ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 38
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Իվետա Ջանազյան
Բնագիտական փորձեր 5-6-րդ դասարանցիների համար

Մեթոդական մշակումներ

Գևորգ Հակոբյան
Սովորելու, սովորեցնելու և տեխնիկական թվային միջոցների մասին

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
Էնշտեյնի խնդիրը

Լեո
Ղազարոս Աղայան

Հայկազ Մարգարյան
Հայ կաթոլիկական եկեղեցի

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժությունը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Յուրա Գանջալյան
Լուրջ կրթությունը լուրջ ներդրումներ է պահանջում

Աշոտ Բլեյան
Գարնանային տոն` օլիմպիադա

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

Հասմիկ Ղազարյան
Լսելը՝ ուշադրության արժանի հմտություն

ԱՐՁԱԳԱՆՔ

Շուշան Բլեյան
Հայոց լեզվի օլիմպիադան և մեր «Բազկի զարկերը»

Յուրա Գանջալյան
Խորհրդածություններ անգլերենի հանրապետական օլիմպիադայի համայնքային փուլից հետո

Յուրա Գանջալյան
2010թ. անգլերենի միասնական քննությունների թեստերը

Արտակ Զարգարյան
Կովկասյան մեծ խաղ: Թուրքիայի վերադարձը
Հայոց լեզվի օլիմպիադան և մեր «Բազկի զարկերը»

Փետրվարի 1, անսպասելի եղանակ, հիանալի տրամադրություն և ... Կուզեի հայոց լեզվի օլիմպիադան նույնպես այս շարքի մեջ ներառել, բայց վիճակը շատ լուրջ է:

Մինչև թեստը ստանալը այնքան ոգևորված էի, տրամադրությունս էլ էր շատ բարձր, որովհետև 174 դպրոց գնալիս հասցրեցինք մի լավ «Սպիտակել»: Բայց թեստը ստանալուն պես, տրամադրությունս, նուրբ ասած, ընկավ: Չհաշված խմբագրական և սրբագրական սխալները, չհաշված դպրոցի աստիճաններն ու պատերը, որոնք շքամուտքի տպավորություն էին թողնում, չհաշված անտանելի և գլուխ ցավեցնող զանգը, որը բարեբախտաբար մի քանի անգամ լսեցինք և չհաշված կավիճն ու գրատախտակը` քո ուշադրությունը ուզում եմ կենտրոնացնել օլիմպիական 7-րդ առաջադրանքին, որի պահանջն էր գրել շարադրություն «Ես մի զարկն եմ քո բազկի» թեմայով: Իմ սիրելի բարեկամ, ուզում եմ քեզ ներկայացնել այս վերնագրով իմ գրած շարադրությունը, որը ես խնամքով պահել եմ հենց քեզ համար:

Եվ այսպիսով`
                                              Ես մի զարկն եմ քո բազկի

Ավելի հիմար վերնագիր լինել չէր էլ կարող լինել: Դե, արի ու մտածիր, թե այս անիմաստ վերնագրով, ինչ խորիմաստ և եթերային շարադրություն կարող ես գրել: Թեկուզ քիչ միավոր կհավաքեմ կամ ընդհանրապես ոչինչ չեմ հավաքի, բայց ինչ մտքիս գա, այն էլ կասեմ: Ավելի լավ կլիներ, եթե շարադրությունը լիներ «Ինչպես անցկացրեցի ես իմ ձմեռային արձակուրդը» թեմայով, քան ինչ-որ երգչուհու, ինչ-որ երգի` բացարձակապես իմաստ չարտահայտող խոսքերը վերցնել և փորձել ևս մի անիմաստ բան մտցնել երեխաների ուղեղը: Եվ այս շարադրությունը գրելով` ես ի՞նչ պետք է ցույց տամ: Գիտելիքնե՞րս... Մտածելու և ստեղծագործելու կարողությու՞նս... Մի գուցե շոուբիզնեսով հետաքրքրվածությանս աստիճա՞նը... Ինձնից Ձեզ խորհուրդ` սովորողին ստիպեք մտածել այժմյան խնդիրների մասին` մեր հասարակության մակարդակի, այլասերվածության, կոռուպցիայի, անարդարության, այս ցանկը կարող եմ երկար շարունակել: Մարդը պետք է մտածի իր ապագայի, զարգանալու և առաջ գնալու մասին, իսկ Դուք մեզ` երեխաներիս և դեռահասներիս, ոչնչով չեք օգնում, այլ ընդհակառակը` խոչընդոտում և սահմանափակում եք:
Անվերջ կարող եմ գրել, բայց ավելի կարևոր գործեր ունեմ, ապագա ունեմ, մի ամբողջ կյանք ունեմ, որն անցկացնելու եմ Ձեզ նման անազատների ու սահմանափակների դեմ պայքարելով:

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ