ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 41
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Տաթևիկ Թամազյան
Մեդիան համախմբում է մեզ

Մարգարիտ Հարությունյան
Մեդիամայրենի 5-6-րդ դասարաններում

Մարի Գաբանյան, Զարուհի Առաքելյան
Մեդիագրադարան

Յուրա Գանջալյան
Մեդիաօլիմպիադաներին ներկայացվող անգլերենի առաջադրանքների ստեղծագործական բնույթը



Մեթոդական մշակումներ

Լուսինե Բարսեղյան
Ուսումնական նյութեր Notebook ծրագրով

Լուսինե Մանուկյան
Հանրակրթական դպրոցի ուսումնական համացանց

Հասմիկ Թոփչյան
Մեդիալրագրությունը ինքնակրթություն է

Լուսինե Բուշ
Մեդիա-ինքնակրթություն

Ուսումնական նյութեր

Սուսան Գալստյան
Ասացվածքներ

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Էլեոնորա Հերգնյան
Թոռնիկիս կորեական մանկապարտեզը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Գևորգ Հակոբյան
Մեր մեդիաընթերցարանը

Անահիտ Հարությունյան
Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման 2-րդ դասարան

Նաիրա Նիկողոսյան
Մեդիաընդունելությունը կրթահամալիրում

Գեղեցիկ Սահակյան
Մեդիաինքնակրթություն

Արուսյակ Վարդանյան
Մեդիան, համացանցը կրթական գործիքներ

Լիլիթ Բաբայան
Մեդիահաշվետվությունը դասավանդողի աշխատանքի և սովորողների կրթության կազմակերպում

Քրիստինե Շահբազյան
Մեդիաինքնակրթություն

Աշոտ Բլեյան
Նոր գինին` նոր տիկի մեջ

Նունե Մովսիսյան
«Անհատական համակարգիչ-դասընկեր» ծրագրի զարգացման հնարավոր ուղղությունները

Շուշան Սողոմոնյան
Մեդիահրատարակչություն

Յուրա Գանջալյան
Մեդիահանրակրթություն… Իսկ ինչու՞ մեդիա

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Նունուֆար Սմբատյան
Շուտասելուկներ

Մերի Առաքելյան
Երաժշտության մեդիաօլիմպիադա «Գարուն»

Գոհար Եղոյան
Մեդիանախագիծ «Բզեզի դպրոցը»

Հասմիկ Ղազարյան
Սոցիալական ցանցերը՝ ուսումնական տարածք

ԱՐՁԱԳԱՆՔ

Մանուշակ Աբրահամյան
Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման դասարան-լաբորատորիա

Նաիրա Ավագյան
Սպասում ենք հաջորդ մեդիաօլիմպիադային

Սոֆյա Այվազյան
Սեբաստացիներս` աշխարհի քաղաքացիներ

Աշոտ Տիգրանյան
Ինքնուսուցում <——> փոխուսուցում = ուսուցում

Լիանա Հակոբյան
Մեդիաօլիմպիադա «Գարուն». ամփոփում

Արմինե Գյոնջյան
Մեդիաինքնակրթություն. աշխարհը մեր ձեռքում

Անուշ Ալեքսանյան
Ուսումնական ֆիլմը որպես ուսուցչի և սովորողի ինքնաստուգման ձև

Լուսինե Փաշայան
Մեդիակրթություն. նեթբուքը ուսումնական գործիք

Մերի Գրիգորյան
Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման դասարան-լաբորատորիա

Տաթև Բլեյան
Մեդիաընդունելություն կամ մեդիան` արտացոլանք

Նաիրա Դալուզյան
Կայքը որպես ուսումնական միջավայր

Հասմիկ Նալբանդյան
Էկո-մրցույթը և մեդիա-կրթությունը
Մեդիահանրակրթություն… Իսկ ինչու՞ մեդիա

Հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա մեր 6-րդ հավաքի բովանդակությունը մեդիահանրակրթությունն է: Իսկ ինչո՞ւ մեդիա: «Media» բառի հայերեն թարգմանական համարժեքը ԶԼՄ է`զանգվածային լրատվական միջոցներ, որոնցից են ռադիոն, հեռուստատեսությունը, մամուլը: Այս երեքի առաջնային գործը միշտ էլ եղել է մեր և ամբողջ աշխարհի կյանքի լուսաբանումը:

Լուսաբանվում են հակամարտությունների թեժ կետեր, պաշտոնական պարտականությունների չարաշահումներ, նախընտրական քարոզարշավներ, ավտովթարներ, հարս ու սկեսուրի հարաբերություններ, սպանություններ և ինքնասպանությունների դրդապատճառներ, տարբեր կուսակցությունների քաղաքական հայացքներ, շոուբիզնեսի «աստղերի» արդեն վանող թոքշոուներ: Մեդիայի այս հաստաբուն ծառերով անտառի մի փոքրիկ բացատում` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, ծիլ է տվել մի նոր շիվ` մեդիահանրակրթություն անունով: Այդ շիվն ունի իր նոր ձևավորվող ճյուղերը` մեդիագրադարան, հանրակրթական դպրոցի համացանցային կայք`www.mskh.am, մեդիաինքնակրթություն, մեդիաօլիմպիադա, մեդիափառատոն, էլեկտրոնային մանկավարժական պարբերական, «անհատական համակարգիչ-դասընկեր» ծրագիր: Տիգրան Հայրապետյանի անվան մեր գրադարանը մեդիա է, որովհետև այն արդեն միայն մերը չէ: Շնորհիվ www.gradaran.mskh.amկայքի այն հասանելի է ոչ միայն մեր մարզերի ուսումնատենչ երեխաների և ուսուցիչների համար, այլ նաև աշխարհի տարբեր ծայրերում սփռված մեր հայրենակիցների համար: Գրադարանը սկսել է գրքերի թվայնացման աշխատանքները: Քո ծնողների հետ ժամանակավորապես արտերկրում ապրող և այդ պատճառով էլ կրթությունդ ընդհատած մեր փոքրիկ հայ բարեկամ, այցելիր  www.gradaran.mskh.am կայքը ու այնտեղ կարող ես գտնել հայերեն թվայնացված  դասագրքեր: Երկու ամիս է, ինչ սկսվել են գրքերի թվայնացման աշխատանքները, և արդեն գրադարանի կայքում կարելի է գտնել 40 թվայնացված գիրք: Դասավանդողների պատվերով թվայնացվել են նաև տարբեր ուսումնական առարկաների դասավանդման մեթոդական ուղեցույցներ: Վերջին երկու տարիների ընթացքում կրթահամալիրում հարյուրավոր էլեկտրոնային ուսումնական նյութեր են ստեղծվել ուսումնական գրեթե բոլոր առարկաների տարբեր թեմաներով: Բնագետներն այստեղ կարող են գտնել կենսաբանության, քիմիայի, ֆիզիկայի փորձերի տեսանյութերով նկարագրություններ: Պատմություն դասավանդողները կարող են ավելի հետաքրքիր ու  արդյունավետ դարձնել իրենց դասերը Ավարարայրի ճակատամարտի, կիլիկիայի հայկական թագավորության, Ղարսի և Սևրի պայմանագրերի, Սարդարապատի ճակատամարտի, Մեսրոպ Մաշտոցի, Գրիգոր Նարեկացու, Կոմիտասի, Մխիթար Սեբաստացու և այլ պատմական կարևոր իրադարձությունների ու մշակույթային գործիչների մասին պատմող ուսումնական նյութերով: Հետաքրքրվում ես մաթեմատիկայո՞վ, ուրեմն քեզ են սպասում մաթեմատիկական ռեբուսներն ու երկրաչափական խնդիրները: Ձեզ համար առանձնապես թանկ են մեր պատմական ուշարձաննե՞րը: Ահա՛ տասնյակ ուսումնական նյութեր, որոնք ծնվել են հայրենագիտական ճամփորդությունների ժամանակ` Լոռիից մինչև Մեղրի: Իսկ «գծագրական հմտություններ» ուսումնական նյութը մի անգնահատելի նվեր է գծագրություն դասավանդողների համար: Ամենափոքրիկների դասվարներն այստեղ կարող են գտնել Թումանյանի, Անդերսենի հեքիաթները պատմող էլեկտրոնային շարժանկարները երեխաների ձայնագրություններով: Ամեն ինչ անսպասելի է ու թարմության շունչն ունի:

Մեր մեդիագրադարանում կարելի է նույնիսկ գտնել արհեստագործական առարկներին վերաբերող էլեկտրոնային ուսումնական նյութ, օրինակ` «Ատաղձագործություն»:

Հանրակրթական դպրոցի համացանցային կայք` www.mskh.am։ Կայքն իր այցելուների թվով կրթական հաստատությունների մեջ երկրորդն է Հայաստանում, բայց վստահությամբ կարելի է ասել, որ եզակի է իր տեսակով: Այն եզակի է, նախ և առաջ նրանով, որ ամենաժողովրդավարականն է: Կայքում նյութ կարող է տեղադրել և՛երկրորդ դասարանցին, և՛տասներորդցին, և՛դասավանդողը, և՛ կրթահամալիրի տնօրենը: Կայքը շնչում է ամեն րոպե ու ամեն ժամ: Օրինակ` կայքի այսօրվա էջում «Գավառի զատիկ» վերնագրով դպրոց-պարտեզի երկրորդ դասարանցի Ազատուհի Հարությունյանն իր տատիկի պատմածով ու իր դասվարի օգնությամբ անցյալի հիշողություններով ու խորհրդավոր սպասումով լի մի ջերմ ու գունեղ նյութ է տեղադրել: Նյութը տեղադրվել է երեկոյան, իսկ վաղ առավոտյան այն արդեն ունեցել է 31ընթերցող: Այստեղ գրել են սովորում հիմնականում ոչ թե թելադրությամբ, երբ աշակերտը գրվող նյութի բովանդակությանը բացարձակապես անտարբեր, բայց և տառասխալ չանելու վախը սրտում գրում է, իսկ ավելի ճիշտ` կրկնում է ուրիշի գրածը, այլ` իրենը ստեղծելով: Երեխային հնարավորություն է տրվում ինքնաբացահայտվելու, որը մանկավարժության մեջ ամենակարևոր ու ամենադժվար իրագործելի խնդիրն է: Կրտսեր դպրոցի աշակերտները իրենց ուսուցիչների օգնությամբ, իսկ ավագ դպրոցի աշակերտները լիովին ինքնուրույն ու առանց վերահսկվելու կարող են կայքում նոր նյութ տեղադրել, կարծիք հայտնել, իրեն հուզող հարց բարձրացնել, որը հետո կարող է դառնալ համադպրոցական քննարկման նյութ: Յուրաքանչյուր օր մոտ 30 նոր նյութ է դրվում կայքում, իսկ կայք այցելողների ընդհանուր թիվը յուրաքանչյուր օր անցնում է1000-ի սահմանը: Փաստորեն կայքը ԶԼՄ-ների այն միակ տեսակն է, որն օգնում է երեխաներին իրենց հետաքրքրության սահմաններում տեքստեր ընթերցելու  և ստեղծագործելու: Իսկ ամենակարևորն այն է, որ կայքն օգնում է երեխաներին արժևորելու իրենց ամեն մի օրը ու զգալու, որ իրենք զբաղված ու հետաքրքիր կյանքով են ապրում:

Էլեկտրոնային մանկավարժական պարբերական www.dpir.mskh.am, որի 39-րդ համարն է այժմ օգնում մեր մանկավարժներին ինքնակրթվելու: «Դպիր»-ում հրապարակվում են հոդվածներ  մանկավարժության համաշխարհային առաջավոր փորձից, ինչպես նաև`տարբեր ուսումնական առարկաների դասավանդման մեր ուսուցիչների մեթոդներն ու դասարանական գործունեության ձևերը: Սովորում ենք սովորեցնելու համար և սովորեցնում ենք սովորել:

Հրավիրում ենք Հայաստանի Հանրապետության հանրակրթության մեջ ներգրավված բոլոր նորը գնահատող, առաջադեմ մանկավարժներին` մասնակցելու մայիսի 12-ին, 13-ին, 14-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մեդիակենտրոնում տեղի ունենալիք հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա 6-րդ հավաքին, որն ամբողջովին մեդիահանրակրթությանն է նվիրված: Եկե՛ք ուսումնասիրելու մեր փորձը, եկե՛ք Ձեր գաղափարներով, եկե՛ք համագործակցելու: Մեդիահանրակրթությունը 21-րդ դարինն է:

Անգլերեն

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ