ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 42
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մեթոդական մշակումներ

Жанна Акопян
Всегда ли мы, учителя, толерантны?

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
Ինպե՞ս բեռնատարն անցնի անապատը [1]

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Արտեմ Ալեքյան
Մեդիան հանուն բարօրության

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հայարփի Տոնոյան
Կրթական օբյեկտ - կրթական պարտեզ

Нонна Григорян
Книгохранилище библиотеки

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Գևորգ Հակոբյան
2011-2012 ուստարվա դասագրքերի մրցույթով ընտրված 7-րդ դասարանի հանրահաշվի դասագրքի մասին

Յուրա Գանջալյան
Ավարտվեց մեր մայիսյան հավաքը
Ավարտվեց մեր մայիսյան հավաքը

Հավաքի պատասխանատուի ամփոփիչ խոսքը

Երբ Վանաձորցի Անուշ Թորոսյանի հետ Միջին և Նոր դպրոցները այցելելուց հետո գնում էինք Գեղարվեստի դպրոց, նա մանկական անկեղծությամբ ու ամենալավ իմաստով լոռեցու պարզությամբ մի հասարակ, բայց պատասխանելու համար շատ բարդ հարց տվեց. «Երանի ես այս թաղամասի երեխա լինեի ու սովորեի ձեր դպրոցում: Այդ ինչպե՞ս է գոյատևում ձեր դիմացի դպրոցը: Ինչո՞ւ են մարդիկ, ձեր հրաշքը թողած, իրենց երեխաներին սովորական դպրոց ուղարկում»: Այդ ժամանակ ես չկարողացա սպառիչ պատասխան տալ ու միայն ասացի, որ շատերը դեռ չեն հասկանում մեզ: Եվ հիմա, երբ նստած եմ համացանցին միացած համակարգիչի առջև, մի ավելի դժվար հարց տվեցի ինքս ինձ. «Իսկ միգուցե մե՞նք ենք սխալ»: Իմ այս սադրիչ հարցին պատասխանելու համար դիմեցի այն մարդկանց օգնությանը, որոնք դարեր շարունակ եղել են մարդկային մտքի անվիճելի հեղինակություններ` անկախ իրենց ազգային պատկանելությունից ու դավանանքից: http://www.inspirational-quotes.info/success-quotes.html հասցեում գտա Արիստոտելի, Ցիցերոնի, Անատոլ Ֆրանսի, Ալբերտ Էյնշտեյնի և այլ երախտավորների կրթության, ուսուցիչների, ինքնակրթության, իմացումի հրճվանքի, ընթերցանության, սովորել սովորեցնելու, գործունեությամբ կրթելու վերաբերյալ այնպիսի հարազատ մտքեր, որ ամեն ինչ իր տեղն ընկավ: Այդ ասույթները խմբավորեցի, թարգմանեցի, ու ահա, թե ինչ ստացվեց:

Հավաքի ամփոփիչ նիստի վերջում տիար Բլեյանն ասաց, որ պետք չէ քննադատել նախարարությանը` մեր հավաքին մեծ ուշադրություն չդարձնելու համար, և որ քննադատելը ամենահեշտ ու անպտուղ ճանապարհն է մեր գործում: Եվ պետք էլ չէ փորձել վերափոխել ուրիշներին, եթե նրանք դա չեն ուզում: Նա խորհուրդ տվեց մեզ ավելի շատ նվիրվել գործին: Այս մտքի ճշմարիտ լինելը վաղուց հավաստել է անգլիացի գրող Բենջամեն Ռոբերտ Հայդոնը. «Ուրիշներին բարեփոխելու փոխարեն ինքնակատարելագործվելու սկզբունքն ամենաապահովն է կյանքում»: “The safest principle through life, instead of reforming others, is to set about perfecting yourself.” B. R. Haydon

«Մերը գործունեության դպրոցն է»,- հաճախ է կրկնում Աշոտ Բլեյանը: Մեր կրտսեր ու միջին դպրոցները իրոք որ գործունեության դպրոցներ են: Կենսաբանության խրթին դասագրքերի խրթին դասերի խրթին տերմինները սերտելու փոխարեն մեր սովորողներն իրենց դասավանդողների հետ ջերմոց են ստեղծել մայր դպրոցի տանիքին ու սերմեր ցանելով, ջրելով ու խնամելով, առաջին ծիլերով ուրախանալով են սովորում այդ առարկան: Հին չինական ասույթն ասում է. «Ես լսում եմ ու մոռանում եմ: Ես տեսնում եմ ու հիշում եմ: Ես անում եմ ու հասկանում եմ: “I hear and I forget. I see and I remember. I do and I understand.”
Նման միտք արտահայտելու հավակնություն ունեն նաև բնիկ ամերիկացիները (աղբյուրում չի նշվում, թե հնդկացիական որ ցեղն է դրա հեղինակը). «Ասա ինձ և ես կմոռանամ: Ցույց տուր ինձ և ես կարող է չհիշեմ: Ներգրավիր ինձ և ես կհասկանամ»: Tell me and I'll forget. Show me, and I may not remember. Involve me, and I'll understand. Native American Saying

Հին հույն բանաստեղծ Պինդարոսը (518թ) ասել է. «Բնական կարողությունը ամենալավն է, բայց շատ մարդիկ են հասել մեծ ճանաչման` ունակություններ ձեռք բերելով, որն ուսուցման ցանկալի պտուղն է»: “Natural ability is by far the best, but many men have succeeded in winning high renown by skill that is the fruit of teaching.” Pindar

Ես հիշում եմ, որ դեռ շատ վաղուց մեր կրթահամալիրի կրտսեր դպրոցի այցեքարտն էր «Իմացումի հրճվանք» բառակապակցությունը: Մեր կրտսեր դպրոցում փոքրիկ սովորողի ձեռքերը չեն դողում վախից, երբ նա գրում է: Գրելու ժամանակ այստեղ կարևորվում է ոչ թե ինչպեսը, այլ` ինչը: Դասավանդողն անկեղծորեն ուրախանում է, երբ տեսնում է փոքրիկի գրած առաջին, թեկուզև, ծուռումուռ բառը: Այդ ուրախությունը երեխային է փոխանցվում, ու նա հրճվանքի պահեր է ապրում: Ուրախության ու հրճվանքի պահերով է լցվում դասը, երեխայի ենթագիտակցության մեջ ուսումը կապակցվում է ուրախության հետ, և նա սկսում է սիրել դասն ու իր ուսուցչին: Անգլիացի քաղաքական գործիչ, հնէաբանություն գիտության հիմնադիր Ջոն Լուբոկը նշել է. «Ամենակարևոր բանը ոչ այնքան այն է, թե ինչ և որքան սովորեցնել երեխային, այլ այն, որ ամեն երեխայի մեջ պետք է արթացնել սովորելու ցանկությունը»: “The most important thing is not so much that every child should be taught, as that every child should be given the wish to learn.” John Lubbock

Այս առումով շատերը կարող են առարկել, որ իրենց դպրոցում էլ կան այնպիսի նվիրյալ դասվարներ, ովքեր երեխաների մեջ սեր են արթացնում ուսման նկատմամբ: Մի բան է առանձին նվիրյալների աշխատանքը, մեկ այլ բան` հենց այդ նպատակին ուղղված ծրագրային ուսուցումը մեր կրթահամալիրի չորս կրտսեր դպրոցներում: Ցանկացած պահի կարող եք բացել առաջինից վեցերորդ դասարանների ցանկացած դասասենյակի դուռ ու կտեսնեք իմացումի այդ հրճվանքը: Դասավանդողի անհատականությունն այստեղ շատ մեծ դեր չի խաղում: Գործում է հստակ մշակված մեխանիզմ: Հիմա արդեն տեղին է մեջբերել Անատոլ Ֆրանսի խոսքը. «Կրթության ինը տասներորդը քաջալերանքն է»: “Nine-tenths of education is encouragement.” Anatole France
Գրեթե ամեն օր ընդհանուր պարապմունքի ժամանակ Աշոտ Բլեյանը հիշեցնում է, որ մեր դպրոցը ստեղծողի դպրոցն է, որ մեր դպրոցը անգիրի դպրոցը չէ: Դրան նպաստում են նաև կրթահամալիրի www.mskh.am կայքն ու մասնաճյուղերի ենթակայքերը: Վաղ առավոտից մինչև ուշ երեկո բառիս բուն իմաստով ստեղծագործում են սովորողները: Գրում են իրենց խոհերը, լրատվություն են անում, վիճահարույց հարցեր են բարձրացնում, բանավիճում իրար հետ: Մեդիաօլիմպիադաներն էլ ստեղծագործական առաջադրանքներով են հագեցած, որոնք մեկ միանշանակ պատասխան չեն ակնկալում: Ըստ Ալբերտ Էյնշտեյնի` «Ուսուցչի գերագույն արվեստը ստեղծագործող և գիտելիք ձեռք բերող երեխայի մեջ ուրախություն արթնացնելն է»: “It is the supreme art of the teacher to awaken joy in creative expression and knowledge.”Albert Einstein
Այս տարվա անգլերենի գարնանային օլիմպիադայի առաջադրանքն այնպիսին էր, որ 90 սովորող, յուրաքանչյուրը մոտ 300 բառով ինքնուրույն մտքեր, շարադրություններ գրեցին: Առաջադրանքների վերջում գրեթե բոլոր սովորողները նշել էին, որ հաճույքով են պատասխանել հարցերին:

Մեդիահանրակրթությունը իր «Կա մեդիա, կա կրթություն» որակումով դարձել է մեր կրթահամալիրի նշանաբանը: «Կրթությունը քաղաքակրթության փոխանցումն է», Ուիլ Դուրանտ. Education is the transmission of civilization. (Will Durant) Իսկ մեդիան այս գործը ամենալավը կարող է անել: Գերարագ զարգացող տեղեկատվական բարձր տեխնոլոգիաների 21-րդ դարում կրթությունը և կրթական համակարգը չեն կարող փակ լինել և սահմանափակվել միայն դասագրքերի կանոնները անգիր անելով: Այդ են վկայում մեր մայիսյան հավաքին ներկայացված մոտ 150 նյութերը: 20-րդ դարի մեծագույն բանաստեղծ Թոմաս Սթերնզ Էլիոտը գրել է. «Փաստորեն կրթության խնդիրն է օգնել մեզ փախչելու ոչ մեր սեփական ժամանակից, քանի որ մենք գամված ենք դրան այլ մեր ժամանակի ինտելեկտուալ և հուզական սահմանափակումներից»: It is in fact a part of the function of education to help us escape, not from our own time - for we are bound by that - but from the intellectual and emotional limitations of our time. (T.S. Eliot) Իսկ Ջոզեֆ Հոլը, որին կոչում են անգլիական Սենեկա, գրել է. «Գիտելիքը ոչ թե պահելու, այլ բաժանելու համար է տրվել: Այս թանկարժեք գոհարի հմայքը կորչում է, երբ այն պահում են»: “Seldom learning was any knowledge given to keep, but to impart; the grace of this rich jewel is lost in concealment.”(Bishop Joseph Hall)

Մեր կրթահամալիրի կայքն իր «Դպիր» մանկավարժական էլեկտրոնային պարբերականով բաց է բոլորի համար: Իսկ մեդիայի շնորհիվ բաց են ինքնակրթվելու բոլոր դռները մեր սովորողների և դասավանդողների համար:
Համոզված եմ, որ բոլոր դպրոցներում էլ կան անընդհատ ինքնակրթվող մանկավարժներ, բայց մեր կրթահամալիրում դա հրամայական պահանջ է, որն ամրագրված է կրթահամալիրի ներքին կանոնակարգով, և գործում են վերահսկման վարչարարական ձևեր:

Վերջում ուզում եմ Ալբերտ Էյնշտեյնի խոսքն ուղղել մանկավարժության մեջ մեծ հաջողությունների` այսինքն գիտությունների դոկտորի աստիճանի հասած հաջողակներին, որոնք երբևէ չեն զբաղվել իրական մանկավարժությամբ. «Ձգտիր լինել ոչ թե հաջողակ, այլ արժեք ներկայացնող մարդ»: “Try not to become a man of success but a man of value.” (Albert Einstein)
Արժեք է ներկայացնում այն մարդը, ով արժեք է ստեղծում: Մի ամբողջական արժեք է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, քանի որ նա գետի մեջ պատահաբար ընկած ու հոսանքին համընթաց լողացող մի անշունչ գերան չէ: Նա իր սովորողներով ու ամբողջ անձնակազմով իր նավակը թիավարում է հոսանքին հակառակ ուղղությամբ`դեպի վեր:

15.05.2011

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
Հասմիկ Ասեյան | 2011-06-12 21:47:41
Հարգելի պարոն Յուրա,ես կարդացի Ձեր նյութը և անկեղծ ասած որոշ մասեր կարդում էի նույնիսկ երկու անգամ,քանի որ այն ավելին է քան պարզապես հետաքրքիր կամ հզոր,այն շատ դաստիարակչական է և լուսավոր: Ձեր բոլոր մտքերը շատ խորիմաստ են և գիտեք,վերջին նախադասությունը,որ Դուք գրել էիք. «Արժեք է ներկայացնում այն մարդը, ով արժեք է ստեղծում»: Ես կարծում եմ,որ այս բառերը շատ վեհ են և միգուցե նույնիսկ դրանք կարող էին լինել մեր կրթահամալիրի կարգախոսը:Շնորհակալություն այս հիանալի նյութի համար:
Հասմիկ Ասեյան | 2011-06-12 21:34:57
Dear Mr Yura,I have just read Your article and to be honest some pieces I read twice because it is more than just interesting or powerful.It is very educative and bright! All Your thoughts are really so profound and You know the last sentence you wrote ( Արժեք է ներկայացնում այն մարդը, ով արժեք է ստեղծում:) I think these words are very high and this sentence as well can be the motto of our educomplex. Thank You for such a touching article!
Մարիետ Սիմոնյան | 2011-05-16 19:32:01
Շնորհակալություն, միստր Յուրա: Ես անընդհատ բացահայտում եմ Ձեզ, որի համար շատ ուրախ եմ:
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ