ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 41
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Տաթևիկ Թամազյան
Մեդիան համախմբում է մեզ

Մարգարիտ Հարությունյան
Մեդիամայրենի 5-6-րդ դասարաններում

Մարի Գաբանյան, Զարուհի Առաքելյան
Մեդիագրադարան

Յուրա Գանջալյան
Մեդիաօլիմպիադաներին ներկայացվող անգլերենի առաջադրանքների ստեղծագործական բնույթը



Մեթոդական մշակումներ

Լուսինե Բարսեղյան
Ուսումնական նյութեր Notebook ծրագրով

Լուսինե Մանուկյան
Հանրակրթական դպրոցի ուսումնական համացանց

Հասմիկ Թոփչյան
Մեդիալրագրությունը ինքնակրթություն է

Լուսինե Բուշ
Մեդիա-ինքնակրթություն

Ուսումնական նյութեր

Սուսան Գալստյան
Ասացվածքներ

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Էլեոնորա Հերգնյան
Թոռնիկիս կորեական մանկապարտեզը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Գևորգ Հակոբյան
Մեր մեդիաընթերցարանը

Անահիտ Հարությունյան
Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման 2-րդ դասարան

Նաիրա Նիկողոսյան
Մեդիաընդունելությունը կրթահամալիրում

Գեղեցիկ Սահակյան
Մեդիաինքնակրթություն

Արուսյակ Վարդանյան
Մեդիան, համացանցը կրթական գործիքներ

Լիլիթ Բաբայան
Մեդիահաշվետվությունը դասավանդողի աշխատանքի և սովորողների կրթության կազմակերպում

Քրիստինե Շահբազյան
Մեդիաինքնակրթություն

Աշոտ Բլեյան
Նոր գինին` նոր տիկի մեջ

Նունե Մովսիսյան
«Անհատական համակարգիչ-դասընկեր» ծրագրի զարգացման հնարավոր ուղղությունները

Շուշան Սողոմոնյան
Մեդիահրատարակչություն

Յուրա Գանջալյան
Մեդիահանրակրթություն… Իսկ ինչու՞ մեդիա

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Նունուֆար Սմբատյան
Շուտասելուկներ

Մերի Առաքելյան
Երաժշտության մեդիաօլիմպիադա «Գարուն»

Գոհար Եղոյան
Մեդիանախագիծ «Բզեզի դպրոցը»

Հասմիկ Ղազարյան
Սոցիալական ցանցերը՝ ուսումնական տարածք

ԱՐՁԱԳԱՆՔ

Մանուշակ Աբրահամյան
Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման դասարան-լաբորատորիա

Նաիրա Ավագյան
Սպասում ենք հաջորդ մեդիաօլիմպիադային

Սոֆյա Այվազյան
Սեբաստացիներս` աշխարհի քաղաքացիներ

Աշոտ Տիգրանյան
Ինքնուսուցում <——> փոխուսուցում = ուսուցում

Լիանա Հակոբյան
Մեդիաօլիմպիադա «Գարուն». ամփոփում

Արմինե Գյոնջյան
Մեդիաինքնակրթություն. աշխարհը մեր ձեռքում

Անուշ Ալեքսանյան
Ուսումնական ֆիլմը որպես ուսուցչի և սովորողի ինքնաստուգման ձև

Լուսինե Փաշայան
Մեդիակրթություն. նեթբուքը ուսումնական գործիք

Մերի Գրիգորյան
Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման դասարան-լաբորատորիա

Տաթև Բլեյան
Մեդիաընդունելություն կամ մեդիան` արտացոլանք

Նաիրա Դալուզյան
Կայքը որպես ուսումնական միջավայր

Հասմիկ Նալբանդյան
Էկո-մրցույթը և մեդիա-կրթությունը
Սոցիալական ցանցերը՝ ուսումնական տարածք

Հայոց լեզվի և գրականության դասավանդող

 

Տարածքը, ուր երեկոյից մինչև ուշ գիշեր սովորություն ունեմ հանդիպելու աշակերտներիս հետ, հեռու չէ՝ իմ գրասեղանի առջև՝ facebook սոցիալական ցանցում։
Սա ընդհանուր մի միջավայր է, ու ոչ մի «պատվանդան»՝ ուսուցչական թե քաղաքապետական, տեղին չէ. բոլորսանդամներ ենք, բոլորս՝ հավասար։ Ահա՝ ինչու շփումը սոցիալական ցանցում ավելի անկաշկանդ է, ուստի ավելի հեշտ է նպատակին ծառայեցնելը։

Իսկ ի՞նչ նպատակի է հնարավոր ծառայեցնել սոցիալական ցանցերը։
Համաձայն եմ, շարունակ աճող էջերը միշտ չէ, որ հետաքրքիր են, որևէ խմբում ընդգրկվելու անընդհատ հրավերները ձանձրացնում են, իսկ որ ընդգրկում են առանց քեզ հարցնելու, արդեն կարող է զայրացնել։
Բայց անգնահատելի է սոցիալական ցանցի դերը մարդկանց (սովորողներին) ճանաչելու գործում։ Դասին լուռումունջ նստած երեխան, որի մասին կդժվարանայիր մի լավ բան ասել, հանկարծ սոցկայքում ներմուծում է ուրիշ կայքից կամ բլոգից գտած երգի տեսագրություն կամ արտագրում է արտահայտություն, որ մեջբերված է ինչ-որ փիլիսոփայից կամ քաղաքագետից։ Չէ, վստահ ես, երեխան դա մի տեղից արտագրել է։ Բայց ընտրել է, չէ՞։ Իսկ դա խոսում է նրա հակումների ու ճաշակի մասին։ Երեխաները շատ են սիրում նաև նկարներ ներմուծել իրենց էջ։ Դրանցում պարզ երևում է ամեն մեկի տրամադրվածությունն ու դպրոցի աչքից հեռու կյանքը։ Ուրեմն՝ ավելի լավ ճանաչեցիր սովորողիդ։ Հիմա նրա հետ կարող ես ավելի արդյունավետ շփվել։ Գիտես՝ որ ոլորտից հանձնարարություն տաս, որքան պահանջես, որ ուղղությամբ առաջ տանես, որ աճ ապրի սիրով, ոչ թե ստիպված։ Էլ չեմ ասում, որ, տեսնելով, որ ասույթները, արտահայտություններն ու անեկդոտները բոլորը կարդում են ու դեռ նաև գնահատում, ինքդ էլ արդեն կոնկրետ դեպքի ու կոնկրետ մարդու ուղղված ասույթ ես գրում-հրապարակում, սրտի տրոփով սպասում ես՝ կկարդա՞ն, ու արձագանքը չի ուշանում։ Դա էլ՝ արժեքները քննարկելու, դաստիարակելու լավ տեղ ու առիթ։
Ընդհանրապես գնահատելիս աշխատում ենք զգույշ լինել, հիշել չափորոշիչները, «կոտը» ձեռքներիս չափել արածն ու չարածը, պահանջվածն իր մանրամասնություննրով կարևորել ու դուրս թողնել ամենը, ինչ հետաքրքիր է, ինչ փնտրել-գտել է մարդը (սովորողը), ինչով ինքն ապրում է, ուրախացել է և քեզ էլ դրան հաղորդակից է դարձնում։ Գնահատման հետաքրքիր հնարավորություն է տալիս սոցիալական ցանցը։ Գրիր, մեկնաբանիր նրա ընտրածը, գովիր, սխալներն ասա… Դա պաշտոնական կարծիք չէ, դա մարդկային կարծիք է՝ ավելի ընդունելի, հետևաբար ավելի ազդու։ Չեմ ասում՝ մենք միշտ ճիշտ ենք։ Բայց ոչ պաշտոնական տարածքում կարող ես չլարվել, թե չլինի՝ սխալվեմ։ Սխալվելիս էլ հանգիստ ներողություն ես խնդրում։ Ու սովորեցնում ես, որ սխալվելը սարսափելի չէ (ինքդ այդ բարդույթը պիտի հաղթահարած լինես), ներողություն խնդրելը՝ նույնպես։ Այսպես՝ դառնում ես վստահելի ընկեր, այնքան վստահելի, որ նույնիսկ նվիրական զգացմունքներին քեզ հաղորդակից է դարձնում, կարծիքդ հարցնում։

Ժամանակակից տեխնիկան, իրոք, հրաշքի է նման։ Մատչելի ու անխոչընդոտ կապն արտերկրի հետ ակտիվ է պահում հարաբերությունները նույնիսկ հեռավոր երկրներ չված ընկերներիդ, նաև աշակերտներիդ հետ։ Հեռավար ուսումնասիրությունը նոր հնարավորություններից է։ Ազատ կարող ես ուսումնասիրել Ֆրանսիայի, Ամերիկայի, Գերմանիայի ու էլ չգիտեմ որտեղի ուսումնական համակարգերը, հասարակությունները, այդ երկրների ժողովուրդների սովորություններն ու տրամադրությունները։ Բայց մեր նպատակներից մեկը ուսուցանելն է։ Եկեք հետազոտական այդ աշխատանքը հանձնարարենք սովորողներին։ Սոցիալական կայքերը դրա համար լայն հնարավորություն են ստեղծել։
Եվ այնուամենայնիվ, սոցիալական ցանցի ամենակարևոր գործն այս տեսանկյունից ուսուցչին ու աշակերտին միմյանց համար միշտ հասանելի  դարձնելն է։ Գիտեմ՝ որ ժամին երեխաները ցանցում կլինեն։ Հանգիստ կարող եմ քննարկել նրանց հետ վերջին աշխատանքը, հանձնարարություն տալ, ուղղագրական կամ քերականական որևէ կանոն նորից բացատրել ու այնպես, որ միայն մենք երկուսով իմանանք։ Նաև, եթե ընդհանուր առաջադրանքը ոմանց համար շատ հեշտ է, անհատական առաջադրանք կարող եմ տալ և էլի՝ միայն երկուսս տեղյակ կլինենք, եթե, իհարկե, չենք ուզում ուրիշ մեկին ասել դա։ Ավելորդ է ասել, որ հարց ունենալիս երեխաներն էլ օգտվում են նույն ճանապարհից։
Այստեղ են սովորողները հրապարակում նաև իրենց ֆիլմերն ու ցուցադրությունները (PPt)։ YouTube ու Slidshare ցանցերը, որ ըստ էության ձգտում են դառնալ սոցիալական, նույնպես հնարավորություն են տալիս գնահատելու, քննարկելու հրապարակված նյութը, վերլուծելու, դրականն ու ոչ այնքան դրականը նշելու, այսպիսով՝ մշակելու ճաշակ ու հմտություն։ Ճիշտ է, կարող են քեզ հետ չհամաձայնել։ Բայց հենց այստեղ էլ սոցցանցը նպաստում է հանրային քննարկում անցկացնելու մշակույթ ձևավորելուն։ Գտնում ես ասելու ընդունելի ձև, գտնում են չհամաձայնելու նուրբ տարբերակ։ Դեմ դիմաց նստած չեք։ Մտածելու, գտնելու ժամանակ կա։ Մի քիչ էստեղ անելիքներ դեռ ունենք, բայց սա էլ հենց կրթական գործընթաց է։

Մնաց նշենք, որ սոցիալական ցանցը ամենահարմար տեղն է ընկերներիդ կոչով դիմելու, մի տեղ հրավիրելու, հայտարարություն անելու և լուր փոխանակելու։ Այսինքն՝ իսկական մեդիա։

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
Հասմիկ Թոփչյան | 2011-10-17 00:46:42
Համաձայն եմ, որ սոց.ցանցերը կարող են դառնալ ուսումնական տարածք: Ես կուզենայի ավելացնել նաև MSKH-ի Chat-ը, որը նույնպես հնարավորություն է տալիս ավելի անկաշկանդ և ոչ պաշտոնական շփման սովորողի հետ: Անձամբ ես իմ սովորողների հետ սկսել եմ հաճախ զրուցել Chat-ով նաև ամենակենցաղային և առօրյա թեմաների շուրջ: Եվ պատասխանելիս փորձում եմ այս կամ այն ձևով ուշադրություն հրավիրել իրենց լեզվական սխալների վրա: Շատ ավելի արդյունավետ է, քան եթե այդ սխալների ուղղումն արվեր դասարանում:
Լուսինե Մանուկյան | 2011-05-17 09:18:50
Շատ հետաքրքիր, համակարգված և քեզ բնորոշ անկաշկանդ շարադրանքով հոդված էր, Հաս ջան: Շատ հավանեցի և, իհարկե,համամիտ եմ, որ սոցցանցերը շատ մեծ խնդիրներ են լուծում:
Նունե Մովսիսյան | 2011-05-15 14:35:58
Հասմիկ ջան, քո աշխատաոճը ինձ դուր է գալիս, լավ ես էդ երեխեքի հախից գալիս, փաստորեն սոցիալական կայքերում էլ հանգիստ չես տալիս:
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ