ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 38
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Իվետա Ջանազյան
Բնագիտական փորձեր 5-6-րդ դասարանցիների համար

Մեթոդական մշակումներ

Գևորգ Հակոբյան
Սովորելու, սովորեցնելու և տեխնիկական թվային միջոցների մասին

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
Էնշտեյնի խնդիրը

Լեո
Ղազարոս Աղայան

Հայկազ Մարգարյան
Հայ կաթոլիկական եկեղեցի

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժությունը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Յուրա Գանջալյան
Լուրջ կրթությունը լուրջ ներդրումներ է պահանջում

Աշոտ Բլեյան
Գարնանային տոն` օլիմպիադա

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

Հասմիկ Ղազարյան
Լսելը՝ ուշադրության արժանի հմտություն

ԱՐՁԱԳԱՆՔ

Շուշան Բլեյան
Հայոց լեզվի օլիմպիադան և մեր «Բազկի զարկերը»

Յուրա Գանջալյան
Խորհրդածություններ անգլերենի հանրապետական օլիմպիադայի համայնքային փուլից հետո

Յուրա Գանջալյան
2010թ. անգլերենի միասնական քննությունների թեստերը

Արտակ Զարգարյան
Կովկասյան մեծ խաղ: Թուրքիայի վերադարձը
Լույսի զինվորի գիրքը

16

Այն պահից, ինչ լույսի զինվորն իր առաջին քայլն է անում, սկսում է ճանաչել իր առջև փռված ուղին: Ամեն մի քար, ճանապարհի ամեն ոլորան ողջունում է նրան: Նա զգում է իր և լեռների ու աղբյուրների միջև արնակցական կապը, զգում է, որ իր հոգու մի մասը ամփոփված է թփերի ու խոտերի, գազանների ու թռչունների մեջ:

Այդժամ, ընդունելով Աստծո օգնությունն ու աստվածային խորհուրդը, նա թողնում է, որ իր Ուղին տանի իրեն այնտեղ, ուր կյանքի առաջադրած խնդիրների լուծումներն են:

Պատահում է, որ նա գիշերելու տեղ չի ունենում, պատահումէ՝տանջում է անքնությունը: ‹‹Ոչինչ,-մտածում է զինվորը,-սա մտնում է իմ մասնագիտության մեջ: Չէ՞ որ ինձ ոչ ոք չի պարտադրել գնալ այս ճանապարհով: Ես ինքս եմ այդպես որոշել››:

Այս խոսքերի մեջ է ամփոփված նրա ողջ հզորությունը: Նա ինքն է ընտրել իր ուղին և ոչ մեկի առաջ չի տրտնջում ու չի բողոքում ոչ մեկին:

 

 17

Կգա ժամանակը` մի քանի հարյուր տարի հետո, երբ ողջ Տիեզերքը օգնության կհասնի լույսի զինվորներին և խուլ ու անտարբեր կմնա նրանց հանդեպ, ովքեր չեն ձերբազատվել նախապաշարումներից:

Հողիէներգիանթարմացվելուկարիքունի։Նոր գաղափարները տարածության կարիքունեն: Մարմինն ու հոգին նոր կոչերիկարիքունեն:

Ապագան վերածվում է ներկայի, ևերազանքները, բացինրանցից, որ իրենցմեջնախապաշարումներ են քողարկում, հնարավորություն են ստանում իրականանալու:

Կարևորը կմնա, անօգուտը կչքվի: Լույսի զինվորը, սակայն, իրեն նեղություն չի տալիս` մտածելու իր մերձավորների երազների մասին և գնահատելու դրանք: Նա ժամանակչիկորցնի ուրիշների կայացրած որոշումները կշտամբելու վրա:

Քանզի, որպեսզի դավանեսքո ընտրած ուղին, բոլորովին կարիք չկա ապացուցելու, որ մի ուրիշը ճիշտ ճամապարհ չի ընտրել:

 

 18

Լույսի զինվորը մեծագույն ջանասիրությամբ է ուսումնասիրում այն, ինչը մտադիր է նվաճելու:

Որքան էլ դժվարին լինի նպատակին հասնելու ճանապարհը, արգելքները հաղթահարելու համար միշտ էլ ձևեր ու հնարներ կգտնվեն: Զինվորը շրջանցելու ուղիներ է փնտրում, սրում իր թուրը, ջանում է այնպես անել, որ հոգին լցվի ամրությամբ, առանց ինչի անհնար է արժանապատվորեն մարտահրավերն ընդունել:

Բայց ահա, այդ ուղով արդեն ընթանալիս զինվորը գիտակցում է, որ կան դժվարություններ ու խոչընդոտներ էլ, որոնք ինքը հաշվի չէր առել:

Եթե նա որոշի սպասել ավելի բարեպատեհ պահի, ապա երբեք չի շարժվի տեղից: Առաջին քայլն անելու համար խենթության մի ծվեն է հարկավոր:

Լույսի զինվորը կարողանում է այդ խեթությունն իրեն ծառայեցնել: Սակայն ամեն ինչ կանխատեսել հնարավոր չէ, հատկապես պատերազմում, հատկապես սիրո մեջ:

Ռուսերենից թարգմանեց Թամար Ղահրամանյանը
Սրբագրեց-խմբագրեց Հասմիկ Ղազարյանը

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
Մարի Մելիքյան 10-4 | 2011-04-11 15:03:58
Ամեն ինչ կանխատեսել հնարավոր չէ, հատկապես պատերազմում, հատկապես սիրո մեջ:
Մարիետ Սիմոնյան | 2011-03-09 17:54:41
Կգա ժամանակը` մի քանի հարյուր տարի հետո, երբ ողջ Տիեզերքը օգնության կհասնի լույսի զինվորներին և խուլ ու անտարբեր կմնա նրանց հանդեպ, ովքեր չեն ձերբազատվել նախապաշարումներից:
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ