ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 41
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Տաթևիկ Թամազյան
Մեդիան համախմբում է մեզ

Մարգարիտ Հարությունյան
Մեդիամայրենի 5-6-րդ դասարաններում

Մարի Գաբանյան, Զարուհի Առաքելյան
Մեդիագրադարան

Յուրա Գանջալյան
Մեդիաօլիմպիադաներին ներկայացվող անգլերենի առաջադրանքների ստեղծագործական բնույթը



Մեթոդական մշակումներ

Լուսինե Բարսեղյան
Ուսումնական նյութեր Notebook ծրագրով

Լուսինե Մանուկյան
Հանրակրթական դպրոցի ուսումնական համացանց

Հասմիկ Թոփչյան
Մեդիալրագրությունը ինքնակրթություն է

Լուսինե Բուշ
Մեդիա-ինքնակրթություն

Ուսումնական նյութեր

Սուսան Գալստյան
Ասացվածքներ

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Էլեոնորա Հերգնյան
Թոռնիկիս կորեական մանկապարտեզը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Գևորգ Հակոբյան
Մեր մեդիաընթերցարանը

Անահիտ Հարությունյան
Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման 2-րդ դասարան

Նաիրա Նիկողոսյան
Մեդիաընդունելությունը կրթահամալիրում

Գեղեցիկ Սահակյան
Մեդիաինքնակրթություն

Արուսյակ Վարդանյան
Մեդիան, համացանցը կրթական գործիքներ

Լիլիթ Բաբայան
Մեդիահաշվետվությունը դասավանդողի աշխատանքի և սովորողների կրթության կազմակերպում

Քրիստինե Շահբազյան
Մեդիաինքնակրթություն

Աշոտ Բլեյան
Նոր գինին` նոր տիկի մեջ

Նունե Մովսիսյան
«Անհատական համակարգիչ-դասընկեր» ծրագրի զարգացման հնարավոր ուղղությունները

Շուշան Սողոմոնյան
Մեդիահրատարակչություն

Յուրա Գանջալյան
Մեդիահանրակրթություն… Իսկ ինչու՞ մեդիա

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Նունուֆար Սմբատյան
Շուտասելուկներ

Մերի Առաքելյան
Երաժշտության մեդիաօլիմպիադա «Գարուն»

Գոհար Եղոյան
Մեդիանախագիծ «Բզեզի դպրոցը»

Հասմիկ Ղազարյան
Սոցիալական ցանցերը՝ ուսումնական տարածք

ԱՐՁԱԳԱՆՔ

Մանուշակ Աբրահամյան
Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման դասարան-լաբորատորիա

Նաիրա Ավագյան
Սպասում ենք հաջորդ մեդիաօլիմպիադային

Սոֆյա Այվազյան
Սեբաստացիներս` աշխարհի քաղաքացիներ

Աշոտ Տիգրանյան
Ինքնուսուցում <——> փոխուսուցում = ուսուցում

Լիանա Հակոբյան
Մեդիաօլիմպիադա «Գարուն». ամփոփում

Արմինե Գյոնջյան
Մեդիաինքնակրթություն. աշխարհը մեր ձեռքում

Անուշ Ալեքսանյան
Ուսումնական ֆիլմը որպես ուսուցչի և սովորողի ինքնաստուգման ձև

Լուսինե Փաշայան
Մեդիակրթություն. նեթբուքը ուսումնական գործիք

Մերի Գրիգորյան
Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման դասարան-լաբորատորիա

Տաթև Բլեյան
Մեդիաընդունելություն կամ մեդիան` արտացոլանք

Նաիրա Դալուզյան
Կայքը որպես ուսումնական միջավայր

Հասմիկ Նալբանդյան
Էկո-մրցույթը և մեդիա-կրթությունը
Մեդիամայրենի 5-6-րդ դասարաններում

Միշտ կարևորվել և հիմա էլ դպրոցներում կարևոր առարկա է համարվում մայրենի լեզուն: Գլխավորելով ուսումնական առարկաների ցանկը և ուսումնական պլանում ամենաշատ ժամերը ունենալով` այն եղել և մնում է, կարծես թե, ուսուցման կենտրոնում: Բայց ինչ է ստացվել. մայրենի լեզուն, այդքան կարևորվելով հանդերձ, ինչ-որ տեղ անտեսված է այն առումով, որ այսօրվա մեր սովորողը, դպրոցի շրջանավարտ-քաղաքացին վախենում է արտահայտվելուց, իր սեփական մտքերը շարադրելուց, վատ է խոսում: Ինչո՞ւ: Մի՞թե մայրենիի խնդիրը չի եղել ու չի մնում երեխայի անկաշկանդ, ազատ ու ճիշտ արտահայտվելը, ճիշտ խոսքի (գրավոր և բանավոր) և հստակ արտահայտման հմտությունների մշակումը, նրա խոսքային ինքնարտահայտման կարողության պահպանումը, ստեղծագործական, քննդատական մտածողության զարգացումը:

Իհարկե` այո: Բայց եթե աննպատակ շարադրություն ես գրում, այսինքն` չգիտես ում համար կամ ինչու ես գրում, կամ էլ գրում ես այնպիսի թեմայով, որը քեզ հարազատ չէ և ոչ էլ այդքան հասկանալի, այն դառնում է շարադրություն` տետրի համար: Ո՞վ է արձագանքում այդ շարադրությանը, ո՞վ է խոսում դրա մասին, ո՞վ է ոգևորվում, ուրախանում, անհանգստանում…

Իսկ երբ սովորողը գրում է կամ պատմում իր ընկերոջ, իր ուսուցչի հետ կապվող, իրեն առնչվող դեպքերի մասին, իր դպրոց եկած հյուրերի, նոր աշակերտների մասին, իր առօրյայի, տեսածի ու լսածի մասին, երբ հարցազրույց է վարում կամ պատասխանում իրական լրագրողի հարցերին, խոսքը դառնում է կենդանի: Այն հասցեատեր ունի, կան դրա հրապարակմանը սպասող մարդիկ, դրա մասին խոսում են, քննարկում են դասարանում, տանը, ընկերների խմբում: Ասելիք և խոսքը ասելու պատճառ, խթան ունենալը նպաստում են, որ սովորեն չքաշվել արտայտվելուց, տեսակետ հայտնելուց: Հայերենի ժամին սովորողը սովորում է ոչ միայն ճիշտ, պարզ ու հասկանալի խոսել և գրել, այլև անսխալ ու ճշգրիտ խոսքը ստանալու համար օգտագործում է ձայնագրիչը, տեսագրիչը: Լսելով իր խոսքը` սովորողը արագ է ընկալում իր սխալը, իսկ գրածը կարդալով` կարող է և չտեսնել իր սխալը: Նաև` ձայնագրիչով աշխատելիս ավելի հեշտ է կենտրոնանալ խոսքի մշակման վրա: Ձեռքին ունենալով ձայնագրիչը`սովորողը նախ` դառնում է ինքնավստահ, նախաձեռնող: Լինելով մեծ համալիրի սովորող, որտեղ ամեն ժամ, ամեն րոպե մի նոր բան է ստեղծվում, ծնվում, մեր սովորողը պատմում էդեպքերն ու իրադարձությունները, նկարագրում, տեսանելի դարձնումունկնդրին կամ ընթերցողին երևույթն ու առարկան, ապացուցում, հիմնավորում, բացատրումդեպքերը: Նա արձագանքում է ընկերների, այլոց արձանագրած խնդիրներին`ունենալով դիրքորոշում, գնահատողական վերաբերմունք: Խնդիրներն ու եզրակացությունները դառնում են որոշակի, պարզ ու հստակ: Հենց այստեղ էլ սկսում ենք գործ ունենալ ազատ անհատի, իր եսը ունեցող քաղաքացու հետ:

Մեր ստեղծագործական նախագծերի կազմակերպման համար անընդհատ մեդիամիջոցներ ենք գործածում, սովորում համակարգչային ծրագրեր: Համակարգչային իմացությունն ու համացանցից օգտվելը օգնել են և օգնում են լուծելու նաև կարդալու խնդիրը: Մեր կայքն արդեն ամենահետաքրքիր ընթերցարանն է. կայքում այնքան նյութեր կան, որոնք կարող են դառնալ դասի նյութ: Ինչքան ուզում ես կարդա, կարծիք հայտնիր, քննարկիր ու վերլուծիր: Ունենք նաև մեդիագրադարան` թվայնացված բազմաթիվ գրքերով: Մեդիագրադարանը կհարստացնենք ընթեցողի հմտություններ զարգացնող առաջադրանքներով. և թվում է, որ առանձին տպագիր ընթերցարան-ձեռնարկների կարիք էլ չի լինելու:

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
Հասմիկ Ղազարյան | 2011-05-16 21:44:07
Լեզուն ամեն դեպքում հաղորդակցման միջոց է։ Խնդրն այստեղ հաղորդակցման արդյունավետությունն է, ինչն, իհարկե, վարժվելու բան է։
Լուսինե Մանուկյան | 2011-05-16 17:11:01
Ես նույն կարծիքին եմ. անիմաստ գրելը սովորողին ոչինչ չի տալիս, բացի մեխանիկական աշխատանքը, իսկ ցանկալի, հոգեհարազատ բանի մասին գրելը սովորողին տալիս է ստեղծագործելու, սեփական գրվածքն ունենալու բերկրանքը:
Նունե Մովսիսյան | 2011-05-15 14:59:55
Պարադոքս է, բայց փաստ. մայրենի լեզվին տիրապետելը շատ ավելի բարդ է, քան օտար լեզու սովորելը: Դե, որովհետև այն պարզ պատճառով, որ սեփական լեզուն սովորում ես ամբողջ կյանքի ընթացքում, իսկ օտար լեզուն պետք է գալիս ընդամենը հաղորդակցվելու, հասկանալի լինելու, հասկացվելու համար:
Յուրա Գանջալյան | 2011-05-12 21:02:09
Ես նույնպես լեզվի ուսուցիչ եմ, թեկուզև` ոչ մայրենի:Միշտ էլ այն կարծիքին եմ եղել, որ մայրենի լեզուն այն նշանակետն է, այն անհաս բարձունքը, որին ձգտում ենք օտար լեզու սովորելիս կամ սովորեցնելիս ու որքան, որ մոտենում ենք նրան, այն այնքան անհասանելի է դառնում: Լեզուների դասավանդման ժամանակակից մեթոդը հիմնված է լեզվական նյութի հաղորդակցականության վրա: Դա հենց այն է, ինչով որ առաջնորդվում է Մարգարիտ Հարությունյանը: Շատ ուրախ եմ, որ մի նոր համախոհ ունեմ:
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ