ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 41
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Տաթևիկ Թամազյան
Մեդիան համախմբում է մեզ

Մարգարիտ Հարությունյան
Մեդիամայրենի 5-6-րդ դասարաններում

Մարի Գաբանյան, Զարուհի Առաքելյան
Մեդիագրադարան

Յուրա Գանջալյան
Մեդիաօլիմպիադաներին ներկայացվող անգլերենի առաջադրանքների ստեղծագործական բնույթը



Մեթոդական մշակումներ

Լուսինե Բարսեղյան
Ուսումնական նյութեր Notebook ծրագրով

Լուսինե Մանուկյան
Հանրակրթական դպրոցի ուսումնական համացանց

Հասմիկ Թոփչյան
Մեդիալրագրությունը ինքնակրթություն է

Լուսինե Բուշ
Մեդիա-ինքնակրթություն

Ուսումնական նյութեր

Սուսան Գալստյան
Ասացվածքներ

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Էլեոնորա Հերգնյան
Թոռնիկիս կորեական մանկապարտեզը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Գևորգ Հակոբյան
Մեր մեդիաընթերցարանը

Անահիտ Հարությունյան
Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման 2-րդ դասարան

Նաիրա Նիկողոսյան
Մեդիաընդունելությունը կրթահամալիրում

Գեղեցիկ Սահակյան
Մեդիաինքնակրթություն

Արուսյակ Վարդանյան
Մեդիան, համացանցը կրթական գործիքներ

Լիլիթ Բաբայան
Մեդիահաշվետվությունը դասավանդողի աշխատանքի և սովորողների կրթության կազմակերպում

Քրիստինե Շահբազյան
Մեդիաինքնակրթություն

Աշոտ Բլեյան
Նոր գինին` նոր տիկի մեջ

Նունե Մովսիսյան
«Անհատական համակարգիչ-դասընկեր» ծրագրի զարգացման հնարավոր ուղղությունները

Շուշան Սողոմոնյան
Մեդիահրատարակչություն

Յուրա Գանջալյան
Մեդիահանրակրթություն… Իսկ ինչու՞ մեդիա

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Նունուֆար Սմբատյան
Շուտասելուկներ

Մերի Առաքելյան
Երաժշտության մեդիաօլիմպիադա «Գարուն»

Գոհար Եղոյան
Մեդիանախագիծ «Բզեզի դպրոցը»

Հասմիկ Ղազարյան
Սոցիալական ցանցերը՝ ուսումնական տարածք

ԱՐՁԱԳԱՆՔ

Մանուշակ Աբրահամյան
Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման դասարան-լաբորատորիա

Նաիրա Ավագյան
Սպասում ենք հաջորդ մեդիաօլիմպիադային

Սոֆյա Այվազյան
Սեբաստացիներս` աշխարհի քաղաքացիներ

Աշոտ Տիգրանյան
Ինքնուսուցում <——> փոխուսուցում = ուսուցում

Լիանա Հակոբյան
Մեդիաօլիմպիադա «Գարուն». ամփոփում

Արմինե Գյոնջյան
Մեդիաինքնակրթություն. աշխարհը մեր ձեռքում

Անուշ Ալեքսանյան
Ուսումնական ֆիլմը որպես ուսուցչի և սովորողի ինքնաստուգման ձև

Լուսինե Փաշայան
Մեդիակրթություն. նեթբուքը ուսումնական գործիք

Մերի Գրիգորյան
Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման դասարան-լաբորատորիա

Տաթև Բլեյան
Մեդիաընդունելություն կամ մեդիան` արտացոլանք

Նաիրա Դալուզյան
Կայքը որպես ուսումնական միջավայր

Հասմիկ Նալբանդյան
Էկո-մրցույթը և մեդիա-կրթությունը
Մեդիաինքնակրթություն

Ծառայեցրու ժամանակդ քեզ` այլ մարդկանց գրերի միջոցով կատարելագործվելու համար, որպեսզի հեշտ ձեռք բերես այն, ինչ նրանք ձեռք են բերել մեծ դժվարությամբ:

Սոկրատես

Կարծում եմ, եթե Սոկրատեսի ապրած ժամանակաշրջանում լիներ համակարգիչն ու ինտերնետը, նրա աֆորիզմը կձևակերպվեր այս կերպ. «Ծառայեցրու ժամանակդ և հնարավորություններդ քեզ`մեդիայի միջոցով կատարելագործվելու համար, որպեսզի ավելի արագ ու հեշտ ձեռք բերես գիտելիքներ»:

Ամեն մեկը, ով ուզում է կյանքում հասնել ինչ որ բարձունքի, պետք է ժամանակ տրամադրի իր ինքնակրթությանը, որպեսզի ետ չմնա կյանքից: Այժմյան ժամանակները թելադրում են իրենց պայմանները, և իրեն ժամանակակից համարող ցանկացած մարդ պետք է մինիմում գիտելիքներ ունենա ՏՀՏ-ից օգտվելու համար: Խոսքս հատկապես վերաբերում է ուսուցիչներին, քանզի հիմա անհնար է պատկերացնել ուսուցումն առանց նորագույն տեխնիկայի, առանց տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման: Յուրաքանչյուր ուսուցիչ և աշակերտ պետք է գիտակցի, որ ՏՀՏ-ի միջոցով կարելի է ստուգել գիտելիքը, ինքնակրթությամբ զբաղվել: Սակայն անհրաժեշտ է հասկանալ, որ նորագույն տեխնոլոգիաների արդյունավետությունը երևում է դրանց օգտագործման արդյունավետության արդյունքում: Եթե դրանց օգտագործումը չի հանգեցնում կրթության որակի բարձրացմանը, ապա դրանք անիմաստ և ձևական են դառնում:
Ժամանակակից կրթական համակարգում առաջնայինը ոչ թե տեղեկատվությունը յուրացնելը պետք է լինի, այլ այն ուսումնասիրելն ու վերլուծելը, որի արդյունքում զարգանում են հմտություններն ու կարողությունները, մարդը կարողանում է հարցին մոտենալ քննադատորեն և ստեղծագործաբար: Նման անհատներ են դպրոցից պահանջում հասարակությունն ու պետությունը: Ահա այստեղ է, որ դպրոցը չի կարող սահմանափակվել տեղեկատվության ավանդական աղբյուրներով` ուսուցիչ, դասագիրք, ուսումնական ձեռնարկներ և այլն: Մինչդեռ տեղեկատվության տարբեր աղբյուրները կարող են նույն հարցի կամ խնդրի մասին տարբեր մոտեցումներ ու տեսակետներ ներկայացնել: Հանրակրթության պետական կրթակարգը սահմանում է, որ կրթության ոլորտում ՏՀՏ-ների կիրառումը նպաստում է կրթության որակի բարձրացմանը: Համացանցի օգտագործումը զգալիորեն բարձրացնում է ուսումնական նյութի որոնման, հաղորդման ու յուրացման արդյունավետությունը: ՏՀՏ-ների օգտագործումը որակապես փոխում է ուսուցչի դերը: Նա դառնում է սովորողի կրթական գործը կազմակերպող, նրան աջակցող և գնահատող գործընկեր:
Բոլորը քաջ գիտակցում են ՏՀՏ ի անփոխարինելի դերը կրթության ոլորտում, սակայն այն շատ, Հայաստանի գրեթե բոլոր դպրոցների համար հեռահար երազանք է մի տեսակ: Իսկ մեզ համար այդ ՏՀՏ-ն` մեդիան, դրա կիրառությունը կարծես դարձել սովորական: Ես այնպես եմ գիտակցում ու գնահատում մեր կրթահամալիր դերը, որտեղ ստեղծված է այն ազատ ու անկաշկանդ միջավայրը, որտեղ մասնագետը կարող է զարգանալ ու քայլել ժամանակի հետ: Այն, ինչի մեջ որ լինում ես, այն կարծես կորցնում է իր արժեքը, քեզ թվում է սովորական, բայց երբ նայում ես դրսի աչքերով, նոր ես հասկանում մեր հնարավորությունների անգնահատելի լինելը:
Ընտրել եմ այս թեման, որովհետև միշտ գոհունակությունս հայտնելու մեծ պահանջ եմ զգացել:
Հետադարձ կապը վերահսկողության լավագույն միջոցն է: Երբ ետ եմ նայում, թե որքան համակարգչային տարրական գիտելիքներով եմ մտել կրթահամալիր, և դեռ մեկ տարի էլ չկա, բայց հասցրել եմ արդեն բավականին ծրագրերի տիրապետել, որոնք ինձ օգնում են մեդիայից ավելի ազատ և արդյունավետ օգտվել, աշխատանքս ավելի պարզ ու գեղեցիկ ներկայացնել,: Այստեղ` կրթահամալիրում, պահանջները դրված են այնպես, որ, ուզես թե չուզես պետք է տիրապետես ու սովորես, այլապես դու այստեղ տեղ չունես: Քեզ թվում է, թե ծանրաբեռնվածության առումով դու «ճգնում» ես, բայց երբ նայում ես արդյունքին … խոսքեր չկան, մնում է ասել` շնորհակալություն:
Այժմյան ժամանակները թելադրում են իրենց պայմանները:
Ուսուցումը խթանող բազմաթիվ հետաքրքիր կայքեր կան, որոնց հետազոտումը նպաստում է ինտեգրված ու համագործակցային դասապրոցես կազմակերպելուն: Իհարկե, օտար լեզվի իմացությունը հսկայական առավելություն է ընձեռում դասերն արդյունավետ պարապելու առումով, քանզի առավել շատ են օտարալեզու ռեսուրսները: Օտար լեզուն հնարավորություն է տալիս օնլայն շփումների միջոցով զանազան կապեր հաստատել աշխարհի տարբեր երկրների դպրոցների, աշակերտների, ուսուցիչների, միջազգային կազմակերպությունների հետ, մասնակցել բազմաբնույթ միջոցառումների, էլեկտրոնային համաժողովների, սեմինարների, ֆորումների, քննարկումների:
Եվ առաջին բանը, որ ես արեցի, անմիջապես կրթահամալիրում աշխատելու հենց սկզբից, սկսեցի հաճախել անգլերենի խորացված դասերի, միաժամանակ համացանցից տարբեր մասնագիտական ծրագրերով զբաղվել ինքնակրթությամբ` քաջ գիտակցելով, ներկայիս ժամանականերում անգլերենի բացառիկ դերն ու նշանակությունը:

Անգլերենի միջոցով նախ ավելի շատ ինֆորմացիա ստանալու հնարավուրություն ունես, համակարգչային ծրագրերի մեծ մասը պահանջում է լեզվի բավարար գիտելիքներ:
Իմ կարծիքով, անգլերենը, ժամանակի գլխավոր պահանջներից մեկն է:
ՏՀՏ-ն հնարավորություն են տալիս էլեկտրոնային փոստի միջոցով ձեռք բերել նոր գործընկերներ, հաստատել նոր ծանոթություններ, տեղյակ լինել ամենավերջին ու ամենաթարմ նորություններին:
Սովորեցի արագ և արդյունավետ էլեկտրոնային փոստի միջոցով շփվել գործընկերների, աշակերտների, ծնողների և ամենատարբեր մարդկանց հետ: Ինֆորմացիայի փոխանցումը դառնում է ավելի արագ և համակարգված:
ՏՀՏ-ները ուսուցման պրոցեսը դարձնում են ավելի հետաքրքիր, բովանդակալից` ներկայացնելով անհրաժեշտ ինֆորմացիան` անհրաժեշտ ժամանակին: ՏՀՏ-ն անհրաժեշտ է ժամանակակից դասին:
Էլեկտրոնային գրատախտակը` իր լայն հնարավորություններով, անհամեմատելի է:
Հիշում եմ, երբ առաջին անգամ, մասնակցեցի կրթահամալիրում ուսուցիչների վերապատրաստումներին` էլեկտրոնային գրատախտակով, ինձ համար, այն այնքան զարմանալի էր, որ ես մի քանի շաբաթ ուղղակի հիացած պատմում էի բոլորին:
Իսկ պատկերացնում եք երեխաներին…
Էլեկտրոնային գրատախտակի կիրառումը պահանջում է մասնագիտական հատուկ գիտելիքներ և կարողություններ: Այդ ամենը ես ձեռք եմ բերել կրթահամալիում` հատուկ սեմինարների ընթացքում:
Դրանց միջոցով կարելի է բազմազան ու բազմաբնույթ առաջադրանքներ կազմել, շնորհանդեսներ պատրաստել, դասերը, միջոցառումները, հանդիպումները հետաքրքիր ու բովանդակալից դարձնել:
Սովորեցի Windows Mowie Maker, Adobe Photoshop, Any Video Converter, Adobe Premiere pro, Micrisoft office Pictura Meneger, Программа Notebook և շարունակում եմ սովորել շատ այլ ծրագրեր, որովհետև պետք է մշտապես աշխատել քեզ վրա: Ինքնակրթությունը պետք է կրի սիստեմատիկ և համակարգված բնույթ:
Սովորեցի աշխատել տեսախցիկով և ֆոտոխցիկով, ձայնագրիչով . դրանց կիրառմամբ ստեղծել ուսումնական նյութեր և, իհարկե, այդ բոլորը աշակերտների հետ:
Մեկ անգամ ևս շնորհակալությունս եմ ուզում այն պայմանների և հնարավորությունների համար, որոնք ստեղծված են կրթահամալիրում, որոնք օգնում են քեզ քայլել ժամանակի հետ:

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ