ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 41
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Տաթևիկ Թամազյան
Մեդիան համախմբում է մեզ

Մարգարիտ Հարությունյան
Մեդիամայրենի 5-6-րդ դասարաններում

Մարի Գաբանյան, Զարուհի Առաքելյան
Մեդիագրադարան

Յուրա Գանջալյան
Մեդիաօլիմպիադաներին ներկայացվող անգլերենի առաջադրանքների ստեղծագործական բնույթը



Մեթոդական մշակումներ

Լուսինե Բարսեղյան
Ուսումնական նյութեր Notebook ծրագրով

Լուսինե Մանուկյան
Հանրակրթական դպրոցի ուսումնական համացանց

Հասմիկ Թոփչյան
Մեդիալրագրությունը ինքնակրթություն է

Լուսինե Բուշ
Մեդիա-ինքնակրթություն

Ուսումնական նյութեր

Սուսան Գալստյան
Ասացվածքներ

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Էլեոնորա Հերգնյան
Թոռնիկիս կորեական մանկապարտեզը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Գևորգ Հակոբյան
Մեր մեդիաընթերցարանը

Անահիտ Հարությունյան
Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման 2-րդ դասարան

Նաիրա Նիկողոսյան
Մեդիաընդունելությունը կրթահամալիրում

Գեղեցիկ Սահակյան
Մեդիաինքնակրթություն

Արուսյակ Վարդանյան
Մեդիան, համացանցը կրթական գործիքներ

Լիլիթ Բաբայան
Մեդիահաշվետվությունը դասավանդողի աշխատանքի և սովորողների կրթության կազմակերպում

Քրիստինե Շահբազյան
Մեդիաինքնակրթություն

Աշոտ Բլեյան
Նոր գինին` նոր տիկի մեջ

Նունե Մովսիսյան
«Անհատական համակարգիչ-դասընկեր» ծրագրի զարգացման հնարավոր ուղղությունները

Շուշան Սողոմոնյան
Մեդիահրատարակչություն

Յուրա Գանջալյան
Մեդիահանրակրթություն… Իսկ ինչու՞ մեդիա

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Նունուֆար Սմբատյան
Շուտասելուկներ

Մերի Առաքելյան
Երաժշտության մեդիաօլիմպիադա «Գարուն»

Գոհար Եղոյան
Մեդիանախագիծ «Բզեզի դպրոցը»

Հասմիկ Ղազարյան
Սոցիալական ցանցերը՝ ուսումնական տարածք

ԱՐՁԱԳԱՆՔ

Մանուշակ Աբրահամյան
Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման դասարան-լաբորատորիա

Նաիրա Ավագյան
Սպասում ենք հաջորդ մեդիաօլիմպիադային

Սոֆյա Այվազյան
Սեբաստացիներս` աշխարհի քաղաքացիներ

Աշոտ Տիգրանյան
Ինքնուսուցում <——> փոխուսուցում = ուսուցում

Լիանա Հակոբյան
Մեդիաօլիմպիադա «Գարուն». ամփոփում

Արմինե Գյոնջյան
Մեդիաինքնակրթություն. աշխարհը մեր ձեռքում

Անուշ Ալեքսանյան
Ուսումնական ֆիլմը որպես ուսուցչի և սովորողի ինքնաստուգման ձև

Լուսինե Փաշայան
Մեդիակրթություն. նեթբուքը ուսումնական գործիք

Մերի Գրիգորյան
Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման դասարան-լաբորատորիա

Տաթև Բլեյան
Մեդիաընդունելություն կամ մեդիան` արտացոլանք

Նաիրա Դալուզյան
Կայքը որպես ուսումնական միջավայր

Հասմիկ Նալբանդյան
Էկո-մրցույթը և մեդիա-կրթությունը
Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման 2-րդ դասարան

Այսօր` տեղեկատվական տեխնոլոգիաների ժամանակաշրջանում, երբ ամեն ինչ պտտվում է դրա շուրջ ու կապված է դրա հետ, մենք, ինչպես նաև մեր երեխաները, չենք կարող անմասն մնալ դրանից: Տեղեկատվական տեխնոլոգիաների այս ժամանակաշրջանում կրթական գործի արդյունավետ կազմակերպումը անհար է պատկերացնել առանց այդ միջոցների:
Մեդիատեխնոլոգիաները միջոց են առավել արդյունավետ կազմակերպելու սովորողների ուսումնական գործունեությունը:
Ծրագիր նպատակն է մեդիատեխնոլոգիաների ներգրավմամբ սովորողներին փոխանցել հիմնական հմտություններ ու գիտելիքներ, զարգացնել նրանց նախասիրությունները ուսումնական գործունեության ընթացքում:
Մեդիատեխնոլոգիաների կիրառումը օգնում է ոչ միայն յուրացնելու թվային տեխնիկական միջոցները, այլ նաև դրանք նպատակային գործածել ուսումնական գործունեության ընթացքում:

Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման դասարանն ունի.

  • Համակարգիչ
  • Էլեկտրոնային գրատախտակ` միացված համացանցին
  • Թվային ֆոտոխցիկ, ձայնագրիչ:

Ծրագրի սովորողներն ունեն`

  • Անհատական համակարգիչ (տանը)
  • Էլեկտրոնային կրիչ
  • Էլեկտրոնային հասցե :

Էլեկտրոնային գրատախտակը դասարանում

Բացի այն, որ էլեկտրոնային գրատախտակի առկայությունը դասարանում սովորղներին շատ է ոգևորում, այն նաև ուսուցումը դարձնում է ավելի մատչելի, գունեղ, հետաքրքիր ու արդյունավետ: Ուսուցիչը` լուծելով ծրագրային խնդիրներ և սովորողները ձեռք բերելով կարողությունների, հմտությունների ու գիտելիքների որոշակի պաշար, նաև նրանք շատ արագ յուրացնում են էլեկտրոնային գրատախտակի ֆունկցիաները:
Ուսումնական տարվա սկզբում բոլոր սովորողները ստացել են notebook ծրագրային փաթեթը և այդ ծրագրով աշխատել են նաև տանը: Նրանց պարբերաբար առաջադրանքներ են տրվել, որոնք պատրաստված են եղել այդ ծրագրով:
Էլեկտրոնային գրատախտակը նաև տեսաֆիլմեր, մուլտֆիլմեր և մյուս սովորողների պատրաստած աշխատանքները դիտելու և քննարկելու հնարավորություն է տալիս: Համացանցի առկայության դեպքում գտնում ենք մեզ անհրաժեշտ նյութը և դիտում: Սովորողները օգտվում են www.mskh.am և www.youtube.com կայքերից:
Օտար լեզվի դասաժամերը շատ հետաքրքիր են, քանի որ համացանցում և՛ անգլերեն, և՛ ռուսերեն լեզվով շատ ուսումնական նյութեր, հեքիաթներ, երգեր, ոտանավորներ ու խաղեր կան:

Կրթահամալիրի կայքը և ոչ միայն այն որպես ուսումնական միջավայր

Բացի մեր տեղադրած նյութերից, ընթերցում և քննարկում ենք նաև մեզ հետաքրքրող նյութերը: Հիմնականում «Պարտեզ» բաժինն ենք ընթերցում: Ընթերցած նյութերը երբեմն նմանատիպ նյութեր ստեղծելու կամ նոր գաղափարների առաջացման առիթ են դառնում: Շատ ենք ոգևորվում, երբ մեր դասարանի տեղադրած նյութերի տակ գրված կարծիքներն ենք ընթերցում: Կայքում տեղադրվող դասարանական բոլոր նյութերի հեղինակները սովորողներն են:

Դասարանը որպես համակարգչային լաբորատորիա ևս

«Համակարգչային գրագիտության» առանձին դասաժամ, որպես այդպիսին, չունենք: Սակայն, էլեկտրոնային գրատախտակի և համակարգչի առկայությունը դասարանում, ինչպես նաև այն, որ բոլոր սովորողները տանը ունեն համակարգիչ, հնարավորություն է տալիս աշխատանքները արդյունավետ կազմակերպելուն (նեթբուքերի անհրաժեշտությունն արդեն ակնառու է):
Սովորողները դասարնում անհատապես աշխատելու (մուտքագրել, նկարել) հնարավորություն ունեն, իսկ ընդհանուր աշխատանքերը (դասարանական տեսաֆիլմեր, պրեզենտացիաներ) արվում են իմ օգնությամբ: Նմանատիպ միջավայրի առկայությունն ուղղակի թե անուղղակի նրանց փոխանցում է շատ մեդիահմտություններ:

Թվային ֆոտոխցիկ
Այն, որպես գործիք, հիմնականում ուսուցչի ձեռքին է, սակայն սովորողները նույնպես աշխատում են դրանցով: Ուսումնական ճամփորդությունների գնալիս իրենց հետ վերցնում են նաև իրենց անձնական ֆոտոխցիկներ: Նրանց ստեղծած ֆոտոշարքերը տեղադրվել են կրթահամալիրի կայքում: Բացի ֆոտոշարքերից նաև սովորողների տվյալ ուսումնական ճամփորդությանը վերաբերող պատումներն են տեղադրվում կայքում:
Դասարանում կատարվում են նաև տեսագրություններ և ձայնագրություններ: Որոնք դառնում են ֆիլմեր և տեղադրվում են կայքում:

Ձայնագրիչը մեր ձեռքին կամ ձայնագրման ստուդիայում

Մեդիա նյութեր ստեղծելիս առանց ձայնագրման հնարավոր չէ: Եվ այստեղ օգնության է գալիս ձայնագրիչը: Իսկ ձայնագրման ստուդիա այցելելը իսկական տոն է մեզ համար: Այն խորհրդավոր ու հետաքրքիր է դարձնում նյութի ստեղծման ընթացքը: Խոսել ու հետո լսել իր ձայնը, միասին նկատել թերությունները, զգալ դրանք շտկելու ու նորից ձայնագրվելու անհրաժեշտությունը: Այն համագործակցելու, սեփական խոսքը արժևորելու ու նրա նկատմամբ ավելի ուշադիր լինելու հնարավորություն է տալիս:

Ստուգատեսներ, օլիմպիադաներ

Ուսումնական տարվա ընթացքում կրթահամալիրում կազմակերպվում են ստուգատեսներ և օլիմպիադաներ: Դրանց մասնակցում ենք և՛ որպես դասարան, և՛ որպես առանձին սովորողներ: «Հանրակրթական Դիջիտեք 2011» միջզգային ստուգատեսին մեր դասարանև ընհանուր թվով ներկայացրել էր 23 նյութ, որոնք տարբեր էին իրենց բովանդակությամբ:

Բոլոր սովորողները ներկայացրել էին իրենց ստեղծած անհատական էլեկտրոնային այբբենարանները: Սովորղները նախագծի վրա աշխատել էին գրեթե մի քանի ամիս, որի ընթացքում հավաքվել էին նրանց աշխատանքերը: Աշխատանքներն արվել էին Paint նկարչական ծրագրով: Աշխատել էին և՛ տանը, և՛ դպրոցում:

Գարնանային և զատկական օլիմպիադաների ընթացքում սովորողները աշխատել էին օլիմպիական ամսագրերով: Ինչը հնարավորություն էր տվել ստեղծագործելու, որոնելու, հայտանգործություններ անելու ու իրենց ձեռք բերածը փոխանցելու իրենց ընկերներին:

Էլեկտրոնային գնահատում

Ստուգատեսներին ու օլիմպիադաներին մասնակցությունը գնահատման` էլեկտրոնային գնահատման յուրօրինակ ձև է: Երբ սովորողը, ծնողը, ուսուցիչը իրենց կատարած մեդիա-աշխատանքով հայտնվում են մեդիա աշխարհում: Ստուգումների ու ինքնաստուգումների կողքին այն անհրաժեշտ ու իրականացվող գործունեությունը` մեդիա-գործունեությունը ամփոփող ու ամբողջացնող ձև է:

Live@Edu

Սովորողներն ունեն անհատական էլեկտրոնային հասցեներ: Նրանք ստանում են առաջադրանքներ, որոնցով աշխատում են տանը և դրանք ուղարկում են ինձ կամ իրենց ընկերներին:

Աշխատանքներ տանը կամ մեդիա աշխատանքներ

Սոովորղները հիմնականում ստանում են այնպիսի աշխատանքներ, որոնք կապված են իրականացվող գործունեության հետ և արվում են տանը` համակարգչով:
Ուսումնական նյութեր, որոնք ստեղծվել են մեկ տարվա գործունեության արդյունքում`

  • Անհատական էլեկտրոնային այբբենարաններ
  • Անսովոր բառարան
  • Շուտհորինուկ-շուտասելուկ
  • Հանելուկադարան
  • Ռոդարիական ընթերցարաններ
  • Օլիմպիական ընթերցարաններ
  • Զատկական ընթերցարան
  • Առածանիների ծողովածու
Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ