեսում կիրառել սովորելը մեծերիս առաջնահերթ խնդիրներից է:

Ռուսերեն

Անգլեգրեն

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
Արփինե Մկրտչյան | 2012-11-14 22:45:01
Շատ ճիշտ է ասված Գևորգ Հ. ջան:
IRINA | 2012-09-17 22:25:03
Այո, ճիշտ է, շատ լավ հոդված է:
Մերի Առաքելյան | 2011-07-23 17:02:40
Ժամանակին, երաժշտական ուսումնարան ընդունվելու նպատակով դիմել եմ կրկնուսույցին: Խիստ անհրաժեշտ էր և արդյունավետ: Պարզապես միայն երաժշտական դպրոցում մատուցվող գիտելիքների պաշարն այնքան էլ լիարժեք չէր ուսումս շարունակելու համար: Ընդ որում կրկնուսուցողական մասն արագ եմ յուրացրել, ավելին, ձեռք եմ բերել ուսումնարանի բարձր կուրսերում նախատեսված ծրագրին համապատասխանող գիտելիքներ, որոնք ինձ օգնել են ուսանողական տարիներից մինչ օրս:Կոնսերվատորիա ընդունվելիս կրկնուսույցին դիմելու անհրաժեշտություն չեմ տեսել
Մերի Առաքելյան | 2011-07-23 17:01:48
Կրկնուսույցների մասին մարդկանց տեսակետները միշտ տարբեր են եղել: Իհարկե, ողջունելի և նորմալ է, երբ սովորողը սեփական ուժերով, առանց կրկուսույցի մոտ պարապելու է ընդունվում բուհ: Սակայն, ցավոք, մեր իրականության մեջ այդպիսի դեպքերը դեռ չեն գերակշռում, ավելին, դեռևս իշխում է այն տեսակետը, որ միայն կրկնուսույցի մոտ պարապելու արդյունքում է հնարավոր ընդունվել բուհ: Իհարկե, չափազանց կարևոր և առանցքային են դպրոցի դերը, ինչպես նաև տվյալ երկրի (պետության) դիրքորոշումներն ու մոտեցումները:
Մարիետ Սիմոնյան | 2011-07-23 16:58:50
Կարծում եմ, որ կրկնուսույցին դիմելը պայմանավորվում է սովորողի կամային հատկանիշների թուլությամբ (պիտի պարտադրեն, որ սովորի), սեփական ուժերի նկատմամբ թերարժեքության բարդույթներ ունենալով, ինքնուրույնության և ինքնակրթության կարևոր որակների բացակայությամբ: Կրկնուսուցման կառույցը կանգուն է նաև ծնողների չհիմնավորված ավելորդ հոգատարության, երեխայի ուժերի նկատմամբ անվստահության, ընտանեկան հոգսերի նկատմամբ երեխայի անտարբերության և կրկնուսույցի անհրաժեշտության մասին լուրերի չափազանցվածության վրա:
Աշոտ Տիգրանյան | 2011-03-10 20:04:04
Սկզբունքորեն կիսելով տիար Հակոբյանի տեսա-մանկավարժական մոտեցումները ներկայացնում եմ սոսկ երկու առարկություն`1. մանկավարժական իրականությունը նույնիսկ միայն կրթահամալիրում փոխելու հեղափոխական կամքը չի նկատվում, հետևաբար տեսական մտավարժանքները վտանգավոր են; 2.պետք չէ բացարձականացնել տեխնիկական միջոցների դերը:
Նունե Մովսիսյան | 2011-03-10 20:03:24
Միանգամայն համաձայն եմ հոդվածագրի հետ: Կարծում եմ`կրկնուսուցման համակարգը սպառել է իրեն, և վաղ, թե ուշ այն կորցնելու է իր հնարավորությունները: Ըստ իս, ամենակարևորը ինքնակրթությունն է, ու ամենևին էլ այն կարծիքին չեմ, որ կրկնուսուցման համակարգը նպաստում է դրան:
Մարինե Մկրտչյան | 2011-03-10 20:02:28
Տիար Գևորգ, լիովին համաձայն եմ հոդվածի վերջում ներկայացված 8 պնդման հետ:
Մարիետ Սիմոնյան | 2011-03-09 17:45:49
Շնորհակալություն,լավ հոդված էր:
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ