ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 39
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Յուրա Գանջալյան
Մեր առաջնեկը` մեր գարնանայինը

Գարեգին Չուգասզյան
Նոր նորմերի ձևավորում (ռուսերեն)

Մեթոդական մշակումներ

Парванян Гаяне.
Дистанционное обучение

Հասմիկ Ղազարյան
Դպրոցականների օլիմպիադան՝ այլընտրանքային ուսուցման ձև

Լեո
Ղազարոս Աղայան

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Աստված հավատում է ինձ

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ալբերտ Էնշտեյն
Երևակայությունը կարևոր է գիտելիքից

Հայկազ Մարգարյան
Որտեղ փնտրել ահաբեկչության արմատները

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
Սպաները[1]

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հայկազ Մարգարյան
Անգլիական դաստիարակություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
Մեր դպրոցական համակարգի դժբախտությունը փակ լինելն է

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Մարգարիտ Սարգսյան
Օլիմպիադա. ի՞նչ ենք առաջարկում և ինչո՞ւ…

Նաիրա Դալուզյան
Օլիմպիական գարուն մեր դասարանում
Դպրոցականների օլիմպիադան՝ այլընտրանքային ուսուցման ձև

Օլիմպիադա… անզիջում պայքար, մրցություն, ագրեսիա… Եվ ամենը՝ ապացուցելու համար, որ դու ես ամենա-ամենա-ամենան։

Մարզիկների համար գուցե սա կարող է նպատակ լինել. օլիմպիական չեմպիոնը որոշակի կարգավիճակ ունի՝ այդտեղից բխող հետևանքներով։
Դպրոցականների առարկայական օլիմպիադան պետք է որ այլ նպատակ ունենա։ Ի՞նչ է տալիս սովորողին օլիմպիադան։ Առաջադրանքները կատարելու համար բավարար ժամանակ ունեցող սովորողին՝ նոր բան սովորելու, նոր հմտություններ ձեռք բերելու առիթ։ Առաջադրանքը կատարելու համար ոչ միայն հնարավորինս մանրամասն են ներկայացված առաջադրանքները, այլև նշված է գրականությունը, որից օգտվելով՝ կարդացող երեխան կարող է գտնել պահանջվող պատասխանը։ Օրինակ՝ գրականության առաջադրանքներից մեկը պահանջում է որոշել, թե տրված նյութը հեքիաթ է, պատմվածք, թե առակ և ինչո՞ւ է մեկը, ոչ թե մյուսը։ Երեխան պիտի գրականագիտական բառարանում գտնի երեքի բնութագրումն էլ, պարզի դրանց հատկանիշները, համապատասխանեցնի տրված տեքստի հետ ու որոշում կայացնի։ Հենց օլիմպիադայի ընթացքում, այսպիսով, երեխան հմտանում է իրեն հետաքրքրող հարցի պատասխանը փնտրել-գտնելում, իր պատասխանը հիմնավորելում։ Սովորում ու մտապահում է գրականագիտական հասկացություններ։

Եթե երեխան ընտրել է առաջադրանքները, բայց չի կարողանում բոլորը կատարել, թույլատրված է ուսումնասիրելու նյութը մի անգամ ևս, քննարկելու կատարման եղանակը ուսուցչի, ծնողի կամ, իր ընտրությամբ, ուրիշ մեկի հետ։ Սարսափելի ոչինչ չկա, որ միասին կատարեն աշխատանքը, միասին բացահայտումներ անեն, լուծման գտած բանալին կիրառեն ուրիշ խնդիրներ լուծելիս։ Օրինակ՝ լեզվի առաջադրանքներից մեկը առաջարկում է բոլորովին անծանոթ մի լեզվի տրված արտահայտությունների թարգմանությունները գտնել խառը տրված հայերեն արտահայտություններում։ Ընտրելիս առաջադրանք կատարողն օգտագործում է համեմատության մեթոդը։ «Գտիր արտահայտությունների մեջ ամենաակնառու տարբերությունը» հուշումը առաջին հայացքից անլուծելի թվացող այս առաջադրանքը քողազերծում է։ Հետագա քայլերը սովորեցնում են ալգորիթմ կազմել։ Երեխան եզրակացնում է՝ նպատակին հասնելու համար պետք է քայլ առ քայլ ծրագրել անելիքը։ Խմբով կատարած աշխատանքը նաև համագործակցելու հմտություններ է մշակում։ Սա արդեն ամենաիսկական կրթությունն է։
Այսօր աշխարհում կատարվող իրադարձություններից տեղեկություն ստանալու ամենաուղիղ ճանապարհը օտարալեզու մամուլն ու համացանցը փորփրելն է։ Հաղորդակցական առաջադրանքները չեն շրջանցել նաև թարգմանությունը սովորողին մատչելի որևէ լեզվից։ Արդեն ստացած պատասխանները վկայում են, որ երեխաները չեն խուսափել դժվարությունից. պահանջվող թարգմանական աշխատանքը կատարել են առնվազն երկու օտար լեզվից, և, պատկերացրեք, վատ չեն թարգմանել։ Թարգմանության ժամանակ ձեռք բերվող հմտությունները թե՛ օտար, թե՛ մանավանդ մայրենի լեզվից բազմաթիվ են՝բառապաշարի հարստացումից մինչև կանոնավոր խոսք կազմելն ու եղած ասելիքն անսխալ փոխանցելը։

Հետաքրքիր են նաև հեղինակի որևէ ստեղծագործության տեսաֆիլմ կամ ստեղծագործությունների աուդիոժողովածու կազմելու առաջադրանքները։ Նախանձախնդիր երեխան խնամքով կընտրի, կպատրաստի, կնկարի, կձայնագրի ու կներկայացնի։ Երեխային պիտի բացատրել, որ դա անում է ոչ թե գնահատական ստանալու, այլ ուրիշներին օգտակար լինելու համար։ Եթե իր հավանած հեքիաթը, իրեն դուր եկած բանաստեղծությունները կարողացավ ներկայացնել այնպես, որ ուրիշներին էլ դրանք դուր գան, ուրեմն հանրօգուտ աշխատանք արեց։ Աշխատանքը գրավիչ ներկայացնելու համար, պարզ է, երեխան համապատասխան տեխնիկա է օգտագործում։ Միանգամից չստացված, մի քանի անգամ մշակման ենթարկված աշխատանքը ավելի ու ավելի հմուտ է դարձնում նրան այդ տեխնիկան կիրառելում։ Իսկ եթե իր թողարկած սկավառակը նաև պահանջարկ ունեցավ, ուրեմն սովորողը նաև այլընտրանքային գնահատման ենթարկվեց։
Ուրեմն՝ դպրոցականների օլիմպիադան միանշանակ ուսումնական է, որովհետև նպաստում է, որ սովորեն, հմտություններ ձեռք բերեն։ Նաև կրթական է, որովհետև մշակում է հարաբերվելու, ուրիշներին օգտակար լինելու, գործը գլուխ բերելու ուղիներ փնտրել-գտնելու կարողություններ, իսկ դրանք կիրթ մարդու հատկանիշներ են։ Նման օլիմպիադան նաև այլընտրանքային գնահատման եղանակ է, որովհետև մեծ ու փոքր նվեր-մրցանակներով խրախուսվում է սովորողի ամեն մի ձեռքբերում։ Իսկ ձեռքբերում չունենալու համար, այս պարագայում, հատուկ «տաղանդ» է պետք։

Այսպես՝ արձանագրենք, որ գտնված է դպրոցականների օլիմպիադա կազմակերպելու ամենաարդյունավետ ձևը։

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
Մարիետ Սիմոնյան | 2011-04-10 16:54:58
Իրականում սա ուսուցման ամենաարդյունավետ ձևն է: Եթե ուսուցումը հետազոտական ու ստեղծագործական չէ, բա ի՞նչ է: Ուսումնական տարին եթե դառնար օլիմպիական առաջադրանքների տարի, տարին կդառնար իրոք ուսումնական: Ծայրահեղակա՞ն եմ: Գուցե: Բայց ես այսօր այսպես եմ մտածում` գիտակցելով այդպիսի առաջադրանքներ կազմելու դժվարությունը:Բայց ուսուցչին առաջ մղող ուժն էլ է այդպիսի աշխատանքը: Օլիմպիադայի ոգեղենությունը ոգևորեց: Ոգին փոխանցվեց ոգու հետ:
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ