ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 39
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Յուրա Գանջալյան
Մեր առաջնեկը` մեր գարնանայինը

Գարեգին Չուգասզյան
Նոր նորմերի ձևավորում (ռուսերեն)

Մեթոդական մշակումներ

Парванян Гаяне.
Дистанционное обучение

Հասմիկ Ղազարյան
Դպրոցականների օլիմպիադան՝ այլընտրանքային ուսուցման ձև

Լեո
Ղազարոս Աղայան

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Աստված հավատում է ինձ

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ալբերտ Էնշտեյն
Երևակայությունը կարևոր է գիտելիքից

Հայկազ Մարգարյան
Որտեղ փնտրել ահաբեկչության արմատները

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
Սպաները[1]

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հայկազ Մարգարյան
Անգլիական դաստիարակություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
Մեր դպրոցական համակարգի դժբախտությունը փակ լինելն է

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Մարգարիտ Սարգսյան
Օլիմպիադա. ի՞նչ ենք առաջարկում և ինչո՞ւ…

Նաիրա Դալուզյան
Օլիմպիական գարուն մեր դասարանում
Անգլիական դաստիարակություն

Ինչ ասել է անգլիական դաստիարակություն

Վերջերս հանդիպեցի իմ հին ծանոթներից մեկին: Հեռավոր 70-ական թվականներին միասին ծանրամարտ էինք պարապում «Դինամո» մարզակումբում: Հետո նա ընդգրկվեց ԽՍՀՄ երիտասարդական հավաքականի կազմում, գնաց մրցումների արտասահման և չվերադարձավ: Այնուհետև հաստատվեցՄիացյալ թագավորությունում և անցավմարզչական-մանկավարժական աշխատանքի:

Մենք երկար զրուցեցինք`համեմատելով անգլիական և հայկական դաստիարակության հիմնական սկզբունքները, նշեցինք նմանություններն ու տարբերությունները,և Ձեզ եմ ներկայացնում այն մարդու տեսակետները, որն անգլիական դաստիարակությանը ծանոթ է ներսից:

Մեզնից շատերի համար «անգլիացի» բառն իր մեջ պարունակում է ազնվականություն հասկացությունը, որին հատուկ են զգացմունքների զսպվածությունը, նուրբ ճաշակը, մաքրակրոն կենցաղը: Իհարկե, այս կերպարները մեզ մոտ ձևավորվել են գրքերի ու ֆիլմերի ազդեցությամբ, բայց դրա տակ որոշակի հիմքեր կան: Տեսնենք` ինչպիսին են Միացյալ թագավորության մանուկ քաղաքացիների դաստիարակության հիմնական սկզբունքները:

Դաստիարակությունը ընտանիքում

Անգլիական քաղաքների մանկական խաղահրապարակներում դուք երիտասարդ մայրերի չեք հանդիպի: Կարող է թվալ, թե փոքրիկներն զբոսնում են տատիկների հետ, բայց դա այդպես չէ: Ուղղակի այստեղ երեխաներ ունենում են բավականին ուշ, հաճախ 30-ից հետո, երբեմն էլ 40-ին մոտ տարիքում: Անգլիացիների կարծիքով ընտանիքը սկզբում պետք է ոտքի կանգնի, բնակարան գնի և նյութական բազա ստեղծելուց հետո միայն մտածի երեխա ունենալու մասին: Իմիջայլոց ժամանակակից անգլիական ընտանիքը ունենում է երեքից ոչ պակաս երեխաներ:

Տարեց ծնողների օգնությունից օգտվելն այստեղ ընդունված չէ, տատիկներն ու պապիկները, որպես կանոն, երիտասարդ ընտանիքներից առանձին են ապրում: Նրանք թոռնիկների հետ մեծ հաճույքով զբաղվում են հանգստյան օրերին, սակայն անվճար դայակներ դառնալ, ինչպես մեզ մոտ է ընդունված, չեն ցանկանում: Դրա համար էլ տանը փոքրիկների հետ մնում են հիմնականում մայրիկները: Բացառություն են համարվում միայն այն դեպքերը, երբ կնոջ աշխատավարձը շատ բարձր է և ընտանեկան բյուջեի մեծ մասն է կազմում: Սակայն անգլիացի մայրիկները, ի տարբերություն մերոնց, եթե նույնիսկ չեն աշխատում, ավելի հաճախ են օգնականներ վարձում, որպեսզի դաստիարակեն ու սովորեցնեն իրենց փոքրիկներին: Նյութական հնարավորությունից ու նպատակներից կախված` անգլիական մայրերը կարող են օգտվել և դայակի և Аu-pair ծրագրով Մեծ Բրիտանիայում աշխատանք և ուսում փնտրող օտարերկրյա երիտասարդ աղջիկների ու տղաների ծառայություններից:

Դայակի ծառայությունը (ընտանիքում բնակվելու) պայմաններում, թանկ արժե և որքան կրթված է դայակն, այնքան թանկ արժե նրա ծառայությունը: Այնպես որ, ոչ բոլոր ընտանիքները կարող են իրենց թույլ տալ նման շքեղություն: Անգլիական դայակի պարտականությունների մեջ միայն երեխաների խնամքը չի մտնում: Նա մշակում է երեխայի զարգացման ծրագիր և նրանով պարապում փոքրիկի հետ: Դրանից բացի նա երեխային տանում է զբոսանքի, ուղեկցում զանազան խմբակներ և դասընթացներ, եթե նա այնտեղ գրանցված է, կարճ ասած` աչք չի թեքում երեխայից և հանգստանում է միայն այն ժամանակ, երբ փոքրիկը մուշ-մուշ քնած է իր մահճակալում:

Ի տարբերություն դայակների Аu-pair ծրագրով աշխատողները չեն ապրում այն ընտանիքներում, որտեղ աշխատում են: Նրանց խնդիրն է ուղղակի նայել երեխային որոշակի ժամանակահատվածում, ժամանակին կերակրել և պառկեցնել քնելու: Փոքրիկի հետ պարապելը նրանց պարտավորության մեջ չի մտնում, չնայած երբեմն նրանք իրենց նախաձեռնությամբ կարդում են երեխայի համար, նկարում, խաղում նրա հետ մինչև ծնողների վերադարձը:
Երիտասարդ տղաներն ու աղջիկները, որոնք Անգլիայում են Аu-pair ծրագրով, որպես կանոն չունեն մանկավարժական կրթություն: Նրանց գալու նպատակը Անգլիան տեսնելն է, անգլերենի մեջ վարժվելը և մի քիչ փող վաստակելը: Նրանք անում են այն, ինչ խնդրում են երեխայի ծնողները և փոքրիկի համար կարծես դառնում են ավագ եղբայր կամ քույր: Անգլիայի փոքրիկ բնակիչների համար ստեղծված են բազմաթիվ խմբակներ ու դասընթացներ` լողի, մարմնամարզության, երաժշտության, օտար լեզուների և այլն, ուր ամգլիական մայրիկները գրանցում են իրենց երեխաներին:
Շատ տարածված է նաև այլընտրանքային դաստիարակությունը, այսպես կոչված խաղային խմբերը, որոնք կազմակերպվում են մասնավոր տներում: Մի քանի մայրեր միանալով հերթով նստում են երեխաների հետ կամ վճարում են իրենցից մեկին: Երբեմն նման խմբեր ստեղծվում են որոշ կազմակերպություններում, որտող շատ են երիտասարդ մայրերը: Հաճախ միավորվում են նույն հղիության ժամկետն ունեցող մայրերը, որպեսզի միասին նախապատրաստվեն ծննդաբերությանը, որից հետո էլ հանդիպում են շաբաթը մեկ մի բաժակ թեյի շուրջ քննարկելու իրենց նորություններն ու խնդիրները: Այդ ընթացքում փոքրիկներն զբաղվում են խաղալիքներով, իսկ երբ մեծանում են խաղում են իրար հետ: Մի քանի ամսեկան երեխաների հետ արդեն զբաղվում են երգեցողությամբ, մարզանքով, լողով:
Անգլիական մայրերը մեծամասամբ շատ համբերատար են: Նրանք կարող են բազմաթիվ անգամ անընդհատ, ժպտալով կրկնել իրենց փոքրիկին. “Դա չի կարելի, որով հետև…” և երեխայի չենթարկվելը նրան չի բարկացնում: Դրանից բացի մի քանի օրական երեխային նրանք իրենց հետ տանում են խանութ, սրճարան և այլն: Այնպես որ այդ երկրում երեխաները շատ վաղ տարիքից են հարմարվում շրջակա միջավայրին ու հասարակությանը: Հանուն արդարության պիտի նշել, որ այդ երկիրն ամբողջությամբ հարմարեցված է երեխաների պահանջմունքներին: Ամեն մի խանութում կա երեխային խնամելու և կերակրելու սենյակ, ամեն մի ռեստորանում և սրճարանում` մանկական սեղան-աթոռներ: Ամենուրեք կան հարմարեցված մայթեր ու աստիճաններ փոքրիկների սայլակների համար: Վաճառողները, մատուցողներն ու մնացած անձնակազմը բարյացկամ են երեխաների նկատմամբ, դրա համար էլ երեխաները վախեցած չեն և հեշտությամբ են շփվում մեծահասակների հետ: Դրանից բացի, վիճակագրության համաձայն Անգլիան համարվում է երեխաների համար ամենաանվտանգ երկիրը Եվրոպայում: Երեխաների հետ կատարված դժբախտ պատահարներն այստեղ ամենացածր տոկոսն են կազմում: Անգլիացի փոքրիկները հեծանիվ են քշում հատուկ սաղավարտ-գլխարկներով, մանկական խաղահրապարակները ծածկված են փափուկ թեփով կամ ռետինե ծածկոցով, իսկ ավտոմեքենաներում կան մանկական հատուկ նստատեղեր ամրագոտիներով:.

Նախադպրոցականները

Առաջին նախադպրոցական հիմնարկությունը, ուր հաճախում են անգլիացի փոքրիկները կոչվում է «մսուրային դպրոց»: Նրանք կարող են լինել և պետական, և մասնավոր: Այստեղ երեխաներին սովորեցնում են երգել, արտասանել, պարել, իսկ ամենափոքրերի հետ կազմակերպում են այնպիսի խաղեր, որոնք զարգացնում են նրանց վերացական մտածողությունը: Սովորեցնում են օգնել միմյանց, լինել սիրալիր: Երեք տարեկանից բարձր երեխաներին աստիճանաբար սովորեցնում են կարդալ, գրել, երբեմն անցկացնում են օտար լեզվի դասեր: Մասնավոր մսուրային դպրոցները տարբեր են լինում: Այստեղ երեխաներին ընդունում են երեք ամսականից սկսած, իսկ պետականում` երկու տարեկանից: Մասնավորերը շատ թանկ են: Այստեղ ամեն մի դաստիարակի հասնում է ընդամենը երեք երեխա, իսկ պարապմունքներն ու սնունդը անհատական են:

Անգլիայում գոյություն ունի նախադպրոցականների ևս մի խաղային խումբ: Դա պետական գրանցում ունեցող կազմակերպություն է, որի ղեկավարությունը (կառավարությունը) ընտրվում է ծնողների կողմից: Այդ կառավարության մեջ ընկնելը շատ պատվաբեր է, հատկապես հայրիկների համար: Երեխաներն այստեղ գտնվում են օրական 2,5 ժամ: Նրանք խաղում են, զարգացնում որոշակի հմտություններ, շփվում միմյանց հետ, երգում, գրքեր կարդում: Միաժամանակ սովորում են տարբերել գույները, թվերը, տառերը: Սենյակի տարբեր անկյուններում դրված են սեղաններ` ծանրաբեռնված գրքերով ու խաղալիքներով, սկսած խորանարդիկներից ու ավտոմեքենաներից, վերջացրած պլաստիլինով, կոնստրուկտորներով ու գլուխկոտրուկներով: Ամեն փոքրիկ հնարավորություն ունի զբաղվելու ինչով ուզում է: Այստեղ ամեն 8 երեխայի հետ զբաղվում է բարձր որակավորում ունեցող մի մանկավարժ:
Պետության մասնակցությունը

Երբ երեխան դառնում է 3 կամ 4 չորս տարեկան (կախված այն բանից, թե որ կոմսությունում է ապրում երեխան), ծնողները ստանում են վաուչեր, որով պետությունը վճարում է նրանց երեխաների կրթությունը մանկապարտեզում շաբաթական 5 օր և օրական 2-3 ժամ: Ամեն ընտանիք կարող է իր ցանկությամբ տնօրինել վաուչերը կամ ամբողջ օրվա համար մասնավոր մանկապարտեզում կամ 2-3 ժամվա համար` պետականում:
Ողջ ուշադրությունը փոքրիկ անձնավորությանը

Նախադպրոցական հիմնարկություններում դաստիարակությունը կազմակերպվում է բացառապես ելնելով երեխայի շահերից: Ամենակարևորն այստեղ երեխաների հոգեկան հանգստությունն ու հարմարավետությունն է: Երեխաների, նույնիսկ ամենափոքրերի հետ քննարկվում են բոլոր հարցերը, ընդ որում գովասանքներ են տալիս ամեն առիթով, նույնիսկ ամենափոքրիկ հաջողությունների դեպքում: Դա էապես մեծացնում է երեխայի ինքնագնահատականը և օգնում ինքնավստահության զարգացմանը: Այստեղ կարծում են, որ այդպիսի վերաբերմունքն օգնում է երեխային հարմարվել հասարակական պայմաններին ու միջավայրին, հաղթահարել բոլոր դժվարությունները, ինչպես վայել է իսկական անգլիացուն:

Օրվա ռեժիմը

Անգլիական մանկապարտեզում օրը բաժանված է երկու մասի` առավոտյան ժամը 9-ից մինչև 12-ը և ժամը 1-ից մինչև 4-ը: Ժամը 12-ից մինրև 1-ը լանչի ընդմիջում է: Երեխան կարող է հաճախել կամ օռվա առաջին կեսին կամ երկրորդ, նայած ինչպես է հարմար ծնողին: Վճարում են, բնականաբար, այնքան, որքան հաճախել է երեխան: Ուսումնական տարին մսուրային դպրոցում բաժանվում է չորս քառորդի, տարվա եղանակներին համապատասխան: Քառորդի ավարտից հետո տրվում է մեկ շաբաթյա արձակուրդ, նույնքան էլ քառորդի կեսում: Ամառային և աշնանային քառորդների միջև երեխանեը հանգստանում են ևս մեկուկես ամիս:

Ինչպես են անցնում պարապմունքները:
Երեխաները նստում են սենյակում գորգի վրա և դաստիարակը անվանականչ է անցկացնում, որից հետո ավագ երեխաներից մեկը մյուս երեխաների թելադրանքով գրատախտակին գրում է տվյալ շաբաթվա օրը, ամիսը, եղանակը: Դրանից հետո խումբն ըստ տարիքի բաժանվում է երկու ենթախմբի: Ավագ երեխաները սովորում են այբբենարանը, լուծում են ոչ բարդ խնդիրներ և այլն: Կրտսեր խմբում անց են կացնում զարգացնող պարապմունքներ, փոքրերին ցույց են տալիս զանազան առարկաներ և բացատրում, թե որն ինչի համար է, ինչպես է կոչվում և որտեղ է գործածվում: Այդպիսի դասերը երկար չեն տևում, ընդհամենը` 10-15 րոպե, որից հետո երեխաները կարող են հանգիստ խաղալ, առավել ևս, որ խաղալիքների պակաս չկա:

Պարտադիր և կարևոր պայման է, որ խաղից հետո բոլոր խաղալիքները դրվեն իրենց տեղերում, կարգի բերվի սենյակը և հավաքվի աղբը: Դա անում են բոլորը միասին` և դաստիարակները և երեխաները: Լանչից հետո երեխաները զարգացնում են իրենց ստեղծագործական հմտությունները` երգում են, սցենարիկներ հորինում, խճանկար հավաքում, նկարում, ծեփում կավով և այլն: Վերջապես գալիս է զբոսանքի ժամը: Դրա համար գոյություն ունի չորս կողմից փակված հատուկ մանկական խաղահրապարակ` հարդարված այդ տարիքի երեխաների համար ամեն ինչով: Կան սղղարաններ, ավազարկղներ, դույլեր, բահեր, ավազի հետ խաղալու ամեն մի պարագա: Զբոսանքից հետո խաղերը շարունակվում են սենյակում, մինչև վերջանում է առաջին հերթափոխը: Դաստիարակչուհին նորից անվանականչ է կատարում, որից հետո ծնողներին է հանձնում այն երեխաներին, որոնք չեն մնալու երկրորդ հերթին: Մնացողները ճաշում են և շարունակում պարապմունքները:

Դպրոցը
Անգլիական երեխայի մանկությունը շատ կարճ է: Չորս տարեկանից նրանք հաճախում են դպրոց: Դպրոց երեխան հաճախում է այն քառորդից, որը հաջորդում է նրա ծննդյան օրվան: Դպրոցի ընդունելությունը չի կարելի հետաձգել, քանի որ դա կարող է բարդացնել երեխայի ապագա ուսուցումը: Բանը նրանում է, որ դպրոցը սովորողի ուսումնառություն ողջ ընթացքում հաշվետվություն է ներկայացնում և այդ տվյալները սերտորեն կապված են երեխայի տարիքի հետ: Այդ փաստաթղթերում ցույց է տրվում այն երեխաների քանակը, որոնք հաշվետու ժամանակում հասել են որոշակի տարիքի և փաստեր այն մասին, թե սովորողների քանի տոկոսն է հանձնել անհրաժեշտ քննությունները և քանի տոկոսը չի կատարել հանձնարարությունը: Այնպես որ, եթե երեխան որոշված ժամկետից ուշ է գնացել դպրոց, դա կարող է խառնաշփոթություն առաջացնել հաշվետվությունում: Ճիշտն ասած, ես լավ չհասկացա, թե ինչ կապ ունի երեխայի տարիքը ներկայացվող հաշվետվության հետ, սակայն անգլիացիները դրա մեջ իմաստ են տեսնում:

Կրթական համակարգը
Դպրոցական կրթությունն Անգլիայում բաղկացած է երկու մոդուլից. նախնական. 4-11 տարեկան երեխաների համար (ընդ որում մինչև 7 տարեկանը փոքրերի դպրոցում, իսկ 7-11 տարեկանը`կրտսեր դպրոցում) և միջնակարգ` 11-16 տարեկանների համար: Եթե ծնողները ցանկանում են իրենց երեխայի կրթությունը կազմակերպել տանը, ապա պետք է ստանան համայնքի կրթական խորհրդի թույլտվությունը, իսկ վերջիննս էլ պիտի համոզվի, որ տանը ուսուցման պայմանները համապատասխանում են ընդունված նորմերին, ներառյալ կրոնական դաստիարակությունը:
Այս ամենից բացի Մեծ Բրիտանիայում գոյություն ունի անվճար կրթական համակարգ, որից կարող է օգտվել թագավորությունում ապրող ցանկացած երեխա, անկախ ազգությունից, ռասսայական պատկանելությունից և ծնողների սոցիալական վիճակից:

Ուսումնական գործընթացը
Չորս տարեկանում ընդունվելով դպրոց, փոքրիկ աշակերտները հիմնավորապես զբաղվում են թվաբանությամբ, կարդալ-գրելով, ընդ որում տնային աշխատանք հանձնարարվում է շաբաթական մեկ անգամ: Պարտադիր զբաղվում են ֆիզկուլտուրայով: Շատ դպրոցներ շաբաթական մի անգամ հաճախում են լողավազան: Ուսուցման ընթացքում մեծ ուշադրություն է դարձվում սովորողների ինքնուրույն գիտելիք ստսնալու հմտության վրա: Կարևորվում է նաև այդ գիտելիքների գործածումը պրակտիկայում: Երեխաների պարապմունքի հիմնական վայրերը գրադարաններն ու լաբորատորիաներն են: Նրանց գիտելիքները ստուգվում են գրավոր` սեմինարների ու նախագծերի տեսքով: Ուսուցիչը միայն նկարագրում է խնդիրը, իսկ աշակերտը հիմնավորում, ձևակերպում է այն և փնտրում անհրաժեշ նյութերը:
Դասերը կրտսեր դպրոցում անցնում են շատ մեղմ, խաղային ձևով, առանց բոլորին նույն մակարդակին հասցնելու ձգտման: Ամեն երեխա զարգանում է անհատապես, իր հնարավորություններին համապատասխան:

Ծնողների մասնակցությունը
Անգլիացիները, ինչպես աշխարհի բոլոր ծնողները, բնականաբար, հետաքրքրվում են իրենց երեխաների հաջողություններով ու խնդիրներով և դրա համար շփվում են դասվանդողների հետ: Սակայն ծնողական ժողովներ, այնպիսին, ինչպիսին մենք ենք հասկանում, այնտեղ չկան: Ուղղակի ամեն մի ծնողի 5-10 րոպե ժամանակ է հատկացվում ուսուցչի հետ անհատական զրույցի համար: Կան անգլիական դպրոցներում ծնողական կոմիտեներ, որոնց պարտականությունների մեջ են մտնում նաև դպրոցի կարիքների համար դրամ հայթայթելը: Սակայն նրանք չեն խնդրում ծնողներին գումար հավաքել, այլ ձգտում են աշխատել այն: Օրինակ` կազմակերպում են կինոդիտում դպրոցում, որի ընթացքում, պոպ-կորն ու քաղցրավենիք են վաճառում: Ստացված գումարի մի մասը վճարվում է կազմակերպիչներին որպես աշխատավարձ, մնացածը գնում է դպրոցի կարիքների համար: Նույն նպատակի համար կազմակերպվում են նաև դիսկոտեկներ, նույնիսկ խորված` երեխաների, նրանց ծնողների և տեղի բնակիչների համար: Լրացուցիչ եկամուտի համար կարող են բուֆետ էլ բացել գինու և գարեջրի վաճառքով (բնականաբար մեծահասակների համար), բայց նման գործունեության համար հատուկ թույլտվություն է պետք: Դրանից բացի դպրոցներն ունեն իրենց կառավարությունները, կազմված սովորող և արդեն դպրոցն ավարտած երեխաների ծնողներից, որոնք նույնպես զբաղվում են դպրոցի համար միջոցների հայթայթմամբ:

Ուսումնական հաստատություններում մեծ ուշադրություն է դարձվում բարեգործությանը: Փոքր տարիքից երեխաներին սովորեցնում են, օգնել նրանց, ովքեր ունեն դրա կարիքը: Բարեգործական նպատակով գումար հավաքելու համար դպրոցում կազմակերպվում է «օր առանց դպրոցական համազգեստի»: Այդ օրը աշակերտները դպրոց են գալիս ազատ համազգեստով. ով ինչ ուզում հագնում է և իր հետ բերում է մեկ ֆունտ ստեռլինգ: Հավաքված գումարը դպրոցը փոխանցում է կամ որևէ մանկական հիվանդանոցի, կամ էլ անտունների հիմնադրամին: Ընդհանուր առմամբ անգլիացիները շատ լուրջ են վերաբերվում դրամին: 16 տարեկան դեռահասները օգտագործում են ամեն առիթ դրամ վաստակելու համար: «Փող թափելը» անգլիացիների համար չէ:

Եթե պատժել է պետք
Մանկապարտեզներում չարաճչիներին կամ հանդիմանում են,կամ էլ անկյուն կանգնեցնում (ինչպես մեզ մոտ): Ամենափոքրիկներին չեն պատժում ընդհանրապես, ուղղակի շեղում են նրանց ուշադրությունը ուրիշ բաների վրա, եթե չի ստացվում, խնդիրը լուծում են ծնողի հետ միասին: Հատկանշական է, որ երեխաները չեն կռվում միմյանց հետ, բոլոր հարցերը լուծվում են այլ կերպ:

Անգլիական օրենսդրության մեջ կան բոլոր նրբությունները կապված երեխաների մարմնական պատիժների հետ: Անգլիայի ողջ պատմության ընթացքում այդ պատիժները թույլատրվել են օրենքով: Դեռևս 35-40 տարի առաջ դպրոցներում կիրառվում էին քանոնի հարվածներ կարգազանց աշակերտի ձեռքեին, այն էլ ընդհանուր խորհրդի համաձայնությամբ: Ընտանիքներում մինչև հիմա պաշտոնապես թույլատրվում է թեթևակի ծեծ, ընդ որում դրանից հետո երեխայի մարմնին կապույտ կամ կարմիր հետքեր չպիտի լինեն: Դրա համար ծնողները քրեական պատասխանատվության կենթարկվեն:

Անգլիական դսատիարակության ևս մի առանձնահատկություն, որն ավելի շատ վերաբերվում մեծահասակներին, քան փոքրերին: Անգլիայում ընդունված չէ, որ մեծերը դիտողություն անեն ուրիշի երեխային: Եթե երեխան վատ բան է անում, անգլիական վարքագծի համաձայն այդ մասին պիտի ասել նրա ծնողին, այլ ոչ թե սանձահարել նրան:
Ամերիկա չհայտնաբերեցինք: Անգլիական դաստիարակության շատ մեթոդներ ու նորմեր մեզ մոտ էլ են կիրառվում: Խոսքն այստեղ դաստիարակության նկատմամբ վերաբերմունքի և նյութական հնարավորությունների մասին է:

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ