ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 38
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Իվետա Ջանազյան
Բնագիտական փորձեր 5-6-րդ դասարանցիների համար

Մեթոդական մշակումներ

Գևորգ Հակոբյան
Սովորելու, սովորեցնելու և տեխնիկական թվային միջոցների մասին

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
Էնշտեյնի խնդիրը

Լեո
Ղազարոս Աղայան

Հայկազ Մարգարյան
Հայ կաթոլիկական եկեղեցի

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժությունը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Յուրա Գանջալյան
Լուրջ կրթությունը լուրջ ներդրումներ է պահանջում

Աշոտ Բլեյան
Գարնանային տոն` օլիմպիադա

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

Հասմիկ Ղազարյան
Լսելը՝ ուշադրության արժանի հմտություն

ԱՐՁԱԳԱՆՔ

Շուշան Բլեյան
Հայոց լեզվի օլիմպիադան և մեր «Բազկի զարկերը»

Յուրա Գանջալյան
Խորհրդածություններ անգլերենի հանրապետական օլիմպիադայի համայնքային փուլից հետո

Յուրա Գանջալյան
2010թ. անգլերենի միասնական քննությունների թեստերը

Արտակ Զարգարյան
Կովկասյան մեծ խաղ: Թուրքիայի վերադարձը
Կովկասյան մեծ խաղ: Թուրքիայի վերադարձը

Հարավ-Կովկասյան երեք պետությունները (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան), Խորհրդային Միության փլուզումից հետո հռչակեցին իրենց անկախությունները: Եթե Հայաստանը ու Ադրբեջանը, ներքաշված լինելով Արցախյան հակամարտության մեջ, հավուր պատշաճի ուշադրություն չէին դարձնում արտաքին քաղաքականության վրա, ապա Վրաստանը, որը «դե յուրե» չէր գտնվում պատերազմի մեջ որևէ պետության հետ, հնարավորություն ստացավ ավելի ակտիվորեն գործելու արտաքին դաշտում: Ավելին, արևմտյան առաջատար երկրները, ցանկանալով թուլացնել Ռուսական ազդեցությունը տարածաշրջանում, հենց Վրաստանին էին դիտարկում այն հավանական պետությունը, ի շնորհիվ որի հնարավոր կլիներ թափանցել տարածաշրջան և արմատներ նետել: Սակայն միշտ չէ, որ ռուսական դիրքերի թուլացումը ինքնաբերաբար ենթադրում է արևմտյան առաջատար երկրների ազդեցության ընդլայնում: Հարավ-Կովկասյան ռազմաքաղաքական գործընթացներին, արևմտյան տերություններից բացի ակտիվորեն ներգրավվեց նաև Թուրքիան: Շնորհիվ այնպիսի գործոնների, ինչպիսիք են ռազմական հզորությունը, աշխարհագրական դիրքը, տնտեսական ազդեցությունը, պատմական ու մշակութային կապերը, Թուրքիան հավակնում է լուրջ ազդեցություն ունենալ հարավ-կովկասյան տարածաշրջանում: Ոչ պակաս կարևորություն ունի նաև այն հանգամանքը, որ այսօր Թուրքիայի տարածքում ապրում և աշխատում են մի քան միլիոն կովկասցիներ:
Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո Անկարան ակտիվացրեց իր արտաքին քաղաքականությունը Կովկասում: Թուրքիան առաջիններից մեկն էր, որ ճանաչեց Անդրկովկասի երեք պետությունների անկախությունը, ու այս տարածաշրջանի հայտարարեց որպես ստրատեգիական նշանակության գոտի` իր արտաքին քաղաքական ուղեգծում: Համաձայն Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական դիրքորոշման` կայունության հաստատումը և ժողովրդավարությունը Հարավային Կովկասում հանդիսանում է գերական ուղղություն Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ: Ինչպես հայտարարում է Թուրքիայի քաղաքական վերնախավը` Հարավային Կովկասում անկախ, խաղաղ գայատևող և միմյանց հետ համագործակցող պետությունների առկայությունը կարևոր է թուրքական պետության արտաքին քաղաքականության համար: Դրա հետ մեկտեղ, Անկարան ջանք չի խնայում տարածաշրջանում ՆԱՏՕ-ի շահերը ներկայացնող ու գործադրող միակ պետությունը դառնալու համար:
Նման շահագրգռվածությունը տարածաշրջանում կայունության պահպանման հարցում, բացատրվում է առաջին հերթին այն հանգամանքով, որ Թուրքիան լրջորեն հավակնում է դառնալ տարանցիկ երկիր Արևմուտքի և Արևելքի միջև: Անկարան ջանում է դառնալ հիմնական տնտեսական միջնորդը Կենտրոնական Ասիայի հումքային շուկաների և զարգացած Եվրոպայի միջև:
Վրաստանը հետաքրքրում է Թուրքիային առաջին հերթին որպես տարանցիկ երկիր` միջտարածաշրջանայաին տնտեսական ծրագրեր իրականացնելու համար: Այս ծրագրերը Անկարայի կողմից դիտարկվում են որպես կարևոր գործոն` միջազգային թատերաբեմում իր ազդեցության հզորացման տեսանկյունից: Այդ նկատառումներից դրդված, Թուրքիան պատրաստ է իր վրա վերցնել Վրաստանի տարածքով անցնող այդ ծրագրերի ֆինանսավորումը: Անկարայում նստած թուրք պաշտոնյաները լավ են գիտակցում, որ միայն Վրաստանի քաղաքական կայունության պայմաներում է հնարավոր իրականացնել իրենց հեռու գնացող տնտեսական ու քաղաքական ծրագրերը կովկասյան տարածաշրջանում: Էության մեջ հիմնականում այս պատճառով է, որ Թուրքիան կողմնակից է վրաց-աբխազական և վրաց-հարավօսական հակամարտությունների խաղաղ կարգավորմանը` Վրաստանի տարածքային ամբողջության սկզբունքի շրջանակներում: Բացի դրանից Վրաստանը Թուրքիայի համար ձեռք է բերում ստրատեգիական դաշնակցի կարևորություն, եթե հաշվի առնենք, որ նա հանդիսանում է բուֆերային տարածք Թուրքիայի երկու պոտենցիալ հակառակորդների միջև, ինչպիսիք են Հայաստանն ու Ռուսաստանը:
2005թ. ընդունված Վրաստանի Ազգային Անվտանգության հայեցակարգում Թուրքիան ներկայացված է որպես ստրատեգիական կարևոր դաշնակից: Վրաց-թուրքական ռազմական հարաբերությունները նույնպես ակտիվորեն զարգանում են: Անկարան ակտիվ մասնակցություն ունի պրոֆեսիոնալ Վրացական բանակի ձևավորման և նրա նյութատեխնիկական սպառազինման գործընթացին: Դեռևս 1998թ. Վրաստանի պաշտպանության նախարարության և Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի միջև ստորագրվեց հուշագիր ռազմական համագործակցության մասին: Բացի այդ, Թուրքիան աջակցում և նպաստում է Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցությանը: Թերևս, վերջինիս հիմնական պատճառ պետք է դիտարկել այն պարագան, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի կազմում ունի երկրորդ մեծության զորքը, և լրջորեն հավակնում է տեղակայել իր ռազմական բազաները ՆԱՏՕ-ի ապագա անդամ Վրաստանի տարածքում:
2006թ. փետրվարի 10-ին Անկարան և Թիֆլիսը հայտարարեցին անցագրային ռեժիմի վերացման մասին: Այս քայլով Թուրքիայի իշխանությունները նպատակ ունեն խորացնել շփումը երկու երկրների հասարակ բնակչության միջև: Վրաստանի տարածքում մեծանում է նաև միջնակարգ և բարձրագույն հաստատությունների թիվը, որտեղ դասավանդում են թուրքերեն լեզուն: Ակնհայտ է որ, Թուրքիայի մշակութային ազդեցության աճը Վրաստանում ուղղված է առաջին հերթին նվազեցնել Ռուս աստանի նույնատիպ ներկայությունը Վրաստանի տարծքում: Վրաստանի հարավում թուրքերով բնակեցված գոտի ստեղծելու նպատակով, որով փաստորեն Վրաստանի տարածքով անցնող և Թուրքիան Ադրբեջանին միցնող գոտին կդառնա ամբողջությամբ թուրքաբնակ, ԵԽ-ում թուրք պատգամավորները բարձրացրեցին թուրք-մեսխեթցիների վերաբնակեցման հարցը: Անկարան ամեն ջանք գործադրում է մեսխեթցի թուրքերին Ջավախքի հայաբնակ շրջանում վերաբնակեցնելու համար: Այլ կերպ ասած, Թուրքիան ձգտում է հայաթափվող Ջավախքը բնակեցնել թուրքերով:
Վրացական իշխանությունները լավ են հասկանում, որ Թուրքիան ունի հեռու գնացող և հավակնոտ նպատակներ տարածաշրջանում, և որ Վրաստանը Անկարայում նստած պաշտոնյաների համար կամուրջ է այդ նպատակների իրականացման ճանպարհին: Վրացական իշխանությունները հստակ գիտակցում են, որ այդ կամուրջի դերը կարող է ստանձնել նաև Հայաստանը, եթե բացվի հայ-թուրքական սահմանը և հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ: Այս տարբերակը այդքան էլ մտահոգեցուցիչ չէ Վրաստանի համար, քանզի եթե հայ-թուրքական սահմանի բացումը հավանական է մոտ ապագայում, ապա հայ-ադրբեջանական հարաբերությունների լավացում կարծես թե մոտ ապագայում չի սպասվում: Ինչը նշանակում է, որ Վրաստանը կշարունակվի մնալ Թուրքիան Ադրբեջանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհը տարածաշրջանում, անգամ եթե մոտ ապագայում բացվի հայ-թուրքական սահմանը: Միաժամանակ, Վրաստանը ձգտում է մաքսիմալ օգուտ քաղել Թուրքիայի նախաձեռնությամբ իրականացվող տարածաշրջանային տրանսպորտային և էներգետիկ ծրագրերից: Մասնավորապես, Վրաստանը փորձում է Բաքու-Թիֆլիս-Ջեյհան նավթամուղի հաշվին լրացնել իր էներգետիկ պաշարները և նվազեցնել կախվածությունը ռուսական էներգակիրներից: Բացի դրանից տարածաշրջանային տնտեսական ծրագրերը, որոնք մեկուսացնում են Հայաստանին, ոչ միայն ձեռնտու են Թուրքիայի համար` որպես Հայաստանի վաղեմի թշնամի, այլև որոշ առումով ձեռնտու են նաև Վրաստանին. դրանք խորացնում են հայ-թուրքական հարաբերություններում առկա լարվածությունը, ու ձգձգում հարաբերությունների կարգավորումը երկու երկրների միջև, որը անշուշտ բարձրացնում է Վրաստանի դերը` որպես տարածաշրջանի միակ ապահով տարանցիկ երկիր: Կարելի է եզրակացնել, որ հայ-թուրքական սահմանի փակ լինելը, ինչպես նաև հարաբերություններում առկա լարվածությունը նպաստում է Վրաստանի ու Թուրքայի մերձեցմանը: Ըստ էության, ո´չ Վրաստանը և ո´չ էլ Ադրբեջանը չեն պատրաստվում Հայաստանին մասնակից դարձնել տարածաշրջանային տնտեսական ծրագրերն, անգամ հայ-թուրքական սահմանի բաց լինելու պարագայում: Առավել ևս, որ բոլոր նմանատիպ ծրագրերի մեջ գերիշխող են էներգետիկ ոլորտի հետ առնչվողները, որոնցում պարտադիր մասնակցություն ունի Ադրբեջանը, որպես տարածաշրջանի միակ նավթի և գազի պաշարներ ունեցող պետություն: Դժվար թե պաշտոնական Բաքուն, որ միլիոնավոր նավթային դոլլարներ է վատնում պետական մակարդակով հակահայ քարոզչության և միջազգային գետնի վրա հակահայ հիստերիայի վրա, մի օր հայ-թուրքական բաց սահմանի և Թուրքիայի անմիջական «ճնշման» ներքո, ասենք հայտարարի, թե Հայաստանի հետ վարականգնում ենք առևտրա-տնտեսական հարաբերություններ: Դժվար թե, այդ նույն Թուրքիան, որ 1993թ. փակեց Հայաստանի հետ սահմանը, պատճառաբանելով, թե վերջինս պատերազմի մեջ է իր փոքր եղբոր` Ադրբեջանի հետ, այսօր բացի սահմանը, իմանալով որ այդ քայլով ինչ-որ ձև կվնասի ադրբեջանական տնտեսությանը:
Վերջին շրջանում, կապված հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորման» հետ, հնչում են բազմաթիվ, շատ հաճախ իրավամերժ կարծիքներ: Օրվա իշխանությունները, ամեն ջանգ գործագրում են, այդ հարաբերությունները դրական լույսի տակ ներկայացնելու համար: Առավել հաճախ կարելի է լսել այն, տեսակետը, որ սահմանի բացման պարագայում, կբարելավի Հայստանի տնտեսական դրությունը, կբարձրանա ժողովրդի կենսամակարդակը, կբացվեն նոր աշխատատեղեր: Կարճ ասած, սպասվում է թուրքական կապիտալի ակտիվ ներհոսք հայկական շուկա:
Կարելի է ենթադրել, որ մեր պետության արտաքին գերատեսչության կամ նախագահի աշխատակազմի փորձագետներն ու խորհրդականները երբևիցէ նմանատիպ ուսումնասիրություն չեն էլ կատարել: Իսկ եթե կատարել են ու տիրապետում են անհրաժեշտ տեղեկատվության, ապա ի՞նչ շահերից ելնելով են շարունակում տարածել ապատեղեկատվություն: Ո՞րն է սեփական ժողովուրդը մոլորության մեջ պահելու այսօրվա մեր իշխանությունների իրական դրդապատճառը:

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ