ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 39
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Յուրա Գանջալյան
Մեր առաջնեկը` մեր գարնանայինը

Գարեգին Չուգասզյան
Նոր նորմերի ձևավորում (ռուսերեն)

Մեթոդական մշակումներ

Парванян Гаяне.
Дистанционное обучение

Հասմիկ Ղազարյան
Դպրոցականների օլիմպիադան՝ այլընտրանքային ուսուցման ձև

Լեո
Ղազարոս Աղայան

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Աստված հավատում է ինձ

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ալբերտ Էնշտեյն
Երևակայությունը կարևոր է գիտելիքից

Հայկազ Մարգարյան
Որտեղ փնտրել ահաբեկչության արմատները

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
Սպաները[1]

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հայկազ Մարգարյան
Անգլիական դաստիարակություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
Մեր դպրոցական համակարգի դժբախտությունը փակ լինելն է

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Մարգարիտ Սարգսյան
Օլիմպիադա. ի՞նչ ենք առաջարկում և ինչո՞ւ…

Նաիրա Դալուզյան
Օլիմպիական գարուն մեր դասարանում
Մեր դպրոցական համակարգի դժբախտությունը փակ լինելն է

Հարցազրույց [1]

- Պարոն Բլեյան, վերջին երկու ամիսների ընթացքում ԿԳՆ-ն դպրոցների տնօրենների հավաս-տագրեր ստանալու մրցույթ Է անցկացնում՝ երկու փուլով։ Ինչպե՞ս կգնահատեք, ո՞րն Է դրա արդյունավետությունը։

- Եթե մի նախադասությամբ ասեմ` «անգիրի դպրոցը», իր պահանջին համապատասխանող տնօրեն կունենա։ Ընդունենք, ամեն ինչ արվի շատ հետևողական և ազնիվ։ Դպրոցի տնօրեն կկարողանան աշխատել այն մարդիկ, ովքեր կարող են ինչ-որ ժամանակում անգիր անել, մտապահել և բարեխիղճ վերարտադրել մեծ քանակությամբ իրավական տեղեկություններ։ Սովորողների գիտելիքների թեստավորման կենտրոնին (ԳԹԿ) զուգահեռ, առաջանում Է հանրակրթական դպրոցների, հետագայում գուցե եւ այլ կրթական հաստատությունների ղեկավարների գիտելիքների ստուգման համակարգ, որով զբաղված Է Կրթության և գիտության նախարարությունը։ Վերջին շրջանում կրթության մասին հիմնական խոսակցությունները սրա շուրջ են: Եթե սրան ավելացնենք նաեւ ուսուցիչների ատեստավորման (գիտելիքների ստուգման) ստեղծվող համակարգը, Կրթության նախարարության պետական տեսչության և լիցենգավորմաև գործակալության` ստուգման ընդարձակվող ծավալն ու գործառույթները, ապա կրթության նախարարությունն իր ողջ ներուժը սպառում Է համակարգը վերից վար քննելու, հսկելու վրա։ Ի՞նչ կշահեն սրանից բաց հասարակությունը և զարգացող անհատը, որպես նոր կրթության պատվիրատու... Ի՞նչ ներարկում կունենա սրանից այս նոր կրթական պատվերի թելադրանքով գործող ուսումնական հաստատությունը... Բարեփոխումների այս փուլում, երբ առաջին պլան են մղվում բովանդակային-կառուցվածքային փոփոխությունները (առաջանում են հիմնական, ավագ դպրոցների ամբողջական և ցանցեր), ենթադրվում է, որ հասարակությունը և կրթական համակարգը կարիք ունեն նոր որակի կրթության կազմակերպիչների՝ ընդունակ, նախաձեռնող, համարձակ ծրագիր կրող եւ իրականացնող մենեջերների։ Այս ճանապարհո՞վ են գալու։ Արդեն հավաստագիր ստացած անձինք այսպիսի՞ն են։

- Ստացվում է՝ սա աննպատակ եւ ան արդյունավե՞տ քաղաքականություն է։

- Ի՞նչ խնդիր ես դնում, ի՞նչ խնդիր ես լուծում, արդյունքում ի՞նչ ես ուզում ունենալ։ Ես պնդում եմ, որ հանրակրթական համակարգը իր միջոցներով՝ նախեւառաջ ղեկավար, կադրային բազայով, անկարող է լուծել մոտ ապագայի խնդիրները եւ շարունակում է զբաղվել ինքն իրեն վերարտադրելով, զարգացման սահմանափակ, նյութական եւ մտավոր ռեսուրսները մսխելով գոյապահպանության համար դաժան պայքարում։ Այս ճանապարհով հանրակրթության լիդերների նոր որակ, ներարկում չենք ունենա։ Հանրակրթության մասին օրենքով արդեն դպրոցի ղեկավարին ներկայացվում են պահանջներ՝ բարձրագույն կրթություն, վերջին տասը տարին յոթ տարվա գիտամանկավարժական աշխատանքի անընդհատ փորձ, այսինքն` խիստ պահանջեր են դրված։ Հիմա եթե այս քննական համակարգով բարեխիղճ, անգիր անողը գալիս, անցնում Է մրցույթը, ստանում ղեկավարման հավաստագիր, հետո Էլ դպրոցական խորհրդի կողմից ընտրվում տնօրեն հինգ տարի ժամկետով, ի՞նչ Է փոխվելու։

- Շատ տնօրեններ դժգոհում են բանավոր փուլից։ Շատերն Էլ փաստում են, որ այս ամենը կոռուպցիայի նոր աղբյուր Է, քանի որ գիտենք, թե հիմա տնօրեն դառնալու համար ինչքան գումար Է անհրաժեշտ։

- Հայաստանյան հասարակության զարգացման այս փուլում` անուժ, վերից վար կոռումպացված, շփոթված եւ անհեռանկար, բոլոր տեսակի քննությունների ճանապարհը շեղող եմ համարում, որով առաջին հերթին կարող, անկախ անհատների ճանապարհն Է փակվում։ Այն մարդու, ում դու քո քաղաքականության միջոցով պիտի փնտրեիր, գտնեիր, հարկ եղած դեպքում համոզեիր, պայմաններ ստեղծեիր դպրոց բերելու համար, ղեկավարի կամ ուսուցչի տեսքով։ Իբր կարող մարդիկ այնքան շատ են. որ այսպիսի քննությունների միջոցով ընտրություն ես կատարում։ Բայց այս ձեւը «անգիրի դպրոցի» գործող տնօոենհն ու հավակնոտ ուսուցչին, ծնոին լավ դաս է: Իրենց գործն էին դարձրել երեխաներին անընդհատ քննելը, անգիրը ստուգելը, մտապահելը, ստուգողական հանձնարարություններ տալը առաջին դասարանից մինչեւ բուհի ընդունելության քննություններ։ Դե, հիմա եկեք ինքներդ քննվեք, նույն սթրեսն ապրեք, նույն ձախողումը։ Կրթության բարեփոխման խնդիրը պետք է դառնա սովորողի, ուսուցչի, տնօրենի կարողությունների բացահայտումը, դրսեւորումը եւ զարգացումը բոլոր առումներով։ Եվ մեդիան ստեղծագործող անհատի ձեռքին կգործի որպես ինքնակրթության հզոր միջոց։

- Իսկ անհատն այսօր այդպիսի խնդիր դնո՞ւմ է։

- Հենց անհատն է դնում։ Շատ փոփոխվող է այն իրականությունը, որում մենք ապրում Ենք։ Այս իրականության մեջ մեծ երեւակայություն է պետք հավատալու համար, որ կարելի է հաղթահարել այս փակուղին։ Եվ կրթությունն ինքը պետք է խթանի մարդու երեւակայության զարգացումը, կարող եւ ակտիվ դարձնի իր կյանքի բարդացող ու փոփոխվող խնդիրները լուծելու։ Մեր ժամանակին անհրաժեշտ են ամբողջական, ակտիվ ու ստեղծագործ անհատներ; Ահա խնդիր, որի լուծմամբ մենք այսօր զբաղված ենք կրթահամալիրում:

- Աշակերտ-մանկավարժ հարաբերություննեի ճանապարհին ի՞նչ օրենքներ եք մշակում։ youtube-ում հայտնված ծեծող մանկավարժները հենց երևակայություն չունենալու արդյո՞ւնք են։

- Թվում Է` մեդիան մեղավոր Էր, բայց մեդիան բացեց, վարագույրը բացվեց, ասաց` տեսեք իրականությունը։ Ի՞նչ Է՝ չգիտե՞նք ինչ հասարակությունում ենք ապրում, ի՞նչ Է՝ դպրոցն այդ հասարակության մասը չէ՞։ youlube-ում հայտնվում են ընդամենը դեպքեր, իրականությունը շատ ավելի տխուր Է, մռայլ։ Մեդիան սովորողի, ուսուցչի և ծնողի ձեռքին կարող Է լուսավորել դպրոցական հասարակության ստվերը, դարձնել այն բաց համայնք։ Իսկ մեր դպրոցական համակարգի դժբախտությունը փակ լինելն Է։ Տնօրենին թվում Է, թե դպրոցն իր տնամերձն Է, որ իշխանությունն իրեն է շնորհել։ Ինքը հասարակական պատվերը, հասարակական հսկողությունը մինչեւ վերջ չի Էլ ընդունում։

- Տեսեք, նույն հասարակական դժգոհությունը եղավ մարտի 8-ից առաջ, երբ վեցերորդ դասարանցիներից հավաքեցին 8000 դրամ, հստակ դրվեց, նախարարությանը տեղեկացրին, եղավ հասարակական ճնշում, բայց սայլը տեղից շարժվեց։

- Ամեն անգամ ինձ` որպես կրթահամալիրի տնօրեն, դժվար է կոնկրետ փաստերից խոսել. Իմ կարգավիճակն ինձ դա թույլ չի տալիս։ Ինչո՞ւ Եք շրջանցում անշրջանցելին։ Ուսուցիչը նախեւառաջ ինքնապահպանության սոցիալական խնդիր է լուծում։ Ես չեմ պաշտպանում, բայց 80.000 դրամ ստացող ուսուցչին` առանց հեռանկարի, այս գնաճի պայմաններում՝ առանց կացարանի, ինչի՞ եք մղում կամ ի՞նչ եք պահանջում, ո՞ր իրավունքով։ Հասարակական կյանքը` դպրոցի եւ ուսուցչի գլխավոր պատվիրատուն, պիտի փոխվի: Ուսուցիչը հասարակական-իշխանական մշտական եւ կոնկրետ աջակցության կարիք ունի։ Կոնկրետ օրինակով ասեմ: Քաղաքապետարանի վերջին որոշումը՝ մանկապարտեզներն անվճար դարձնելու մասին։ Խորհրդային շրջանում անգամ ծնողների մեծ մասը օրինական վճարում էր երեխայի մանկապարտեզի սննդի համար: Տգեղ սոցիալիզմը, երբ դայակը 35 հազար դրամ, իսկ դաստիարակը լրիվ օրվա համար առավելագույնը 65000 դրամ աշխա-տավարձ է ստանում, ի՞նչ բացատրություն ունի, ո՞մ շահերից է բխում։ Եթե կան միջոցներ, գոնե կրկնապատկեք դայակի, դաստիարակի, վարիչի աշխատավարձը, որ նրանց սոցիալական կախվածությունը ծնողից մի փոքր մեղմանա, որ ավելի արդար համայնք դառնա նախադպրոցական հաստատությունը։

[1] Սիրանույշ Պապյան, Ժամանակ, 02.04.2011թ.

Ռուսերեն

Անգլերեն

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ