ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 41
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Տաթևիկ Թամազյան
Մեդիան համախմբում է մեզ

Մարգարիտ Հարությունյան
Մեդիամայրենի 5-6-րդ դասարաններում

Մարի Գաբանյան, Զարուհի Առաքելյան
Մեդիագրադարան

Յուրա Գանջալյան
Մեդիաօլիմպիադաներին ներկայացվող անգլերենի առաջադրանքների ստեղծագործական բնույթը



Մեթոդական մշակումներ

Լուսինե Բարսեղյան
Ուսումնական նյութեր Notebook ծրագրով

Լուսինե Մանուկյան
Հանրակրթական դպրոցի ուսումնական համացանց

Հասմիկ Թոփչյան
Մեդիալրագրությունը ինքնակրթություն է

Լուսինե Բուշ
Մեդիա-ինքնակրթություն

Ուսումնական նյութեր

Սուսան Գալստյան
Ասացվածքներ

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Էլեոնորա Հերգնյան
Թոռնիկիս կորեական մանկապարտեզը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Գևորգ Հակոբյան
Մեր մեդիաընթերցարանը

Անահիտ Հարությունյան
Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման 2-րդ դասարան

Նաիրա Նիկողոսյան
Մեդիաընդունելությունը կրթահամալիրում

Գեղեցիկ Սահակյան
Մեդիաինքնակրթություն

Արուսյակ Վարդանյան
Մեդիան, համացանցը կրթական գործիքներ

Լիլիթ Բաբայան
Մեդիահաշվետվությունը դասավանդողի աշխատանքի և սովորողների կրթության կազմակերպում

Քրիստինե Շահբազյան
Մեդիաինքնակրթություն

Աշոտ Բլեյան
Նոր գինին` նոր տիկի մեջ

Նունե Մովսիսյան
«Անհատական համակարգիչ-դասընկեր» ծրագրի զարգացման հնարավոր ուղղությունները

Շուշան Սողոմոնյան
Մեդիահրատարակչություն

Յուրա Գանջալյան
Մեդիահանրակրթություն… Իսկ ինչու՞ մեդիա

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Նունուֆար Սմբատյան
Շուտասելուկներ

Մերի Առաքելյան
Երաժշտության մեդիաօլիմպիադա «Գարուն»

Գոհար Եղոյան
Մեդիանախագիծ «Բզեզի դպրոցը»

Հասմիկ Ղազարյան
Սոցիալական ցանցերը՝ ուսումնական տարածք

ԱՐՁԱԳԱՆՔ

Մանուշակ Աբրահամյան
Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման դասարան-լաբորատորիա

Նաիրա Ավագյան
Սպասում ենք հաջորդ մեդիաօլիմպիադային

Սոֆյա Այվազյան
Սեբաստացիներս` աշխարհի քաղաքացիներ

Աշոտ Տիգրանյան
Ինքնուսուցում <——> փոխուսուցում = ուսուցում

Լիանա Հակոբյան
Մեդիաօլիմպիադա «Գարուն». ամփոփում

Արմինե Գյոնջյան
Մեդիաինքնակրթություն. աշխարհը մեր ձեռքում

Անուշ Ալեքսանյան
Ուսումնական ֆիլմը որպես ուսուցչի և սովորողի ինքնաստուգման ձև

Լուսինե Փաշայան
Մեդիակրթություն. նեթբուքը ուսումնական գործիք

Մերի Գրիգորյան
Մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման դասարան-լաբորատորիա

Տաթև Բլեյան
Մեդիաընդունելություն կամ մեդիան` արտացոլանք

Նաիրա Դալուզյան
Կայքը որպես ուսումնական միջավայր

Հասմիկ Նալբանդյան
Էկո-մրցույթը և մեդիա-կրթությունը
Ուսումնական նյութեր Notebook ծրագրով

Համակարգչային Notebook ծրագիրն ինձ համար դեռ նորություն էր այս ուստարվա սկզբին, երբ բոլոր դասվարներով մասնակցում էինք «ՏՀՏ հմտությունների զարգացում» սեմինարներին և ծանոթանում Notebook ծրագրի առանձնահատկություններին ու ընձեռած հնարավորություններին:
Թվում էր, թե այն բարդ ծրագիր է` յուրացնելու, նրանով ուսումնական նյութեր ստեղծելու և ուսումնական գործընթացում նրանով աշխատելու համար: Բայց մեկ-երկու ուսումնական նյութ պատրաստելուց հետո ամեն ինչ իր տեղն ընկավ: Մենք ձեռք բերեցինք գործիք, որը մեզ ավելի մոտեցրեց մեդիային, մեր աշխատանքն ավելի արդյունավետ դարձրեց: Այդ ծրագրով ստեղծած նյութերը երեխաներին ավելի են գրավում, ուսուցումը նրանց համար դառնում է հաճելի զբաղմունք, խաղ: Ծրագիրը հեշտացրեց երեխաներին ուսումնական նյութով գրավելու, նրանց կողմից ուսումնական նյութն էլ ավելի հեշտ ընկալելու և յուրացնելու գործը:
Այս ծրագրով պատրաստված առաջադրանքները նաև գրավիչ դիդակտիկ նյութ են դառնում փոքրիկների համար:

Նաև շատ կարևոր հանգամանք է` ժամանակը խնայողաբար օգտագործելու հնարավորությունը: Անընդհատ գրվածը կամ նկարածը ջնջելու, մաքրելու փոխարեն անմիջապես մաքուր էջ ես բացում և շարունակում աշխատանքդ, կամ երբեմն անհրաժեշտության դեպքում անդրադառնում ես նախորդ էջերին, որոնք դեռ չեն մաքրվել (ի տարբերություն սովորական գրատախտակի):
Ուսուցիչը դասաժամը խնայում է նաև այն առումով, որ այդ օրվա ուսումնական նյութն արդեն պատրաստի մտցնում է դասարան, և հարկ չի լինում դեռ նոր ինչ-որ բաներ գրատախտակին գրելու կամ նկարելու:

Այս ծրագրով ստեղծված ուսումնական նյութերի գրավչությունը երեխաների, ինչպես նաև դասավանդող ուսուցիչների համար այն է, որ դրանք ունեն տարբեր գունային, պատկերային, շարժական, նաև ձայնային լուծումներ, պատկերների հետ տարբեր ձևերով խաղալու, դիրքն ու չափը փոխելու, մատիկներով տեղաշարժելու, նույն նյութով տարբեր խնդիրներ լուծելու հնարավորություններ:
Երեխաներին, հատկապես, մեծ զվարճություն և ուրախություն են պատճառում կախարդական գրիչով ու պատկերը կամ գրածը քողարկող վարագույրով հորինված խաղիկները: Նրանք նույնիսկ փորձում են նոր խաղեր հորինել, որոնք զարգացնում են արագ կարդալու, մտապահելու, հաշվելու, կռահելու, դեռ ուշադրությունն ու դիտողականությունն էլ զարգացնելու կարողությունները:

Այս ամենը և էլի հանգամանքներ հաշվի առնելով, կարծում եմ, շատ օգտակար են Notebook ծրագրով ստեղծված ուսումնական նյութերը կրթական գործընթացում օգտագործելու և կրթահամալիրի մեդիագրադարանում ներառելու համար:
Իհարկե, դասապրոցեսում այդ նյութերն օգտագործելու համար շատ կարևորվում է էլեկտրոնային գրատախտակի առկայությունը, որն արդեն մեր կրթահամալիրի մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցմամբ դասարաններում առաջնային գործիքներից մեկն է դարձել:

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ