ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 41
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Տաթևիկ Թամազյան
Մեդիան համախմբում է մեզ

Մարգարիտ Հարությունյան
Մեդիամայրենի 5-6-րդ դասարաններում

Մարի Գաբանյան, Զարուհի Առաքելյան
Մեդիագրադարան

Յուրա Գանջալյան
Մեդիաօլիմպիադաներին ներկայացվող անգլերենի առաջադրանքների ստեղծագործական բնույթը



Մեթոդական մշակումներ

Լուսինե Բարսեղյան
Ուսումնական նյութեր Notebook ծրագրով

Լուսինե Մանուկյան
Հանրակրթական դպրոցի ուսումնական համացանց

Հասմիկ Թոփչյան
Մեդիալրագրությունը ինքնակրթություն է

Լուսինե Բուշ
Մեդիա-ինքնակրթություն

Ուսումնական նյութեր

Սուսան Գալստյան
Ասացվածքներ

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Էլեոնորա Հերգնյան
Թոռնիկիս կորեական մանկապարտեզը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Գևորգ Հակոբյան
Մեր մեդիաընթերցարանը

Անահիտ Հարությունյան
Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման 2-րդ դասարան

Նաիրա Նիկողոսյան
Մեդիաընդունելությունը կրթահամալիրում

Գեղեցիկ Սահակյան
Մեդիաինքնակրթություն

Արուսյակ Վարդանյան
Մեդիան, համացանցը կրթական գործիքներ

Լիլիթ Բաբայան
Մեդիահաշվետվությունը դասավանդողի աշխատանքի և սովորողների կրթության կազմակերպում

Քրիստինե Շահբազյան
Մեդիաինքնակրթություն

Աշոտ Բլեյան
Նոր գինին` նոր տիկի մեջ

Նունե Մովսիսյան
«Անհատական համակարգիչ-դասընկեր» ծրագրի զարգացման հնարավոր ուղղությունները

Շուշան Սողոմոնյան
Մեդիահրատարակչություն

Յուրա Գանջալյան
Մեդիահանրակրթություն… Իսկ ինչու՞ մեդիա

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Նունուֆար Սմբատյան
Շուտասելուկներ

Մերի Առաքելյան
Երաժշտության մեդիաօլիմպիադա «Գարուն»

Գոհար Եղոյան
Մեդիանախագիծ «Բզեզի դպրոցը»

Հասմիկ Ղազարյան
Սոցիալական ցանցերը՝ ուսումնական տարածք

ԱՐՁԱԳԱՆՔ

Մանուշակ Աբրահամյան
Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման դասարան-լաբորատորիա

Նաիրա Ավագյան
Սպասում ենք հաջորդ մեդիաօլիմպիադային

Սոֆյա Այվազյան
Սեբաստացիներս` աշխարհի քաղաքացիներ

Աշոտ Տիգրանյան
Ինքնուսուցում <——> փոխուսուցում = ուսուցում

Լիանա Հակոբյան
Մեդիաօլիմպիադա «Գարուն». ամփոփում

Արմինե Գյոնջյան
Մեդիաինքնակրթություն. աշխարհը մեր ձեռքում

Անուշ Ալեքսանյան
Ուսումնական ֆիլմը որպես ուսուցչի և սովորողի ինքնաստուգման ձև

Լուսինե Փաշայան
Մեդիակրթություն. նեթբուքը ուսումնական գործիք

Մերի Գրիգորյան
Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման դասարան-լաբորատորիա

Տաթև Բլեյան
Մեդիաընդունելություն կամ մեդիան` արտացոլանք

Նաիրա Դալուզյան
Կայքը որպես ուսումնական միջավայր

Հասմիկ Նալբանդյան
Էկո-մրցույթը և մեդիա-կրթությունը
Մեդիակրթություն. նեթբուքը ուսումնական գործիք

«Անհատական համակարգիչ-դասընկեր» ծրագիր

Նեթբուքը` որպես ուսումնական հիմնական գործիք մեկնարկ-նախաձեռնությունը, կարելի է ասել, արդարացրեց բոլորիս` և´ ծրագրի նախաձեռնողների, և´ դասավանդողների, և´ ծնողների, ինչպես նաև սովորողների ակնկալիքները:
Իսկ բոլորս ակնկալում էինք, որ այս ուսումնական գործիքը պետք է նպաստի ուսուցմանը` այն դարձնելով հետաքրքիր, բազմազան, իր հնարավորություններով բազմապատկի կրթության գործի կազմակերպման արդյունավետությանը:
Այսպիսով` ՏՀՏ խորացված ուսուցմամբ դասարանում բոլոր սովորողներն ունեցան անհատական նեթբուքեր, որոնք դարձան իրենց աշխատանքային գործիքը, մի իր, առանց որի չեն կարող դպրոց գալ և մասնակցել դասերին:

Մեդիակրթության կամ Էլեկտրոնային դասերի մասին լսողների ունեցած առաջին մտավախությունը կապված էր չափից դուրս համակարգչի առաջ աշխատելու արդյունքում առողջությունը վնասելու հետ: Սակայն տարրական կրթության մանկավարժությանը և մեթոդիկային քիչ թե շատ ծանոթ մարդը հասկանում է և գիտի, որ դպրոցում դասերը չեն կարող բաղկացած լինել միայն գրավոր աշխատանքներից կամ ընթերցանությունից, ինչը նշանակում է, որ սովորողները ամեն վայրկյան համակարգչով չեն աշխատելու, հետևաբար, դասի ճիշտ կազմակերպման դեպքում յուրաքանչյուր դասաժամի 15-20 րոպեն է սովորողը զբաղվում ինչ-որ բան կարդալով կամ գրելով: Ինչպես գիտենք, նմանատիպ աշխատանքներին միշտ հաջորդում կամ նախորդում են բանավոր աշխատանքը` համրանքը, թվաբանությունը, քննարկումները, խաղն ու թատրոնը, անգիրն ու քննարկումները: Այսպիսով` սովորողները այնքան էլ երկար ժամանակ չեն անցկացնում նեթբուքերի առջև աշխատելիս, և տեսողությունը վտանգելու խնդիրը, կարելի է ասել,այլևս չի կարող անհանգստություն առաջացնել:

Էլեկտրոնային ուսուցում։ Ուսումնական նյութեր։ Էլեկտրոնային դասագրքեր

Ուսումնական նյութերը բազմազան են. դրանք և´ դասագրքերից ընտրված լավագույն նյութերն են, որոնք ուսուցիչը և առավելապես սովորողները դարձնում են էլեկտրոնային, և´ ուսուցիչների կազմած նոր առաջադրանքերը, խաղերն ու ուսումնական նյութերն են, և´ համացանցի ուսումնական կայքերն են, և´ սովորողների փոքրիկ նախագծերն ու հետազոտական աշխատանքներն են, որոնք դասընկերների համար կարող են հետաքրքիր և ուսուցողական լինել:

Այսօր սովորողներն ունեն իրենց էլեկտրոնային գրադարանը, որտեղ հավաքում և պահպանում են իրենց ստեղծած էլեկտրոնային ընթերցարանները, որոնք կազմել են իրենց կարդացած հեքիաթներից, առակներից և բանաստեղծություններից: Այդ ընթերցարանները ստեղծել են MS Word, Power Point ծրագրերով և նկարազարդել Paint ծրագրով: Նշված ծրագրերին սովորողները բավարար չափով տիրապետում են:
Ավելի յուրահատուկ և զարմանալի են սովորողների ստեղծագործություններով կազմված էլեկտրոնային ընթերցարանները, որոնք երեխաները փոխանակում են միմյանց հետ` այսպիսով ստեղծելով սեփական հեղինակային էլեկտրոնային գրադարանը:

Այդ էլեկտրոնային գրադարանում առանձնանում են նաև գիտահանրամատչելի նյութերի կամ բնագիտական թղթապանակը, որը նույնպես ստեղծել են սովորողները ուսումնական ճամփորդությունների և այլ ուսումնական նախագծերի արդյունքում:
Դրանք Power Point ծրագրով պատրաստված բնագիտական փոքրիկ նյութեր են կենդանական, բուսական աշխարհի, տիեզերքի, մարդու մասին:
Smart notebook ծրագրով ստեղծված մաթեմատիկական շարք ունեն խաղ-առաջադրանքերի, որոնք սովորողները ստեղծել են մաթեմատիկայի դասերի ժամանակ:

Յուրաքանչյուր սովորող ունի նաև իր էլեկտրոնային պատկերասրահը, որտեղ հավաքում է Paint ծրագրով իր նկարած նկարները, ինչպես նաև իր անձնական լուսանկարների արխիվը:
Շատ կարևոր թղթապանակ է դասարանական ֆիլմերի թղթապանակը, որտեղ հավաքվում են դպրոցական կյանքի մասին պատմող, խմբային աշխատանքերի արդյունքում ստեղծած իրենց, իրենց ընկերների, նաև ուսուցիչների պատրաստած ֆիլմերը:

Եվ էլի մի շարք էլեկտրոնային առարկայական թղթապանակներ, որտեղ օրվա ամսաթվով պահպանվում են սովորողների էլեկտրոնային հասցեներին ուսուցիչների ուղարկած առաջադրանքերը:
Այդ թղթապանակներից մեկում ամսվա ընթացքում կատարված ստուգում-ինքնաստուգումներ են, որոնք օգնում են սովորողին, ծնողին և ուսուցիչին ֆիքսել սովորողի առաջադիմությունն ու բացթողումները և պլանավորել հետագա անելիքները:

Գնահատատում կամ մեդիագնահատում

Յուրաքանչյուր աշխատանք կարիք ունի գնահատման, քանի որ դրա ճիշտ ձևակերպման և կազմակերպման դեպքում աշխատանքը ավելի կկատարաելագործվի, իսկ մարդը կխրախուսվի և կոգևորվի: Բացի կրթահամալիրում արդեն կիրառվող բազմաթիվ գնահատման ձևերից, այսօր www.mskh.am -ը աշխատանքի գնահատման ևս մի միջոց է, որտեղ հայտվնած ցանկացած ուսումնական նյութ, լուր կամ ֆիլմ խոսում է հեղինակի կատարած աշխատանքի բավարար չափով լավը լինելու մասին, քանի որ ամեն ինչ չէ, որ կարելի և թույլատրելի է ցուցադրել բոլորին: Սովորողները գիտեն, որ իրենց պատրաստած ընթերցարանը, հորինած պատմությունն ու օրվա մասին պատմող նյութը պիտի հետաքրիքր և գեղեցիկ լինի, որպեսզի հայտնի mskh-ում:

Գնահատման հաջորդ ձևը, որը սկսեցինք կիրառել, սովորողի աշխատանքը ընկերների էլեկտրոնային հասցեներին ուղարկել է: Երեխաներին շատ ոգևորում է այն հանգամանքը, որ իրենք կարող են իրենց կատարած աշխատանքը ուղարկել կամ նվիրել իրենց դասընկերներին, իսկ հետո նաև հարևան դասարանների սովորողներին և այլն:
Եվ ամենակարևոր առանձնահատկությունն ու ձեռքբերումը «Անհատական համակարգիչ-դասընկեր» ծրագրում ժամանակ շահելն է: Եվ ժամանակ շահելու գործում` համացանցից անընդհատ օգտվելու հնարավորություն ունենալը:  

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
Զարգարյան Գայանե | 2011-08-04 00:38:21
Հարգելի Անահիտ Հարությունյան: Իմ կարծիքով երեխաները դեռ փոքր են նեթբուքերը դասարան բերելու և խնամքով վերաբերվելու իրենց և իրենց ընկերների նեթբուքերին:Երեխաների մոտ լարվածություն կստեղծվի, քանի որ նեթբուքերը բավականին արժեքավոր են, իսկ դա ցանկալի չէ:Կարծում եմ, որ իմ այս կարծիքը կիսում են նաև մեր դասարանի ծնողներիը: Հարգանքով` Գայանե Զարգարյան
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ