ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 38
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Իվետա Ջանազյան
Բնագիտական փորձեր 5-6-րդ դասարանցիների համար

Մեթոդական մշակումներ

Գևորգ Հակոբյան
Սովորելու, սովորեցնելու և տեխնիկական թվային միջոցների մասին

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
Էնշտեյնի խնդիրը

Լեո
Ղազարոս Աղայան

Հայկազ Մարգարյան
Հայ կաթոլիկական եկեղեցի

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժությունը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Յուրա Գանջալյան
Լուրջ կրթությունը լուրջ ներդրումներ է պահանջում

Աշոտ Բլեյան
Գարնանային տոն` օլիմպիադա

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

Հասմիկ Ղազարյան
Լսելը՝ ուշադրության արժանի հմտություն

ԱՐՁԱԳԱՆՔ

Շուշան Բլեյան
Հայոց լեզվի օլիմպիադան և մեր «Բազկի զարկերը»

Յուրա Գանջալյան
Խորհրդածություններ անգլերենի հանրապետական օլիմպիադայի համայնքային փուլից հետո

Յուրա Գանջալյան
2010թ. անգլերենի միասնական քննությունների թեստերը

Արտակ Զարգարյան
Կովկասյան մեծ խաղ: Թուրքիայի վերադարձը
Լուրջ կրթությունը լուրջ ներդրումներ է պահանջում

Ես կողմ եմ կրկնուսույցի գործառույթին

Ճապոնիայում, որը համարվում է աշխարհի ամենազարգացած երկրներից մեկը, տարբերվում է այլ երկրներից նաև նրանով, որ կրկնուսուցմանը մեծ տեղ են տալիս կրթական տարրական աստիճանում, ցածր դասարաններում, որպեսզի երեխաները կարողանան հաղթահարել ավագ դպրոցի ընդունելության քննությունները: Փաստորեն ավագ դպրոցի ընդունելության քննությունները իրենց կյանքի քննություններն են: Այս քննությունների արդյունքներն են որոշում, թե տվյալ աշակերտը որ ուղղությամբ կարող է շարունակել իր կրթությունը ` բնագիտական, հումանիտար, արվեստ, թե՞ արհեստներ: Այդ պատճառով էլ ծնողները առաջին դասարանից սկսած դիմում են հմուտ կրկնուսույցների օգնությանը: Եկե՛ք չշտապենք քննադատել ճապոնացիներին: Նրանք օր առաջ ուզում են բացահայտել իրենց երեխաների ունակությունները: Եվ նրանք հասնում են իրենց նպատակին: Արդյունքը ակնառու է: Ճապոնացի երեխաների 97,8%-ը հաղթահարում է ավագ դպրոցի ընդունելության քննությունները: Ճապոնիայում ուսուցչի աշխատավարձը մոտ 20 անգամ գերազանցում է մեր ուսուցիչների աշխատավարձը, իսկ ծնողներինը` էլ ավելի:

Ավստրալիայում գործում է կրկնուսույցների ավստրալիական Միությունը (Australian Tutoring Association). Այս երկրում կրկնուսուցումը ո՛չ տարերային, այլ շատ կազմակերպված ձևով գործում է տարիքային բոլոր խմբերի և կրթական բոլոր աստիճանների համար`տարրական դասարաններից մինչև համալսարաններ: Կրկնուսույցները անհատական ծրագրեր են ներկայացնում և ստանում են կրկնուսույցի գործով զբաղվելու թույլտվություն: Նրանք ընտրվում են ըստ իրենց ակադեմիական գիտելիքների, դասավանդման փորձառության աստիճանի, մարդկային հատկանիշների և վստահելիության աստիճանի:
Չափազանց ուշագրավ է Ֆինլանդիայի կրթական համակարգը: Ֆինլանդիայի բնակչությունը 5,4 մլն է իսկ 2003թ կրթությանը հատկացված բյուջեն`5,9 մլրդ եվրո է եղել: Այստեղ դպրոց են հաճախում 7 տարեկանից և հիմնական դպրոցի ամբողջ ժամանակաշրջանում երեխաները ստանում են երեքանգամյա անվճար սնունդ: Աշակերտները տուն են գնում կուշտ և դասերն արդեն սովորած: Ավագ դպրոցում սովորողների 60%-ը գիմնազիստներն են` ապագա համալսարանականները, իսկ 40%-ը ներգրավված են տարբեր արհեստների, տարբեր տեսակի աշխատանքների գործնական հմտությունների յուրացման մեջ:

Գերմանիայում այլ կերպ են հասնում այս նույն բաղձալի նպատակին: Այս երկրում դասվարների աշխատատեղերի համար շատ մեծ մրցակցություն կա տարբեր համալսարանները գերազանց առաջադիմությամբ ավարտածների միջև, քանի որ կրթական ասպարեզոււմ դասվարների աշխատավարձը ամենաբարձրն է: Պետական կրթական քաղաքականությունն այնպես է տարվում, որ գերմանիայում ծնողները վստահ են, որ իրենց երեխայի հետ ամեն օր շփվում է, նրան դասավանդում է իր գործին նվիրված, մեծ պատասխանատվություն ունեցող, ուսումնատենչ, հարուստ գիտելիքներով մանկավարժը, որի գերագույն նպատակն է օգնել երեխային բացահայտելու իր ունակությունները: Արդյունքն այստեղ նույնպես ակնառու է: Ի տարբերություն մեր երկրի, Գերմանիայում աշակերտները դպրոցն ավարտելուց հետո անմիջապես չեն ձգտում համալսարաններ ընդունվել: Առաջին կուրսեցիների միջին տարիքը 20-22 է:

Իսկ մեր երկրու՞մ. որքա՞ն աշխատավարձ են ստանում Հայաստանի հանրակրթական դպրոցների դասվարները: Ի՞նչ կրթություն ունեն Հայաստանի հանրակրթական դպրոցների դասվարները: Ես նկատի չունեմ դիպլոմը: Ու՞մ ենք վստահում մեր փոքրիկներին: Երկար տարիներ դպրոցում աշխատելով միշտ զարմացել ու հիացել եմ առաջին, երկրորդ, երրորդ .. մի խոսքով ցածր դասարանների աշակերտների ուսումնատենչությամբ վառվող աչքերին նայելով: Թափահարելով պարզում են ձեռքերն ու գրեթե գոռում ու պահանջում` ես ասեմ, ես ասեմ, ես ասեմ, ես.., ես.., ես…: Ի՜նչ պայքար է գնում, պայքար` աշխարհաճանաչման, պայքար` ինքնահաստատման, որ ես կամ, ես այստեղ եմ, նայե՛ք ինձ, սիրե՛ք ինձ: Երջանիկ են այն երեխաները, ում դասվարները այն են, ինչ պետք է որ լինեն` հենց այդ նույն երջանիկ պատահականությամբ: Այդ լավ դասվարներն աղետալի չափով քիչ են մեր երկրում, ու որպես դրա արդյունք` ինչ-որ մի օր իջնում է պարզած մի ձեռք, «ես ասեմ»-ը վախվորած է դառնում ու կամա՜ց-կամա՜ց մարում: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Մեր իններորդցիները ձևական քննություններով տեղափոխվում են ավագ դպրոց: Նրանց ճնշող մեծամասնությունը չունի ռեալ գիտելիքներ: Ավագ դպրոցներն էլ ֆինանսավորման պահանջից ելնելով ընդունում են ցանկացած դիմողի: Դպրոցի ավարտական քննությունները նորից ձևական են անցնում: Ռեալ գիտելիքներ են ցուցաբերվում միայն միասնական քննություններին, որը հիմնականում կրկնուսույցների աշխատանքի արդյունքն է: Թող գտնվի մեկը, ով կապացուցի հակառակը:

Եզրակացություն

Ինչպես ցույց է տալիս մեր և տարբեր երկրների կրթական համակարգերի վերլուծությունը, լուրջ կրթությունը լուրջ ֆինանսական ներդրումներ է պահանջում` կամ ծնողների կամ պետության կողմից: Իր տեղը արմատավորած ու, ինչ-որ ձևով, լուրջ կրթության գործն իրականացնող կրկնուսույցի աշխատանքին դեմ լինելուց առաջ պետք է հարց տալ. Արդյո՞ք մեր պետությունը Ֆինլանդիայի նման պատրաստ է այդ լուրջ առաքելությունը իրականում ու ամբողջությամբ իր վրա վերցնելու: Մի բան պարզ է. երեխաներին չի կարելի խաբել:
Յուրա Գանջալյան
12.02.2011

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
hovik | 2011-03-24 11:45:49
նույնիսկ գեր-գերազանց դասվարների մոտ, ոչ բոլորն են ռեալ գիտելիքներով տեղափոխվում միջին դպրոց: սա խնդիր է ողջ աշխարհում: Կաղում է դասավանդման մեթոդիկան. Կեղծ պատրանք է, թե լավ դասվարը ապահովում է բոլոր աշակերտների ուսուցման գործը: Լավ դասվարի մոտ մեծ է սովորողների թիվը: Վատ դասվարը /նկատի ունեմ դիպլոմում գրվածը/ խորտակում է մարդկային ճակատագրերը?????????!!!!!!!!!!!!!
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ