ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 41
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Տաթևիկ Թամազյան
Մեդիան համախմբում է մեզ

Մարգարիտ Հարությունյան
Մեդիամայրենի 5-6-րդ դասարաններում

Մարի Գաբանյան, Զարուհի Առաքելյան
Մեդիագրադարան

Յուրա Գանջալյան
Մեդիաօլիմպիադաներին ներկայացվող անգլերենի առաջադրանքների ստեղծագործական բնույթը



Մեթոդական մշակումներ

Լուսինե Բարսեղյան
Ուսումնական նյութեր Notebook ծրագրով

Լուսինե Մանուկյան
Հանրակրթական դպրոցի ուսումնական համացանց

Հասմիկ Թոփչյան
Մեդիալրագրությունը ինքնակրթություն է

Լուսինե Բուշ
Մեդիա-ինքնակրթություն

Ուսումնական նյութեր

Սուսան Գալստյան
Ասացվածքներ

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Էլեոնորա Հերգնյան
Թոռնիկիս կորեական մանկապարտեզը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Գևորգ Հակոբյան
Մեր մեդիաընթերցարանը

Անահիտ Հարությունյան
Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման 2-րդ դասարան

Նաիրա Նիկողոսյան
Մեդիաընդունելությունը կրթահամալիրում

Գեղեցիկ Սահակյան
Մեդիաինքնակրթություն

Արուսյակ Վարդանյան
Մեդիան, համացանցը կրթական գործիքներ

Լիլիթ Բաբայան
Մեդիահաշվետվությունը դասավանդողի աշխատանքի և սովորողների կրթության կազմակերպում

Քրիստինե Շահբազյան
Մեդիաինքնակրթություն

Աշոտ Բլեյան
Նոր գինին` նոր տիկի մեջ

Նունե Մովսիսյան
«Անհատական համակարգիչ-դասընկեր» ծրագրի զարգացման հնարավոր ուղղությունները

Շուշան Սողոմոնյան
Մեդիահրատարակչություն

Յուրա Գանջալյան
Մեդիահանրակրթություն… Իսկ ինչու՞ մեդիա

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Նունուֆար Սմբատյան
Շուտասելուկներ

Մերի Առաքելյան
Երաժշտության մեդիաօլիմպիադա «Գարուն»

Գոհար Եղոյան
Մեդիանախագիծ «Բզեզի դպրոցը»

Հասմիկ Ղազարյան
Սոցիալական ցանցերը՝ ուսումնական տարածք

ԱՐՁԱԳԱՆՔ

Մանուշակ Աբրահամյան
Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման դասարան-լաբորատորիա

Նաիրա Ավագյան
Սպասում ենք հաջորդ մեդիաօլիմպիադային

Սոֆյա Այվազյան
Սեբաստացիներս` աշխարհի քաղաքացիներ

Աշոտ Տիգրանյան
Ինքնուսուցում <——> փոխուսուցում = ուսուցում

Լիանա Հակոբյան
Մեդիաօլիմպիադա «Գարուն». ամփոփում

Արմինե Գյոնջյան
Մեդիաինքնակրթություն. աշխարհը մեր ձեռքում

Անուշ Ալեքսանյան
Ուսումնական ֆիլմը որպես ուսուցչի և սովորողի ինքնաստուգման ձև

Լուսինե Փաշայան
Մեդիակրթություն. նեթբուքը ուսումնական գործիք

Մերի Գրիգորյան
Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման դասարան-լաբորատորիա

Տաթև Բլեյան
Մեդիաընդունելություն կամ մեդիան` արտացոլանք

Նաիրա Դալուզյան
Կայքը որպես ուսումնական միջավայր

Հասմիկ Նալբանդյան
Էկո-մրցույթը և մեդիա-կրթությունը
Սպասում ենք հաջորդ մեդիաօլիմպիադային

«Օլիմպիադա» բառը մի տեսակ լարվածություն էր առաջացնում ոչ միայն փոքրերի, այլ նաև մեծերի մոտ։ Ես ինքս, լսելով օլիմպիադայի մասին (հատկապես մեդիաօլիմպիադայի), սկզբում չպատկերացրի կազմակերպման ընթացքը: Այդ անհանգստությունն էլ որոշ չափով փոխանցվեց և՛ երեխաներին, և՛ ծնողներին։ Սակայն սկսելով գործընթացը` հասկացանք, որ չափազանց հատաքրքիր աշխատանք էր։

Սկզբնական շրջանում երեխաները կարծես թե այնքան էլ լրջորեն չէին մոտենում օլիմպիադային, բայց երբ նրանցից մի քանիսն իրենց աշխատանքները բերեցին և մենք դասարանում կարդացինք ու քննարկեցինք, մյուսներն էլ սկսեցին ոգևորվել և մեծ եռանդով աշխատել: Նույնիսկ ավելին. հետաքրքիր էր և արդյունավետ։ Օլիմպիադային մեծ ոգևորությամբ «խառնվեցին» նաև ընտանիքի բոլոր անդամները, որոնք երեխաների նման հեռախոսազանգերով որոշ հարցեր էին պարզաբանում։ Շատ հաճախ երեխաներն էին օգնում ծնողներին, քանի որ նրանց ՏՀՏ հմտություններն ավելի զարգացած են:

Օլիմպիադան սովորական չէր, այսինքն նման չէր երևանյան դպրոցների օլիմպիադաներին։ Օլիմպիադան ոչ թե գիտելիքների ստուգմանն էր ուղված, այլ երեխային ստեղծագործական-հետազոտական աշխատանքի մղելուն: Այն իր մեջ պարունակում էր երևակայական, ստեղծագործական, տրամաբանական աշխատանքներ: Արդյունքում տեղի ունեցավ մեդիաինքնակրթություն։ Այսինքն` մեդիաօլիմպիադայի շնորհիվ երեխաների, ծնողների և դասվարների համագործակցության արդյունքում բոլորս էլ ձեռք բերեցինք նորանոր մեդիահմտություններ։

Մեդիաօլիմպիադայի կազմակերպման աշխատանքների ընթացքում ստեղծվեցին բազմաթիվ էլեկտրոնային ընթերցարաններ, որոնք որպես ընթերցանության նյութ կարող են օգտագործել նաև այլ երեխաներ և ուսուցիչներ:
Երեխաները և խմբերով և առանձին-առանձին ստեղծեցին իրենց էլեկտրոնային ընթերցարանները և շատ լավ էին զգում իրենց, երբ դասարանում ընկերները կարդում էին իրենց ստեղծած նյութերը, որոնց շուրջ ծավալվում էին քննարկումներ։

Քանի որ օլիմպիադայի մի փուլը համընկավ գարնանային արձակուրդներին, երեխաներն աշխատանքներն ուղարկում էին իրենց էլեկտրոնային հասցեներից, ուսուցիչները դրանք ստուգում էին, ուղղումներ անում, երեխաներին ուղղություն տալիս և աշխատանքը նորից հետ էին ուղարկում: Դա էլ նպաստեց հեռավար ուսուցմանը: Երեխան նորից աշխատում էր նյութի վրա և ուղարկում ուսուցչին: Այսպիսի համագործակցային աշխատանքը նպաստում է երեխայի կազմակերպված, նպատակաուղղված հետազոտական աշխատանք կատարելու կարողությունների զարգացմանը:

«Բնագետիկ» ամսագրի առաջադրանքներն այնպիսին էին, որ դրանք լրացնելու համար երեխան պետք է պրպտեր, փնտրեր, տարբեր աղբյուրներից գտներ առաջադրանքների պատասխանները: Պետք է կատարեր բոլոր փորձերը և հետևություններ աներ: Ծնողները նույպես մեծ հաճույքով երեխաների հետ միասին երբեմն էլ երեխաներից ավելի ոգևորված կատարում էին փորձերը և արդյունքները գրանցում:

Համոզված եմ, որ այսպիսի մեդիաօլիմպիադաների կազմակերպումն ավելի արդյունավետ է, քան գիտելիք ստուգող օլիմպիադաները, որոնք երեխային ոչ մի նոր բան չեն տալիս, ու նվազում է նրանց հետաքրքրությունը, մարում նման օլիմպիադաների մասնակցելու ցանկությունը: Իսկ մենք սպասում ենք հաջորդ մեդիաօլիմպիադային:
 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ