ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 33
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լեո
Ղազարոս Աղայան

Ա. Խինչին
Խորհրդային երիտասարդության բազմակողմանի, իրական կրթություն

Նունե Մովսիսյան
Գրականության դասագրքի մեր մոդելը` հեղինակի գիրք + լեզվադարան + ձայնադարան + տեսադարան

Մերի Առաքելյան
Երաժշտությունը միջին դպրոցում

Մեթոդական մշակումներ

Գեղեցիկ Սահակյան
Էլեկտրոնային խաղերը` որպես մաթեմատիկական խնդիրների լուծման միջոց

Արմինե Գյոնջյան
Նախաթվային և նախաայբբենական շրջան. նախագիծ

Դավիթ Մինասյան
Հաշվարկման համակարգեր

Ուսումնական նյութեր

Ժաննա Հակոբյան
Фразеологизмы о животных

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Պաուլո Կոելիո
Խորհուրդներ լեռնային գագաթները բարձրացողներին

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սարգիս Գալոյան
Ֆինլանդիայի հանրակրթական համակարգը (1)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Արմինե Թոփչյան
Ուսումնական գործունեության ուսումնասիրության արդյունքների արձանագրում-ամփոփումը` որպես գնահատման արդյունավետ միջոց

Նաիրա Նիկողոսյան
Ստեղծագործական բաց հավաք

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ
Խորհրդային երիտասարդության բազմակողմանի, իրական կրթություն

Թարգմանչի կողմից: Կարծում եմ, որ այս հոդվածում շոշափված հարցերի մի մասը այսօր արդիական է ավագ դպրոցների համար:

Սկիզբը

Իսկ ի՞նչ պետք է անել, որպեսզի իրավիճակը փոխվի, որպեսզի մանկավարժական բուհը ավարտողը լինի գիտականորեն կոփված և կազմակերպորեն գրագետ:

Դրա համար պետք է հրաժարվել անիմաստ վարժեցնելու դպրոցական համակարգից և անցնել իրական դաստիարակման գիտական համակարգի: Դրա համար պետք է հոգ տանել գիտական մտահորիզոնի ընդլայնման, գիտության հիմքերի գաղափարական, սկզբունքային ընկալման խորության և ոչ թե առանձին կտրտված փատերը անգիր անելու մասին: Անհրաժեշտ է մեր մանկավարժական բուհերում և ուսումնարաններում ստեղծել իրական գիտական միջավայր և ուսանողների մեջ ընտրած գիտության նկատմամբ սեր արմատավորել և դա գերադասել քննական գնահատակների մրցավազքից:

Ակնհայտ են այն կազմակերպական միջոցառումները, որոնք պետք է իրականացնել նշված նպատակներին հասնելու համար: Ամենից առաջ պետք է զգալիորեն կրճատել դասավանդողի անմիջական ղեկավարությամբ կատարվող աշխատանքի ժամաքանակը և ծանրության կենտրոնը համապատասխանաբար տեղափոխել ուսանողների կողմից իրականացվող իսկական ինքնուրույն աշխատանքների կողմը: Ամենևին պարտադիր չէ դասագրքում շարադրված թեորեմի ապացույցը մանրամասնորեն վերապատմել ամբիոնից: Դասախոսություննները չպետք է կրկնեն կամ փոխարինեն դասագրքին, դրանք պետք է սկզբուքային դիտարկումներ և գաղափարական հիմք տան այն նյութին, որը ուսանողը կուսումնասիրի դասագրքով: Եթե այս կերպ մոտենանաք, ապա դասախոսություններին հատկացվող ժամաքանակը կիսով չափ կպակասի, ինչից միայն կշահի դասավանդման մակարդակը:

Պետք է դադարեցնել ուսանողի ամեն քայլի նկատմամբ մանր խնամակալությունը, պետք է յուրացնել այն մոտեցումը, որ ուսանողը հասուն և պատասխանատու աշխատող է, ում աշխատանքային հաջողության համար առաջին հերթին պատասխան է տալիս հենց ինքը: Նրան պետք է վարժեցնել այն մտքին, որ ամբիոնը և դեկանատը նրան միայն կարող են օգնել, նպաստել, իսկ սեփական ժամանակի և աշխատանքի կազմակերպիչը պետք հենց ինքը լինի: Նա պետք է կարողանա ինքը գտնել անհրաժեշտ գրականությունը և մինչև խորհրդատվությունը ջանասիրաբար փորձել լուծել առաջացած դժվարությունները: Անհրաժեշտ է արմատապես վերացնել կրկնուսուցումների կազմակերպումը: Պետք է հիմնովին դուրս մղել անտեղի մեծահոգությունը գիտելիքների գնահատման ժամանակ և հիշել, որ մեծահոգությունը բազմադեմ է և ճկուն: Այն արտահայտվում է ոչ միայն չափից ավելի բարձր գնահատանիշեր նշանակելով: Երբ տնօրինությունը կամ դեկանատը ստիպում են պրոֆեսորին մի կիսամյակի ընթացքում նույն ուսանողին նույն առարկայից քննել չորս անգամ, այն հույսով, որ պրոֆեսորը «կհոգնի» և ձեռքը թափ տալով «միջակ» կնշանակի, սա անտեղի բարեհոգության ավելի վատ դեպք է, քանի որ այն բխում է այնպիսի վտանգավոր արատից, ինչպիսին տոկոսամոլությունն է:
Վերջապես մեր մանկավարժական բուհերում պետք է լայնորեն զարգացնել ֆակուլտատիվ դասընթացների, գիտական սեմինարների և ուսանողների ինքնուրույն նախաձեռնությամբ գործող գիտական խմբակների ցանցը: Եվ այս ուղղությամբ պետք չի սահմանափակվել պարտադրող ցանկություններով, այլ ամեն մի մանկավարժական բուհում պետք է հաստիքացուցակում նախատեսել ֆակուլտատիվ դասընթացները և սեմինարները:

Ահա այն հիմնական ուղղությունները, որոնք պետք է շտկել և որոնց անհրաժեշտությունը ակնհայտ է բոլորին:

Սա ուսանողների` ապագա ուսուցիչների համար: Իսկ ի՞նչի կարիք ունի արդեն աշխատող ուսուցչությունը, նրա տարիքով անդամները:

Ամենից առաջ լավ գրքի` գիտական, ուսումնական, մեթոդական, ընդ որում հասանելի գրքի, տպագրված այնպիսի տպաքանակով, որ իսկապես մատչելի լինի յուրաքանչյուր ուսուցչի:

Ուսուցչի գիտական որակավորումը բարձրացնող գրականությունը մեզ մոտ հրատարակվում է աննշան քանակությամբ և գործնականում հասանելի չէ իր ընթերցողին: Պետք է գիտակցել, որ այդպիսի գրականությունը դպրոցի նույնքան կարևոր բաղադրիչն է, ինչպես դասագիրքը աշակերտի համար:

Անհրաժեշտ է միջոցառումներ ձեռք առնել, որպեսզի ուսուցիչները գիտական որակավորման կարճաժամկետ պարբերական վերապատրաստումներ անցնեն: Նույնիսկ երկու-երեք վեցօրյակների ընթացքում ուսուցիչը կարող է լավ և իսկապես գիտական լիցք ստանալ, եթե միայն հոգ տանենք, որ այդպիսի դասընթացները ունենան լավ ծրագիր, և ներգրաված լինեն որակյալ դասախոսական ուժեր: Կարևոր է, որ գիտական լուսաբանումները չփոխարինվեն, ինչպես մեզ մոտ հաճախ լինում է, մեթոդական դեղատոմսերի, մեթոդական ծածկագրերի հաղորդումով: Այդպիսի խեղաթյուրման համար որպես հիմնավորում չպետք է ընդունել ոչ մի հղումներ ուսուցիչներին, թե նրանք են այդ ցանկանում: Ուսուցչության շրջանում, ինչպես ցանկացած մասնագիտությունում, կան առաջատար և ետ մնացող շերտեր, և պոչում մնացողների շերտում քարշ գալը պատիվ չի բերի այն մարդկանց, ովքեր կոչված են կազմակերպելու և ղեկավարելու ուսուցիչների աշխատանքը:

Նոր ծրագրերի մշակումը և ուսուցիչներին դրանց պատրաստելը, անշուշտ, այն կարևորագույն խնդիրներն են, որոնոցով պետք է զբաղվել: Բայց այդպիսի խնդիրների ցանկը, իհարկե, կարելի է և պետք է ընդարձակել, և վերջում կարճ կանգ կառնենք այդպիսի խնդիրների վրա, որոնց լուծումը, կարծում ենք, չի կարելի հետաձգել:

Կարծում ենք, որ անհրաժեշտ է բարձրացնել դպրոցի ավագ դասարաններում մասնագիտացված դասավանդման հարցը: Այս հարցը մի քանի անգամ բարձրացվել է մամուլում, կապված սովորողներին ապագա մասնագիտությանը նախապատրաստելու անհրաժեշտության հետ:

Անհրաժեշտ է պաշտպանել առաջատար ուսուցչի` առողջ մեթոդական փորձի իրավունքը, ազատ պահել այդպիսի ուսուցչին տնօրենի, մեթոդիստի, տեսչության մանրախնդիր բծախնդրություններից, հատկապես ոչ բանիմաց տեսչավորումից, ինչը մեզ մոտ անընդհատ հանդիպում է: Հայտնի են դեպքեր, երբ տնօրենը և ուսմասվարը արգելել են ուսուցչին թեորեմը ապացուցել ոչ այնպես, ինչպես դասագրքում է: Մյուս կողմից էլ եզակի չեն այն դեպքերը, երբ ուսուցիչը ինքն է պահանջում չափից ավելի կանոնակարգում, ինչը նրան կազատի մեթոդապես մտածելու անհրաժեշտությունից: Կան ուսուցիչներ, ովքեր պահանջում են, որ ծրագրի առանձին բաժիններից նշվեն այն բոլոր խնդիրները, որոնք աշակերտը պետք է կարողանա լուծել, որ ոչ միայն թվարկվեն բոլոր թեորեմները, այլ նաև նշվեն այն ձևերը, որոնցով պետք է դրանք ապացուցվեն: Կան նաև մանրախնդիր մեթոդիստներ, ովքեր սարսափով են խոսում այնպիսի աղետի մասին, երբ նույն թեորեմը տարբեր դպրոցներում տարբեր եղանակներով են ապացուցում: Ակնհայտ է, որ նմանատիպ հետադիմական երևույթների հետ պետք է վճռականորեն պայքարել: Պատենավոր մարդը տեղ չունի խորհրդային դպրոցում:
 

Թարգմանեց Գևորգ Հակոբյանը

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ