ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 39
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Յուրա Գանջալյան
Մեր առաջնեկը` մեր գարնանայինը

Գարեգին Չուգասզյան
Նոր նորմերի ձևավորում (ռուսերեն)

Մեթոդական մշակումներ

Парванян Гаяне.
Дистанционное обучение

Հասմիկ Ղազարյան
Դպրոցականների օլիմպիադան՝ այլընտրանքային ուսուցման ձև

Լեո
Ղազարոս Աղայան

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Աստված հավատում է ինձ

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ալբերտ Էնշտեյն
Երևակայությունը կարևոր է գիտելիքից

Հայկազ Մարգարյան
Որտեղ փնտրել ահաբեկչության արմատները

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
Սպաները[1]

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հայկազ Մարգարյան
Անգլիական դաստիարակություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
Մեր դպրոցական համակարգի դժբախտությունը փակ լինելն է

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Մարգարիտ Սարգսյան
Օլիմպիադա. ի՞նչ ենք առաջարկում և ինչո՞ւ…

Նաիրա Դալուզյան
Օլիմպիական գարուն մեր դասարանում
Աստված հավատում է ինձ

Հարցազրույց «Топ-книга»կայքում

-Պաուլո, որքան ես գիտեմ, պատանեկության տարիներին ձեզ երեք անգամ ուղարկել են հոգեբուժարան: Ի ՞նչ եք զգում, երբ վերհիշում եք անցյալում կատարված այդ իրադարձությունները:

 – Երբ սովորում էի դպրոցում, հասկացա, որ գրող դառնալով միայն ես կարող եմ արտահայտել իմ զգացմունքները: Եվ, երբ առաջին անգամ որոշեցի իրագործել գրող դառնալու իմ երազանքը, բախվեցի դառը ճշմարտության հետ. «Բրազիլիայում գիրք չեն կարդում»,- այդպես ասաց մայրս: Բայց ես նրան չլսեցի: Ես պատրաստ էի պայքարել բոլոր տեսակի խոչընդոտների դեմ: Ինձ պարզապես անհրաժեշտ էր հագուրդ տալ ներսումս առկա խանդավառությանը: Իհարկե, հաճախ վրդովմունքն ու անհանգստությունը ճնշում էին, սակայն սեփական Ճամփորդության մեկնելուց առաջ իմաստությունը ինձ հերիքում էր այրել բոլոր կամուրջները: Ես ունեցել եմ ճշմարիտ սիրո հուսահատ որոնումներ, ինձ համար եղել է անչափ դժվար, մի քանի անգամ ինձ ուղարկել են գժանոց: Սակայն, ես երբեք ինձ զոհ չեմ համարել: Ընդհակառակը, դա իմ կյանքի ճանապարհի մի մասն է` սա է իմ համոզմունքը:

-Ասացեք, խնդրեմ, որևէ կապ կա ՞ մանկության շրջանի Ձեր կրոնական որոնումների և գրող դառնալու Ձեր որոշման մեջ:

- Ոչ, ամենևին ոչ:

-Ինչպիսի ՞ խոչընդոտների եք հանդիպել գրող դառնալու ճանապարհին:

- Ամենադժվարը որոշում կայացնելն է: Երազանք ունենալը լավ բան է, իսկ, այ, այդ երազանքը համաձակվել իրականություն դարձնելը` շատ ավելի դժվար:

– Ձեր կյանքում ո ՞ր պահը կարելի է համարել շրջադարձային:

- Դա իմ ուխտագնացության ժամանակ էր, 1986թ.-ին: 56 օրերի ընթացքում, երբ ես Ֆրանսիայից մեկնում էի Սանտյագո դը Կոմպոստելլա, շատ անսպասելի հասկացա, որ Աստծո հետ հարաբերվելը շատ ավելի հեշտ է, քան ես մտածում էի: Փոխանակ փորձել հասկանալ` «ինչո ՞ւ եմ ես այստեղ», պարզապես պետք է «լինել այստեղ»` այստեղ և հիմա: Հարկավոր է հասկանալ` ի ՞նչ է ի վերուստ քեզ համար սահմանել Աստված: Ես միշտ ցանկացել եմ գրող դառնալ, երբ ես 38 տարեկան էի, մտածում էի` ժամանակն անցավ: Բայց, երբ իմ ուխտագնացությունը մոտեցավ ավարտին, ես ասացի ինքս ինձ. եթե դու ուզում ես լինել «այստեղ և հիմա», դու պետք է պայքարես քո երազանքի համար: Եվ որոշեցի գրել իմ առաջին գիրքը:

– Ի ՞նչը օգնեց Ձեզ գրող դառնալու դժվար կարիերայի ընթացքում:

- Այն փաստը, որ ես չեմ ընկնում ընդարմացման մեջ, գլուխս չեմ կորցնում հաջողությունից կամ անհաջողությունից: Նայիր ճանապարհին` միաժամանակ արագացնելով ընթացքը: Չնայելով կողքերն ու անհաջողությունները` առաջ գնա:

– Դուք ասում եք անհրաժեշտ է «հետևել երազանքին» և հող նախապատրաստել այդ երազանքի իրագործման համար: Բայց, ինչպե ՞ս իմանանք` երազանքը իրոք մեր երազանքն է: Ինչպե ՞ս կարելի է այս մասին հայտարարել մի աշխարհում, որտեղ մեդիան է թագավորում:

– Ես հավատում եմ, որ յուրաքանչյուրն ունի իր առաքելությունը: Ազատ լինելով մեդիայից` նա միշտ էլ գիտի` ինչ պիտի անի: Իսկ ի ՞նչ է նշանակում անձնական առաքելություն: Սա մեր կյանքի իմաստն է ու առաջ մղող ուժը:

– Շատ մարդիկ կարծում են, որ երազանքին հավատալը, ի վերջո, հանգեցնում է երևակայության խաթարմանը, որն էլ հետևանք է դառնում իրական կյանքից հեռանալուն և աստիճանաբար հիմարանալուն: Դուք ի ՞նչ եք մտածում այս մասին:

– Ի ՞նչ են նրանք հասկանում «իրական կյանք» ասելով: Մեջբերում եմ Ջոն Լենոնի խոսքը. «Կյանքը այն է, ինչ լինում է, երբ դու զբաղված ես կյանքի մասին նախագծեր կազմելով»:

- Ձեր գրքերի բոլո ՞ր նշաններն են հասու սովորական մահկանացուներին:

– Բացարձակապես բոլորը: Պարզապես անհրաժեշտ է կարդալ, ըմբռել ու հասկանալ ոչ թե մտքով, այլ սրտով:

- Գիտե ք, որ շատ մարդիկ, ինքնության ճգնաժամ ապրելով, ինքնասպանություն են գործում` վերջ դնելով կյանքին: Ի ՞նչ եք մտածում այդ մասին: Խնդրում եմ կապ տեսնել Ձեր հետևյալ բառերի միջև. «Եթե ուզում եք մի բան, դրա համար պետք է պայքարել, այդ ժամ ամբողջ տիեզերքը կդառնա քո օգնականը: Եվ պատասխանը կգա, երբ դու ամենաքիչն ես սպասում. «Դե ինչ, ստացվում է` ոչ բոլորն են կարող հասնել իրենց ուզածին»:

– «Սեփական ճակատագիր» հասկացությունը այնքան էլ դյուրին չէ հասկանալ, այն չի տեղավորվում մեր առօրյայի շրջանակում: Ջոզեֆ Քեմփբելը օգտագործում է մեկ այլ արտահայտություն` «անձնական երջանկություն»: Քեմփբելը նկատի ունի հետևյալը. երբ մենք երիտասարդ ենք, ամեն ինչ գիտենք, մի բան կա այս կյանքում, որ մեզ ստիպում է լիարժեք ուրախության, իսկ մյուս բաները անհանգստացնում են մեզ: Համապատասխանաբար, սեփական ճակատագիրը հետևանք է սեփական աշխարհընկալման: Ինքնասպանություն գործող մարդիկ հետևում են ոչ թե սեփական ուղուն, այլ շարունակում են իրենց ծնողների ճանապարհը:

– «Ալքիմիկոս»-ում դուք խոսում եք «փիլիսոփայական քարի», «տիեզերքի ոգու», «կյանքի սպեղանու» մասին, Դուք կարծում եք ձեզ կհասկանա ՞ երիտասարդությունը, որի գրպանում բջջային հեռախոս է, իսկ ականջներին` ականջակալ:

- Հիանալի է: Բջջային հեռախոս և համացանց: Դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում, ընդհակառակը`դրանք օգնում են մարդկանց հաղորդակցվելու միմյանց, իսկ ինչ վերաբերում է նշանների լեզվին, ապա դա միակ բանն է, որ օգնում է մարդկանց հաղթահարելու մշակույթների սահմաններն ու մարդկային նախապաշարումները: Ահա, օրինակ` երաժշտությունը կամ պարը: Սրանք նույնպես նշաններ են: Առաջին բանը, որ անում ես օտար երկրում հայտնվելիս հետևյալն է` գնում ես տվյալ երկրում ապրող ժողովրդի ազգային երաժշտության ձայնասկավառակը. սա ամենարդյունավետ միջոցն է փորձել հասկանալու այն երկիրը, ուր ընկել ես:
Ընդհանրապես, «հասուն կյանքը» ինձ համար դեպի անկում տանող առաջին քայլն է: Մենք չպիտի ձգտենք հասունության: Պարզապես անհրաժեշտ է մեր սրտերում պահպանել խենթ երիտասարդության սրբազան կրակը:

– Ձեր ստեղծագործությունների և Ջոան Ռոուլիգի վեպի փիլիսոփայական քարերը նո՞ւնն են:

– Այո: Ե´վ Ջոան Ռոուլիգի վեպը, և´ իմ ստեղծագործությունը միևնույն ալքիմիական հիմքն ունեն:

- Լսել եմ, որ պատրաստվում են «Ալքիմիկոս»-ի մոտիվներով ֆիլմ նկարահանել: Ի՞նչ կարող եք ասել այս մասին:

– Հուլիսիսն հանդիպելու եմ Լոուրենս Ֆիշբերնի, «Ալքիմիկոսի» պրոդյուսերների և ռեժիսորների հետ: Սա շատ նուրբ հարց է, և ես պարտավոր եմ պահել գաղտնիություն: Միայն կարող եմ ասել, որ ես չեմ ուզում խառնվել սցենարի հետ կապված հարցերին: Ֆիլմը նկարահանելու է «Ուուրներ Բրազերզը» և մեծ էկրան կբարձրանա 2004թ.-ին:

- Դուք հավատու՞մ եք Աստծուն:

- Իհարկե: Ես հավատում եմ նաև, որ Աստված ինչպես ինձ, այնպես էլ իմ գործին է հավատում:

– Ի՞նչ եք Դուք մտածում ժամանակակից երիտասարդության մասին: Ի՞նչ գաղտնի գիտելիքներ կցանկանայիք կիսել նրանց հետ:

– Մի´ վախեցեք տարբեր լինելուց: Դուք եզակի եք ու անկրկնելի: Հաղթում են միայն նրանք, ովքեր չեն վախենում:

Հարցազրույցը վարեց Իտկին Վլադիմիրը
Ռուսերենից թարգմանեց Նունե Մովսիսյանը

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
Լուսինե | 2011-04-19 18:19:40
Եթե մարդ իր երազանքը ուզում է իրականություն դարձնել,նախ պետք է`խոչընդոտները հաղթահարի:Այսպիսի մարդ է`Պաուլո Կոելիոն:Նա`ով հավատում է Աստծուն,անկասկած Աստված էլ նրան է հավատում,և արդարացնում մարդկանց սպասելիքները:
Մարիամ Ենգիբարյան | 2011-04-18 15:10:28
Կարծում եմ, որ Աստված մեզ հետ է, և միշտ մեր կողքին: Ինձ դուր եկավ Պաուլո Կոելիոի վերջին հարցի, վերջին պատասխանը. <<Մի´ վախեցեք տարբեր լինելուց: Դուք եզակի եք ու անկրկնելի: Հաղթում են միայն նրանք, ովքեր չեն վախենում>>:
Ջեյրանյան Ժաննա | 2011-04-18 15:03:13
Հիանալի մարդ է: Ես ինքս կուզեի նրա նման լինել: Նա հասավ իր ուզածին, որովհետև ունի մեծ կամքի ուժ, հավատում է ինքն իրեն և վստահ է, որ ինքը մենակ չէ. Աստված իր հետ է, և այդ միտքը նրան օգնել է հաղթահարել բոլոր խոչընդոտներն ու շարժվել առաջ անկախ ամեն ինչից:
Արաքսյա Զուլալյան | 2011-04-17 15:43:38
Ինձ հատկապես դուր եկավ այն միտքը, որ ամենադժվարը որոշում կայացնելն է: Երազանք ունենալը լավ բան է, իսկ, այ, այդ երազանքը համաձակվել իրականություն դարձնելը` շատ ավելի դժվար: Չպետք է միայն ունենալ երազանքներ, այլ աշխատել դրանք իրականացնել, չվախենալով դժվարություններից:
Գալստյան Սյուզաննա | 2011-04-16 18:28:01
Ես կարծում եմ, որ Աստված հավատում է բոլորին: Աստված յուրաքանչյուրիս ապրելու և ստեղծագործելու հնարավորություն է տվել,որովհետև նա հավատում և շարունակում է հավատալ մեր հնարավորություններին ու ուժերին:
Մարիետ Սիմոնյան | 2011-04-10 16:05:15
- Դուք հավատու՞մ եք Աստծուն: - Իհարկե: Ես հավատում եմ նաև, որ Աստված ինքն էլ հավատում է ինձ ու իմ գործին: Սա շշմելու ձևակերպում է: Ես էլ եմ հավատում, որ Աստված հավատում է ինձ: Եվ դա շա~տ պարտավորեցնող է:
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ