ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 41
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Տաթևիկ Թամազյան
Մեդիան համախմբում է մեզ

Մարգարիտ Հարությունյան
Մեդիամայրենի 5-6-րդ դասարաններում

Մարի Գաբանյան, Զարուհի Առաքելյան
Մեդիագրադարան

Յուրա Գանջալյան
Մեդիաօլիմպիադաներին ներկայացվող անգլերենի առաջադրանքների ստեղծագործական բնույթը



Մեթոդական մշակումներ

Լուսինե Բարսեղյան
Ուսումնական նյութեր Notebook ծրագրով

Լուսինե Մանուկյան
Հանրակրթական դպրոցի ուսումնական համացանց

Հասմիկ Թոփչյան
Մեդիալրագրությունը ինքնակրթություն է

Լուսինե Բուշ
Մեդիա-ինքնակրթություն

Ուսումնական նյութեր

Սուսան Գալստյան
Ասացվածքներ

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Էլեոնորա Հերգնյան
Թոռնիկիս կորեական մանկապարտեզը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Գևորգ Հակոբյան
Մեր մեդիաընթերցարանը

Անահիտ Հարությունյան
Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման 2-րդ դասարան

Նաիրա Նիկողոսյան
Մեդիաընդունելությունը կրթահամալիրում

Գեղեցիկ Սահակյան
Մեդիաինքնակրթություն

Արուսյակ Վարդանյան
Մեդիան, համացանցը կրթական գործիքներ

Լիլիթ Բաբայան
Մեդիահաշվետվությունը դասավանդողի աշխատանքի և սովորողների կրթության կազմակերպում

Քրիստինե Շահբազյան
Մեդիաինքնակրթություն

Աշոտ Բլեյան
Նոր գինին` նոր տիկի մեջ

Նունե Մովսիսյան
«Անհատական համակարգիչ-դասընկեր» ծրագրի զարգացման հնարավոր ուղղությունները

Շուշան Սողոմոնյան
Մեդիահրատարակչություն

Յուրա Գանջալյան
Մեդիահանրակրթություն… Իսկ ինչու՞ մեդիա

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Նունուֆար Սմբատյան
Շուտասելուկներ

Մերի Առաքելյան
Երաժշտության մեդիաօլիմպիադա «Գարուն»

Գոհար Եղոյան
Մեդիանախագիծ «Բզեզի դպրոցը»

Հասմիկ Ղազարյան
Սոցիալական ցանցերը՝ ուսումնական տարածք

ԱՐՁԱԳԱՆՔ

Մանուշակ Աբրահամյան
Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման դասարան-լաբորատորիա

Նաիրա Ավագյան
Սպասում ենք հաջորդ մեդիաօլիմպիադային

Սոֆյա Այվազյան
Սեբաստացիներս` աշխարհի քաղաքացիներ

Աշոտ Տիգրանյան
Ինքնուսուցում <——> փոխուսուցում = ուսուցում

Լիանա Հակոբյան
Մեդիաօլիմպիադա «Գարուն». ամփոփում

Արմինե Գյոնջյան
Մեդիաինքնակրթություն. աշխարհը մեր ձեռքում

Անուշ Ալեքսանյան
Ուսումնական ֆիլմը որպես ուսուցչի և սովորողի ինքնաստուգման ձև

Լուսինե Փաշայան
Մեդիակրթություն. նեթբուքը ուսումնական գործիք

Մերի Գրիգորյան
Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման դասարան-լաբորատորիա

Տաթև Բլեյան
Մեդիաընդունելություն կամ մեդիան` արտացոլանք

Նաիրա Դալուզյան
Կայքը որպես ուսումնական միջավայր

Հասմիկ Նալբանդյան
Էկո-մրցույթը և մեդիա-կրթությունը
Կայքը որպես ուսումնական միջավայր

Մեր կրթահամալիրի կայքը մի ուսումնական միջավայր է, որտեղ կա ուսումնական նյութերի մեծ պաշար, որից կարելի է օգտվել ուսումնական պարապմունքների ընթացքում: Կայքում կան շատ հետաքրքիր ուսումնական նյութեր, որոնք կարելի է օգտագործել դասարանում, կան շատ հետքրքիր թարգմանություններ, լեգենդներ, ֆիլմեր, որոնց շուրջ կարելի է քննարկումներ կազմակերպել, կան շատ նյութեր, որոնք հարմար են ինքնակրթության համար:
«Դպիր»ամսագիրը ինքնին մանկավարժական մոտեցումների հետաքրքիր, առաջադեմ մանկավարժների փորձի մեծ շտեմարան է, որից կարող է օգտվել ցանկացած մարդ:

Կայքի սպասարկումը նույնպես նպաստում է ուսուցչի և աշակերտի ինքնակրթությանը: Ըստ դասավանդողի պաշտոնական հրահանգի, կրթահամալիրում աշխատող բոլոր ուսուցիչները պարտավոր են կայքի համար նյութեր պատրաստել: Օր օրի մեր պահանջները մեր իսկ նյութերի որակի նկատմամբ դառնում են էլ ավելի խիստ, և դրանից մեր պատրաստած նյութերի որակն ավելի է բարձրանում: Ուսուցիչները և աշակերտները սովորում են նոր ծրագրեր, սկսում են նոր ուղիներ փնտրել, ավելի հետաքրքիր լուծումներ գտնել իրենց նյութերը ներկայացնելու համար: Կայքը կարծես նաև գնահատման դեր է կատարում: Երեխաների առավել հաջողված և հետաքրքիր աշխատանքները հայտնվում են կայքում, և դա լրացուցիչ խթան է հանդիսանում, որ երեխաները ավելի լավ և հետաքրքիր նյութեր ստեղծեն:
Կայքի «Պարտեզ» ենթակայքում տեղադրված մանկական էլեկտրոնային ամսագրերը նախատեսված են ստեղծագործական, հետազոտական աշխատանքների համար: Այս ամսագրերի առաջադրանքները կատարելու ընթացքում երեխաները ստեղծում են նոր նյութեր, հորինում են շուտասելուկներ, հանելուկներ, պատմություններ, որոնք էլ իրենց հերթին դառնում ենէլեկտրոնային ընթերցարաններ, որոնցից կարող են օգտվել այլդ ասարանների երեխաներ:
Կայքում տեղադրվա հայրենագիտական ֆիլմերը տեղեկություն են տալիս մեր գյուղերի, քաղաքների, եկեղեցիների, մի խոսքով`մեր երկրի մասին: Այս ֆիլմեր ըավելի հետաքրքիր են, քանի որ այդ մասին պատմում են այն երեխաները, որոնք եղել են այդ վայրերում, և այդ ֆիլմերը ստեղծվել են արշավների ընթացքում:

Կրթահամալիրի կայքը շատ դինամիկ զարգանում է և արտացոլում է ամբողջ կրթահամալիրի կյանքը: Այն անընդհատ փոփոխվում է, դառնում ավելի գրավիչ և հետաքրքրիր: Ամեն օր կարելի է նոր նյութեր գտնել: Այդ նյութերի օգնությամբ մենք տեղեկանում ենք մյուս դասարաններում, կրթահամալիրի մյուս մասնաճյուղերում կատարված իրադարձությունների մասին:

Կայքն ապահովում է կենդանի շփում` ուսուցչի, աշակերտի և ծնողի միջև: Ծնողները կայքի օգնությամբ տեղեկանում են կրթահամալիրում կատարվող իրադարձություններին, ծանոթանում են նորությունների, որոնք կարող են վերաբերվել նաև իրենց երեխաներին: Կայքում ծնողը կարող է տեսնել իր երեխայի աշխատանքները և տեղեկանալ, թե ինչպես է իր երեխան ներկայանում կայքում` ամսեկան քանի՞ նյութ է տեղադրում, ինչի՞ մասին է պատմում, ի՞նչ հետաքրքրություններ ունի: Սրանք նույնպես կարողությունների յուրօրինակ ստուգում և գնահատում են:

Կայքը  կրթական զանգվածային լրատվականմիջոց է, որը լավ օրինակ կարող է ծառայել:

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
Յուրա Գանջալյան | 2011-05-15 17:59:08
Կարելի է նաև ավելացնել, որ կայքը ինչ-որ չափով հեռու է պահում երեխաներին հեռուստացույցից, որն առավոտից մինչև ուշ գիշեր բոլոր ալիքներով տարբեր տեսակի հանցագործություններ է քարոզում:Այս առումով մեր կայքը շատ նվիրական ու վեհ գործ է կատարում:
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ