ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 38
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Իվետա Ջանազյան
Բնագիտական փորձեր 5-6-րդ դասարանցիների համար

Մեթոդական մշակումներ

Գևորգ Հակոբյան
Սովորելու, սովորեցնելու և տեխնիկական թվային միջոցների մասին

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
Էնշտեյնի խնդիրը

Լեո
Ղազարոս Աղայան

Հայկազ Մարգարյան
Հայ կաթոլիկական եկեղեցի

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժությունը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Յուրա Գանջալյան
Լուրջ կրթությունը լուրջ ներդրումներ է պահանջում

Աշոտ Բլեյան
Գարնանային տոն` օլիմպիադա

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

Հասմիկ Ղազարյան
Լսելը՝ ուշադրության արժանի հմտություն

ԱՐՁԱԳԱՆՔ

Շուշան Բլեյան
Հայոց լեզվի օլիմպիադան և մեր «Բազկի զարկերը»

Յուրա Գանջալյան
Խորհրդածություններ անգլերենի հանրապետական օլիմպիադայի համայնքային փուլից հետո

Յուրա Գանջալյան
2010թ. անգլերենի միասնական քննությունների թեստերը

Արտակ Զարգարյան
Կովկասյան մեծ խաղ: Թուրքիայի վերադարձը
Լսելը՝ ուշադրության արժանի հմտություն

Խուլին մեկը հարցնում է՝ կովս չե՞ս տեսել։
-Հա, -պատասխանում է խուլը,- մի տարի է՝ աղջկաս մարդու եմ տվել։
Բայց խլությունն իրար չլսելու միակ պատճառը չէ։

Մարդն ի բնե ավելի շատ խոսող է, քան լսող։ Հասարակական էակ լինելը ստիպում է անընդհատ այդ հասարակության մեջ տեղդ պահելու պայքար մղես, և դու պայքարում ես, անկախ նրանից ախոյան ունես, թե չէ։ Այսպիսով՝ ավելի շատ մտահոգ ես քո ասելիքի, քան ուրիշին լսելու համար։
Լսելու ընդունակությունը, իրականում, բնության նվերն է արարածներին։ Շատ կենդանիներ, լսողությամբ զինված, բավական արդյունավետ պաշտպանվում են։ Ուրիշներն այդ միջոցով կեր կամ բնակության հարմար պայմաններ են գտնում։ Այդպես է, լսողությունն օգնում է տեղեկություն հավաքել շրջապատի մասին, իսկ մարդը նույնպես տեղեկություն հավաքելու կարիքն ունի։
Որքանո՞վ է, ուրեմն, մարդու լսելու կարողությունը անհրաժեշտ հմտությունների շարքում դասվում, կարևորվում և մշակվում։

Բոլորս ծանոթ ենք այն պատկերին, որ նախակրթարանի երեխան, ուսուցչի գովասանքին արժանանալու համար, պատեհ-անպատեհ առիթներով ոչ միայն ձեռքն է ակտիվորեն թափահարում, այլև սկսում է խոսել, իր կարծիքով պատասխանել ուսուցչի հարցին, որը, այդ պահին, հաճախ դեռ հնչած էլ չի լինում։ Համաձայնեք, որ այդպիսի երեխան ընդհանուրի աչքին գիտակ, ակտիվ ու խելացի աշակերտի տպավորություն է թողնում։ Անընդհատ իրեն կոտորող երեխային ուսուցիչն ստիպված ավելի հաճախ է լսում, այսպես, թե այնպես՝ ավելի հաճախ է գովում, և երեխայի մեջ ամրանում է հետևությունը՝ խոսելը կարևոր է, խոսելը գովեստի է արժանանում, խոսողը հեղինակություն է ունենում։ Խոսելը լավ է։
Իսկ լսե՞լը…
Գովելով խրախուսում ենք։ Կենտրոնացա՞նք նրա վրա, թե ինչն ենք հատկապես խրախուսում հարցը չլսած՝ պատասխան տվող երեխայի մեջ։

Արդեն ավելի ավագ դասարաններում լսելու հմտություն չունեցող սովորողը խնդիրների առաջ է կանգնում։ Հարցերն այս դասարաններում ոչ միայն ավելի բարդ, այլև անկանխատեսելի են լինում։ Երբ փորձում ես թողնել սովորողին ինքնուրույն կատարելու հանձնարարությունը, սովորաբար որոշ ժամանակ հետո հայտնաբերում ես, որ չի հասկացել առաջադրանքը, թեպետ բացատրելու որևէ բան, ըստ էության, չկա։ Պատճառը նույնն է՝ լսելու հմտություն չունի։
Այսպես՝ մարդ կարող է ինքն իրեն անգամ չլսել. բարձրաձայն կարդալիս կամ խոսելիս տարվում է տպավորություն թողնելու մոլուցքով, մտքում կարդալու հանձնարարությունը կարող է պարզապես չկատարվել (ոչ ոք չի լսում՝ ինքը կարդում է, թե ոչ)։ Որքան երեխան մեծանում է, այնքան զգալի է դառնում լսելու հմտության պակասը։ Այն, ինչ չի կարողանում, չի հասցնում ընկալել լսելով, սովորողը գնահատում է որպես հիմարություն, անիմաստ մի բան, լավագույն դեպքում՝ շատ բարդ, իր համար անհասկանի։ Այստեղից՝ աղավաղված աշխարհընկալումը։

Լսելու հմտության պակասն անդրադառնում է մարդու ամբողջ կյանքի վրա՝ հարաբերություններ կառուցելիս, ուրիշ մարդկանց հետ պարզապես շփվելիս։

Լսելը որոշակի լարում, կենտրոնացում է պահանջում։ Դա ջանք է, որ ոչ բոլորի սրտովն է։ Լսելու հմտությունն անկասկած հետևողական մշակման կարիք ունի, և դա կրթության խնդիրն է։

Որքանո՞վ է բարեկիրթ մարդը, որ առանց դիմացինին լսելու սկսում է խոսել-պատասխանել, գուշակել-ենթադրելով դիմացինի տրամադրությունը, իսկ երբեմն՝ կենսագրությունը՝ խորհուրդներ տալ, մեղադրել, ինքը հարցեր տալ ու անմիջապես էլ պատասխանել իր տված հարցին…

Նման մարդիկ միշտ հաղթանակած են, միշտ բարձր տրամադրությամբ, սեփական անձի անվերապահ կարևորության գիտակցումով։ Սրանց համար է անեկդոտը, թե՝ զրուցելիս մրցում են այն գիտակցությամբ, որ ով առաջինը լռի, անմիջապես վերածվելու է խոսակցի։

Խոստովանենք նաև, որ այսպիսի մարդկանց հետ շփումը պատուհաս է. մեծ տարիքում աշխատում ես հեռու մնալ այդպիսիներից։

Կան լսելու հմտությունը մշակող բազմաթիվ մեթոդներ։ Օրինակ՝ խոսելուց առաջ կրկնել նախորդ խոսողի ասածը կամ զույգերով աշխատել՝ դիմացինի ասածը վերածել հարցի և ուղղել հենց իրեն։ Հետո դերերը փոխվում են։ Կան էլի ուրիշ հետաքրքիր ու գործուն մեթոդներ, և դեռ շատ մեթոդներ էլ կարելի է ստեղծել-հայտնաբերել։ Միայն հարկավոր է կարևորել մարդու մեջ լսելու հմտությունը և, ինչպես դաստիարակության վրա, դրա վրա էլ սկսել աշխատել վաղ մանկությունից։

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ