ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 38
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Իվետա Ջանազյան
Բնագիտական փորձեր 5-6-րդ դասարանցիների համար

Մեթոդական մշակումներ

Գևորգ Հակոբյան
Սովորելու, սովորեցնելու և տեխնիկական թվային միջոցների մասին

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
Էնշտեյնի խնդիրը

Լեո
Ղազարոս Աղայան

Հայկազ Մարգարյան
Հայ կաթոլիկական եկեղեցի

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժությունը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Յուրա Գանջալյան
Լուրջ կրթությունը լուրջ ներդրումներ է պահանջում

Աշոտ Բլեյան
Գարնանային տոն` օլիմպիադա

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

Հասմիկ Ղազարյան
Լսելը՝ ուշադրության արժանի հմտություն

ԱՐՁԱԳԱՆՔ

Շուշան Բլեյան
Հայոց լեզվի օլիմպիադան և մեր «Բազկի զարկերը»

Յուրա Գանջալյան
Խորհրդածություններ անգլերենի հանրապետական օլիմպիադայի համայնքային փուլից հետո

Յուրա Գանջալյան
2010թ. անգլերենի միասնական քննությունների թեստերը

Արտակ Զարգարյան
Կովկասյան մեծ խաղ: Թուրքիայի վերադարձը
Ինքս ինձ հետ մենակ

Սկիզբը

12.Կյանքի բոլոր հանգրվաններում ղեկավարվիր երկու կանոններով: Առաջին` արա միայն այն, ինչ ներշնչում է բանականությունը: Այն քո էության տիրապետող մասն է, որը գործողություններն ուղղում է ի օգուտ մարդկանց: Երկրորդ`կարողացիր փոխել կարծիքդ, եթե որևէ մեկը մատնանշել է սխալդ կամ կարողացել է տարհամոզել քեզ: Բայց փոխել կարծիքդ հնարավոր է միայն արդարությանը, ընդհանուր օգտին և նման բաներին համահունչ, այլ ոչ թե այն պատճառով, որ նոր կարծիքը թվում է ավելի պարզ, հաճելի կամ փառք է խոստանում:

13. «Ունես արդյո՞ք բանականություն»: «Ունեմ»: «Ապա ինչու՞ չես օգտվում նրանից: Չէ՞ որ, եթե նա անի իր գործը, ապա ի՞նչ կմնա քեզ ցանկանալ»:

14.Դու գոյություն ես ունեցել որպես Ամբողջի մաս: Քեզ վիճակված է անհետանալ ծնունդ տվողում, ավելի ճիշտ, փոփոխությունների ուժով կուլ կգնաս լոգոսին, որը իրերի սաղմն է:

16.Եթե դու համակվես հայտնի հիմնադրույթներով և տրվես բանականությանը ծառայելուն, ապա տասը օր հետո կթվաս աստված նրանց, ում այժմ թվում ես գազան և կապիկ:

17. Մի´ապրիր այնպես, կարծես քեզ դեռ տասը հազար տարվա կյանք է վիճակված: Արդեն մոտ է ժամդ: Քանի ապրում ես, քանի դեռ հնարավորություն կա, ձգտիր դառնալ արժանավոր:

18. Ինչքան ազատ ժամանակ է շահում նա, ով չի նայում, թե ինչ ասաց, արեց կամ մտածեց իր մերձավորը, այլ միայն նրան, թե ինչ է անում ինքը, որպեսզի պահպանի իր գործողություններում արդարությունը և բարեպաշտությունը:  Աղաֆոնի խոսքերով.«Մի´որոնիր ուրիշների արատները, այլ գնա քո ուղիղ ճանապարհով, որևէ կողմ չթեքվելով»:

20. Ողջ գեղեցիկը, ինչ էլ որ նա լինի, գեղեցիկ է ինքնին. գովեստը նրա բաղկացուցիչ մասը չէ: Ուստի գովեստից այն չի դառնում ո´չ ավելի վատը, ո´չ ավելի լավը: Ես այստեղ նկատի ունեմ և այն, ինչ անվանվում է գեղեցիկ սովորական տեսակետից, ինչպես օրինակ նյութական իրերը և արվեստի ստեղծագործությունները: Իսկ ինչպիսի գովեստի կարիք կարող է ունենալ ճշմարտապես գեղեցիկը: Ոչ ավելին, քան օրենքը, ոչ ավելին, քան ճշմարտությունը, ոչ ավելին, քան բարյացակամությունը, ոչ ավելին, քան ազնվությունը: Ի՞նչն է այս ամենից գեղեցիկ գովեստի հետևանքով կամ այլասերվում է պարսավանքի պատճառով:…..

23. Աշխա~րհ: Այն ամենը, ինչ ներդաշնակում է քեզ հետ, պատշաճում է և ինձ, և ոչ մի բան, որ համապատասխանում է քեզ ըստ ժամանակի, ինձ համար էլ չի գալիս ո´չ չափազանց վաղ, ո´չ էլ չափազանց ուշ: Բնությու~ն: Քո ժամանակների փոփոխության մեջ հասունացող ամեն ինչ անհրաժեշտ է և ինձ: Ամեն ինչ սկիզբ է առնում քեզնից, ամեն ինչ կենում է քեզնում, ամեն ինչ վերադառնում է դեպի քեզ:…

24. Իմաստասերն ասում է.«Եթե ցանկանում ես հասնել հոգեկան հանգստության, ապա սահմանափակիր քչով քո գործունեությունը»: Բայց ավելի լավ չէր լինի ասել «անհրաժեշտով» և նրանով, ինչ պատվիրում է բնությունից քաղաքացիական էակի բանականությունը, և ըստ որում, թե ինչպես է պատվիրում: Այդ դեպքում մենք կունենանք ոչ միայն այն հոգեկան աշխարհը, որը պայմանավորվում է գեղեցիկ արարքներով, այլ նաև այն, որը պայմանավորվում է նրանց փոքրաքանակությամբ: Չէ որ մեծ մասը նրա, ինչ մենք խոսում և անում ենք, անհրաժեշտ չէ, և եթե որևէ մեկը կարողանար խուսափել դրանից, ապա կլիներ հարուստ ազատ ժամանակով և ավելի աղքատ անհանգստություններով: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր առանձին դեպքում հարկ է հարցնել ինքն իրեն. «Վերաբերվում է, արդյո՞ք, այս բանն անհրաժեշտի թվին»: Եվ պետք է բացառել ոչ միայն ոչ անհրաժեշտ արարքները, այլ նաև ոչ անհրաժեշտ պատկերացումները, քանզի հենց նրանց են հաջորդում աննպատակ և անբովանդակ արարքները:

Ծաղկաքաը և ռուսերենից թարգմանությունը` Աշոտ Տիգրանյանի

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ