ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 38
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Իվետա Ջանազյան
Բնագիտական փորձեր 5-6-րդ դասարանցիների համար

Մեթոդական մշակումներ

Գևորգ Հակոբյան
Սովորելու, սովորեցնելու և տեխնիկական թվային միջոցների մասին

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
Էնշտեյնի խնդիրը

Լեո
Ղազարոս Աղայան

Հայկազ Մարգարյան
Հայ կաթոլիկական եկեղեցի

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժությունը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Յուրա Գանջալյան
Լուրջ կրթությունը լուրջ ներդրումներ է պահանջում

Աշոտ Բլեյան
Գարնանային տոն` օլիմպիադա

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

Հասմիկ Ղազարյան
Լսելը՝ ուշադրության արժանի հմտություն

ԱՐՁԱԳԱՆՔ

Շուշան Բլեյան
Հայոց լեզվի օլիմպիադան և մեր «Բազկի զարկերը»

Յուրա Գանջալյան
Խորհրդածություններ անգլերենի հանրապետական օլիմպիադայի համայնքային փուլից հետո

Յուրա Գանջալյան
2010թ. անգլերենի միասնական քննությունների թեստերը

Արտակ Զարգարյան
Կովկասյան մեծ խաղ: Թուրքիայի վերադարձը
2010թ. անգլերենի միասնական քննությունների թեստերը

Միասնական քննությունների առաջին փուլում ներկայացված էր չորս տարբերակ, որոնցից առաջինը և երկրորդը նույն թեստերն էին` հարցերի տարբեր հերթականությամբ: Դա ԳԹԿ-ի կողմից ընդունված կարգն է:
Երկրորդ և չորրորդ տարբերակները լեզվական առումով ավելի բարդ են, քան առաջինը և երրորդը:
Երկրորդ և չորրորդ թեստի առաջին առաջադրանքի առաջին հարցի ոչ մի պատասխան ճիշտ չի կարող համարվել: Եթե b և c պատասխանները կարելի է համարել ակնհայտ սխալ, ապա d-ն նույնպես սխալ է, քանի, որ առաջին պարբերության մեջ կանոնները չեն բացատրվում: Սխալ է նաև a տարբերակը, քանի որ այստեղ չի խոսվում խաղը խաղալու փորձագիտական մեթոդների մասին(technique): Առաջին պարբերության մեջ շեշտը դրվում է միայն յուրաքանչյուր խաղացողի նպատակի վրա, և այն բանի վրա, թե որ խաղացողն է հաղթող ճանաչվում: Այս ամենը հաշվի առնելով ճիշտ հարց կարող էր համարվել a) the purpose of each player տարբերակը:

Երկրորդ տարբերակի առաջին առաջադրանքի երկրորդ հարցով պահանջվում է գտնել exorbitant (չափազանց բարձր` ինչ-որ բանի արժեքի մասին) բառի հոմանիշը` excessive (չափազանց շատ, չափազանց մեծ ). Լեզվական թեստ կազմելու կանոններից մեկն այն է, որ տեքստին տրվող հարցերի բառապաշարը պետք է ավելի պարզ լինի, քան տեքստի պառապաշարը: Թեստեր կազմելու այս կանոնը չի պահպանվել:

10-րդ տողում սկսվող այս երկար նախադասությունը անիմաստ է: He set the original game as might be expected in his hometown of Germantown, but in Atlantic City, New Jersey, the site of numerous pre-Depression vacations, where he walked along the Boardwalk and visited Park place. Այս երկարաշունչ, աշակերտի համար անծանոթ տեղանուններով լեցուն նախադասությունը ավելի խրթին ու գրեթե անհասկանալի է դառնում` շարահյուսորեն սխալ ձևակերպված լինելու պատճառով: Անգլերեն չիմացողների համար փորձեմ թարգմանել նախադասությունն այնպես, ինչպես որ կա թեստում. «Նա իր խաղի սկզբնական տարբերակը համադրեց, ինչպես և սպասվում էր, իր հայրենի քաղաք Գերմանթաուն-ում գտնվող վայրերին, այլ Նյու Ջերսիի Ատլանտիկ Սիթիի վայրերին, ուր զբոսնել էր Բորդուոքով և այցելել էր զբոսայգին բազմաթիվ նախաճգնաժամային ուսումնական արձակուրդների ժամանակ»:
Այս նախադասությունը մի քիչ ավելի հասկանալի կլիներ, եթե «համադրեց» բառը լիներ «չհամադրեց», անգլերեն` didn’t set:

Եթե բռնցքամարտի տերմիններով խոսենք, ապա խեղճ դիմորդը քննության հենց սկզբոււմ ուժգին հարված է ստանում ծնոտին: Նա նոկդաունի մեջ է: Թեստ կազմողները հասան իրենց նպատակին: Նրանց համար կարևորը վերևից իջեցված պատվերն է` այս տարի ապահովել անգլերենի միասնական քննության միջինը 12-13 բալ: Կարևորը նպատակն է, միջոցների առջև կանգ չենք առնում: Այս պայմաններում նույնիսկ 17 բալը սակարկելի է դառնում: Կեցցեն “ճարպիկները”:

Ընդհանուր առմամբ ես դեմ եմ այս տիպի թեստերին: Դիմորդներից հիմնականում պահանջվում են ընկալողական (receptive) կարողություններ:

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ