ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 39
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Յուրա Գանջալյան
Մեր առաջնեկը` մեր գարնանայինը

Գարեգին Չուգասզյան
Նոր նորմերի ձևավորում (ռուսերեն)

Մեթոդական մշակումներ

Парванян Гаяне.
Дистанционное обучение

Հասմիկ Ղազարյան
Դպրոցականների օլիմպիադան՝ այլընտրանքային ուսուցման ձև

Լեո
Ղազարոս Աղայան

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Աստված հավատում է ինձ

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ալբերտ Էնշտեյն
Երևակայությունը կարևոր է գիտելիքից

Հայկազ Մարգարյան
Որտեղ փնտրել ահաբեկչության արմատները

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
Սպաները[1]

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հայկազ Մարգարյան
Անգլիական դաստիարակություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
Մեր դպրոցական համակարգի դժբախտությունը փակ լինելն է

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Մարգարիտ Սարգսյան
Օլիմպիադա. ի՞նչ ենք առաջարկում և ինչո՞ւ…

Նաիրա Դալուզյան
Օլիմպիական գարուն մեր դասարանում
Լույսի զինվորի գիրքը

Սկիզբը

19

Լույսի զինվորը գիտի իր թույլ կողմերը, բայց և գիտի` ինչով է օժտված: Ուրիշները գանգատվում են. ‹‹Մեզ հնարավորություն չի տրվել››:

Գուցե նրանք ճիշտ են, բայց զինվորը երբեք իրեն թույլ չի տա զգոնությունը կորցնել դրա պատճառով, ո՛չ, նա մինչև վերջ կլարի իր ողջ ուժերն ու տաղանդը:
Նա գիտե, որ եղնիկն ուժեղ է իր ոտքերի արագությամբ, իսկ ճայը՝ թե ինչ սրատեսությամբ է ձուկ հայտնաբերում և որքան դիպուկ դուրս քաշում ջրից: Զինվորը գիտե, որ վագրը չի վախենում բորենուց, քանզի վստահ է, որ հզոր է:

Այդժամ լույսի զինվորը ձգտում է հասկանալ՝ ինչն իրեն հաջողություն կբերի: Նա ստուգում է իր զինանոցը, իսկ դա ներառում է երեք բան` հույս, հավատ և սեր:

Եթե թե՛ առաջինը, թե՛ երկրորդը և թե՛ երրորդը տեղում են, լույսի զինվորն անվարան շարունակում է ճանապարհը:


20

Լույսի զինվորը գիտե, որ ոչ մեկին չի կարելի հիմար համարել, և որ կյանքը կդաստիարակի ցանկացած մեկին, եթե նույնիսկ դրա համար ժամանակ պահանջվի:

Զինվորը տալիս է իր մեջ եղած ամենալավը, և նույնն էլ սպասում է ուրիշներից: Եվ ի լրումն դրա` նա ջանում է մեծահոգաբար ու շռայլորեն ցույց տալ ամբողջ աշխարհին, թե ամեն մարդ ինչքան ավելիին է ընդունակ:

‹‹Մարդիկ անշնորհակալ են››,- այդ առիթով նկատում են նրա մյուս ընկերները: Լույսի զինվորին այսպիսի խոսքերով չես շփոթեցնի:

Նա շարունակում է խրախուսել իր մերձավորներին և մղել նրանց գործողության, քանզի այդպես նա ներգործում է նաև իր վրա:

 

21

Ամեն մի լույսի զինվոր էլ, պատահել է՝ կռվից առաջ ճաշակել է վախի զգացումը:

Ամեն մի լույսի զինվոր էլ, պատահել է՝ անցյալում ստել ու դավաճանել է:

Ամեն մի լույսի զինվոր էլ, պատահել է` տքնել է ոչ իր ճանապարհի վրա:

Ամեն մի լույսի զինվոր էլ, պատահել է` տառապում է չնչին մանրուքների պատճառով:

Ամեն մի լույսի զինվոր էլ, պատահել է` եզրակարել է, որ ինքը բոլորովին էլ լույսի զինվոր չէ:

Ամեն մի լույսի զինվոր էլ, պատահել է` զոհաբերել է իր հոգու պարտքը:

Ամեն մի լույսի զինվոր էլ, պատահել է`  «այո» է ասել, երբ ուզել է իրականում «ոչ» ասել:

Ամեն մի լույսի զինվոր էլ, պատահել է` վերք է հասցրել նրան, ում սիրում է:

Ահա դրա համար էլ նա իրավունք ունի լույսի զինվոր կոչվելու, որովհետև անցել է այս ամենով և երբեք հույսը չի կորցրել ավելի լավը դառնալու, քան կա:

Շարունակությունը

Ռուսերենից թարգմանեց Թամար Ղահրամանյանը
Սրբագրեց-խմբագրեց Հասմիկ Ղազարյանը

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
աիդա պետրոսյան | 2011-04-28 16:33:04
Ահա դրա համար էլ նա իրավունք ունի լույսի զինվոր կոչվելու, որովհետև անցել է այս ամենով և երբեք հույսը չի կորցրել ավելի լավը դառնալու, քան կա: Լավ է, որ լույսի զինվորը ինքնամաքրվող սովորական մահկանացու է: Աիդա
Արմինե Հովհաննիսյան | 2011-04-11 15:20:30
Եթե ուրիշների ասածներին լսենք,կամ տեղում դոփելով ոչինչ չանենք ու ասենք «Ինձ հնարավորություն չի տրվել»,ոչինչի չենք հասնի:Պետք է կամքի ուժ ունենանք և շարժվենք առաջ` պայքարելով ամեն մի խոչընդոտների դեմ:
Ջեյրանյան Ժաննա | 2011-04-11 15:13:34
Նա լավ մարդ է, ունի կամքի ուժ, վստահ է իր կարողությունների, տաղանդի, հնարավորությունների վրա: Ունի մեծ հավատ ամեն ինչի նկատմամբ: Սիրում է, որ ամեն ինչ լինի անթերի, և որ ինքը հանկարծ ոչ մի բան բաց չթողնի: Հավատում է դիմացինին և վստահ է, որ նա էլ լավն է: Վստահում է բոլորին և մեծահոգաբար տալիս է նրանց իր մեջ եղած ամենալավը, իսկ ինչքանով է դա լավ` չգիտեմ: Նա իրավունք ունի լույսի զինվոր կոչվելու, որովհետև իր մեջ ունի հույս, հավատ, սեր և ձգտում է դառնալ ավելի լավը, քան կա:
Մերի Մարտիրոսյան10-4 | 2011-04-11 15:06:54
Ինձ շատ դուր եկավ ստեղծագործության այս հատվածը: Ես համաձայն եմ, որ ամեն մարդ պետք է հույս ունենա, որ նա կարող է հասնել ավելիին, քան կա իրականում:
Մարիամ Ենգիբարյան | 2011-04-11 15:04:32
Նա կոչվում է լույսի զինվոր, քանի որ զգտում է բարձրունքների,որովհետև վստահ է, որ կկարողանա:
Գալստյան Սյուզաննա | 2011-04-11 15:04:21
Ստեղծագրծությունից շատ գեղեցիկ և խորիմաստ հատված էր թարգմանված: Ես համաձայն եմ այն մտքի հետ, որ յուրաքանչյուր մարդ պետք է փորձի իր մեջ սերմանել կյանքում մեզանից յուրաքանչյուրի համար կարևոր և ճշմարիտ երերք գործոնը`հույսը, հավատը և սերը: Ես կարծում եմ, որ եթե մարդու մեջ առկա են այս երերք գործոնները, ուրեմն այդ մարդը կկարողանա գտնել այն լույսը, որը որ ուղում է գտնել:
Արաքսյա Զուլալյան | 2011-04-11 15:02:58
Ստեղծագործության այս հատվածը ինձ շատ դուր եկավ:Ստեղծագործությունից հասկացա, որ մարդ պետք է վստահ լինի իր ուժերի վրա: Պետք է ամեն ինչ անի, որ հասնի իր ուզածին: Լույսի զինվորը ինձ համար այն մարդն է, ով նպատակասլաց է և լավատես:
Նելլի Ալավերդյան | 2011-04-11 15:02:03
Այո, պետք է ձգտել դառնալ լույսի զինվոր, և այդ ժամ կյանքը կդառնա լիարժեք:
Մարիետ Սիմոնյան | 2011-04-10 16:20:19
Նա շարունակում է խրախուսել իր մերձավորներին և մղել նրանց գործողության, քանզի այդպես նա ներգործում է նաև իր վրա: Ահա դրա համար էլ նա իրավունք ունի լույսի զինվոր կոչվելու, որովհետև անցել է այս ամենով և երբեք հույսը չի կորցրել ավելի լավը դառնալու, քան կա:
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ