ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 41
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Տաթևիկ Թամազյան
Մեդիան համախմբում է մեզ

Մարգարիտ Հարությունյան
Մեդիամայրենի 5-6-րդ դասարաններում

Մարի Գաբանյան, Զարուհի Առաքելյան
Մեդիագրադարան

Յուրա Գանջալյան
Մեդիաօլիմպիադաներին ներկայացվող անգլերենի առաջադրանքների ստեղծագործական բնույթը



Մեթոդական մշակումներ

Լուսինե Բարսեղյան
Ուսումնական նյութեր Notebook ծրագրով

Լուսինե Մանուկյան
Հանրակրթական դպրոցի ուսումնական համացանց

Հասմիկ Թոփչյան
Մեդիալրագրությունը ինքնակրթություն է

Լուսինե Բուշ
Մեդիա-ինքնակրթություն

Ուսումնական նյութեր

Սուսան Գալստյան
Ասացվածքներ

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Էլեոնորա Հերգնյան
Թոռնիկիս կորեական մանկապարտեզը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Գևորգ Հակոբյան
Մեր մեդիաընթերցարանը

Անահիտ Հարությունյան
Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման 2-րդ դասարան

Նաիրա Նիկողոսյան
Մեդիաընդունելությունը կրթահամալիրում

Գեղեցիկ Սահակյան
Մեդիաինքնակրթություն

Արուսյակ Վարդանյան
Մեդիան, համացանցը կրթական գործիքներ

Լիլիթ Բաբայան
Մեդիահաշվետվությունը դասավանդողի աշխատանքի և սովորողների կրթության կազմակերպում

Քրիստինե Շահբազյան
Մեդիաինքնակրթություն

Աշոտ Բլեյան
Նոր գինին` նոր տիկի մեջ

Նունե Մովսիսյան
«Անհատական համակարգիչ-դասընկեր» ծրագրի զարգացման հնարավոր ուղղությունները

Շուշան Սողոմոնյան
Մեդիահրատարակչություն

Յուրա Գանջալյան
Մեդիահանրակրթություն… Իսկ ինչու՞ մեդիա

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Նունուֆար Սմբատյան
Շուտասելուկներ

Մերի Առաքելյան
Երաժշտության մեդիաօլիմպիադա «Գարուն»

Գոհար Եղոյան
Մեդիանախագիծ «Բզեզի դպրոցը»

Հասմիկ Ղազարյան
Սոցիալական ցանցերը՝ ուսումնական տարածք

ԱՐՁԱԳԱՆՔ

Մանուշակ Աբրահամյան
Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման դասարան-լաբորատորիա

Նաիրա Ավագյան
Սպասում ենք հաջորդ մեդիաօլիմպիադային

Սոֆյա Այվազյան
Սեբաստացիներս` աշխարհի քաղաքացիներ

Աշոտ Տիգրանյան
Ինքնուսուցում <——> փոխուսուցում = ուսուցում

Լիանա Հակոբյան
Մեդիաօլիմպիադա «Գարուն». ամփոփում

Արմինե Գյոնջյան
Մեդիաինքնակրթություն. աշխարհը մեր ձեռքում

Անուշ Ալեքսանյան
Ուսումնական ֆիլմը որպես ուսուցչի և սովորողի ինքնաստուգման ձև

Լուսինե Փաշայան
Մեդիակրթություն. նեթբուքը ուսումնական գործիք

Մերի Գրիգորյան
Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման դասարան-լաբորատորիա

Տաթև Բլեյան
Մեդիաընդունելություն կամ մեդիան` արտացոլանք

Նաիրա Դալուզյան
Կայքը որպես ուսումնական միջավայր

Հասմիկ Նալբանդյան
Էկո-մրցույթը և մեդիա-կրթությունը
Թոռնիկիս կորեական մանկապարտեզը

Արդեն երկու տարի է` դուստրս իր ընտանիքի հետ բնակվում է Հարավային Կորեայում: Թոռնիկս հաճախում է կորեական մանկապարտեզ, և ես ուզում եմ մի փոքր պատմել այն մասին, թե ինչպես է նա անց կացնում իր օրը այնտեղ: Մեր փոքրիկ Տիգրանը հասցրել է սովորել Կորեայի մայրենի լեզուն, նույնիսկ տանը խոսում և երգում է կորեերեն: Աղջիկս անընդհատ բարկանում է, կրկնում` մենք հայ ենք, մեզ հետ խոսիր հայերեն:
Մանկապարտեզում Տիգրանը սովորում է նաև անգլերեն խոսել: Ավելացնեմ, որ անգլերենի ուսուցիչները ոչ թե կորեացիներ են, այլ Եվրոպայից հրավիրված մասնագետներ են: Մանկապարտեզում երեխան շրջապատված է ջերմ հոգատարությամբ: Դաստիարակները`«սոնսեննիմները», շատ ուշադիր են յուրաքանչյուրի նկատմամբ: Սովորում են նաև երգեր, նկարում են, կավից և պլաստիլինից աշխատանքներ են պատրաստում, զբաղվում են ֆիզկուլտուրայով և բալետով: Յուրաքանչյուր երկուշաբթի երեխաներն իրենց «սոնսեննիմին» պատմում են, թե ինպես են անցկացրել հանգստյան օրերը, ծնողների հետ ուր են գնացել, ինչով են զբաղվել: Երեխաները դաստիարակների հետ այցելում են թանգարաններ, գրադարաններ` ծանոթանալու գրքերին: Անցյալ շաբաթ նրանք ցանել են ծաղիկներ, իսկ երկու օրից մեկնելու են գյուղ` թփեր տնկելու: Երեքշաբթի օրերը երեխաների մոտ բարոյա-խրատական զրույցների օրեր են` տարբեր թեմաներով: Օրինակ` ինչ է ընկերությունը, ինչու չի կարելի վիճել ընկերոջ հետ խաղալիքի համար և այլն: Ֆիզկուլտւրաի ժամերին կազմակերպվում են ուրախ խաղեր,և երեխաները հաճույքով են մասնակցում դրանց:
Պետք է ասել, որ մանկապարտեզը հագեցած է ժամանակակից տեխնիկայով, ունի իր կայքը, որտեղ պարբերաբար տեղադրվում են սաների լուսանկարները, և յուրաքանչյուր ծնող կարող է ինտերնետի միջոցով տեսնել իր երեխայի առօրյան:
Ընդհանրապես, Հարավային Կորեայում լավ կրթություն ստանալը յուրաքանչյուր կորեացու համար ունի մեծ որոշիչ նշանակություն ապագա աշխատանքային գործունեության համար: Դրա համար մեծագույն առաջնություն է տրվում հեղինակավոր ուսումնական հաստատություն ընդունվելու խնդրին, իսկ ընդունելության քննությունները շատ լուրջ բնույթ ունի: Հարավային Կորեայի պետական ադմինիստրատիվ կազմակերպությունները շատ հստակ ծրագրում են և վերահսկում ամբողջ կրթական ընթացքը երեխայի վաղ հասակից մինչև բուհական շրջանը: Մեծ նշանակություն են տալիս մաթեմատիկային, մայրենի լեզվին, անգլերենին, ճշգրիտ և հասարակական գիտություններին:
Եվ Հարավային Կորեան համարվում է առաջին երկրներից մեկը, որը բոլոր կրթական, կազմակերպություններում ապահովում է բարձրակարգ և որակյալ համացանց:
Հոդվածին կցում եմ «Իմ թոռնիկի կորեական մանկապարտեզը» ֆիլմը:

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ