ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 41
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Տաթևիկ Թամազյան
Մեդիան համախմբում է մեզ

Մարգարիտ Հարությունյան
Մեդիամայրենի 5-6-րդ դասարաններում

Մարի Գաբանյան, Զարուհի Առաքելյան
Մեդիագրադարան

Յուրա Գանջալյան
Մեդիաօլիմպիադաներին ներկայացվող անգլերենի առաջադրանքների ստեղծագործական բնույթը



Մեթոդական մշակումներ

Լուսինե Բարսեղյան
Ուսումնական նյութեր Notebook ծրագրով

Լուսինե Մանուկյան
Հանրակրթական դպրոցի ուսումնական համացանց

Հասմիկ Թոփչյան
Մեդիալրագրությունը ինքնակրթություն է

Լուսինե Բուշ
Մեդիա-ինքնակրթություն

Ուսումնական նյութեր

Սուսան Գալստյան
Ասացվածքներ

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Էլեոնորա Հերգնյան
Թոռնիկիս կորեական մանկապարտեզը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Գևորգ Հակոբյան
Մեր մեդիաընթերցարանը

Անահիտ Հարությունյան
Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման 2-րդ դասարան

Նաիրա Նիկողոսյան
Մեդիաընդունելությունը կրթահամալիրում

Գեղեցիկ Սահակյան
Մեդիաինքնակրթություն

Արուսյակ Վարդանյան
Մեդիան, համացանցը կրթական գործիքներ

Լիլիթ Բաբայան
Մեդիահաշվետվությունը դասավանդողի աշխատանքի և սովորողների կրթության կազմակերպում

Քրիստինե Շահբազյան
Մեդիաինքնակրթություն

Աշոտ Բլեյան
Նոր գինին` նոր տիկի մեջ

Նունե Մովսիսյան
«Անհատական համակարգիչ-դասընկեր» ծրագրի զարգացման հնարավոր ուղղությունները

Շուշան Սողոմոնյան
Մեդիահրատարակչություն

Յուրա Գանջալյան
Մեդիահանրակրթություն… Իսկ ինչու՞ մեդիա

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Նունուֆար Սմբատյան
Շուտասելուկներ

Մերի Առաքելյան
Երաժշտության մեդիաօլիմպիադա «Գարուն»

Գոհար Եղոյան
Մեդիանախագիծ «Բզեզի դպրոցը»

Հասմիկ Ղազարյան
Սոցիալական ցանցերը՝ ուսումնական տարածք

ԱՐՁԱԳԱՆՔ

Մանուշակ Աբրահամյան
Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման դասարան-լաբորատորիա

Նաիրա Ավագյան
Սպասում ենք հաջորդ մեդիաօլիմպիադային

Սոֆյա Այվազյան
Սեբաստացիներս` աշխարհի քաղաքացիներ

Աշոտ Տիգրանյան
Ինքնուսուցում <——> փոխուսուցում = ուսուցում

Լիանա Հակոբյան
Մեդիաօլիմպիադա «Գարուն». ամփոփում

Արմինե Գյոնջյան
Մեդիաինքնակրթություն. աշխարհը մեր ձեռքում

Անուշ Ալեքսանյան
Ուսումնական ֆիլմը որպես ուսուցչի և սովորողի ինքնաստուգման ձև

Լուսինե Փաշայան
Մեդիակրթություն. նեթբուքը ուսումնական գործիք

Մերի Գրիգորյան
Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման դասարան-լաբորատորիա

Տաթև Բլեյան
Մեդիաընդունելություն կամ մեդիան` արտացոլանք

Նաիրա Դալուզյան
Կայքը որպես ուսումնական միջավայր

Հասմիկ Նալբանդյան
Էկո-մրցույթը և մեդիա-կրթությունը
«Անհատական համակարգիչ-դասընկեր» ծրագրի զարգացման հնարավոր ուղղությունները

Այս տարվա սկզբից միջին դպրոցի 8.3 դաս.-ում կիրառվում է «Անհատական համակարգիչ- դասընկեր» ծրագիրը: Ծրագրի մեկնարկման ժամանակ սովորողներն իրենց անհատական  համակարգչում բոլոր առարկաների համար բացեցին համապատասխան թղթապանակներ, ընդհանուր թվով` 18-20: Սովորողների անհատական հաշվետվություններից պարզ դարձավ, որ յուրաքանչյուր առարկայի թղթապանակ հիմնականում ներառում է ևս երեքը`

  • թղթապանակ, որտեղ սովորողները գործնական աշխատանքներ են կատարում այս կամ այն առարկայից. այդ թղթապանակը պայմանականորեն կոչում ենք մեդիատետր.
  • թղթապանակ, ուր հավաքվում են տվյալ առարկայի ինքնաստուգման, ստուգման թերթիկներ, այլևայլ առաջադրանքներ.
  • թղթապանակ, որտեղ ուսումնական նյութեր են, էլեկտրոնային խաղեր, տեսանյութեր և այլն:

Եթե առաջին երկու թղթապանակները մեծ մասամբ նույն բովանդակությունն ունեն և ընդհանուր են բոլոր սովորողների համար, ապա երրորդ թղթապանակի կառուցվածքը, ելնելով առարկայի առանձնահատկություններից, տարբեր է լինում: Օրինակ`հայոց լեզվի թղթապանակում հավաքվում են կայքի համար գրված նյութեր, թարգմանություններ, գրականությանը` տեսանյութեր, ռադիոնյութեր, հասարակագիտությանը` սոցիոլոգիական հարցաշարեր, ֆիզիկայինը` էլեկտրոնային ուսումնական փորձեր և այլն:

Մեկ ընդհանուր թղթապանակ էլ կա մեդիագրադարան անվամբ, ուր զետեղված են այն թվային դասագրքերը, որոնք օգտագործում ենք դասերի ժամանակ. դրանք առայժմ երկուսն են` Սուսան Մարկոսյանի «Մայրենիի ընթերցարանը» և Մայիս Նիկողոսյանի «Գարձարանը»:

8.3 -ում դասավանդող ուսուցիչների բարեխիղճ ու հետևողական աշխատանքի արդյունքում ունենք երկրորդ կիսամյակի համար նախատեսված երկու փաթեթ`

  • առաջադրանքների
  • ուսումնական նյութերի:

Կարծում եմ` զարգացնելով այս երկու ուղղությունները, մենք հաջորդ տարի արդեն կունենանք առարկայական ամբողջական փաթեթ` նախատեսված «Անհատական համակարգիչ- դասընկեր» ծրագիրը կիրառող դասարանների համար:

Առարկաների համար նախատեսված թղթապանակների առկայությունը լուծում է մեկ այլ`ըստ իս շատ կարևոր հանգամանք ևս: Խոսքս ամենամսյա, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների մասին է:

Մոտավոր հաշվարկով, 8.3 դասարանի յուրաքանչյուր սովորող իր անհատական համակարգչում ունի 60-70 թղթապանակ, ուր հիմնականում համակարգված, կանոնակարգված են տարաբնույթ էջեր, նկարներ, նյութեր և այլն, և այլն: Փորձը ցույց տվեց, որ այս ամենը առանց էական դժվարության, կարճ ժամանակում կարելի է ի միբերել, ամբողջացել և մեդիահաշվետվության ձևով ներկայացնել: Մեդիահաշվետվությունն այլևս իրողություն է: Այն, ինչ խոսք, հաշվետվության շատ ավելի արդյունավետ ձև է, որովհետև տեսանելի, պատկերավոր և ամբողջական է դարձնում կատարված աշխատանքը: Սովորողները իրենց ստեղծած նյութերը, տեսանյութերը, ուսումնական նյութերը տեղադրում են Mskh.am, SkyDrive,  YouTube.com,  Slideshare.net կայքերում և հղումները` որպես կատարված աշխատանքի արդյունք, ուղարկում ուսուցչին:

Զարգացման մեկ այլ ուղղություն կարող է լինել անհատական մեդիադասագրքերի ստեղծումը:  Որպես օրինակ կարող եմ բերել գրականության անհատական դասագրքի ստեղծումը:  Յուրաքանչյուր սովորող ունի իր նախասիրությունները, իր սիրած գրողներն ու հոգեհարազատ ստեղծագործությունները: Մեկտեղելով այս ամենը` կարելի է ունենալ ոչ միայն անհատական գրականության մեդիադասագիրք, այլ նաև անհատական աուդիոգիրք, վիդեոգիրք: Դրա նմուշները մենք արդեն ունենք`

Բավականաչափ մանրամասն և ուշադիր ուսումնասիրություններից հետո տեսանելի են դառնում «Անհատական համակարգիչ- դասընկեր» ծրագրի կազմակերպման  հետագա զարգացման հնարավոր ուղղությունները.

  • առաջադրանքների առարկայական փաթեթի ստեղծում
  • ուսումնական նյութերի առարկայական փաթեթի ստեղծում
  • մեդիագրադարանի ընդլայնում, համալրում թվային դասագրքերով, գրքերով
  • մեդիադասագրքերի ստեղծում` ձայնա- և տեսա- տարբերակներով:

«Անհատական համակարգիչ- դասընկեր» ծրագրի ամենամեծ առավելությունները, իմ կարծիքով, ուսուցման  անհատականացումն է,  ուսման հիմնավորված ու արդյունավետ արագությունը, սովորողի կատարած աշխատանքի թափանցիկությունը:

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
նունե | 2011-06-02 14:41:29
grvem
Հասմիկ Ղազարյան | 2011-05-16 21:59:18
Ահռելի աշխատանք է արված։ Իսկապես՝ համակարգիչը համակարգելու համար է։
Պետրոսյան Կարինե | 2011-05-15 17:18:33
Նուն ջան, գիտես ինչն է կարևոր ինձ համար, որ մեր սովորողները մեզնից ավելի հմուտ են,օրինակ` քո Լիլիթը:
Աիդա Պետրոսյան | 2011-05-15 00:11:04
Նուն ջան, դու միշտ հիացրել ես ինձ: Հիմա էլ` հստակ, առանց ավելորդաբանությունների:
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ