ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 39
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Յուրա Գանջալյան
Մեր առաջնեկը` մեր գարնանայինը

Գարեգին Չուգասզյան
Նոր նորմերի ձևավորում (ռուսերեն)

Մեթոդական մշակումներ

Парванян Гаяне.
Дистанционное обучение

Հասմիկ Ղազարյան
Դպրոցականների օլիմպիադան՝ այլընտրանքային ուսուցման ձև

Լեո
Ղազարոս Աղայան

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Աստված հավատում է ինձ

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ալբերտ Էնշտեյն
Երևակայությունը կարևոր է գիտելիքից

Հայկազ Մարգարյան
Որտեղ փնտրել ահաբեկչության արմատները

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
Սպաները[1]

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հայկազ Մարգարյան
Անգլիական դաստիարակություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
Մեր դպրոցական համակարգի դժբախտությունը փակ լինելն է

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Մարգարիտ Սարգսյան
Օլիմպիադա. ի՞նչ ենք առաջարկում և ինչո՞ւ…

Նաիրա Դալուզյան
Օլիմպիական գարուն մեր դասարանում
Մեր առաջնեկը` մեր գարնանայինը

Ավարտվեց մեր գարնանային օլիմպիադան:

Ի՞նչն էր մեր գարնանային բաց օլիմպիադայի ծննդյան ամենակարևոր ազդակը: Ինչու՞ մեզ նորից ու նորից չգոհացրին համայնքային ու հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջադրանքները: Արդյո՞ք բոլորից տարբերվելու ու միայն թե մի նոր այլընտրանքային բան անելու ձգտումն էր դա: Ոչ՛, հազար անգամ ո՛չ: Եթե բացենք մեր հանրապետության Կրթակարգը ու վերընթերցենք այն, ապա վստահությամբ կարելի է ասել, որ այն, ինչը գրված է այնտեղ, իրապես հուզում է ու գործնականորեն վերաբերում է միայն մեր կրթահամալիրին: Օրինակ`Կրթակարգում պարզ գրված է, որ տարրական, միջին և ավագ դպրոցներում պետք է զարգացնել օտար լեզվով հաղորդակցվելու կարողությունները, և սակայն կրկին ու կրկին մեր համայնքային ու հանրապետական օլիմպիադաների առաջադրանքները անհետաքրքիր, ամեն տեսակ ստեղծագործական տարր բացառող, որոշակի գիտելիքներ ստուգող, աշակերտների հնարավոր սխալները բռնացնող խորամանկ հարցաշարեր են: Այս մասին ես ավելի հանգամանորեն խոսել եմ իմ «Խորհրդածություններ անգլերենի հանրապետական օլիմպիադայի համայնքային փուլից հետո» հոդվածում («Դպիր», 38):

Թվում է, որ հանրապետական օլիմպիադայի առաջադրանքները կազմողների գերագույն նպատակը հազարավոր լավ սովորող աշակերտներին համոզելն է, որ իրենք այնքան էլ լավ չեն սովորում, որ իրենք չգիտեն այս ու այն: Ենթադրենք ապացուցեցիք և համոզեցիք. հետո՞: Ենթադրենք, որ գտաք մեր հանրապետության այն միակ աշակերտին` առաջին մրցանակակրին, ով գիտի թե՛ այսը և թե՛ այնը, և սա այն դեպքում, որ խիստ կասկածելի է դպրոցի ավանդը այդ միակ աշակերտի գիտելիքների հարցում: Մի՞թե սա էր մեր Հանրապետության Գիտության և Կրթության նախարարության հանրակրթության հիմնական նպատակը: Սարը մու՞կ ծնեց: Մի՞թե աշակերտների ստեղծագործական ունակությունների և կարողությունների զարգացման պահանջները պետք է լինեն միայն Կրթակարգի թղթերի վրա: Այնպիսի տպավորություն է, որ մեր կրթահամալիրը ոչ թե այլընտրանքային, այլ ամենաիսկական պետական հանրակրթություն իրականացնողն է: Այսպես ասելու իրավունքն ունենք, որովհետև մեր հանրակրթության պատմության մեջ աշակերտն առաջին անգամ է գիտակցում, որ օտար լեզու սովորում են հաղորդակցվելու համար և կարելի է նույնիսկ ստեղծագործական հաճույք ստանալ օլիմպիադային մասնակցելով, այլ ոչ թե հոգեպես ընկճվել ու վհատվել, որ ինչ-որ նախդիր կամ հոդ ու հոմանիշ սխալ է կիրառվել:

Օլիմպիադան կրթահամալիրն էր կազմակերպել, բայց այն բաց էր և առաջադրանքները պետք է կատարվեին էլեկտրոնային եղանակով: Այդ էր պատճառը, որ մեր օլիմպիադային կարողացան մասնակցել նաև աշակերտներ ոչ միայն մեր հանրապետության տարբեր մարզերից, այլև արտասահմանից: Օրինակ` մեր մրցանակակիրներից են նաև Դավիթ և Անի Մաթևոսյանները Բեյրութի Եղիշե Մանուկյանի անվան քոլեջից: Այո`մրցանակակիրներ և ոչ թե` մրցանակակիր: Մեր նպատակը չէ փնտրել և գտնել բացառիկ գիտելիքներով այն միակ աշակերտին: Իմ խորին համոզմամբ դա չէ հանրակրթության նպատակը: Եթե մեր գործողություններով չենք խթանում, որ նույնիսկ համեստ ընդունակություններով օժտված աշակերտները արժևորված զգան շնորհիվ իրենց ձգտումների, ստեղծագործական առաջին քայլերի և ուսումնական տարբեր առարկաներին վերաբերող կարողությունների ձեռքբերման, ապա մենք դեռ չենք բարեփոխել մեր կրթական համակարգը և մանկավարժությունն ընդհանրապես:

Անգլերենի առաջադրանքները կազմված են երկու մասից: Առաջին մասն իրենից ներկայացնում է հարցազրույց աշակերտի հետ: Հարցազրույցի հարցերը համապատասխանում են VII-VIII, IX, X-XI դասարանների աշակերտների հետաքրքրություններին և այդ դասարանների առարկայական չափորոշիչներին: Առաջադրանքները այժմ էլ կարելի է կարդալ մեր կրթահամալիրի կայքում www.mskh.am: Երկրորդ մասով պահանջվում է, որ աշակերտը շարադրի իր մտքերը առաջարկվող թեմայով: Միևնույն հարցին բազմաթիվ աշակերտներ են պատասխանել, և բոլորի պատասխաններն էլ տարբեր են: Հետաքրքիր է, որ սովորական ստուգողականների ժամանակ աշակերտները ձգտում ու հաջողեցնում են իրարից արտագրել նույնիսկ խիստ ուսուցչի հսկողության ներքո, որովհետև այդ ստուգողականը նրանց համար միայն թվանշանի ձեռքբերում է` սին թվանշանի:
Դրան հակառակ մեր օլիմպիադան, պարզվում է, որ հոգևոր արժեք է, որը տարբեր է տարբեր աշակերտների մոտ: Օրինակ`մի սովորող հույսը դրել է անգլերենի իր եղած գիտելիքների վրա ու շարադրում է այդ պահին մտքին եկածը, իսկ մյուսը օրեր շարունակ քրքրում է տարբեր բառարաններ, որպեսզի որքան հնարավոր է հարուստ լինի իր շարադրանքը: Մի տղա իրական կյանքում իրեն հատուկ տղայական լակոնիկ ոճով կարճ պատասխաններ է տալիս հարցերին, իսկ ահա այս աղջնակն էլ պատեհ առիթ է ստացել այդքան շատ գեղարվեստական գրքեր կարդալուց հետո մի լավ փայլել իր պերճախոսությամբ: Մեկը պատկերել է հարցերի պատասխանները նկարներով ու երաժշտությամբ, իսկ մյուսը դրանց ավելացրել է նաև բավակաին հաջողված տեքստ, թեկուզև, քերականական սխալներով: Բայց պետք է խոստովանեմ, որ ես առաջին անգամ սիրել եմ հատկապես այդ քերականական սխալները, քանի որ դրանցով առկա աշխատանքներն ամենաարդարն են: Այսպիսով պետք է խոստովանեմ, որ աշակերտներն առաջին անգամ գնահատվել են նաև իրենց արդարության համար: Հավատացեք, որ արդարները երեխաների մեջ ճնշող մեծամասնություն են կազմում:

5.04.2011

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
Լիլիթ 10-4 | 2011-04-11 00:56:40
Շատ հետաքրքիր հոդված էր: Ես լիովին համաձայն եմ Ձեզ հետ:
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ