ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 39
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Յուրա Գանջալյան
Մեր առաջնեկը` մեր գարնանայինը

Գարեգին Չուգասզյան
Նոր նորմերի ձևավորում (ռուսերեն)

Մեթոդական մշակումներ

Парванян Гаяне.
Дистанционное обучение

Հասմիկ Ղազարյան
Դպրոցականների օլիմպիադան՝ այլընտրանքային ուսուցման ձև

Լեո
Ղազարոս Աղայան

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Աստված հավատում է ինձ

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ալբերտ Էնշտեյն
Երևակայությունը կարևոր է գիտելիքից

Հայկազ Մարգարյան
Որտեղ փնտրել ահաբեկչության արմատները

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
Սպաները[1]

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հայկազ Մարգարյան
Անգլիական դաստիարակություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
Մեր դպրոցական համակարգի դժբախտությունը փակ լինելն է

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Մարգարիտ Սարգսյան
Օլիմպիադա. ի՞նչ ենք առաջարկում և ինչո՞ւ…

Նաիրա Դալուզյան
Օլիմպիական գարուն մեր դասարանում
Ինքս ինձ հետ մենակ

Սկիզբը

25.Փորձիր, թե ինչքանով քեզ կհաջողվի ապրել լավ մարդու կյանքով, ով բավարարվում է Ամբողջի կարգի շնորհիվ իրեն բաժին հասածով, մարդու, ով բավարարվում է իր սեփական գործունեության արդարացիությամբ և իր տրամադրության բարյացակամությամբ:

26…. Մի իմաստակիր քո նկատմամբ, ձգտիր պարզ լինել: Մեղանչու՞մ է որևէ մեկը: Նա մեղանչում է ինքն իր դեմ: Ընդհանրապես կյանքն անցողիկ է, հարկ է խելամտորեն և արդարացիորեն օգտագործել ներկան: Նույնիսկ ժամանցի ժամերին մի տրվիր շռայլանքի:

29.Եթե օտար է աշխարհին նա, ով չգիտի գոյը նրանում, ապա ոչ պակաս օտար է տեղի ունեցողը չիմացողը: Փախստական է նա, ով խուսափում է քաղաքացիականության իմաստից, կույր` հոգևոր աչքերը փակողը, աղքատ` ով ունի ուրիշի կարիքը և չի կրում կյանքի համար ողջ օգտակարը: Ով ընկրկում և հեռանում է համընդհանուր էության բանականությունից, դժգոհում է տեղի ունեցողից`աշխարհուրաց է: Չէ՞ որ ողջ տեղի ունեցողին ծնունդ է տալիս այն նույն էությունը, որի արգասիքն ես դու: Հրաժարվող է Քաղաքից նա, ով զատում է իր հոգին բոլոր բանական էակների միասնական հոգուց:

30… Ինձ էլ գիտությունը չի կերակրում բայց ես, այնուամենայնիվ, հավատարիմ եմ նրան:

31.Սիրիր այն պարզ արվեստը, որն ուսումնասիրել ես, և նրանում գտիր բավարարվածություն: Կյանքիդ մնացած հատվածը ապրիր ամբողջ հոգով նվիրված աստվածների կամքին, չցանկանալով լինել մարդկանցից որևէ մեկի նկատմամբ ո´չ ստրուկ, ո´չ բռնակալ:

32… Անհրաժեշտ է նաև հիշել, որ յուրաքանչյուր գործի նկատմամբ ուշադրությունը գնահատվում է նրանով (իմա`գործով.- Ա.Տ.) և պետք է նրան համապատասխան լինի: Այսպիսով, եթե դու չզբաղվես աննշան գործերով ավելի շատ, քան պատշաճ է, ապա քեզ չի վիճակվի նաև հիասթափվել:

33.Բառերը, որոնք մի ժամանակ սովորական էին, այժմ բացատրության կարիք ունեն: Նույնը կատարվում է նաև ինչ-որ ժամանակ փառաբանված մարդկանց անունների հետ… Ամեն ինչ վաղանցուկ է և շատ չանցած սկսում է նմանվել առասպելի, իսկ հետո տրվում է լիակատար մոռացության:…. Ի՞նչ է հավերժական փառքը: Զուտ ունայնություն: Բայց կա՞ արդյոք ինչ-որ բան, ինչին հարկ է լուրջ վերաբերվել: Միայն մի բան. արդարամիտ մտածմունք, հանրօգուտ գործունեություն, կեղծիքին անընդունակ խոսք և հոգևոր տրամադրություն, որն ուրախությամբ է ընդունում տեղի ունեցողը որպես անհրաժեշտություն, որպես նախատեսված, որպես ընդհանուր սկզբից և ակունքից ծագող:

36.Մշտապես մտածիր այն մասին, որ ողջ ծնվողը գոյանում է փոփոխությունների ուժով և քեզ վարժեցրու այն մտքին, որ ոչնչի այնքան հակված չէ Ամբողջի բնույթը, որքան գոյություն ունեցողը փոխելուն և նրա նմանությամբ նոր արարելուն: Քանզի ողջ գոյը ինչ-որ չափով սերմն է նրա, ինչ իրենից կառաջանա: Իսկ դու սերմ ես համարում միայն հողում ցանվածը կամ մոր արգանդում գտնվողը և քարանում ես տգիտության մեջ:

37.Մոտ է քո վախճանը, իսկ դու դեռ չես ազատվել արհեստականությունից, դեռ ազատ չես անհանգստությունից, դեռ երկյուղ ես կրում արտաքին վնասից, լեցուն չես բոլորի նկատմամբ բարյացակամությամբ, չես հասկանում, որ իմաստությունը բացառապես արդար գործունեությունն է:

38.Խորամուխ եղիր մարդկանց առաջնորդող սկզբունքի մեջ, նրանում, թե ինչն է նրանց մտահոգում, ինչի են ձգտում և ինչից խուսափում:

40.Դու միշտ պետք է պատկերացնես աշխարհը որպես միասնական էակ` միասնական էությամբ և միասնական հոգով: Մտածիր այն մասին, թե ինչպես է ողջը հանգում հենց իր միասնական զգացողություններին, ինչպես է նա արարում միասնական ձգտմամբ, ինչպես է ամբողջը նպաստում ողջի առաջացմանը, ինչպիսի կապ և համապատասխանություն կա ամեն ինչում:

41.Ինչպես ասում էր Էպիկտետը, «Մարդը դիով ծանրաբեռնված ստոր հոգի է»:

43.Ժամանակը Ծագողի գետն է և սրընթաց հեղեղ: Հազիվ հայտնվում է ինչ-որ բան և ահա արդեն արագ անցնում է [մեր] մոտով, բայց անցնում է մի ուրիշը և կրկին առաջինն է մեր տեսադաշտում:

44.Ողջ տեղի ունեցողն այնքան սովորական է և հայտնի, ինչպես վարդը գարնանը և խաղողն աշնանը: Այդպիսին են և´ հիվանդությունը, և´ մահը, և´ զրպարտությունը, և´ ոճրամտությունը, և´ այն ամենը, ինչ ուրախացնում կամ վշտացնում է հիմարներին:

45.Հաջորդը միշտ հարազատ է նախորդին: Այստեղ մենք գործ ունենք ոչ թե միայն բռնությամբ միասնության բերված տարատեսակների հաշվարկի, այլ բանականությանը համապատասխան կապի հետ: Այնպես, ինչպես ներդաշնակորեն կարգավորված է ողջ գոյը, ողջ առաջացողն էլ ոչ թե անիմաստ հերթագայություն է, այլ հրաշալի ներքին մերձություն:

46.Միշտ հիշիր Հերակիտի ասույթը. «Հողի համար մահ է ջուր դառնալը, ջրի համար` օդ դառնալը, օդի համար` կրակ և հակառակը»: Հարկ է հիշել…, որ օտար է թվում նրանց (իմա`մարդկանց.- Ա.Տ.) այն, ինչի հետ նրանք բախվում են ամեն օր, որ պետք չէ խոսել և վարվել ինչպես երազում (քանզի այն ժամանակ էլ մեզ թվում է, թե մենք իբր խոսում և գործում ենք), և որ հարկ չկա վարվել ծնողների օրինակը կուրորեն նմանակող երեխաների նման:

48… Նայիր ողջ մարդկայինին որպես վաղանցիկի և կարճաժամկետի. այն, ինչ երեկ դեռ սաղմում էր, վաղն արդեն մումիա է կամ աճյուն: Այսպիսով, ժամանակի մնացած պահն անցկացրու բնության հետ համաձայնեցված, իսկ հետո բաժանվիր կյանքից այնպես թեթև, ինչպես ընկնում է հասունացած ձիթապտուղը` փառաբանելով իրեն ծնունդ տված բնությանը և շնորհակալությամբ իրեն սերած ծառի հանդեպ:

49.Եղիր ժայռի նման. ալիքներն անդադար փշրվում են նրան բախվելով, իսկ ինքը կանգնած է անշարժ, և նրա շուրջը հանդարտվում են հուզված ջրերը:
Ես դժբախտ եմ, որովհետև ինձ հետ տեղի է ունեցել այս կամ այն բանը: Ամենևին ոչ: Ընդհակառակը, ես երջանիկ եմ, որովհետև, չնայած այդ բանն ինձ հետ տեղի է ունեցել, սակայն ես չեմ տրվում թախծին, չեմ ընկճվել ներկայից, չեմ դողում գալիքի առջև: Չէ՞ որ դա կարող էր պատահել յուրաքանչյուրի հետ, բայց ամեն մարդ չէ, որ զերծ կմնար տրտմությունից: Ինչու՞ առաջինն ավելի դժբախտություն է, քան երկրորդը` երջանկություն: Կանվանե՞ս դու արդյոք ընդհանրապես դժբախտություն այն, ինչը չի արգելակում մարդկային բնույթին հասնել իր նպատակին: Բայց թվո՞ւմ է, արդյոք, քեզ այդպիսի արգելք այն, ինչ չի հակասում մարդկային էության պահանջներին: Որո՞նք են այդ պահանջները: Դու գիտես դրանք:
Մի՞թե տեղի ունեցածը խանգարում է քեզ լինել արդարացի, մեծահոգի, խելամիտ, լրջմիտ, զգույշ դատողություններում, ճշմարտախոհ, համեստ, շիտակ և ունենալ բոլոր մյուս հատկությունները, որոնց առկայությունն է մարդկային էության առանձնահատկությունը: Մի´ մոռացիր քեզ տրտմության մատնող ցանկացած իրադարձության ժամանակ հիմնվել հետևյալ հիմնական մտքի վրա. «Ոչ թե այս իրադարձությունն է դժբախտություն, այլ այն արժանապատվորեն կրելու ընդունակությունն է երջանկություն»:

51.Միշտ գնա կարճագույն ուղով: Իսկ կարճագույնը բնությանը ներդաշնակ ուղին է, բոլոր խոսքերում և արարքներում ճշմարտությունը պահպանելն ու պաշտպանելը:
Նման որոշումը զերծ կպահի քեզ խոնջությունից, պայքարից, ձևացումից և սնափառությունից:

Շարունակությունը

Ծաղկաքաը և ռուսերենից թարգմանությունը` Աշոտ Տիգրանյանի

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ