ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 41
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Տաթևիկ Թամազյան
Մեդիան համախմբում է մեզ

Մարգարիտ Հարությունյան
Մեդիամայրենի 5-6-րդ դասարաններում

Մարի Գաբանյան, Զարուհի Առաքելյան
Մեդիագրադարան

Յուրա Գանջալյան
Մեդիաօլիմպիադաներին ներկայացվող անգլերենի առաջադրանքների ստեղծագործական բնույթը



Մեթոդական մշակումներ

Լուսինե Բարսեղյան
Ուսումնական նյութեր Notebook ծրագրով

Լուսինե Մանուկյան
Հանրակրթական դպրոցի ուսումնական համացանց

Հասմիկ Թոփչյան
Մեդիալրագրությունը ինքնակրթություն է

Լուսինե Բուշ
Մեդիա-ինքնակրթություն

Ուսումնական նյութեր

Սուսան Գալստյան
Ասացվածքներ

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Էլեոնորա Հերգնյան
Թոռնիկիս կորեական մանկապարտեզը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Գևորգ Հակոբյան
Մեր մեդիաընթերցարանը

Անահիտ Հարությունյան
Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման 2-րդ դասարան

Նաիրա Նիկողոսյան
Մեդիաընդունելությունը կրթահամալիրում

Գեղեցիկ Սահակյան
Մեդիաինքնակրթություն

Արուսյակ Վարդանյան
Մեդիան, համացանցը կրթական գործիքներ

Լիլիթ Բաբայան
Մեդիահաշվետվությունը դասավանդողի աշխատանքի և սովորողների կրթության կազմակերպում

Քրիստինե Շահբազյան
Մեդիաինքնակրթություն

Աշոտ Բլեյան
Նոր գինին` նոր տիկի մեջ

Նունե Մովսիսյան
«Անհատական համակարգիչ-դասընկեր» ծրագրի զարգացման հնարավոր ուղղությունները

Շուշան Սողոմոնյան
Մեդիահրատարակչություն

Յուրա Գանջալյան
Մեդիահանրակրթություն… Իսկ ինչու՞ մեդիա

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Նունուֆար Սմբատյան
Շուտասելուկներ

Մերի Առաքելյան
Երաժշտության մեդիաօլիմպիադա «Գարուն»

Գոհար Եղոյան
Մեդիանախագիծ «Բզեզի դպրոցը»

Հասմիկ Ղազարյան
Սոցիալական ցանցերը՝ ուսումնական տարածք

ԱՐՁԱԳԱՆՔ

Մանուշակ Աբրահամյան
Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման դասարան-լաբորատորիա

Նաիրա Ավագյան
Սպասում ենք հաջորդ մեդիաօլիմպիադային

Սոֆյա Այվազյան
Սեբաստացիներս` աշխարհի քաղաքացիներ

Աշոտ Տիգրանյան
Ինքնուսուցում <——> փոխուսուցում = ուսուցում

Լիանա Հակոբյան
Մեդիաօլիմպիադա «Գարուն». ամփոփում

Արմինե Գյոնջյան
Մեդիաինքնակրթություն. աշխարհը մեր ձեռքում

Անուշ Ալեքսանյան
Ուսումնական ֆիլմը որպես ուսուցչի և սովորողի ինքնաստուգման ձև

Լուսինե Փաշայան
Մեդիակրթություն. նեթբուքը ուսումնական գործիք

Մերի Գրիգորյան
Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման դասարան-լաբորատորիա

Տաթև Բլեյան
Մեդիաընդունելություն կամ մեդիան` արտացոլանք

Նաիրա Դալուզյան
Կայքը որպես ուսումնական միջավայր

Հասմիկ Նալբանդյան
Էկո-մրցույթը և մեդիա-կրթությունը
Նոր գինին` նոր տիկի մեջ

«Մեր առջև կանգնած նշանակալի խնդիրներ չեն կարող լուծվել մտածողության այն մակարդակում, որում դրանք ստեղծվել են»:

Ա. Էյնշտեյն

Էյնշտեյնի այս ձևակերպումը ես կարդացի մեր սիրելի Նիկոլի «Հայկական Ժամանակ» օրաթերթում, հայտնի գրող-հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանի հրապարակման մեջ: Այո, մտածողության այլ մակարդակ է պարտադրում մեդիահանրակրթության կազմակերպումը: Սրանով մենք արձանագրում ենք, որ կրթահամալիրը իր 2-ից 22 տարեկան 2000-ի չափ սովորողով, նրանց ծնողներով, բոլոր տեսակի մանկավարժական աշխատողներով, գործում է այլևս մեդիագրի շրջանում` ետևում թողնելով կրթության ձեռագրի և տպագրի փուլերը: Սրանով այո, մեզ պարտադրված է հեղափոխություն յուրաքանչյուրիս գիտակցության մեջ: Մտքի մեջ են մեր բոլոր արատները, այստեղ` գիտակցության մեջ է սկիզբը, ակունքը մեր բոլոր հաջողությունների: Ուսումնական աշխատանքը նախ և առաջ մտավոր աշխատանք է:

Ուսունասիրության առանձին նյութ է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող հեղինակային մանկավարժության հեղինակների 6-ամյա պատմությունը, նրա 6 հավաքների օրակարգը, բովանդակությունը, կազմակերպումը, ողջույնի իմ խոսքերը: Թույլ տվեք հերթական հավաքի ողջույնի իմ հերթական խոսքում որպես հավաքի առիթով աչքալուսանք, կանգ առնել միայն հավաքի կազմակերպման ձևի վրա` մեդիահավաք: Մեդիահանրակրթություն բովանդակությունը մեդիահավաք ձևում: Ասել է թե` նոր գինին` նոր տիկի մեջ: Երեք օր անընդհատ կրթահամալիրի Մեդիակենտրոնի wifi ինտերնետային տարածքում մեր ուսուցիչները, սովորողները, ծնողները, հավաքի այլ մասնակիցներ, պարզապես հավաքի հյուրեր, բաց, ստեղծական ռեժիմում կքննարկեն mskh.am-ում, «Դպիր» էլեկտրոնային ամսագրի 40, 41-րդ համարներում տեղադրված հետազոտական աշխատանքները: Մեդիահավաքի աշխատանքներին հնարավոր կլինի հետևել օնլայն ռեժիմում, նաև անգլերեն, ռուսերեն, վրացերեն լեզուներերով: Հավաքի օրերին, մայիսի 12-ին, 13-ին, ժամը 09:00-ից մինչև 13:00, համեցեք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նյութական աշխարհ` ծանոթանալու մեդիահանրակրթության կազմակերպմանը կրտսեր և միջին դպրոցներում, մասնակցեք մեդիայի մեր նոր ձեռքբերումներին, շնորհանդեսներին: Եվ այս ամենը` ոչ միայն առանց ընդհատելու մեր օրացույցային ուսումնական աշխատանքներն ու պարապմունքերը, այլև առանց փոփոխելու դրանք: Չենք ուզում և չենք կարող, քանզի մեր կրթահամալիրային կյանքն այնքան հագեցած է, ու այս հավաքը, թեկուզ շատ կարևոր, բայց միջոցառում չէ, այլ մեր ընթացիկ, բարեխիղճ, հետևողական աշխատանքի կարևոր հանգրվան: Սրանով մենք նվաճում ենք մի նոր մակարդակ, որ օգնում է մեզ մնալ մտածողության այն մակարդակում, որում կարող են ամբողջական լուծում ստանալ մեդիահանրակրթության խնդիրները:

Այո, հեղափոխություն` նոր գինին` նոր ձևի մեջ. սա չէ՞ հեղափոխության մեր նորարար Ուսուցիչ Հիսուս Քրիստոսի բանաձևումներից մեկը:

Ռուսերեն

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
Յուրա Գանջալյան | 2011-05-12 18:50:37
Այո, լիովին համաձայն եմ,որ պետք է փոխել սերնդից սերունդ փոխանցվող այն կարծրատիպ մտածողությունը, որ մենք միայն նախապատրաստում ենք մեր երեխաներին ապագայի համար:Մեդիակրթությունը այն միակ գործիքն է, որը թույլ է տալիս երեխային ոչ թե` նախապատրաստվել հետագա կյանքին, այլ ապրել ակտիվ ստեղծագործ կյանքով ամենավաղ հասակից: Եկեք չզրկենք մեր երեխաներին այդ հնարավորությունից: Ընդհակառակը` եկեք մտածենք, թե ինչպես ենք հասնելու նրանց ետևից:
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ