ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 41
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Տաթևիկ Թամազյան
Մեդիան համախմբում է մեզ

Մարգարիտ Հարությունյան
Մեդիամայրենի 5-6-րդ դասարաններում

Մարի Գաբանյան, Զարուհի Առաքելյան
Մեդիագրադարան

Յուրա Գանջալյան
Մեդիաօլիմպիադաներին ներկայացվող անգլերենի առաջադրանքների ստեղծագործական բնույթը



Մեթոդական մշակումներ

Լուսինե Բարսեղյան
Ուսումնական նյութեր Notebook ծրագրով

Լուսինե Մանուկյան
Հանրակրթական դպրոցի ուսումնական համացանց

Հասմիկ Թոփչյան
Մեդիալրագրությունը ինքնակրթություն է

Լուսինե Բուշ
Մեդիա-ինքնակրթություն

Ուսումնական նյութեր

Սուսան Գալստյան
Ասացվածքներ

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Էլեոնորա Հերգնյան
Թոռնիկիս կորեական մանկապարտեզը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Գևորգ Հակոբյան
Մեր մեդիաընթերցարանը

Անահիտ Հարությունյան
Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման 2-րդ դասարան

Նաիրա Նիկողոսյան
Մեդիաընդունելությունը կրթահամալիրում

Գեղեցիկ Սահակյան
Մեդիաինքնակրթություն

Արուսյակ Վարդանյան
Մեդիան, համացանցը կրթական գործիքներ

Լիլիթ Բաբայան
Մեդիահաշվետվությունը դասավանդողի աշխատանքի և սովորողների կրթության կազմակերպում

Քրիստինե Շահբազյան
Մեդիաինքնակրթություն

Աշոտ Բլեյան
Նոր գինին` նոր տիկի մեջ

Նունե Մովսիսյան
«Անհատական համակարգիչ-դասընկեր» ծրագրի զարգացման հնարավոր ուղղությունները

Շուշան Սողոմոնյան
Մեդիահրատարակչություն

Յուրա Գանջալյան
Մեդիահանրակրթություն… Իսկ ինչու՞ մեդիա

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Նունուֆար Սմբատյան
Շուտասելուկներ

Մերի Առաքելյան
Երաժշտության մեդիաօլիմպիադա «Գարուն»

Գոհար Եղոյան
Մեդիանախագիծ «Բզեզի դպրոցը»

Հասմիկ Ղազարյան
Սոցիալական ցանցերը՝ ուսումնական տարածք

ԱՐՁԱԳԱՆՔ

Մանուշակ Աբրահամյան
Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման դասարան-լաբորատորիա

Նաիրա Ավագյան
Սպասում ենք հաջորդ մեդիաօլիմպիադային

Սոֆյա Այվազյան
Սեբաստացիներս` աշխարհի քաղաքացիներ

Աշոտ Տիգրանյան
Ինքնուսուցում <——> փոխուսուցում = ուսուցում

Լիանա Հակոբյան
Մեդիաօլիմպիադա «Գարուն». ամփոփում

Արմինե Գյոնջյան
Մեդիաինքնակրթություն. աշխարհը մեր ձեռքում

Անուշ Ալեքսանյան
Ուսումնական ֆիլմը որպես ուսուցչի և սովորողի ինքնաստուգման ձև

Լուսինե Փաշայան
Մեդիակրթություն. նեթբուքը ուսումնական գործիք

Մերի Գրիգորյան
Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման դասարան-լաբորատորիա

Տաթև Բլեյան
Մեդիաընդունելություն կամ մեդիան` արտացոլանք

Նաիրա Դալուզյան
Կայքը որպես ուսումնական միջավայր

Հասմիկ Նալբանդյան
Էկո-մրցույթը և մեդիա-կրթությունը
Մեդիալրագրությունը ինքնակրթություն է

Ի՞նչը կարող է սովորողի համար խթան դառնալ զբաղվելու ինքնակրթությամբ, որը կրթություն ստանալու ամենաարդյունավետ ձևն է: Չեմ պնդում, որ ամենագլխավոր, բայց ամենաոգևորիչ գործոններից մեկը հայտնի, հանրաճանաչ դառնալու միտքն է: Ո~ր սովորողը չի ցանկանա, որ իրեն ճանաչեն, գնահատեն և սկսեն իրեն վստահել պատասխանատու գործեր: Ինչպե~ս ինքնարժեքը կբարձրանա, երբ զգա, որ ուսուցիչը վստահում է իրեն և դիտում որպես գործընկեր, երբ իրեն համարեն դպրոցի ներկայանալի դեմքերից մեկը, դպրոցը դրսեցիներին ներկայացնելու գործը վստահեն իրեն...

Իսկ դրա ամենակարճ ու ամենաարդյունավետ ճանապարհը մեդիա-ն է, մի քիչ ավելի նեղ գործունեությունը` մեդիալրագրությունը:
Մեդիալրագրությամբ զբաղվող սովորողը լուր պատրաստելիս յուրաքանչյուր գործողության հետ ձեռք է բերում շատ կարևոր հմտություններ, որոնք յուրաքանչյուր լուրի պատրաստման հետ ավելի են զարգանում, յուրացվում ու դառնում սեփականը, իրենը:

Լուրը թողարկելիս սովորողը նախ պետք է տեղեկանա օրվա բոլոր իրադարձություններին (մեր դեպքում` կրթահամալիրի): Էական չէ` արդյոք բոլոր տեղեկություններն են հետաքրքրում նրան, թե ոչ: Եթե տեղեկացված է անցուդարձին, նա արդեն իսկ ապրում է համալիրի կյանքով` իր կամքից անկախ: Դա նշանակում է, որ նա այլևս անտարբեր չէ իր դպրոցի, այսինքն` իր միջավայրի, և մեծ հաշվով` իր կյանքի նկատմամբ (կյանքի, որովհետև օրվա մեծ մասը սովորողն անցկացնում է դպրոցում):

Երկրորդ քայլը. օրվա տեղեկատվությունից նա փորձում է առանձնացնել ամենակարևոր նորությունները, որոնք պիտի թողարկի կայքի առաջին էջում: Սովորողը սկսում է կատարել խմբագրական աշխատանք: Այստեղ նա կարող է վերաբերմունք դրսևորել` ընտրելով այս կամ այն նյութը` ըստ իր հետաքրքրությունների: Ընտրություն անելիս նա ազատ է, և այդ աշխատանքն անելիս ավելի ու ավելի լավ է տարբերում էականն ու ոչ էականը բովանդակության, խոսքի մեջ, ուշագրավ ու ոչ այնքան գրավիչ պատկերները:

Երրորդ քայլը. ընտրելով ռադիոլուրի համար թեմա, որի վրա պիտի աշխատի, սովորողը սկսում է հետազոտական աշխատանք: Նախ` ուշադիր կարդում է ինֆորմացիան, հետո փորձում է գտնել ինֆորմացիայի աղբյուրը` լրացուցիչ տեղեկություն ստանալու համար, թեմայով այլ տեղեկություններ: Բոլոր հնարավոր տվյալներն ի մի բերելով` սկսում է կազմել հարցաշար: Այստեղ անհրաժեշտ են դառնում վերլուծական կարողությունները, որպեսզի միտքը կարողանա ընդհանուրից հանգել մասնակիին և հակառակը:

Հաջորդ քայլը ձայնագրությունն է: Սովորողը հմտանում է ձայնագրիչից, ֆոտոապարատից օգտվելու գործում, կարողանում է իր ձայնագրությունները գցել համակարգիչ, մոնտաժել դրանք, այսինքն` սրբագրել, խմբագրել, ավելորդությունները ջնջել-մաքրել, ամփոփ ավարտուն միտք դարձնել:
Հարցազրույց անցկացնելիս լինում է, որ զրուցակիցը դժկամորեն է համաձայնում պատասխանել հարցերին: Այստեղ էլ անհրաժեշտ է համոզել, սիրաշահել, ոգևորել, ընկերական-մտերմիկ մթնոլորտ ստեղծել, համոզել, խնդրել. մի խոսքով` ստեղծագործել...

Հարցազրույցը հաջողված է, նյութը մոնտաժված է, պատրաստ է թողարկման: Հարկավոր է վերնագրել, ոգևորող, հետաքրքիր սկիզբ մտածել, և ամփոփիչ խոսք` վերջում: Վերնագիրը պիտի իր մեջ ամփոփի նյութի ողջ ասելիքը մեկ բառակապակցությամբ: Դա սովորողից պահանջում է սուր, վերլուծական միտք, հարուստ բառապաշար: Անգամ եթե դժվարանում է այս գործում և դիմում օգնության, էլի լավ, սովորում է ... ու առանց կանոններ և սահմանումներ անգիր անելու` ձեռք է բերում կենդանի խոսքի մշակույթ:

Իսկ եթե նրա պատրաստած լուրը պիտանի է լինում լսողների համար, ուրեմն սովորողը կատարել է նաև հանրօգուտ աշխատանք: Ռադիոլուրի գնահատականը դառնում է էջը բացողների, լուրը լսողների թիվը, նրանց արձագանքը:

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
Հասմիկ Ղազարյան | 2011-05-16 21:52:45
Ասելու ցանկությունն այս դեպքում, փաստորեն, նպաստում է սովորելուն և արդյունավետ սովորելոն։
Նունե Մովսիսյան | 2011-05-15 14:51:36
Հա, Հասմիկ ջան, համաձայն եմ, լրագրությունը, իսկ մեդիալրագրությունը հատկապես,լայն հնարավորություններ է ընձեռում ինքնաբացահայտվելու, ինքնադրսևորվելու, դրանից շահում են երկուստեք` թե սովորողը, և թե ուսուցիչը:
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ