ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 41
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Տաթևիկ Թամազյան
Մեդիան համախմբում է մեզ

Մարգարիտ Հարությունյան
Մեդիամայրենի 5-6-րդ դասարաններում

Մարի Գաբանյան, Զարուհի Առաքելյան
Մեդիագրադարան

Յուրա Գանջալյան
Մեդիաօլիմպիադաներին ներկայացվող անգլերենի առաջադրանքների ստեղծագործական բնույթը



Մեթոդական մշակումներ

Լուսինե Բարսեղյան
Ուսումնական նյութեր Notebook ծրագրով

Լուսինե Մանուկյան
Հանրակրթական դպրոցի ուսումնական համացանց

Հասմիկ Թոփչյան
Մեդիալրագրությունը ինքնակրթություն է

Լուսինե Բուշ
Մեդիա-ինքնակրթություն

Ուսումնական նյութեր

Սուսան Գալստյան
Ասացվածքներ

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Էլեոնորա Հերգնյան
Թոռնիկիս կորեական մանկապարտեզը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Գևորգ Հակոբյան
Մեր մեդիաընթերցարանը

Անահիտ Հարությունյան
Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման 2-րդ դասարան

Նաիրա Նիկողոսյան
Մեդիաընդունելությունը կրթահամալիրում

Գեղեցիկ Սահակյան
Մեդիաինքնակրթություն

Արուսյակ Վարդանյան
Մեդիան, համացանցը կրթական գործիքներ

Լիլիթ Բաբայան
Մեդիահաշվետվությունը դասավանդողի աշխատանքի և սովորողների կրթության կազմակերպում

Քրիստինե Շահբազյան
Մեդիաինքնակրթություն

Աշոտ Բլեյան
Նոր գինին` նոր տիկի մեջ

Նունե Մովսիսյան
«Անհատական համակարգիչ-դասընկեր» ծրագրի զարգացման հնարավոր ուղղությունները

Շուշան Սողոմոնյան
Մեդիահրատարակչություն

Յուրա Գանջալյան
Մեդիահանրակրթություն… Իսկ ինչու՞ մեդիա

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Նունուֆար Սմբատյան
Շուտասելուկներ

Մերի Առաքելյան
Երաժշտության մեդիաօլիմպիադա «Գարուն»

Գոհար Եղոյան
Մեդիանախագիծ «Բզեզի դպրոցը»

Հասմիկ Ղազարյան
Սոցիալական ցանցերը՝ ուսումնական տարածք

ԱՐՁԱԳԱՆՔ

Մանուշակ Աբրահամյան
Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման դասարան-լաբորատորիա

Նաիրա Ավագյան
Սպասում ենք հաջորդ մեդիաօլիմպիադային

Սոֆյա Այվազյան
Սեբաստացիներս` աշխարհի քաղաքացիներ

Աշոտ Տիգրանյան
Ինքնուսուցում <——> փոխուսուցում = ուսուցում

Լիանա Հակոբյան
Մեդիաօլիմպիադա «Գարուն». ամփոփում

Արմինե Գյոնջյան
Մեդիաինքնակրթություն. աշխարհը մեր ձեռքում

Անուշ Ալեքսանյան
Ուսումնական ֆիլմը որպես ուսուցչի և սովորողի ինքնաստուգման ձև

Լուսինե Փաշայան
Մեդիակրթություն. նեթբուքը ուսումնական գործիք

Մերի Գրիգորյան
Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման դասարան-լաբորատորիա

Տաթև Բլեյան
Մեդիաընդունելություն կամ մեդիան` արտացոլանք

Նաիրա Դալուզյան
Կայքը որպես ուսումնական միջավայր

Հասմիկ Նալբանդյան
Էկո-մրցույթը և մեդիա-կրթությունը
Ինքս ինձ հետ մենակ

Սկիզբը

Հինգերորդ գիրք

1. Եթե չես ցանկանում ոտքի վրա լինել վաղ առավոտյան, ապա ասա ինքդ քեզ. «Ես վեր եմ կենում, որպեսզի ձեռնամուխ լինեմ մարդկային գործի: Մի՞թե կսրտմտեմ, որ գնում եմ այն գործին, հանուն որի ստեղծված եմ և առաքված աշխարհ: Մի՞թե իմ կոչումը անկողնում մեկնված տաքանալն է»: «Բայց վերջինն ավելի հաճելի է»: «Ուրեմն դու ստեղծված ես վայելքների՞, այլ ոչ թե գործունեության ու ուժերի լարման համար: Ինչու՞ դու չես նայում բույսերին, թռչնակներին, մրջյուններին, սարդերին, մեղուներին, որոնք իրենց գործն են անում և ուժերին ներածի չափով նպաստում աշխարհի գեղեցկությանը: Իսկ դու չե՞ս ցանկանում մարդկայինի գործերն անել: Եվ չե՞ս շտապում դեպի այն բանը, ինչը հարիր է քո բնույթին»: «Բայց չէ՞ որ պետք է նաև հանգստանալ»: «Համաձայն եմ: Սակայն բնությունը դրա համար հայտնի չափ է սահմանել, ինչպիսին սահմանել է և´ սննդի, և´ ըմպելիքի համար: Բայց դու գերազանցում ես չափը և անցնում բավարարի սահմանը: Իսկ այ, գործունեությանդ մեջ չես հասնում այդ չափին, չես հասնում հնարավորի սահմաններին, քանզի չես սիրում ինքդ քեզ: Հակառակ դեպքում դու կսիրեիր և´ քո բնույթը, և´ նրա պահանջները: Իրենց գործը սիրող ուրիշները ամբողջովին տրվում են նրան, մոռանալով և ´ լվացվել, և´ սնվել: Իսկ դու ավելի ցածր ես գնահատում քո բնույթը, քան փորագրողը`փորագրումը, պարողը`պարը, արծաթասերը`փողը, պատվասերը`փառքը: Բոլոր նրանք, երբ տարվում են իրենց գործով, գերադասում են չուտել և չքնել, միայն թե բազմապատկեն այն, ինչին հակված է իրենց հոգին: Մի՞թե հանրօգուտ գործունեությունը քեզ պակաս նշանակալի է թվում և պակաս արժանի ջանքերի»:

2. Դեն նետելով և ջախջախելով ճնշող ու անպատշաճ ամեն տեսակի պատկերացում կամ գաղափար` ի՛նչ հեշտ է իսկույն ևեթ հասնել լիակատար հոգեկան խաղաղության:

3.Համարիր քեզ արժանի բնության հետ համահունչ ցանկացած բառի ու գործի: Թող քեզ չհուզեն որևէ մեկի հետագա հանդիմանությունները և բամբասանքները: Եթե կարող ես անել կամ ասել որևէ գեղեցիկ բան, ապա համարձակորեն ձեռնամուխ եղիր դրան: Չէ՞ որ յուրաքանչյուրն ունի իր ուղեցույց սկզբունքը և հետևում է իր ձգտումներին…..

4.Ես առաջ կգնամ` հաստատորեն պահպանելով իմ բնույթը մինչև մահ. միայն այդ ժամանակ ես կհանգստանամ` շնչառությունս տալով նրան, ինչից այն ամեն օր վերցնում էի, և վերադառնալով այնտեղ, որտեղից ծագում է հորս սերունդը, մորս արյունը, ստնտուի կաթը, այն հողը, որն այսքան տարի սնել է ինձ, որը կրում է ինձ, ով տրորում է նրան և չափից դուրս օգտվում նրա շնորհներից:

5.Դու չես կարողանում ոչ մեկին զարմացնել քո դյուրըմբռնողականությամբ: Թող այդպես լինի: Բայց կան շատ այլ բաներ, որոնց առնչությամբ չես կարող ասել. «Ես դրանց համար չեմ ծնված»: Դրսևորիր այն հատկանիշները, որոնք ամբողջապես կախված են քեզնից`անկեղծություն, լրջություն, դիմացկունություն, քամահրանք հաճույքների նկատմամբ, բավարարվածություն ճակատագրով, չափավորություն պահանջմունքներում, բարյացակամություն, ազատություն, համեստություն, դատարկախոսության և մեծամտության բացակայություն: Գիտե՞ս արդյոք, որ դեռ շատ բաներում էլ կարող էիր քեզ դրսևորել` չվկայակոչելով բնական անընդունակությունը և, այնուամենայնիվ, կամավոր կերպով մնում ես նախկին մակարդակին: Կամ մի՞թե քեզ ընդունակությունների բացակայությունն է պարտադրում նաև նրան, որ տրտնջում ես, ժլատություն անում, շողոքորթում, ամեն ինչում մեղադրում քո խեղճ մարմինը, թողտվությամբ խրախուսում նրա արատները, անհիմն ինքնադրվատում ես և նման հոգեկան հուզումներ ապրում: Ո´չ, երդվում եմ աստվածներով, ո´չ: Ընդհակառակը, դու վաղուց կարող էիր ձերբազատվել այդ ամենից: Եթե դու իսկապես ընդունում ես քո հասկացողության և ըմբռնողության անբավարար արագությունը, ապա այդ թերությունը հարկ է վերացնել վարժությամբ, այլ ոչ թե սեփական ծուլությանը տուրք տալով` ամեն ինչի վրա ձեռք թափ տալով:

6.Որոշ մարդիկ, ինչ-որ մեկին լավություն անելով, հակված են նրանից երախտագիտություն պահանջելու: Այլք հակված չեն դրան, սակայն հոգու խորքում նրան համարում են իրենց պարտապանը և իրենց հաշիվ են տալիս, թե ինչ են արել: Կան վերջապես նաև այնպիսիները, ովքեր չեն մտածում այդ մասին: Նրանք նման են խաղող մատուցող վազի, որը ոչինչ չի պահանջում պտղաբերելուց հետո. այդպես վարգում է նժույգը, այդպես հետքը գտնում է շունը, այդպես է մեղր հավաքում մեղուն: Բարիք գործած մարդը չի գոռում այդ մասին, այլ անցնում է մյուս գործին, ինչպես խաղողի վազը, որը սահմանված ժամանակ պետք է կրկին խաղող պարգևի….

7.Աթենացիների աղոթքը. «Հեղի´ր, հեղի´ր անձրև, բարեշնորհ Զևս, աթենական հերկերի ու դաշտերի վրա»: Կամ ընդհանրապես պետք չէ աղոթել, կամ աղոթել այդպիսի պարզությամբ ու վեհությամբ:

Շարունակությունը

Ծաղկաքաը և ռուսերենից թարգմանությունը` Աշոտ Տիգրանյանի

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ