ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 38
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Իվետա Ջանազյան
Բնագիտական փորձեր 5-6-րդ դասարանցիների համար

Մեթոդական մշակումներ

Գևորգ Հակոբյան
Սովորելու, սովորեցնելու և տեխնիկական թվային միջոցների մասին

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
Էնշտեյնի խնդիրը

Լեո
Ղազարոս Աղայան

Հայկազ Մարգարյան
Հայ կաթոլիկական եկեղեցի

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժությունը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Յուրա Գանջալյան
Լուրջ կրթությունը լուրջ ներդրումներ է պահանջում

Աշոտ Բլեյան
Գարնանային տոն` օլիմպիադա

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

Հասմիկ Ղազարյան
Լսելը՝ ուշադրության արժանի հմտություն

ԱՐՁԱԳԱՆՔ

Շուշան Բլեյան
Հայոց լեզվի օլիմպիադան և մեր «Բազկի զարկերը»

Յուրա Գանջալյան
Խորհրդածություններ անգլերենի հանրապետական օլիմպիադայի համայնքային փուլից հետո

Յուրա Գանջալյան
2010թ. անգլերենի միասնական քննությունների թեստերը

Արտակ Զարգարյան
Կովկասյան մեծ խաղ: Թուրքիայի վերադարձը
Խորհրդածություններ անգլերենի հանրապետական օլիմպիադայի համայնքային փուլից հետո

Անգլերենի հանրապետական օլիմպիադայի համար նախատեսված առաջադրանքները բոլորովին չեն համապատասխանում անգլերենի նոր չափորոշիչներին և ծրագրերին: Դրանք անհիմն բարդեցված են; 10 և հատկապես` 11-րդ դասարանների ընթերցելով ընկալելու համար առաջարկվող տեքստերը շարահյուսորեն և բառապաշարի բարդությամբ ավելի բարդ են, քան First Certificate-ի քննական առաջադրանքներինը: First Certificate-ի լեզվական մակարդակը B2-ն է, որը համապատասխանում է Եվրոպական և ամերիկյան շատ համալսարանների ընդունելության պահանջներին, մինչդեռ, մեր հանրապետության դպրոցների ավարտական մակարդակը անգլերենից ընդունված է B1-ը: Կարելի է ընդունել այն տեսակետը, որ օլիմպիադայի առաջադրանքները պետք է տարբերվեն ավարտական քննությունների առաջադրանքներից: Լավ կլիներ, որ այդ տարբերությանը չհասնեին որքան հնարավոր է ավելի շատ բառապաշար գործածելով, այլ զարկ տային ստեղծագործական տարրին: Վստահությամբ կարելի է ասել, որ նրանք չեն էլ կազմել այդ տեքստերը: Նրանք ինտերնետային ինչ- որ կայքից, կամ ինչ-որ գրքից արտատպել են` հաշվի չառնելով ո՛չ աշակերտների տարիքը, ո՛չ նրանց տեղեկացված լինելու սահմանները, ո՛չ դպրոցական ծրագրերը: Որքան դաժան պետք է լինել, որպեսզի 16 տարեկան հայ երեխաների համար ընտրել մի տեքստ` նանոտեխնոլոգիայի կիրառմամբ քաղցկեղի հնարավոր բուժման մասին, որի գաղափարները, մտքերն ու օգտագործված բառապաշարը նույնիսկ հայերենով շատ դժվար ու անհետաքրքիր կլինեին ընկալելու համար: Օրինակ`11-րդդասարանի համար նախատեսված տեքստում գործածված են այնպիսի բառեր(nanoparticle), որոնք բացակայում են նույնիսկ 53000 բառապաշար ունեցող Մյուլլերի բառարանում, ինչպես նաև`Հորնբիի “Oxford Student's Dictionary of Current English”-ում: Բայց այս ամենը բոլորովին չխանգարեց, որ 105 դպրոցի աշակերտներն իրենց դպրոցի պատերի "օգնությամբ"17 և ավելի բալեր հավաքեն: Կեղծիքներից ամենաանհեռանկարայինը դպրոցական կեղծիքներն են: Ես գոհեմ, որ մեր դպրոցի11-րդ դասարանի աշակերտները կարողացել են արդար ձևով բավարար գնահատականներ ստանալ, բայց բոլորովին գոհ չեմ այն բանից, որ մասնակիցներն ընկճված եկան օլիմպիադայից: Ո՞վ է առաջադրանքներ կազմողներին թույլատրել մի քանի րոպեում ընկճել Հանրապետության տարբեր դպրոցների լավագույն աշակերտներին:
Աշակերտների համար ուսման տենչը ավելի է խթանվում, երբ գովում ենք նրանց նոր կարողություններ, գիտելիքներ ու ստեղծագործական ունակություններ ձեռք բերելու ջանքերը: Ես վստահ եմ, որ մեր կրթահամալիրի գարնանային բաց օլիմպիադայից հետո ոչ մի լավ սովորող աշակերտ ընկճված չի լինի, քանի որ այն ոչ թե ստուգելու է մինչև հիմա աշակերտների սերտածն ու չսերտածը, իմացածն ու չիմացածը, այլ խթանելու է նորը իմանալու, ստեղծագործական աշխատանքից հաճույք ստանալու ձգտումը:

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ