ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 41
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Տաթևիկ Թամազյան
Մեդիան համախմբում է մեզ

Մարգարիտ Հարությունյան
Մեդիամայրենի 5-6-րդ դասարաններում

Մարի Գաբանյան, Զարուհի Առաքելյան
Մեդիագրադարան

Յուրա Գանջալյան
Մեդիաօլիմպիադաներին ներկայացվող անգլերենի առաջադրանքների ստեղծագործական բնույթը



Մեթոդական մշակումներ

Լուսինե Բարսեղյան
Ուսումնական նյութեր Notebook ծրագրով

Լուսինե Մանուկյան
Հանրակրթական դպրոցի ուսումնական համացանց

Հասմիկ Թոփչյան
Մեդիալրագրությունը ինքնակրթություն է

Լուսինե Բուշ
Մեդիա-ինքնակրթություն

Ուսումնական նյութեր

Սուսան Գալստյան
Ասացվածքներ

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Էլեոնորա Հերգնյան
Թոռնիկիս կորեական մանկապարտեզը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Գևորգ Հակոբյան
Մեր մեդիաընթերցարանը

Անահիտ Հարությունյան
Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման 2-րդ դասարան

Նաիրա Նիկողոսյան
Մեդիաընդունելությունը կրթահամալիրում

Գեղեցիկ Սահակյան
Մեդիաինքնակրթություն

Արուսյակ Վարդանյան
Մեդիան, համացանցը կրթական գործիքներ

Լիլիթ Բաբայան
Մեդիահաշվետվությունը դասավանդողի աշխատանքի և սովորողների կրթության կազմակերպում

Քրիստինե Շահբազյան
Մեդիաինքնակրթություն

Աշոտ Բլեյան
Նոր գինին` նոր տիկի մեջ

Նունե Մովսիսյան
«Անհատական համակարգիչ-դասընկեր» ծրագրի զարգացման հնարավոր ուղղությունները

Շուշան Սողոմոնյան
Մեդիահրատարակչություն

Յուրա Գանջալյան
Մեդիահանրակրթություն… Իսկ ինչու՞ մեդիա

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Նունուֆար Սմբատյան
Շուտասելուկներ

Մերի Առաքելյան
Երաժշտության մեդիաօլիմպիադա «Գարուն»

Գոհար Եղոյան
Մեդիանախագիծ «Բզեզի դպրոցը»

Հասմիկ Ղազարյան
Սոցիալական ցանցերը՝ ուսումնական տարածք

ԱՐՁԱԳԱՆՔ

Մանուշակ Աբրահամյան
Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման դասարան-լաբորատորիա

Նաիրա Ավագյան
Սպասում ենք հաջորդ մեդիաօլիմպիադային

Սոֆյա Այվազյան
Սեբաստացիներս` աշխարհի քաղաքացիներ

Աշոտ Տիգրանյան
Ինքնուսուցում <——> փոխուսուցում = ուսուցում

Լիանա Հակոբյան
Մեդիաօլիմպիադա «Գարուն». ամփոփում

Արմինե Գյոնջյան
Մեդիաինքնակրթություն. աշխարհը մեր ձեռքում

Անուշ Ալեքսանյան
Ուսումնական ֆիլմը որպես ուսուցչի և սովորողի ինքնաստուգման ձև

Լուսինե Փաշայան
Մեդիակրթություն. նեթբուքը ուսումնական գործիք

Մերի Գրիգորյան
Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման դասարան-լաբորատորիա

Տաթև Բլեյան
Մեդիաընդունելություն կամ մեդիան` արտացոլանք

Նաիրա Դալուզյան
Կայքը որպես ուսումնական միջավայր

Հասմիկ Նալբանդյան
Էկո-մրցույթը և մեդիա-կրթությունը
Մեդիահաշվետվությունը դասավանդողի աշխատանքի և սովորողների կրթության կազմակերպում

Ավանդական դպրոցում ուսուցչի աշխատանքի վերահսկումը միշտ վիճահարույց խնդիր է եղել: Հսկողները (ուսմասվար, տնօրեն, տեսուչ)` վերադաս, ուսուցիչը` պասիվ ենթակա: Հսկողները` շատ, հսկողությունն անարդյունավետ: Ինքը` ուսուցիչն էլ նշվածների գերին է ու կապ չունի այդ գործընթացի հետ: Կապ չունի, որովհետև իրականում դա գործընթաց էլ չէ: Դժվար է անվանում տալ: Տարվա ընթացքում լավագույն դեպքում մի քանի դաս լսելով` անհնար է պատկերացում կազմել ուսուցչի իրական աշխատանքի մասին: Թեև իրականում խնդիրն ավելի շատ ոչ թե ուսուցչի աշխատանքի ստուգումն է, այլ ուսումնական գործընթացի համատեղ կազմակերպումը` ուսուցիչ, իրականացվող ծրագրի ղեկավար, ծնող:
Մի դիտարկում ևս` իր աշխատանքի առաջին վերահսկողն ինքն է` ուսուցիչը: Նա է իր աշխատանքի կազմակերպիչը, իրականացնողն ու պատասխանատուն, ծնողին այդ գործընթացին տեղյակ պահելն ու մասնակից դարձնելը ևս նրա պարտականությունն է:
Ստացվեց, որ ուսուցիչը հաշվետվությունը պիտի մեխանիկական չոր աշխատանքից վերածի ուսումնական գործընթացի: Այսինքն` հաշվետվություն կոչվածը փակ շղթայի պես բան պիտի լինի` հաշվետվություն, որը ուսումնական աշխատանք է, և որն ավարտուն չէ, որովհետև այն նոր աշխատանքներ, նախագծեր է թելադրում, ինչպես ճիշտ կազմակերպված ցանկացած ուսումնական աշխատանք: Այն ոչ միայն արդյունք պիտի ունենա, այլև այդ արդյունքը գործածելի պիտի լինի;
Կրթահամալիրում ինչ-որ շրջան հաշվետվություններն իրականացվում էին սաների անձնական թղթապանակների, միջոցառումների, ցուցադրությունների միջոցով:
Մեդիայի ակտիվացումը ոչ միայն հաշվետվությունների ձևը փոխեց, այլև խնդիրներն ու բովանդակությունը:
Թուղթը (գուցե ճիշտ կլինի թղթագիրը) փոխարինվեց մեդիագրով: Սա սոսկ ձևական փոփոխություն չէր: Մեդիագիրը նախ մեծ տարածք է տրամադրում: Թղթի վրա ամեն ինչ չես տեղավորի:
Մեդիագիրը բազմազան նյութեր ներկայացնելու հնարավորություն է տալիս` տարբեր մեդիածրագրեր, տարբեր սոց և ոչ սոց կայքերի գործածում, տարբեր տեխմիջոցների կիրառում: Այս բոլորը մեծացնում է հաշվետվությանը ծանոթացողների, դրա որակի և բովանդակության բարելավմանը մասնակցողների թիվը:
Մեդիան կրճատում է «տարածությունը»: Պարտադիր չէ, որ ծնողը կամ շահագրգիռ անձը ամեն անգամ դպրոց գա, հանդիպի ուսուցչին: Համցանցով նա կարող է տեղյակ լինել ամեն ինչին, ներգործել ուսումնական գործընթացի վրա իր առաջարկներով, դիտողություններով, մասնակցությամբ:
Հետևաբար փոխվում է նաև հաշվետվության բովանդակությունը: Հաշվետվությունն իրականացվում է ոչ միայն որոշակի ժամանակահատվածի աշխատանքի ամփոփմամբ:
Հաշվետվություն է դառնում դասավանդողի ցանկացած կապ ծնողի հետ: Առաջադրանքների մեկնաբանությամբ, ծնողին դրանց մասնակից դարձնելով` նա ծնողին տեղյակ է պահում իր դասարանում իրականացվող գործընթացին: Այսինքն, ծնողի հետ համացանցով իրականացվող աշխատանքը յուրօրինակ հաշվետվություն է, որն իմ կարծիքով ավելի իրական, արդյունավետ ու կենդանի է: Դա նաև ծնողին կրթելու միջոց է:
Ստացվում է, որ հաշվետվությունը դառնում է նաև ծնողին կրթելու միջոց` առաջադրանքի կատարում, արդյունք, նոր առաջադրանքի ծնունդ և ամբողջական հաշվետվություն կոնկրետ նյութի վերաբերյալ: Ահա իմ ասած շղթան:
Հաշվետվություն են նաև կայքում տեղադրված շատ նյութեր: Դրանցից շատերը իրենք նաև ուսումնական նյութեր են` ընթերցարան, մեթոդ, հնարք, նախորդ նյութերի զարգացում և այլն:
Համակարգչային տարբեր ծրագրերով արված որոշակի ժամանակահատված ամփոփող այսպես կոչված «մաքուր» հաշվետվություններն էլ շատ ավելի արդյունավետ են թղթային և այլ տարբերակներից նշված բոլոր առումներով:
Ստացվում է, որ ուսուցիչը հաշվետու է իր աշխատանքի ընթացքով, արդյունքով և հաշվետու է հենց ինքն իր առաջ: Ծնողն էլ իր մասնակցությամբ հաշվետու դառնում իր առաջ, ուսուցչի, կրթահամալիրի ղեկավարության առաջ, որովհետև նա էլ է ուսումնական գործընթացի մասնակից: Եվ լավ է, որ մեդիան այդ հնարավորությունը տալիս է: Այսինքն «չափվում» է նաև նրա մասնակցությունը ուսումնական գործընթացին, չափվում է ոչ թե նրա գրած հաշվետվությամբ, այլ կատարած աշխատանքով: Եվ չափումը կատարվում է մեդիայով:
Ստացվում է ընդհանուր պատասխանատվություն, ընդհանուր աշխատանք, ընդհանուր ամփոփում: Ամփոփում, որ նոր աշխատանքներ է նախատեսում: Այդ պատճառով էլ ես չէի առանձնացնի հենց կոնկրետ հաշվետվության ձևը, այլ այն կհամարեի մեդիահաշվետվության ձևերից մեկը:

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
Աիդա Պետրոսյան | 2011-05-15 00:08:25
Լիլ ջան, լավ հոդված է ստացվել, հետևություններդ են լավ, հատկապես` ընդհանուր պատասխանատվություն և ընդհանուր աշխատանք:
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ