ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 41
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Տաթևիկ Թամազյան
Մեդիան համախմբում է մեզ

Մարգարիտ Հարությունյան
Մեդիամայրենի 5-6-րդ դասարաններում

Մարի Գաբանյան, Զարուհի Առաքելյան
Մեդիագրադարան

Յուրա Գանջալյան
Մեդիաօլիմպիադաներին ներկայացվող անգլերենի առաջադրանքների ստեղծագործական բնույթը



Մեթոդական մշակումներ

Լուսինե Բարսեղյան
Ուսումնական նյութեր Notebook ծրագրով

Լուսինե Մանուկյան
Հանրակրթական դպրոցի ուսումնական համացանց

Հասմիկ Թոփչյան
Մեդիալրագրությունը ինքնակրթություն է

Լուսինե Բուշ
Մեդիա-ինքնակրթություն

Ուսումնական նյութեր

Սուսան Գալստյան
Ասացվածքներ

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Էլեոնորա Հերգնյան
Թոռնիկիս կորեական մանկապարտեզը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Գևորգ Հակոբյան
Մեր մեդիաընթերցարանը

Անահիտ Հարությունյան
Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման 2-րդ դասարան

Նաիրա Նիկողոսյան
Մեդիաընդունելությունը կրթահամալիրում

Գեղեցիկ Սահակյան
Մեդիաինքնակրթություն

Արուսյակ Վարդանյան
Մեդիան, համացանցը կրթական գործիքներ

Լիլիթ Բաբայան
Մեդիահաշվետվությունը դասավանդողի աշխատանքի և սովորողների կրթության կազմակերպում

Քրիստինե Շահբազյան
Մեդիաինքնակրթություն

Աշոտ Բլեյան
Նոր գինին` նոր տիկի մեջ

Նունե Մովսիսյան
«Անհատական համակարգիչ-դասընկեր» ծրագրի զարգացման հնարավոր ուղղությունները

Շուշան Սողոմոնյան
Մեդիահրատարակչություն

Յուրա Գանջալյան
Մեդիահանրակրթություն… Իսկ ինչու՞ մեդիա

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Նունուֆար Սմբատյան
Շուտասելուկներ

Մերի Առաքելյան
Երաժշտության մեդիաօլիմպիադա «Գարուն»

Գոհար Եղոյան
Մեդիանախագիծ «Բզեզի դպրոցը»

Հասմիկ Ղազարյան
Սոցիալական ցանցերը՝ ուսումնական տարածք

ԱՐՁԱԳԱՆՔ

Մանուշակ Աբրահամյան
Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման դասարան-լաբորատորիա

Նաիրա Ավագյան
Սպասում ենք հաջորդ մեդիաօլիմպիադային

Սոֆյա Այվազյան
Սեբաստացիներս` աշխարհի քաղաքացիներ

Աշոտ Տիգրանյան
Ինքնուսուցում <——> փոխուսուցում = ուսուցում

Լիանա Հակոբյան
Մեդիաօլիմպիադա «Գարուն». ամփոփում

Արմինե Գյոնջյան
Մեդիաինքնակրթություն. աշխարհը մեր ձեռքում

Անուշ Ալեքսանյան
Ուսումնական ֆիլմը որպես ուսուցչի և սովորողի ինքնաստուգման ձև

Լուսինե Փաշայան
Մեդիակրթություն. նեթբուքը ուսումնական գործիք

Մերի Գրիգորյան
Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման դասարան-լաբորատորիա

Տաթև Բլեյան
Մեդիաընդունելություն կամ մեդիան` արտացոլանք

Նաիրա Դալուզյան
Կայքը որպես ուսումնական միջավայր

Հասմիկ Նալբանդյան
Էկո-մրցույթը և մեդիա-կրթությունը
Մեդիան, համացանցը կրթական գործիքներ

Ժամանակակից մարդու կյանքի բաղկացուցիչն են համացանցն ու համակարգիչը, դրանց հետ աշխատանքը դարձել է կենսակերպ: Ես կարծում եմ, որ դասավանդողը պետք է տիրապետի համակարգչային ծրագրերին, կարողանա համացանցից օգտվել, գտնել զանազան մանկավարժական ուսումնական նյութեր և դրանք դարձնել ուսումնական գործունեության բաղկացուցիչ մաս։ Ես ինքս տիրապետում եմ որոշակի համակարգչային ծրագրերի, որոնք սովորել եմ կրթահամալիրյան սեմինարների նաև ինքնակրթության շնորհիվ։

Ինչ կար դասարանում մինչև մեդիան և ինչ կա այսօր:

Նախկինում, կրթահամալիրից դուրս այժմ էլ շատերը, դպրոց կամ կրթական օջախ, ասելով` հասկանում են շենք, որի ներսում կան դասարաններ, դասարանների ներսում` աշակերտական սեղաններ և աթոռներ, սեղանների վրա` դասագրքեր, տետրեր և գրիչներ։
Մինչ մեդիայի հայտնվելը մեր դասարանում իրականությունը վերը նշվածի նման էր: Իհարկե, «Իմացումի հրճվանք» ծրագիրը մեզ տալիս էր ավելի մեծ
հնարավորություններ` դասերը դարձնելով հետաքրքիր, գործնական և բովանդակալից։ Մենք ոչ միայն աշխատում էինք միայն դասագրքերով, այլ նաև գիրք-տետրերով, աշխատանքային թերթիկներով (այդպես աշխատում ենք այսօր էլ), իրականցնում էինք հանրօգուտ աշխատանք, հասարակաան նախագծեր` «Ծառատունկ ծնողնեռի հետ», «Բույսերի խնամք», «Մեր դասարանի ոսկե ձկնիկը» և այլն։
Սակայն հայտնվեց մեդիան, և մեր դասարանը վերածվեց մեդիալաբորատորիայի։
Մեդիայի հայտնվելը դասարանում (էլեկտրոնային գրատախտակ, համակարգիչ, համացանց, թվային ֆոտոխցիկ) փոխեց ուսումնական գործունեության ողջ ընթացքը` այն դարձնելով ավելի արդյունավետ, գունեղ, գրավիչ, ավելի մատչելի, հասու սովորողներին ։ Սովորողները դասարանում անընդհատ զարգացնում են իրենց ՏՀՏ կարողությունները, որից հետո սկսում են միմյանց սովորեցնել իրենց հմտությունները, իսկ շատ սովորողներ համակարգչային իրենց գրագիտությունը փոխանցում են նաև ընտանիքի անդամներին։
Ինքս պատրաստում եմ Notebook ծրագրով էլեկտրոնային դասեր և դրանք կիրառում եմ դպարապմունքների ժամանակ։ Ասեմ, որ էլեկտրոնային դասերը շատ արդյունավետ են։
Notebook-ով դասեր են պատրաստում նաև իմ դասարանի սովորողները։ Նրանցից յուրաքանչյուրն ունի իր էլեկտրոնային հասցեն, որի միջոցով ստանում է իմ կողմից պատրաստած տնային հանձնարարություններ, սովորող-դասավանդող կենսական կապը վերածվում է նաև մեդիակապի։
Դասարանում ես օգտագործում եմ համացանցը, youtube.com կայքից դուրս եմ հանում ուսումնական, ուսուցողական բազմաթիվ նյութեր` «Երթևեկության կանոնները», «Ի՞նչ է ջուրը», «Հիգիենայի կանոնները», և տեղում`դասարանում ցուցադրում եմ այդ նյութերը։ Այդ տիպի մեդիագործունեությունը նպաստում է սովորած գիտելիքի ամրապնդմանը։ Աշխատում ենք կրթահամալիրի գրադարանի կողմից ստեղծված թվային դասագրքերը մայրենիից, մաթեմատիկայից։ Դա այնքանով է լավ, որ սովորողը հնարավորություն է ստանում թվային դասագրքի վրա աշխատել էլեկտրոնային գրատախտակով` լրացնել գրքի էջը էլեկտրոնային գրատախտակի գործիքների միջոցով։ Կարող եմ ասել, որ մեդիայի շնորհիվ ես երեխաների հետ միասին ապրում եմ «իմացումի մեդիա-հրճվանք»։
Սոցիալական ցանցերը` facebook.com, slideshare.net, youtube.com և այլ, մեծ հնարավորություններ ունեն, կիրառվում են միլիոնավոր մարդկան կողմից, և ինչու չէ, համաշխարհային նշանակություն ունեն։ Եվ մեր դասարանում իրականացվեղ ուսումնական գործունեությունը, մեր կողմից ստեղծված ֆիլմերը, պրեզենտացիաները, մեր ամբողջ աշխատանքը, այդ ցանցերի շնորհիվ դուրս է գալիս դասարանի սահմաններից և տարածվում, այդ սոցիալական ցանցերի միջոցով ներկայացվում է աշխարհին։ Արդեն այդտեղ իմ դասարանի մասին պատմող բազմաթիվ նյութեր կան.

http://www.youtube.com/watch?v=l7JR2BQ-5jc

http://www.youtube.com/watch?v=CSJvBVWkOYw

http://www.youtube.com/watch?v=MdewETFz4XA

http://www.youtube.com/watch?v=KRyTvE8HTkc

http://www.youtube.com/watch?v=QrrA-fVlOw4

http://www.slideshare.net/arusik/yntercaran-3-7411494

http://www.slideshare.net/arusik/yntercaran-2-7411163

http://www.slideshare.net/arusik/yntercaran-1

http://cid-d38dfa7ab099dc27.office.live.com/self.aspx/STUGATES/matem-notebook.rar

http://cid-d38dfa7ab099dc27.office.live.com/self.aspx/STUGATES/mayreni.notebook

Դա մեծ հետաքրքրություն է արաջացնում հատկապես իմ դասարանի ծնողների շրջանում. անընդհատ ստանում եմ բազմաթիվ արձագանքներ ծնողների կողմից: Այստեղ կարևոր է նշել, որ ծնողը տեղյակ է լինում, ակնհայտ տեսնում, պատկերացում է կազմում ուսումնական գործունեության մասին, կրթահամալիրի մասին, կարդում, ծանոթանում իր երեխայի հորինած պատմություններին, հեքիաթներին։ Երեխան հանդես է գալիս և ներկայանում որպես ստեղծողի դպրոցի սան։ Դասարանի ծնողները ժամանակի և զբաղվածության առումով չեն հասցնում այցելել դպրոց և սոցիալական ցանցերում տեղադրված ուսումնական գործունեության մասին պատմող նյութերի միջոցով անընդհատ «ՙծանոթանում են իրենց երեխայի հետ»։
Ես պարզել եմ, որ youtube-ում տեղադrված իմ նյութերը դիտում են ոչ միայն Հայաստանում, այլ Հայաստանից դուրս։ Իմ «Ամանորյա խառնաշփոթը» դիտել էին Վրաստանում, Կանադայում, Ռուսաստանում, իսկ «Ուրախ մարմնամարզությունը»` ԱՄՆ-ում։
Այս գործունեությունը կարելի է համարել նաև գովազդ։ Այդ կրթական գործիքների միջոցով մարդիկ տեղեկանում են, ծանոթանում են կրթահամալիրի ուսումնական գործունեությանը, դասավանդողների և սովորողների կողմից ստեղծված ուսումնական նյութերին։ Սոցիալական ցանցերում տեղադրված ուսումնական նյութերի հղումների միջոցով հնարավորություն են ստանում մուտք գործելու կրթահամալիրի կայք` mskh.am և ծանոթանալու կայքին։ Գովազդի վառ օրինակ. վերջերս իմ համակուրսեցին, լինելով facebook.com-ում, ծանոթացել էր մեր ուսումնական նյութերին, ֆիլմերին, պրեզենտացիաներին։ Նրան անչափ դուր էր եկել, և զանգահարելով ինձ, ցանկություն հայտնեց այցելելու կրթահամալիր և անձամբ ծանոթանալու կրտսեր դպրոց-պարտեզներին, և իր երեխային ընդունել մեզ մոտ։

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ