ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 39
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Յուրա Գանջալյան
Մեր առաջնեկը` մեր գարնանայինը

Գարեգին Չուգասզյան
Նոր նորմերի ձևավորում (ռուսերեն)

Մեթոդական մշակումներ

Парванян Гаяне.
Дистанционное обучение

Հասմիկ Ղազարյան
Դպրոցականների օլիմպիադան՝ այլընտրանքային ուսուցման ձև

Լեո
Ղազարոս Աղայան

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Աստված հավատում է ինձ

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ալբերտ Էնշտեյն
Երևակայությունը կարևոր է գիտելիքից

Հայկազ Մարգարյան
Որտեղ փնտրել ահաբեկչության արմատները

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
Սպաները[1]

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հայկազ Մարգարյան
Անգլիական դաստիարակություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
Մեր դպրոցական համակարգի դժբախտությունը փակ լինելն է

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Մարգարիտ Սարգսյան
Օլիմպիադա. ի՞նչ ենք առաջարկում և ինչո՞ւ…

Նաիրա Դալուզյան
Օլիմպիական գարուն մեր դասարանում
Երևակայությունը կարևոր է գիտելիքից

Ներկայացնում ենք Ալբերտ Էյնշտեյնի մի քանի ասույթներ: Դրանք վերցված են նրա աշխատանքների ռուսերեն ժողովածուի չորրորդ հատորից [1]

Ես հավատում եմ ինտուիցիային և ոգեշնչմանը:
… Երբեմն զգում եմ, որ ճիշտ ուղու վրա եմ, բայց չեմ կարողանում բացատրել իմ վստահությունը: Երբ 1919 թվականի արևի խավարումն իմ կանխատեսումը հաստատեց, ես ամենևին չզարմացա: Կզարմանայի, եթե դա չլիներ: Երևակայությունը կարևոր է գիտելիքից, քանի որ գիտելիքը սահմանափակ է, իսկ երևակայությունն ընդգրկում է աշխարհում ամեն բան, խթանում է առաջընթացը և էվոլուցիայի աղբյուրն է: Այսինքն` երևակայությունը գիտական հետազոտության իրական գործոն է:

Թարգմանեց Կարինե Համիդյանը, 11-րդ դասարան

Ողջ գիտական աշխատանքի հիմքը այն համոզմունքն է, որ աշխարհը համակարգված և ճանաչելի գոյություն է: Այս համոզմունքը հիմնվում է կրոնական զգացմունքի վրա: Իմ կրոնական զգացմունքը հարգալից հիացմունքն է այն կարգով, որը տիրում է մեր թույլ գիտակցությանը հասանելի իրականության ոչ մեծ մասում:
Իրականության ուսումնասիրության հարցում զարգացնելով տրամաբանական մտածողությունը և բանական մոտեցումը` գիտությունը կրող է զգալիորեն թուլացնել աշխարհում տիրող սնոտիապաշտությունը: Կասկած չկա, որ ցանկացած գիտական աշխատանք, բացառությամբ այն աշխատանքի, որը բոլորովին չի պահանջում գիտակցության միջամտություն, սկիզբ է առնում աշխարհի բանական և ճանաչելի լինելու հաստատ համոզմունքից (կրոնական զգացմունքի նման):

Թարգմանեց Գևորգ Հակոբյանը

Երաժշտությունը և ֆիզիկայի բնագավառում հետազոտական աշխատանքը իրենց ծագումով տարբեր են, բայց կապված են միմյանց նպատակի նույնությամբ` անհայտը արտահայտելու ձգտումով: Նրանց ռեակցիաները տարբեր են, բայց նրանք լրացնում են միմյանց: Ինչ վերաբերում է արվեստի ու գիտության ստեղծագործություններին, ապա այստեղ լիովին համամիտ եմ Շոպենհաուերի հետ, որ ամենաուժեղ շարժառիթը կյանքի գորշությունից ու միապաղաղությունից կտրվելու և մեր կողմից ստեղծված կերպարներով լի աշխարհում ապաստան գտնելու ցանկությունն է: Այդ աշխարհը կարող է բաղկացած լինել ինչպես երաժշտության նոտաներից, այնպես էլ մաթեմատիկական բանաձևերից: Մենք փորձում ենք ստեղծել աշխարհի խելամիտ պատկերը, որտեղ մեզ կարող ենք զգալ ինչպես տանը և ձեռք բերել այն կայունությունը, որն անհասանելի է մեզ առօրյա կյանքում:

Թարգմանեց Անուշ Ավետիսյանը, 11-րդ դասարան

Գիտությունը գոյություն ունի գիտության համար, ինչպես արվեստը` արվեստի և չի զբաղվում ո´չ ինքնարդարացմամբ, ո´չ անհեթեթությունների ապացուցմամբ:
Օրենքը չի կարող ճշգրիտ լինել թեկուզ և այն պատճառով, որ հասկացությունները, որոնցով այն ձևակերպում ենք, կարող են զարգանալ և հետագայում բավարար չլինել: Ցանկացած դրույթի և ցանկացած ապացուցման հիմքում մնում են անսխալականության դավանանքի հետքերը:
Յուրաքանչյուր բնագետ պետք է ունենա յուրօրինակ կրոնական զգացողություն, քանի որ նա չի կարող պատկերացնել, որ իր հայտնագործած կապերը առաջին անգամ իր կողմից են մտածվել: Նա իրեն զգում է մանկանի վիճակում, ում ուղղորդում է ինչ-որ մեծահասակ:
Մենք Տիեզերքը կարող ենք ճանաչել մեր զգայարանների միջոցով, որոնք անուղղակիորեն անդրադարձնում են իրական աշխարհի առարկաները:

Թարգմանեց Գևորգ Հակոբյանը

Ճշմարտության որոնման հարցում գիտնականները հաշվի չեն նստում պատերզմների հետ:
Չկա ուրիշ տիեզերք, բացի այն տիեզերքից, որը մեզ համար է: Այն չի կազմում մեր պատկերացումների մասը: Իհարկե, պետք չէ բառացի հասկանալ գլոբուսի հետ համեմատությունը: Ես այս համեմատությունը որպես խորհրդանիշ օգտագործեցի: Փիլիսոփայության և տրամաբանության սխալմունքների մեծ մասն այն պատճառով է, որ մարդու գիտակցությունը հակված է ընկալելու խորհրդանիշները որպես իրականություն:
Ես նայում եմ նկարին, բայց իմ երևակայությունը թույլ չի տալիս ինձ տեսնելու այն ստեղծողի արտաքինը: Ես նայում եմ ժամացույցին, բայց չեմ կարողանում պատկերացնել, թե ինչ տեսք ունի այն ստեղծող ժամագործը: Մարդկային գիտակցությունը ի վիճակի չէ ընկալելու չորս չափումները: Նա ինչպե՞ս կարող է հասկանալ Աստծուն, ում համար հազար տարին և հազար չափումները հանդես են գալիս որպես մեկ:

Մերուժան Ղարիբյան, 11-րդ դասարան

Պատկերացրեք գնդային մակերևույթի վրա ապրող լրիվ տափակ փայտոջիլ: Հնարավոր է, որ այդ փայտոջիլը օժտված լինի վերլուծական մտքով, հնարավոր է, որ ֆիզիկա ուսումնասիրի կամ նույնիսկ գրքեր գրի: Նրա աշխարհը երկչափ կլինի: Մտովի կամ մաթեմատիկորեն նա հնարավոր է, որ հասկանա, թե ինչ է երրորդ չափողականությունը, բայց դա իր համար տեսանելի չի կարող դարձնել: Մարդը ճիշտ նույն վիճակում է, ինչ որ փայտոջիլը, այն տարբերությամբ, որ մարդը եռաչափ է: Մարդը կարող է մաթեմատիկորեն պատկերացնել չորրորդ չափողականությունը, բայց տեսնել, իր համար տեսանելի պատկերացնել, ֆիզիկապես չի կարող: Նրա համար չորրորդ չափողականությունը գոյություն ունի միայն մաթեմատիկորեն: Նրա գիտակցությունը չի կարող հասկանալ քառաչափությունը:

Թարգմանեց Գևորգ Հակոբյանը

Ամեն ոք բանտարկված է իր մտքերի «զնդանում» և յուրաքանչյուրը պատանեկության տարիներին պետք է կոտրի այդ կապանքները` սեփական մտքերը իրականության հետ համեմատելու համար: Սակայն մի քանի դար հետո, հնարավոր է, որ մեկ ուրիշը հերքի նրա մտքերը: Նկարչի հետ, որն անկրկնելի է, նման բան չի կարող պատահել: Այդպես պատահում է միայն ճշմարտության որոնման ժամանակ, իսկ դա այդքան էլ տխուր չէ:

Մանե Գևորգյան, 11-րդ դասարան

Պատանեկությունը միշտ նույնն է, անվերջանալիորեն նույնը:

Չեմ հավատում, որ առանձին անհատներ ինչ-որ անկրկնելի շնորհների են տիրապետում: Ես միայն հավատում եմ, որ մի կողմից գոյություն ունի տաղանդ, իսկ մյուս կողմից` բարձր որակավորում:

Աստծո առաջ բոլորս միատեսակ խելացի ենք, ավելի ճիշտ` միատեսակ հիմար:

Աշխատել` նշանակում է մտածել: Այդ պատճառով ճշգրիտ հաշվարկել աշխատանքային օրվա տևողությունը երբեմն հեշտ չէ: Սովորաբար ես օրվա ընթացքում աշխատում եմ չորսից մինչև վեց ժամ: Ես շատ ջանասեր չեմ:

Ինտելեկտուալը միշտ մանրադիտակով է իրականությանը նայում:

Երբեք մի մոռացեք, որ մեր աշխատանքի արդյունքը ինքնին չի կարող լինել վերջնանպատակ: Նյութական արտադրությունը պետք է մեր կյանքը ավելի հիասքանչ և ազնվական դարձնի: Մենք չենք կարող իջնել արտադրության ստրուկների վիճակի:

Թարգմանեց Գևորգ Հակոբյանը

Զանգվածների հոգեբանությունը դժվար հասկանալի բան է: Վախենամ, որ պատմաբանները պատմությունը գրելիս երբեք հաշվի չեն առել զանգվածների հոգեբանությունը: Իրադարձություններին նրանք նայում են հետադարձ հայացքով, ելնելով այն գաղափարից, թե իբր կարող են ճշգրտորեն որոշել այն պատճառները, որոնք իրենց ետևից բերում են այս կամ այն ներկայանալի իրադարձությունը: Իրականում, բացի այդ ակնհայտ պատճառներից, գոյություն ունեն որոշման չենթարկվող զանգվածների հոգեբանության գործոններ, որոնց մասին մենք քիչ բան գիտենք, նույնիսկ` ոչինչ էլ չգիտենք:
Ցավոք իմ տեսությունը կարող է ծառայել որպես լուսաբանում: Ինչո՞ւ համընդհանուր հետաքրքրությունը որպես առարկա ընտրեց ինձ՝ մի գիտնականի, որն զբաղվում է վերացական իրերով և երջանիկ է, երբ իրեն հանգիստ են թողնում: Ահավոր է, որ այդպես է ստացվել: Ես տառապում եմ դրա պատճառով շատ ավելի, քան կարելի է պատկերացնել:

Արթուր Մանուչարյան, 11-րդ դասարան

Ես չեմ սիրում չափաքանոնով մոտենալ այնպիսի նուրբ մատերիաների, ինչպիսին հանճարն է: Շոուն, անկասկած, համարվում է աշխարհում մեծագույն դեմքերից` թե որպես գրող, թե որպես մարդ: Մի անգամ ասել եմ նրա մասին, որ նրա պիեսները ինձ հիշեցնում են Մոցարտի ստեղծագործությունները:
Շոուի արձակում չկա ոչ մի ավելորդ բառ, ինչպես նաև Մոցարտի երաժշտության մեջ չկա ոչ մի ավելորդ նոտա: Այն, ինչ մեկը անում էր երաժշտության ոլորտում, մյուսը անում էր լեզվի մեջ. մաքուր, գրեթե ոչ մարդկային ճշգրտությամբ փոխանցում է իր արվեստը և ոգին:

Թարգմանեց Լուսինե Դաղբաշյան, 11-րդ դասարան

Այդ դպրոցն իմ մեջ անջնջելի հետք թողեց` շնորհիվ իր ազատամիտ ոգու և ուսուցիչների համեստ լրջության, որոնք չէին հենվում ոչ մի ցուցադրական հեղինակության վրա. գերմանական ավտորիտար գիմնազիայում վեցամյա ուսուցման հետ համեմատությունը ինձ համոզիչ կերպով ցույց տվեց, թե ազատության ոգով և անձնային պատասխանատվության զգացողությամբ դաստիարակությունը որքան բարձր է այն դաստիարակությունից, որը հիմնված է պատժի, արտաքին հեղինակության և փառասիրությոն վրա: Իսկական ժողովրդավարությունը պատրանք չէ:

Ինձ մոտ որևէ կասկած չի հարուցում, որ մեր մտածողությունը, հիմնականում, ընթանում է շրջանցելով խորհրդանիշները (բառերը), այն էլ անգիտակցորեն: Եթե դա այլ կերպ լիներ, ապա ինչո՞ւ պետք է մենք երբեմն «զարմանայինք», ընդ որում լրիվ տարերայնորեն, այս կամ այն ընկալման վրա: Այդ «զարմանքի փաստը», հավանաբար, հայտնվում է այն ժամանակ, երբ զգացողությունը հակասության մեջ է մտնում մեր մեջ բավականին ամուր կայացած պատկերացումների աշխարհի հետ: Այն դեպքում երբ այդ հակասությունը ընկալվում է սուր և ինտենսիվ կերպով, այն իր հերթին մեծ ազդեցություն է թողնում մեր մտավոր աշխարհի վրա: Այդ մտավոր աշխարհի զարգացումը, որոշ իմաստով, իրենից ներկայացնում է զարմանքի հաղթահարում` անընդհատ փախուստ «զարմանալիից», «հրաշքից:

Թարգմանեց Գևորգ Հակոբյանը

[1]Альберт Эйнштейн, Собрание научных трудов в четырех томах, издательство «Наука», Москва 1967, стр. 142-146,261, 350)

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
Նելլի Ալավերդյան | 2011-04-17 20:58:29
Այստեղ ասվում է, որ գիտելիքը ամեն ինչի սկիզբն է և ամեն ինչից վեր է, գիտելիքի շնորհիվ ճանաչում ենք աշխարհը: Գիտելիքի կարևորության այս տեսակետը հակադրվում է այն տեսակետին, որ երևակայությունը գիտելիքից կարևոր է, այդ դեպքում առաջնային տեղ է գրավում ոչ թե գիտականը, այլ երևակայականը:
Մարիամ Ենգիբարյան | 2011-04-17 20:08:16
Աստծո առաջ բոլորս միատեսակ խելացի ենք, ավելի ճիշտ` միատեսակ հիմար: Այս նախադասությունը պարունակում է հետաքրքիր և իմաստալի միտք, ինձ այն շատ դուր եկավ:
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ