ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 41
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Տաթևիկ Թամազյան
Մեդիան համախմբում է մեզ

Մարգարիտ Հարությունյան
Մեդիամայրենի 5-6-րդ դասարաններում

Մարի Գաբանյան, Զարուհի Առաքելյան
Մեդիագրադարան

Յուրա Գանջալյան
Մեդիաօլիմպիադաներին ներկայացվող անգլերենի առաջադրանքների ստեղծագործական բնույթը



Մեթոդական մշակումներ

Լուսինե Բարսեղյան
Ուսումնական նյութեր Notebook ծրագրով

Լուսինե Մանուկյան
Հանրակրթական դպրոցի ուսումնական համացանց

Հասմիկ Թոփչյան
Մեդիալրագրությունը ինքնակրթություն է

Լուսինե Բուշ
Մեդիա-ինքնակրթություն

Ուսումնական նյութեր

Սուսան Գալստյան
Ասացվածքներ

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Էլեոնորա Հերգնյան
Թոռնիկիս կորեական մանկապարտեզը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Գևորգ Հակոբյան
Մեր մեդիաընթերցարանը

Անահիտ Հարությունյան
Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման 2-րդ դասարան

Նաիրա Նիկողոսյան
Մեդիաընդունելությունը կրթահամալիրում

Գեղեցիկ Սահակյան
Մեդիաինքնակրթություն

Արուսյակ Վարդանյան
Մեդիան, համացանցը կրթական գործիքներ

Լիլիթ Բաբայան
Մեդիահաշվետվությունը դասավանդողի աշխատանքի և սովորողների կրթության կազմակերպում

Քրիստինե Շահբազյան
Մեդիաինքնակրթություն

Աշոտ Բլեյան
Նոր գինին` նոր տիկի մեջ

Նունե Մովսիսյան
«Անհատական համակարգիչ-դասընկեր» ծրագրի զարգացման հնարավոր ուղղությունները

Շուշան Սողոմոնյան
Մեդիահրատարակչություն

Յուրա Գանջալյան
Մեդիահանրակրթություն… Իսկ ինչու՞ մեդիա

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Նունուֆար Սմբատյան
Շուտասելուկներ

Մերի Առաքելյան
Երաժշտության մեդիաօլիմպիադա «Գարուն»

Գոհար Եղոյան
Մեդիանախագիծ «Բզեզի դպրոցը»

Հասմիկ Ղազարյան
Սոցիալական ցանցերը՝ ուսումնական տարածք

ԱՐՁԱԳԱՆՔ

Մանուշակ Աբրահամյան
Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման դասարան-լաբորատորիա

Նաիրա Ավագյան
Սպասում ենք հաջորդ մեդիաօլիմպիադային

Սոֆյա Այվազյան
Սեբաստացիներս` աշխարհի քաղաքացիներ

Աշոտ Տիգրանյան
Ինքնուսուցում <——> փոխուսուցում = ուսուցում

Լիանա Հակոբյան
Մեդիաօլիմպիադա «Գարուն». ամփոփում

Արմինե Գյոնջյան
Մեդիաինքնակրթություն. աշխարհը մեր ձեռքում

Անուշ Ալեքսանյան
Ուսումնական ֆիլմը որպես ուսուցչի և սովորողի ինքնաստուգման ձև

Լուսինե Փաշայան
Մեդիակրթություն. նեթբուքը ուսումնական գործիք

Մերի Գրիգորյան
Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման դասարան-լաբորատորիա

Տաթև Բլեյան
Մեդիաընդունելություն կամ մեդիան` արտացոլանք

Նաիրա Դալուզյան
Կայքը որպես ուսումնական միջավայր

Հասմիկ Նալբանդյան
Էկո-մրցույթը և մեդիա-կրթությունը
Մեդիա-ինքնակրթություն

Դասավանդողի ինքնակրթությունը նրա մասնագիտական գործունեության անհրաժեշտ պայմանն է: Ինքնակրթությունը անընդհատ և անսպառ գործընթաց է և այն կարող է ունենալ կազմակերպման տարբեր ձևեր:
Ինքնակրթության էությունը տարբեր աղբյուրներից ինքնուրույն գիտելիքներ հայթայթելու և դրանք գործնական աշխատանքում կիրառելու կարողությունն է: Ինքնակրթությամբ զբաղվելու համար անհրաժեշտ է հստակեցնել այն պայմանները, որոնց միջոցով այդ պրոցեսը ավելի արդյունավետ կլինի:
Ուսուցչի ինքնակրթության հստակ բովանդակությունը և ձևը մեծամասնությամբ կախված է տարբեր պարագաներից` տարիք, մանկավարժական փորձ, դասավանդվող առարկան, անհատական կարողություններն ու հետաքրքրություններ, աշակերտների տարիք, մանկավարժական կոլլեկտիվի մտնոլորտ և այլն:

Ելնելով վերոհիշյալից, ցանկանում եմ ուշադրությունս կենտրոնացնել այսօրվա ամենաժամանակակից ինքնակրթության միջոցներից մեկի վրա` մեդիաինքնակրթության վրա: Ինքնակրթության այդ ձևը մեզ ընձեռում է համակարգիչը, ինտերնետը և բազմաթիվ թվային այլ միջոցներ: Համացանցի անսպառ հնարավորությունները թույլ են տալիս անթիվ, անհամար նյութեր, տեղեկություններ, նորություններ, թվայնացված գրքեր, թերթեր, ամսագրեր և այլն հայթայաթել, ներբեռնել, տպել, կարդալ, օգտագործել դասերի ժամանակ: Ուսուցչին պահանջվում է միայն ճշտել ընտրած կայքի տրամադրած նյութերի ճշտությունը և հավաստիությունը:

Մեդիաինքնակրթության մեկ այլ հիանալի հնարավորություն է ընձեռում on-line ռեժիմով տարբեր կրթական ծրագրերին մասնակցելը. oրինակ` Բրիտանական խորհդի կողմից կազմակերպած տարբեր թեմատիկ կուրսերը: Այդ կուրսերի առավելությունը նրանում է, որ աշխատանքի վայրում, թե տանը, ժամանակ չվատնելով երկարատև սեմինարների և վերապատրաստումների վրա, շփվում ես տարբեր երկրների քո կոլեգաների հետ, ծանոթանում նրանց մանկավարժական փորձին, այդ պետությունների կրթական առանձնահատկություններին և այդ փորձի ու կրթական ռեսուրսների փոխանակման միջոցով հարստացնում ես քո կրթական բազան: Մասնակից երկները բազմաթիվ են և ունեն աշխարհագրական լայն ընթարձակություն` Թուրքիա, Վրաստան, Ուկրաինա, Ռուսաստան, Բուլղարիա, Խորվատիա, Սլովակիա, Լիտվա և անգամ Ադրբեջան: Կուրսերի թեմաները նույնպես բազմազան են. քերականություն, դասավանդում կրտսեր դպրոցում, ՏՀՏ-ների կիրառումը դասավանդման պրոցեսում և այլն: Այդ կուրսերը տևում են երեք ամիս և դու, այդ երեք ամսվա ընթացքում, ամեն հարմար պահ փորձում ես օգտագործել համակարգիչը միացնելու և կապի մեջ մտնելու քո նման ինքնակրթությամբ զբաղվող դասավանդողների հետ:

Համացանցը թույլ է տալիս նաև բաժանորդագրվել տարբեր էլեկտրոնային կրթական ամսագրերի, պարբերականների: Օրինակ` ռուսական Subscribe.Ru կայքը օրվա մեջ մի քանի անգամ կրթական և մանկավարժական տարբեր հոդվածներ է ուղարկում բաժանորդագրվողի էլեկտրոնային հասցեին:
Մեդիաինքնակրթություն կարելի է համարել նաև տարբեր թվային միջոցների գործածումը դասավանդման պրոցեսում: Որպես դասավադող` դու պարտավոր ես լիարժեք տիրապետել այդ սարքերին, և հետո նոր դրանք ձեռքիդ մտնես դասարան:

Մեդիաինքնակրթության գործում մեծ դեր ունի նաև www.mskh.am կայքը, որի սպասարկումը համարում եմ ինքնակրթության լավագույն տարբերակներից մեկը: Նախևառաջ, փորձում ես անսխալ գրել հայրեն տեքստը (ռուսական կրթություն ունեցողի համար դա հայերենի ուղղագրությունը սովորելու լավագույն մեթոդն է): Այնուհետև անգլերենի իմացությունը թույլ է տալիս ճանաչել բոլոր կոճակները, դրանց կիրառումն ու գործառույթնեը (ֆունկցիաները): Համացանցը ստիպում է դառնալ ոչ միայն մեդիաինքնակրթվող այլ նաև մեդիաինքնաստեղծագործող:

Եվ ինչպես նշում էր Կ.Դ.Ուշինսկին, ուսուցիչն ապրում է այնքան ժամանակ, քանի դեռ սովորում է, հենց որ նա դադարում է սովորելուց, նրա մեջ մահանում է ուսուցիչը: Ապրե’նք հավերժ…..

P.S. Մեդիաինքնակրթության արդյունքում ձեռք բերած գիտելիքներից մեկը գործածելով և տվյալ թեմայի շուրջ քննարկում ծավալելու նպատակով առաջարկում եմ բոլոր հոդվածս կարդացողներին այցելել իմ «վիկի տարածք»` http://mediaselfeducation.wikispaces.comև իրենց կարծիքը, փորձը և առաջարկությունները հայտնել այս թեմայի վերաբերյալ:

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
Յուրա Գանջալյան | 2011-05-13 00:12:34
Մասնագիտական սեմինարների ժամանակ Լուսինեն հաճախ է անգլերենի ուսուցման մի նոր ինտերնետային հասցե առաջարկում դասավանդողներին ու հիմա էլ անդավաճան է իր սկզբունքներին: Շնորհակալություն, Լուսինե:
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ