ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 41
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Տաթևիկ Թամազյան
Մեդիան համախմբում է մեզ

Մարգարիտ Հարությունյան
Մեդիամայրենի 5-6-րդ դասարաններում

Մարի Գաբանյան, Զարուհի Առաքելյան
Մեդիագրադարան

Յուրա Գանջալյան
Մեդիաօլիմպիադաներին ներկայացվող անգլերենի առաջադրանքների ստեղծագործական բնույթը



Մեթոդական մշակումներ

Լուսինե Բարսեղյան
Ուսումնական նյութեր Notebook ծրագրով

Լուսինե Մանուկյան
Հանրակրթական դպրոցի ուսումնական համացանց

Հասմիկ Թոփչյան
Մեդիալրագրությունը ինքնակրթություն է

Լուսինե Բուշ
Մեդիա-ինքնակրթություն

Ուսումնական նյութեր

Սուսան Գալստյան
Ասացվածքներ

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Էլեոնորա Հերգնյան
Թոռնիկիս կորեական մանկապարտեզը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Գևորգ Հակոբյան
Մեր մեդիաընթերցարանը

Անահիտ Հարությունյան
Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման 2-րդ դասարան

Նաիրա Նիկողոսյան
Մեդիաընդունելությունը կրթահամալիրում

Գեղեցիկ Սահակյան
Մեդիաինքնակրթություն

Արուսյակ Վարդանյան
Մեդիան, համացանցը կրթական գործիքներ

Լիլիթ Բաբայան
Մեդիահաշվետվությունը դասավանդողի աշխատանքի և սովորողների կրթության կազմակերպում

Քրիստինե Շահբազյան
Մեդիաինքնակրթություն

Աշոտ Բլեյան
Նոր գինին` նոր տիկի մեջ

Նունե Մովսիսյան
«Անհատական համակարգիչ-դասընկեր» ծրագրի զարգացման հնարավոր ուղղությունները

Շուշան Սողոմոնյան
Մեդիահրատարակչություն

Յուրա Գանջալյան
Մեդիահանրակրթություն… Իսկ ինչու՞ մեդիա

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Նունուֆար Սմբատյան
Շուտասելուկներ

Մերի Առաքելյան
Երաժշտության մեդիաօլիմպիադա «Գարուն»

Գոհար Եղոյան
Մեդիանախագիծ «Բզեզի դպրոցը»

Հասմիկ Ղազարյան
Սոցիալական ցանցերը՝ ուսումնական տարածք

ԱՐՁԱԳԱՆՔ

Մանուշակ Աբրահամյան
Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման դասարան-լաբորատորիա

Նաիրա Ավագյան
Սպասում ենք հաջորդ մեդիաօլիմպիադային

Սոֆյա Այվազյան
Սեբաստացիներս` աշխարհի քաղաքացիներ

Աշոտ Տիգրանյան
Ինքնուսուցում <——> փոխուսուցում = ուսուցում

Լիանա Հակոբյան
Մեդիաօլիմպիադա «Գարուն». ամփոփում

Արմինե Գյոնջյան
Մեդիաինքնակրթություն. աշխարհը մեր ձեռքում

Անուշ Ալեքսանյան
Ուսումնական ֆիլմը որպես ուսուցչի և սովորողի ինքնաստուգման ձև

Լուսինե Փաշայան
Մեդիակրթություն. նեթբուքը ուսումնական գործիք

Մերի Գրիգորյան
Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման դասարան-լաբորատորիա

Տաթև Բլեյան
Մեդիաընդունելություն կամ մեդիան` արտացոլանք

Նաիրա Դալուզյան
Կայքը որպես ուսումնական միջավայր

Հասմիկ Նալբանդյան
Էկո-մրցույթը և մեդիա-կրթությունը
Լույսի զինվորի գիրքը

Սկիզբը

22

Լույսի զինվորը հիշում է հին ժամանակներում ապրած որոշ մտածողների խոսքերից, որոնցից մեկն էլ Թոմաս Հենրի Հեքսլին [1] է: ‹‹Մեր ձեռնարկած գործողությունների հետևանքները ցնցող են վախկոտների համար, բայց իմաստունների համար դրանք ասես լույսի շող լինեն: Աշխարհը նման է շախմատային տախտակի: Խաղաքարերը մեր ամենօրյա արարքներն են, խաղի կանոնները՝ այսպես կոչված, բնության օրենքները: Մենք չենք կարող տեսնել Նրան, ում հետ խաղում ենք, բայց մեզ հայտնի է. նա արդարամիտ է, համբերատար, վեհանձն››:

Զինվորը դեռ պիտի ընդունի իրեն նետված մարտահրավերը։ Նա գիտե, որ Աստված բաց չի թողնի նրանց սխալներից ոչ մեկը, ում սիրում է և թույլ չի տա, որ իր սիրելիները ձևացնեն, թե իբր չգիտեն խաղի կանոնները:

23

Լույսի զինվորը չի փոխում իր որոշումները: Մինչ մի գործ ձեռնարկելը` նա տրվում է երկարատև մտորումների, ծանրութեթև անում իր պատրաստականության աստիճանը, պատասխանատվության չափը, իր պարտքը ուսուցչի առաջ:

Պահպանելով իր հոգեկան հավասարակշռությունը` նա ջանասիրաբար ուսումնասիրում է իր ամեն մի քայլն այնպես, կարծես ամեն ինչ կախված է դրանից:

Եվ այն պահին, երբ որոշումն արդեն ընդունված է, նա, առանց հետ նայելու, շարժվում է առաջ: Նա չի կասկածում իր ընտրած ուղու ճշմարտացիությանը, և եթե անգամ հանգամանքներն այնպիսին չեն, ինչպես ինքն էր պատկերացնում, լույսի զինվորը չի դառնում իր ընտրած ճանապարհից:

Եթե որոշումը ճիշտ է լինում, նա շահում է մարտը, եթե անգամ այն ավելի երկար է տևում, քան առաջ ենթադրվում էր։ Իսկ եթե որոշումը սխալ է լինում, նա պարտվում է, և ստիպված է լինում ամեն ինչ սկսել նորից` բայց արդեն հաշվի առնելով դառը փորձը:

Լույսի զինվորը, մեկ որ սկսեց, գնում է մինչև վերջ:

24

Լույսի զինվորը գիտե, որ ամենալավ ուսուցիչները նրանք են, ում հետ  ինքը ռազմի դաշտ է ելնում:

Վտանգավոր է խորհուրդ հարցնելը: Հարյուր անգամ ավելի վտանգավոր է խորհուրդ տալը: Երբ զինվորն օգնության կարիք է ունենում, նա նախ և առաջ ջանում է հասկանալ, թե իր ընկերներն իրենց ինչպես են պահում դժվարին իրավիճակներում, ինչպես են գործում կամ ինչու չեն գործում:

Իրեն ոգևորող ներշնչանքը փնտրելով` նա իր կողքին կանգնածի շուրթերից կռահում է բառերը, որ նրա պահապան-հրեշտակն է շշնջում:

Հոգնելիս կամ մենակ մնալիս նա ոչ թե մտքով սլանում է դեպի հեռավոր կանայք ու տղամարդիկ, այլ փնտրում է նրանց, ովքեր մոտերքում են, հենց նրանց էլ պատմում է իր թախիծն ու նրանցից գուրգուրանք ակնկալում` վայելումով ու առանց տանջելու իրեն մեղքի զգացումով:

Զինվորը գիտե. տիեզերքի ամենահեռավոր աստղն իր գոյությունն է հայտնաբերում ամենի մեջ, ինչ իրեն շրջապատում է։

25

Լույսի զինվորն իր աշխարհ թողնում է այն մարդկանց, ում սիրում է:

Նա ձգտում է ոգևորել ընկերներին գնալու այնպիսի արարքների, որոնք կատարել նրանք կուզեին, բայց չեն համարձակվում։

Այդպիսի պահերին հայտնվում է Թշնամին` քարետախտակները ձեռքին:

Դրանցից մեկի վրա գրված է. ‹‹Առաջին հերթին մտածիր քո մասին: Քո բաժին հաջողությունները նախ և առաջ քեզ համար պահիր, թե չէ վերջիվերջո ամեն ինչ կկորցնես››:

Իսկ ահա մյուսի վրա զինվորը կարդում է.‹‹Ո՞վ ես դու, որ օգնես մյուսներին: Մի՞թե դու ընդունակ չես տեսնելու սեփական արատներդ››:

Զինվորը գիտե, որ զուրկ չէ թուլություններից ու թերություններից: Բայց գիտե նաև, որ չի կարող առանձնանալ իր ընկերներից և մենակ աճել:

Այդժամ զինվորը, չնայած համամիտ է, որ դրանց վրա փորագրվածը զուրկ չէ ասելիքից, գետնին է զարկում քարետախտակները և ջարդուփշուր անում: Իսկ ինքը շարունակում է մերձավորներին ոգևորել:

26

Մեծ մտածող Լաո Ցզին այսպես է խորհում զինվորի անցնելիք ճանապարհի մասին. ‹‹Ճանապարհն իր մեջ հարգանք է ներառում ամեն փոքրի ու փխրունի հանդեպ: Միշտ ձգտիր որսալ այն պահը, երբ պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել:

Եթե անգամ փայլուն տիրապետում ես նետաձգության արվեստին, միևնույն է, ուշադիր եղիր նետը տեղադրելիս, աղեղը ձգելիս:

Իր անելիքները հստակ իմացողցող նորեկը, վերջին հաշվով, ավելի խելացի է դուրս գալիս, քան ցրված իմաստունը:

Ինքդ քեզ սիրո վրա կենտրոնացնելը երջանկություն է նշանակում, իսկ ատելության վրա կենտրոնանալը ցնցում է քեզ: Ով չի կարողանում դժվարությունները ճանաչել, նա դուռը բաց է թողնում` դրանով իսկ աղետ ծնելով։:

Մարտը ոչ մի ընդհանուր բան չունի տուրուդմփոցի հետ››:

[1] Հեքսլի Թոմաս Հենրի (1825-1895), անգլիացի կենսաբան, փիլիսոփա:

Շարունակությունը

Ռուսերենից թարգմանեց Թամար Ղահրամանյանը
Սրբագրեց-խմբագրեց Հասմիկ Ղազարյանը

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ