ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 41
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Տաթևիկ Թամազյան
Մեդիան համախմբում է մեզ

Մարգարիտ Հարությունյան
Մեդիամայրենի 5-6-րդ դասարաններում

Մարի Գաբանյան, Զարուհի Առաքելյան
Մեդիագրադարան

Յուրա Գանջալյան
Մեդիաօլիմպիադաներին ներկայացվող անգլերենի առաջադրանքների ստեղծագործական բնույթը



Մեթոդական մշակումներ

Լուսինե Բարսեղյան
Ուսումնական նյութեր Notebook ծրագրով

Լուսինե Մանուկյան
Հանրակրթական դպրոցի ուսումնական համացանց

Հասմիկ Թոփչյան
Մեդիալրագրությունը ինքնակրթություն է

Լուսինե Բուշ
Մեդիա-ինքնակրթություն

Ուսումնական նյութեր

Սուսան Գալստյան
Ասացվածքներ

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Էլեոնորա Հերգնյան
Թոռնիկիս կորեական մանկապարտեզը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Գևորգ Հակոբյան
Մեր մեդիաընթերցարանը

Անահիտ Հարությունյան
Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման 2-րդ դասարան

Նաիրա Նիկողոսյան
Մեդիաընդունելությունը կրթահամալիրում

Գեղեցիկ Սահակյան
Մեդիաինքնակրթություն

Արուսյակ Վարդանյան
Մեդիան, համացանցը կրթական գործիքներ

Լիլիթ Բաբայան
Մեդիահաշվետվությունը դասավանդողի աշխատանքի և սովորողների կրթության կազմակերպում

Քրիստինե Շահբազյան
Մեդիաինքնակրթություն

Աշոտ Բլեյան
Նոր գինին` նոր տիկի մեջ

Նունե Մովսիսյան
«Անհատական համակարգիչ-դասընկեր» ծրագրի զարգացման հնարավոր ուղղությունները

Շուշան Սողոմոնյան
Մեդիահրատարակչություն

Յուրա Գանջալյան
Մեդիահանրակրթություն… Իսկ ինչու՞ մեդիա

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Նունուֆար Սմբատյան
Շուտասելուկներ

Մերի Առաքելյան
Երաժշտության մեդիաօլիմպիադա «Գարուն»

Գոհար Եղոյան
Մեդիանախագիծ «Բզեզի դպրոցը»

Հասմիկ Ղազարյան
Սոցիալական ցանցերը՝ ուսումնական տարածք

ԱՐՁԱԳԱՆՔ

Մանուշակ Աբրահամյան
Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման դասարան-լաբորատորիա

Նաիրա Ավագյան
Սպասում ենք հաջորդ մեդիաօլիմպիադային

Սոֆյա Այվազյան
Սեբաստացիներս` աշխարհի քաղաքացիներ

Աշոտ Տիգրանյան
Ինքնուսուցում <——> փոխուսուցում = ուսուցում

Լիանա Հակոբյան
Մեդիաօլիմպիադա «Գարուն». ամփոփում

Արմինե Գյոնջյան
Մեդիաինքնակրթություն. աշխարհը մեր ձեռքում

Անուշ Ալեքսանյան
Ուսումնական ֆիլմը որպես ուսուցչի և սովորողի ինքնաստուգման ձև

Լուսինե Փաշայան
Մեդիակրթություն. նեթբուքը ուսումնական գործիք

Մերի Գրիգորյան
Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման դասարան-լաբորատորիա

Տաթև Բլեյան
Մեդիաընդունելություն կամ մեդիան` արտացոլանք

Նաիրա Դալուզյան
Կայքը որպես ուսումնական միջավայր

Հասմիկ Նալբանդյան
Էկո-մրցույթը և մեդիա-կրթությունը
Էկո-մրցույթը և մեդիա-կրթությունը

Էկո-մրցույթի գաղափարը կարելի է կիրառել ոչ միայն էկոլոգիական գիտելիքների գնահատման համար, այլև այս ձևաչափը կարելի է կիրառել ցանկացած առարկայի գիտելիքների ամփոփման համար:
Այստեղ շատ մեծ տեղ ունեն սովորողների մեդիահմտությունները, ինքնուրույն գիտելիքներ ստանալու կարողությունը, խմբում որպես միասնական թիմ հանդես գալու ունակությունը:
Այսպիսի մրցույթներ կարելի է կազմակերպել նաև դասարանում` համապատասխան առաջադրանքներ կատարելուց հետո:
Ի՞նչ է էկո-մրցույթը:
Էկոլոգիական և բնապահպանական հարցերով հետաքրքրվող և էկոլոգիական խնդիրների լուծումներ առաջարկող խմբերի մրցույթ է, որի շնորհիվ հասարակության և իշխանությունների ուշադրությանն են ներկայացվում պահանջներ` այդ խնդիրները լուծելու համար: Հայաստանում այսպիսի մրցույթ անց է կացվում առաջին անգամ:
Մեր կրթահամալիրում կան էկոլոգիական լավ ավանդույթներ. կրթահամալիրը մասնակցել է էկոլոգիական տարբեր ծրագրերի, այդ թվում նաև միջազգային, շահել և իրագործել է «Մաքուր համայնք» դրամաշնորհը, միշտ ուշադրության կենտրոնում է պահում միջավայրի մաքրությունը, թղթի թափոնների հավաքումը, թափոնների երկրորդական օգտագործումը:
Էկո-մրցույթին կարող են մասնակցել ոչ միայն մեր կրթահամալիրի, այլև հանրապետության մյուս դպրոցների սովորողների թիմերը:
Էկո-մրցույթ թեմաները
1. Մթնոլորտի աղտոտում
2. Բնական և տեխնածին աղետներ
3. Թափոններ, աղբ
4. Ճառագայթում
5. Ջուր
6. Թունավոր նյութերի ազդեցությունները
7. Անտառների նշանակությունը
8. Շրջակա միջավայր
9. Ձայն և աղմուկ

Մասնակից բոլոր խմբերը, որպես տնային հանձնարարություն, պատրաստում են բոլոր թեմաների նյութերը:

Կազմակերպումը
Վիճակահանությամբ ընտրվում են մրցակից թիմերը, թեման և թիմերի փուլերի հերթականությունը` պատասխանող թիմ, ընդիմադիր թիմ և գնահատող թիմ: Թիմերը մրցում են 3-ական թիմերով, երեքական փուլով:
Փուլ 1: Առաջին թիմը ներկայացնում է վիճականությամբ ընտրված առաջին թեման:
Երկրորդ թիմը ընդիմադիր թիմն է, որը առաջին թիմի թեման ներկայացնելուց հետո հարցերով ճշտում, լրացնում է այն: Երրորդ թիմը գնահատում է երկու թիմերի աշխատանքը:
Փուլ 2: Թիմերը փոխում են իրենց դերերը և վիճակահանությամբ ընտրվում է երկրորդ թեման:
Փուլ 3: Թիմերը փոխում են իրենց դերերը և վիճակահանությամբ ընտրվում է երրորդ թեման:
Մյուս եռյակ թիմերի խմբերի համար կրկնվում է նույն աշխատանքը:
Հաղթող թիմերը երրորդ օրը ներկայացնում են իրենց լավագույն աշխատանքը, որը դեռ չի ներկայացվել: Երեք փուլերի աշխատանքները գնահատում և ամփոփում է մասնագիտական անկախ հանձնաժողովը:
Դասարանում կազմակերպվող մրցույթի ժամանակ հանձնաժողովի դերում հանդես է գալիս համապատասխան առարկայի ուսուցիչը:
Հանձնաժողովը գնահատվում է թիմի` համապատասխան թեմային վերաբերող գիտելիքները, աշխատանքի կատարման լրջությունը, ներկայացման ձևը, հարցերի մանրամասն քննարկումը, առաջարկվող լուծումները, համատեղ աշխատելու ունակությունը, միմյանց օգնելու կարողությունը: Բարձր են գնահատվում ինքնուրույն, հետազոտական աշխատանքները:
Արդյունքներով ձևավորվում է կրթահամալիրի (դասարանի) հավաքական թիմը, որը կմրցի այլ դպրոցների (դասարանների) հավաքական թիմերի հետ:
Էկո-մրցույթը ցույց տվեց, որ սովորողները պատասխանատվությամբ են մոտենում աշխատանքներին, կարճ ժամանակում յուրացնում են անհրաժեշտ գիտելիքներ, ձեռք են բերում նոր մեդիահմտություններ, կարողանում են ներկայացնել իրենց կատարած աշխատանքները:
Արդյունքում ստեղծվեցին բազմաթիվ ուսումնական նյութեր և նույնիսկ առանձին էկոլոգիական կայք` http://ecoman.do.am/, որտեղ տեղադրվում են այդ ուսումնական նյութերը:

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ