ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 41
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Տաթևիկ Թամազյան
Մեդիան համախմբում է մեզ

Մարգարիտ Հարությունյան
Մեդիամայրենի 5-6-րդ դասարաններում

Մարի Գաբանյան, Զարուհի Առաքելյան
Մեդիագրադարան

Յուրա Գանջալյան
Մեդիաօլիմպիադաներին ներկայացվող անգլերենի առաջադրանքների ստեղծագործական բնույթը



Մեթոդական մշակումներ

Լուսինե Բարսեղյան
Ուսումնական նյութեր Notebook ծրագրով

Լուսինե Մանուկյան
Հանրակրթական դպրոցի ուսումնական համացանց

Հասմիկ Թոփչյան
Մեդիալրագրությունը ինքնակրթություն է

Լուսինե Բուշ
Մեդիա-ինքնակրթություն

Ուսումնական նյութեր

Սուսան Գալստյան
Ասացվածքներ

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Էլեոնորա Հերգնյան
Թոռնիկիս կորեական մանկապարտեզը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Գևորգ Հակոբյան
Մեր մեդիաընթերցարանը

Անահիտ Հարությունյան
Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման 2-րդ դասարան

Նաիրա Նիկողոսյան
Մեդիաընդունելությունը կրթահամալիրում

Գեղեցիկ Սահակյան
Մեդիաինքնակրթություն

Արուսյակ Վարդանյան
Մեդիան, համացանցը կրթական գործիքներ

Լիլիթ Բաբայան
Մեդիահաշվետվությունը դասավանդողի աշխատանքի և սովորողների կրթության կազմակերպում

Քրիստինե Շահբազյան
Մեդիաինքնակրթություն

Աշոտ Բլեյան
Նոր գինին` նոր տիկի մեջ

Նունե Մովսիսյան
«Անհատական համակարգիչ-դասընկեր» ծրագրի զարգացման հնարավոր ուղղությունները

Շուշան Սողոմոնյան
Մեդիահրատարակչություն

Յուրա Գանջալյան
Մեդիահանրակրթություն… Իսկ ինչու՞ մեդիա

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Նունուֆար Սմբատյան
Շուտասելուկներ

Մերի Առաքելյան
Երաժշտության մեդիաօլիմպիադա «Գարուն»

Գոհար Եղոյան
Մեդիանախագիծ «Բզեզի դպրոցը»

Հասմիկ Ղազարյան
Սոցիալական ցանցերը՝ ուսումնական տարածք

ԱՐՁԱԳԱՆՔ

Մանուշակ Աբրահամյան
Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման դասարան-լաբորատորիա

Նաիրա Ավագյան
Սպասում ենք հաջորդ մեդիաօլիմպիադային

Սոֆյա Այվազյան
Սեբաստացիներս` աշխարհի քաղաքացիներ

Աշոտ Տիգրանյան
Ինքնուսուցում <——> փոխուսուցում = ուսուցում

Լիանա Հակոբյան
Մեդիաօլիմպիադա «Գարուն». ամփոփում

Արմինե Գյոնջյան
Մեդիաինքնակրթություն. աշխարհը մեր ձեռքում

Անուշ Ալեքսանյան
Ուսումնական ֆիլմը որպես ուսուցչի և սովորողի ինքնաստուգման ձև

Լուսինե Փաշայան
Մեդիակրթություն. նեթբուքը ուսումնական գործիք

Մերի Գրիգորյան
Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման դասարան-լաբորատորիա

Տաթև Բլեյան
Մեդիաընդունելություն կամ մեդիան` արտացոլանք

Նաիրա Դալուզյան
Կայքը որպես ուսումնական միջավայր

Հասմիկ Նալբանդյան
Էկո-մրցույթը և մեդիա-կրթությունը
Հանրակրթական դպրոցի ուսումնական համացանց

Հանրակարթական դպրոցի ուսումնական համացանցը բավականին մեծ խնդիրներ է լուծում` ստեղծելով սովորողի համար ուսումնական այնպիսի միջավայր, որտեղ սովորողը կարող է արտահայտվել, իրեն դրսևորել, մտքեր հայտնել, կարծիքներ գրել:

Ընդհանրապես կրթությունը պետության կարևորագույն գերխնդիրներից է: Դպրոց ոտք դրած սերնդից է կախված երկրի ապագան: Գուցե ծեծված խոսքեր են, բայց, եկեք խոստովանենք, որ շատ կարևոր են և, որքան էլ չարչրկված են մեր օրերում, այնուամենայնիվ դեռևս խոսք են մնում: Կրթությունը, որպես դասավանդողների կողմից մատուցվող ծառայություն, պետք է ամբողջական լինի, կառուցված լինի երեխայի զարգացումն ապահովող հիմքով, չմերժի սովորողի անհատականությունը, ապահովի սովորողի ու միջավայրի միջև հարաբերությունը, այն պետք է նպաստի այսօրվա սովորողի միջոցով վաղվա առողջ հասարակության ձևավորմանը: Դպրոցական տարիներին են սովորողներն անցնում անձի զարգացման հիմնական փուլերը. այստեղ են ձեռք բերում ինքնուրույնություն` հաղթահարելով ամաչկոտությունն ու կասկածը, հանդես են գալիս նախաձեռնություններով, հաղթահարում են անլիարժեքությունները, ձեռք են բերում մտերմություն` հեռու վանելով մենակությունը:

Իսկ ինչը կարող է սովորողի համար ավելի լավ միջավայր դառնալ վերը նշված հատկանիշները ձեռք բերելու: Ինձ համար պատասխանը միանշանակ մեկն է` այն դպրոցը, որտեղ կրթությունը կառուցողական է և կարող է ստեղծել այնպիսի ուսումնական համացանց, որտեղ սովորողը կարող է ազատ արտահայտվել:

Մեր կրթահամալիրի ուսումնական համացանցը դրա վառ արտահայտությունն է, քանի որ այն օգնում է դաստիարակել ընտրության իրավունքից օգտվող, սեփական արարքների համար պատասխանատվություն կրող անհատներ: Այն նպաստում է, որ սովորողի մոտ զարգանա ինքնուրույնությունը, ինքնակարգապահությունը: Իր կյանքին վերաբերող, շրջակա աշխարհին, դպրոցական կյանքին կամ ընդհանրապես համայն աշխարհին վերաբերող խնդիրներ առաջադրի և տա որոշակի լուծման պատասխաններ: Այն նպաստում է, որ սովորողը փիլիսոփայական տեսանկյունից դատողություններ անի, զարգացնում է մտածելու հմտությունները, կարողությունները:

Այն ստեղծում է հասակակիցների խմբեր, ինչը ավելին է, քան սոսկ երեխաների խումբը: Հասակակիցների խմբերը ավելի կայուն են, միասնական, ունեն ընդհանուր արժեքներ: Համացանցում տեղ գտած ընկերոջ կարծիքի հանդեպ զգայուն են, հետևում են, կարդում, արձագանքում, կարծիք հայտնում: Այս մասին կարող են փաստել մեր կրթահամիլիրի ուսումնական համացանցում տեղադրված որոշ նյութեր (օրինակ` կրկնուսուցման մասին քննարկումը), որոնք բավականին երկար ժամանակ քննարկման առարկա էին դարձել:

Եթե ավելի մանրազնին ուսումնասիրենք մեր կրթահամալիրի ուսումնական կայքի զարգացումը, ապա կարող ենք միանշանակ փաստել, որ կայքը անցել է զարգացման որոշակի ընթացք և դեռ բավականին մեծ ընթացք էլ ունի անցնելու: Հասակակիցների որոշակի խմբերի համար այն արդեն դարձել է սիրելի, հարազատ միջավայր, սակայն կրթահամալիրում ունենք նաև այնպիսի սովորղների խմբեր, ովքեր նկատում են միայն թերությունները և մի տեսակ դեռ չեն տեղավորվում այնտեղ` որպես սեփական ուսումնական միջավայրի, որտեղ կամ որի միջոցով, ինչու ոչ , գուցե իրենք էլ կկարողանան սովորել կամ սովորեցնել, ներկայանալ կամ ներկայացնել, պատմել կամ լսել… Իսկ սովորողների մի չեզոք խումբ էլ դեռևս պասիվ վիճակում է` կարդում է, չի արձագանքում, չի գրում, չի նախաձեռնում ոչինչ (ենթադրում եմ, որ դա դեռևս չհաղթահարված անլիարժեքության բարդույթի կամ ամաչկոտության, ինքնադրսևորման կարողություններ չունենալու արդյունք է):

Այս ամենը միայն ժամանակի խնդիր է, բայց այն, որ համացանցն արդեն ունի կայուն ու ձևավորված միջավայր, որտեղ սովորողները, դասավանդողները կամ պարզապես անհատները հանդես են գալիս հայեցի, խելացի ու անկաշկանդ: Իհարկե, չեմ բացառում, որ լինում են նաև վրիպումներ, սխալներ, ինչը նույնպես բնականոն ընթացք է: Այսինքն` սովորողը ի վերջո ամեն ինչի հետ մեկտեղ կարողանում է գրել սեփական և այլ լեզուներով, թարգմանել, կարդալ, մտածել, կարծիք հայտնել, շարադրել, բանավոր խոսք ներկայացնել` ռադիոլուրի, ռադիոպոեզիայի, ռադիոբեմադրության, ռադիոպատումի տեսքով, պատրաստել այլ աշխատանքներ` ֆիլմեր, ուսումնական պրեզենտացիաներ, առաջադրանքներ և այլն, և, որ ամենակարևորն է, ունի վայր, տեղ, որտեղ կարող է ներկայացնել իր աշխատանքները բոլորին ու ոգևորվել դրանից, ձեռնամուխ լինել հաջորդ աշխատանքին, որը հաստատ ավելի լավը կլինի, քան նախորդը: Ի վերջո սովորողը կարողանում է ընդունել տվյալներ, վերլուծել դրանք, այսինքն կարողանում է մշակել տեղեկատվությունը: Իսկ տեղեկատվություն մշակելը համարժեք է մտածելուն, ինչն այնքան արժեքավոր է ուսումնառության գործընթացում:

Դպրոցի ուսումնական համացանցը արդի աշխարհում անփոխարինելի միջավայր է, որտեղ սովորողը ձեռք է բերում անփոխարինելի հմտություններ ու կարողություններ, որոնք, վստահաբար ասում եմ, անհրաժեշտ են լինելու և օգնելու են հետագա կյանքի ողջ ընթացքում:

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
CzTblhDQOcNf | 2011-10-07 14:58:33
Posts like this bgirhten up my day. Thanks for taking the time.
Նունե Մովսիսյան | 2011-05-15 14:48:11
Ծավալուն հոդված է, ներկայացված են մանրամասներ, և դա, ըստ իս, կարդացողին հնարավորություն է տալիս շատ ավելի լավ պատկերացում կազմել ուսումնական համացանցի մասին:
Մարիետ Սիմոնյան | 2011-05-14 08:38:27
Եթե ես կրթահամալիրից ընդամենը մի բան առանձնացնելու լինեի,առանց վարանելու mskh.am-ը կառանձնացնեի: Քեզ հետ լիովին համաձայն եմ, Լուսինե ջան:
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ