ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 41
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Տաթևիկ Թամազյան
Մեդիան համախմբում է մեզ

Մարգարիտ Հարությունյան
Մեդիամայրենի 5-6-րդ դասարաններում

Մարի Գաբանյան, Զարուհի Առաքելյան
Մեդիագրադարան

Յուրա Գանջալյան
Մեդիաօլիմպիադաներին ներկայացվող անգլերենի առաջադրանքների ստեղծագործական բնույթը



Մեթոդական մշակումներ

Լուսինե Բարսեղյան
Ուսումնական նյութեր Notebook ծրագրով

Լուսինե Մանուկյան
Հանրակրթական դպրոցի ուսումնական համացանց

Հասմիկ Թոփչյան
Մեդիալրագրությունը ինքնակրթություն է

Լուսինե Բուշ
Մեդիա-ինքնակրթություն

Ուսումնական նյութեր

Սուսան Գալստյան
Ասացվածքներ

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Էլեոնորա Հերգնյան
Թոռնիկիս կորեական մանկապարտեզը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Գևորգ Հակոբյան
Մեր մեդիաընթերցարանը

Անահիտ Հարությունյան
Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման 2-րդ դասարան

Նաիրա Նիկողոսյան
Մեդիաընդունելությունը կրթահամալիրում

Գեղեցիկ Սահակյան
Մեդիաինքնակրթություն

Արուսյակ Վարդանյան
Մեդիան, համացանցը կրթական գործիքներ

Լիլիթ Բաբայան
Մեդիահաշվետվությունը դասավանդողի աշխատանքի և սովորողների կրթության կազմակերպում

Քրիստինե Շահբազյան
Մեդիաինքնակրթություն

Աշոտ Բլեյան
Նոր գինին` նոր տիկի մեջ

Նունե Մովսիսյան
«Անհատական համակարգիչ-դասընկեր» ծրագրի զարգացման հնարավոր ուղղությունները

Շուշան Սողոմոնյան
Մեդիահրատարակչություն

Յուրա Գանջալյան
Մեդիահանրակրթություն… Իսկ ինչու՞ մեդիա

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Նունուֆար Սմբատյան
Շուտասելուկներ

Մերի Առաքելյան
Երաժշտության մեդիաօլիմպիադա «Գարուն»

Գոհար Եղոյան
Մեդիանախագիծ «Բզեզի դպրոցը»

Հասմիկ Ղազարյան
Սոցիալական ցանցերը՝ ուսումնական տարածք

ԱՐՁԱԳԱՆՔ

Մանուշակ Աբրահամյան
Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման դասարան-լաբորատորիա

Նաիրա Ավագյան
Սպասում ենք հաջորդ մեդիաօլիմպիադային

Սոֆյա Այվազյան
Սեբաստացիներս` աշխարհի քաղաքացիներ

Աշոտ Տիգրանյան
Ինքնուսուցում <——> փոխուսուցում = ուսուցում

Լիանա Հակոբյան
Մեդիաօլիմպիադա «Գարուն». ամփոփում

Արմինե Գյոնջյան
Մեդիաինքնակրթություն. աշխարհը մեր ձեռքում

Անուշ Ալեքսանյան
Ուսումնական ֆիլմը որպես ուսուցչի և սովորողի ինքնաստուգման ձև

Լուսինե Փաշայան
Մեդիակրթություն. նեթբուքը ուսումնական գործիք

Մերի Գրիգորյան
Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման դասարան-լաբորատորիա

Տաթև Բլեյան
Մեդիաընդունելություն կամ մեդիան` արտացոլանք

Նաիրա Դալուզյան
Կայքը որպես ուսումնական միջավայր

Հասմիկ Նալբանդյան
Էկո-մրցույթը և մեդիա-կրթությունը
Սեբաստացիներս` աշխարհի քաղաքացիներ

Երբ երևան եկան բջջային հեռախոսը, համակարգիչն ու համացանցը, փոխվեցին մեր երեխաների հետաքրքրությունները. նրանք գտան նոր խաղերի աղբյուր: Բայց ահա մեր կրթահամալիրը այդ խաղերն ու զվարճալի զբաղմունքները իրենց իսկ ձեռքով վերափոխեց ուսուցման: Բջջային հեռախոսը կրթահամալիրում դարձավ ֆոտոխցիկ ու տեսախցիկ, այնուհետև դա էլ կորցրեց իր հետաքրքրությունը, քանի որ ի հայտ էր եկել ավելի հզոր մրցակից` համակարգիչը, որն արդեն հասանելի էր բոլորին: Էլ ի՞նչ էր մնում անել: Կար համակարգիչ, կար համացանց, կային մասնագետներ, որոնք բարեխղճորեն սովորեցնում էին, վերապատրաստում, սեմինարներ կազմակերպում. դե սովորեք, էլի, այսօր տեխնիկայի ժամանակաշրջան է:

Ու սովորեցինք, ու գնալով կատարելագործվեցինք, սկսեցինք ինքներս տեսանյութեր պատրաստել (բայց ոչ առանց սովորողների միջամտության), սկսեցինք մրցել, թե ում նյութն է ավելի ուսուցողական և ինչ տվեց երեխաներին, սկսեցին մշակվել նոր մեթոդներ, որոնք երեխային ներքաշեցին մեդիակրթության մեջ:
Ի դեպ, երբ հայտնվեցին համակարգիչները, 21-րդ դարի երեխան մի կողմ դրեց գիրքն ու նետվեց դեպի տեխնիկան: Ուսուցիչներս սկսեցինք թնկթնկալ` չեն կարդում: Չե՞ ն կարդում…. Ահա, կրթահամալիրով հպարտանալու ևս մեկ պատճառ սեբաստացիներիս համար` Մեդիագրադարան` օրեցօր հարստացող,աճող: Օգտվիր, երբ ուզում ես, ինչքան ուզում ես, և´ կարդա, և´ ինքդ ստեղծիր: Ու ստեղծում, ստեղծագործում են ուսուցիչն ու սովորողը, կարդում են ուսուցիչն ու սովորողը, միմյանց են սովորեցնում ուսուցիչն ու սովորողը: Շնորհիվ մեդիագրադարանի` սովորողների մեջ մեծացավ հետաքրքրությունը դեպի գրականությունը, իրենք փորձեցին ստեղծել տեսանյութեր։

Որքան ավելի շատ ակտիվ ստեղծագործական աշխատանք են կատարում ուսուցիչներն ու սովորողները, այնքան հեշտ և լավ են տիրապետում տեխնիկային: Նրանք հաճույքով օգտվում են ծրագրերից, որոնցում տեղ ունեն իրենց ստեղծագործությունները և երևակայությունը:
Կարևորելով համակարգչի և համացանցի դերը մեր կյանքում` միայն ավելացնեմ, որ այսօր մեզնից ամեն մեկն ունի հարազատ ու բարեկամ, ընկեր ու ծանոթ` սփռված աշխարհով մեկ, որոնց հետ կապը չխզելու, միմյանց չկորցնելու, կարոտը մեղմելու միջնորդ է հանդիսանում համացանցը: Շնորհիվ համացանցի` տեսնում ենք աշխարհը, ուսումնասիրում ամեն մի անկյունը, լինում ենք տարբեր երկրներում ու դարձյալ սովորում ենք: Ստորև ներկայացնում եմ իմ պատրաստած տեսանյութը, որի լուսանկարները կատարել է որդիս, ուղարկել ինձ, ես էլ դրանք դարձրել եմ ուսուցողական տեսանյութ։
 

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
Էլեոնորա Հերգնյան | 2011-05-20 22:05:38
Соф джан, ты как всегда права:наши с тобой самые близкие люди находятся далеко от нас,только благодаря Интернету мы не чувствуем того расстояния,которое разделяет нас. Общение по телефону требует больших материальных затрат, чем связь с помощью всемирной паутины. И как хорошо,что мы с тобой обладаем теми знаниями,которые позволяют нам пользоваться всей этой техникой!
Լուսինե Մանուկյան | 2011-05-17 09:22:43
Սոֆ ջան, կատարելագործվեցինք ու կատարելագործվելու ենք, որովհետև սովորողներից այդ առումով հետ մնալ պարզապես չենք կարող:
Հասմիկ Ղազարյան | 2011-05-16 20:08:06
Սոֆ ջան, քանի կանք, սովորում ենք։ Քանի թողնում են, սովորեցնելու ենք։ Ուր փախչեն երեխաները, մեկ է՝ գտնելու ենք։
Շահբազյան Քրիստինե | 2011-05-16 17:57:33
Տիկին Սոֆյա, լիովին համաձայն եմ տիկին Նունեի հետ:
Նունե Մովսիսյան | 2011-05-15 14:42:21
Սոֆյա ջան, դու այնքան նրբաճաշակ ու հաճելի մարդ ես, որ ինչ էլ ասես, ինչ էլ գրես, սիրով կարդում եմ, իսկ տեսանյութերը` հաճույքով նայում:
Պետրոսյան Կարինե | 2011-05-15 12:34:35
Սոֆյա, տեսար չէ` ինչպես հաղթահարեցինք,իսկ սկզբում ինչքան անվստահ էինք:Ապրենք մենք,ապրի կրթահամալիրը:
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ