ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 39
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Յուրա Գանջալյան
Մեր առաջնեկը` մեր գարնանայինը

Գարեգին Չուգասզյան
Նոր նորմերի ձևավորում (ռուսերեն)

Մեթոդական մշակումներ

Парванян Гаяне.
Дистанционное обучение

Հասմիկ Ղազարյան
Դպրոցականների օլիմպիադան՝ այլընտրանքային ուսուցման ձև

Լեո
Ղազարոս Աղայան

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Աստված հավատում է ինձ

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ալբերտ Էնշտեյն
Երևակայությունը կարևոր է գիտելիքից

Հայկազ Մարգարյան
Որտեղ փնտրել ահաբեկչության արմատները

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
Սպաները[1]

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հայկազ Մարգարյան
Անգլիական դաստիարակություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
Մեր դպրոցական համակարգի դժբախտությունը փակ լինելն է

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Մարգարիտ Սարգսյան
Օլիմպիադա. ի՞նչ ենք առաջարկում և ինչո՞ւ…

Նաիրա Դալուզյան
Օլիմպիական գարուն մեր դասարանում
Օլիմպիադա. ի՞նչ ենք առաջարկում և ինչո՞ւ…

Օլիմպիադա. ի՞նչ ենք հասկանում օլիմպիադա ասելով և ընդհանրապես ո՞ւմ է այն պետք:

Արդեն մի քանի տարի է, հետևում եմ սովորողների արձագանքներին ու ծանոթանում համայնքային, քաղաքային, հանրապետական օլիմպիադայի հարցաշարերին: Սովորողներն ապշած են, բարկացած հարցաշարերի բարդությունից, ուսուցիչները` գոհ, որ մեկ անգամ էլ ցույց տվեցին իրենց գերազանցությունը… Այդ հարցաշարերը քիչ են տարբերվում ավարտական քննությունների հարցաշարերից ու անհասկանալի է` դրանք ում համար են նախատեսված կամ արժեր արդյոք նախատեսել: Ավարտական քննություններ` «օլիմպիադա» վերանվանումով: Չգիտեմ: Փորձում ենք առանձնացնել առավել ընդունակ, յուրօրինակ մտածող, ինքնատիպ, տրամաբանող սովորողներին, սակայն կազմում ենք այնպիսի առաջադրանքներ, որոնք հնարավորություն են տալիս առանձնացնելու ճարպիկ (պետք է կարողանա արտագրել), խարդախ (շատ սովորողներ նախապես իմանում են առաջադրանքների պատասխանները), լավ մտապահող (այլապես անհնար է պատասխանել դրանց) պատանիների: Որքան էլ զարմանալի հնչի, հեշտ է նմանատիպ հարցաշարեր կազմելը. վերցնում ես որևէ բառարան, պեղում մի բառ ու… Այդ դեպքում կարող ես ապացուցել սովորողներիդ, նրանց ծնողներին, գործընկերներիդ, վերադասներիդ, որ դու գիտակ ես: Բայց մոռանում ես, որ բոլորն էլ բառարանի, գրքի տեղը գիտեն, որ…Ու պետք չէ զարմացնել. ուսուցման նպատակը միմյանց զարմացնելը չէ: Եկեք ազատվենք միմյանց զարմացնելու այդ մոլեգին ցանկությունից, խրթին բառեր օգտագործելու անհեթեթ սովորությունից: Հաճախ մեր առաջադրանքների պահանջներն իսկ այնքան բարդ են ձևակերպված, որ դժվար է դրանք հասկանալը: Լավ, ասենք հասկացան, բայց ինչ է տալիս նման առաջադրանքի կատարումը սովորողին. ոչինչ:

Մենք մոռանում ենք, որ կրթությունն անընդհատ է և չի սահմանապակվում տվյալ դասասենյակի պատերով: Իսկ ի՞նչ են սովորեցնում օլիմպիադայի առաջադրանքները…Իհարկե, դժվար է մտածել, ստեղծել առաջադրանքների այնպիսի փաթեթ, որոնք ոչ միայն ստուգեն, այլև` սովորեցնեն, սովորեցնեն` ուղղորդեն սովորել: Խթանեն, օգնեն ձեռք բերել նոր հմտություններ, դրսևորել ինքնատիպություն, ստեղծագործել, տրամաբանել, փնտրել, ստեղծել, հետազոտել… Ու հենց այս արժեքներն են, որ կարելի է գնահատել: Մարդուն պետք է աշխատելու հնարավորություն տալ, պետք է օգնել աշխատել, այնպես անել, որ իրարից արտագրելու ցանկությունը, նպատակը վերանա: Պետք է օգնել մարդուն սովորել, ստեղծել, ինքնադրսևորվել, արտահայտվել: Եվ հենց այս դեպքում իմաստ կունենա օլիմպիադա կազմակերպելը: Հակառակ դեպքում նույն անհասկանալի, զարմացնող իրականությունը կխեղդի և սովորողին, և դասավանդողին:

Հետգրություն:

Օլիմպիադայի առաջադրանքները և դասավանդողի, և սովորողի համար հետազոտական աշխատանքներ են: Ոչ դասավանդողը, ոչ էլ սովորողը չպետք է զբաղվեն արտագրությամբ, այլ փորձեն ստեղծագործել, հորինել, գրավել և ինքնադրսևորվել:

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
Լիլիթ 10-4 | 2011-04-18 00:50:15
Բայց մի՞թե ոչինչ չի տալիս սովորողին,չէ որ շատ աշակերտներ իմանալով,որ հաղթել են օլիմպիադայում ուրախանում են,ծնողներն էլ անգամ հպարտանում են երեխայով:Համաձայն եմ Ձեզ հետ,մենք պեղում ենք ինչ-որ բառեր բառարանից կամ տարբեր գրքերց ենք օգտվում,բայց հենց դրանք են մեզ օգնում անել օլիմպիադայի առաջադրանքները:Շատերը ուսուցչին դաս են պատասխանում միայն գնահատականի ստանալու համար,մոռանալով,որ դա կարող էր իրեն պետք գալ հետո,իսկ օլիմպիադան պարզապես մեզ կրկին անգամ սովորեցնում է,որ հաղթանակի համար ջանքեր են պետք:
Արաքս | 2011-04-04 20:38:45
Շա~տ հետաքրքիր էր և ճշմարիտ: Շնորհակալություն:
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ