ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 42
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մեթոդական մշակումներ

Жанна Акопян
Всегда ли мы, учителя, толерантны?

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
Ինպե՞ս բեռնատարն անցնի անապատը [1]

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Արտեմ Ալեքյան
Մեդիան հանուն բարօրության

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հայարփի Տոնոյան
Կրթական օբյեկտ - կրթական պարտեզ

Нонна Григорян
Книгохранилище библиотеки

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Գևորգ Հակոբյան
2011-2012 ուստարվա դասագրքերի մրցույթով ընտրված 7-րդ դասարանի հանրահաշվի դասագրքի մասին

Յուրա Գանջալյան
Ավարտվեց մեր մայիսյան հավաքը
2011-2012 ուստարվա դասագրքերի մրցույթով ընտրված 7-րդ դասարանի հանրահաշվի դասագրքի մասին

2011-2012 ուստարվա դասագրքերի մրցույթով ընտրված 7-րդ դասարանի հանրահաշվի դասագիրքը փորձեցի համեմատել ծրագրի հետ: Ահա, թե ինչ պատկեր ստացվեց:

Դասագիրքը սկսվում է «Գաղափար իրական թվերի մասին» պարագրաֆով, որն ունի 5 ենթակետ և զբաղեցնում է 3-33 էջերը: 1.1 ենթակետը կոչվում է «Պարբերական տասնորդական կոտորակներ», 3-6 էջեր, համապատասխան վարժություններով`924-934 համարներ: 1.2 ենթակետը կոչվում է «Անվերջ ոչ պարբերական կոտորակներ», 8-10 էջեր, համապատասխան վարժություններով` 935-941 համարներ: 1.3 ենթակետը կոչվում է «Հատվածի երկարությունը», 10-13 էջեր, համապատասախան վարժություններով` 942-949 համարներ: 1.4 ենթակետը կոչվում է «Գաղափար իրական թվերի համեմատման և դրանց հետ թվաբանական գործողություններ կատարելու մասին», 15-19 էջեր, համապատասխան վարժություններով`878-896 համարներ (մինչև 21 էջը), հետո`119-161 համարներ: 1.5 ենթակետը կոչվում է «Իրական թվերի հիմնական հատկությունները», 26-30 էջեր, համապատասխան վարժություններով` 1-21 համարներ:

Այնինչ միջին դպրոցի «Հանրահաշիվ» առարկայի ծրագրով 7-րդ դասարանում «Իրական թիվ» հասկացությունը չկա: Այդ հասկացությունը կա 8-րդ դասարանի ծրագրում «Քառակուսի արմատ» թեմայում, որպես այդ թեմայի մի մաս. «Գաղափար անվերջ տասնորդական կոտորակի, համաչափելի և անհամաչաձելի հատվածների, իրական թվի մասին»: Իսկ իրական թվերը համակարգված ձևով ընդգրկված են 10-րդ դասարանի ծրագրում: Վարժությունների համարներից երևում է, որ գրքի այս հատվածը ինչ-որ գրքի վերջից է հայտնվել այս գրքի սկզբում:
 

Դասագրքի երկրորդ պարագրաֆը կոչվում է «Հանրահաշվական արտահայտություններ», 34-44 էջեր: 2.1 ենթակետը կոչվում է «Թվային արտահայտություններ», 34-36 էջեր, համապատասխան վարժություններ` 182-190 համարներ: 2.2 ենթակետը կոչվում է «Տառերը հանրահաշվում, հանրահաշվական արտահայտություններ», 38-40 էջեր, առանց վարժությունների: 2.3 ենթակետը կոչվում է «Հանրահաշվական արտահայտությունների գումարման հիմնական օրենքները, հավասարության գումարային հատկությունները: Հակադիր և նրա հատկությունները, հանրահաշվական գումար», 40-42 էջեր, համապատասխան վարժություններով` 191-200:
Դասագրքի երրորդ պարագրաֆը կոչվում է «Հավասարություններ և անհավասարություններ», 44-54 էջեր: 3.1 ենթակետը կոչվում է «Հավասարություն, հավասարության հատկությունները, հավասարում» (համեմատեք 2, 3 կետի հետ` հավասարության գումարային հատկությունները), 44-46 էջեր, համապատասխան վարժություններով` 1-20 համարներ: 3.2 կետը կոչվում է «Անհավասարություն, անհավասարության հատկությունները, անհավասարում», 49-51 էջեր, համապատասխան վարժություններով` 1-30:
Դասագրքի չորրորդ պարագրաֆը կոչվում է «Բազմություններ», էջ 54 -56, համապատասխան վարժություններով` 176-177 համարներ:
Դասագրքի երկրորդ գլուխը կոչվում է «Գումարումը, հանումը և բազմապատկումը հանրահաշվում»: Գլուխը սկսվում է 4-րդ պարագրաֆով, որը անուն չունի (վերևում 4-րդ պարագրաֆի անունը «Բազմություններ» էր): Հետո գալիս է 4.3 ենթակետը, որը կոչվում է «Միանդամի գաղափարը», 57-58 էջեր, համապատասխան վարժություններով` 201-206 համարներ, 4.4 կետը կոչվում է միանդամների արտադրյալը, 59-61 էջեր, համապատասխան վարժություններով`207-224 համարներ, 4.5 ենթակետը կոչվում է «Միանդամի կատարյալ տեսքը», 63-65 էջեր, համապատասխան վարժություններով` 225-230 համարներ: 4.6 ենթակետը կոչվում է «Նման միանդամներ», 66-67 էջեր, համապատասխան վարժություններով` 231-240 համարներ:

Բնական ցուցիչով աստիճանը 8-րդ դասարանի ծրագրում է, իսկ բերված վարժությունների մեծ մասը հիմնված է դրա վրա:
 

Դասագրքի 5-րդ պարագրաֆը կոչվում է «Բազմանդամներ»: 5.1 ենթակետը կոչվում է «Բազմանդամի գաղափարը» էջ 69, համապատասխան վարժություններով` 241-247 համարներ: 5.2 ենթակետը կոչվում է «Բազմանդամների հատկությունները» 70-71 էջեր համապատասխան վարժություններով` 248-253 համարներ: 5.3 ենթակետը կոչվում է «Կատարյալ տեսքի բազմանդամներ» 72-74 էջեր, համապատասխան վարժություններով` 254-259 համարներ: 5.4 ենթակետը կոչվում է «Բազմանդամների գումարը և տարբերությունը» 75-76 էջեր, համապատասխան վարժություններով` 260-275 համարներ: 5.5 ենթակետը կոչվում է «Միանդամի և բազմանդամի արտադրյալը» 79 էջ, համապատասխան վարժություններով` 276-290 համարներ: 5.6 ենթակետը կոչվում է «Բազմանդամների արտադրյալը» 82-83 էջեր, համապատասխան վարժություններով` 291-311 համարներով: 5.7 ենթակետը կոչվում է «Ամբողջ արտահայտություններ» էջ 87, համապատասխան վարժություններով` 312-318 համարներ: 5.8 ենթակետը կոչվում է «Ամբողջ արտահայտության թվային արժեքը» 89-90 էջեր, համապատասխան վարժություններով` 319-332 համարներ: 5.9 ենթակետը կոչվում է «Ամբողջ արտահայտությունների նույնաբար հավասարությունը» 92-94 էջեր, համապատասխան վարժություններով` 333-337 համարներ:

«Մեկ փոփոխականով բազմանդամների հանրահաշիվ» թեման ընդգրկված է 8-րդ դասարանի ծրագրում, իսկ «Մի քանի փոփոխականներով բազմանդամները» թեման` 9-րդ դասարանի ծրագրում:

Վեցերորդ պարագրաֆը կոչվում է «Կրճատ բազմապատկման բանաձևերը»: 6.1 ենթակետը կոչվում է «Գումարի քառակուսին» 96 էջ, համապատասխան վարժություններով` 338-350 համարներ: 6.2 ենթակետը կոչվում է «Տարբերության քառակուսին» 98-99 էջեր, համապատասխան վարժություններով` 351-363 համարներ: 6.4 կետը կոչվում է «Քառակուսիների տարբերությունը» էջ 101, համապատասխան վարժություններով` 374-389 համարներ: 6.5 ենթակետը կոչվում է «Խորանարդների գումար» էջ 104, համապատասխան վարժություններով` 390-401 համարներ: 6.6 ենթակետը կոչվում է «Խորանարդների տարբերություն» էջ 106, համապատասխան վարժություններով` 402-412 համարներ: 6.7 ենթակետը կոչվում է «Գումարի խորանարդը» էջ 108, համապատասխան վարժություններով` 413-420 համարներ: 6.8 ենթակետը կոչվում է «Տարբերության խորանարդը» 109-110 էջեր, համապատասխան վարժություններով` 421-429 համարներ: (վերջին երկու ենթակետերի գլխին աստղանիշ կա, հավանաբար պարտադիր չեն): 6,9 ենթակետը կոչվում է «Կրճատ բազմապատկման բանաձևերի կիրառությունը» 111-112 էջեր, համապատասխան վարժություններով` 430-449 համարներ: 6.10 ենթակետը կոչվում է «Բազմանդամի վերլուծումը արտադրիչների» 115-118 էջեր, համապատասխան վարժություններով` 450-479 համարներ:
Երրորդ գլուխը կոչվում է «Բաժանումը հանրահաշվում»: Յոթերորդ պարագրաֆը կոչվում է «Բաժանման հիմնական հատկությունները, հանրահաշվական կոտորակներ»: 7.1 ենթակետը կոչվում է «Հանրահաշվական կոտորակներ և դրանց հատկությունները» 123-125 էջեր, համապատասխան վարժություններով` 480-495 համարներ: 7.2 կետը կոչվում է «Հանրահաշվական կոտորակները ընդհանուր հայտարարի բերելը» 128-129 էջեր, համապատասխան վարժություններով` 496-502 համարներ: 7.3 ենթակետը կոչվում է «Թվաբանական գործողություններ հանրահաշվական կոտորակների հետ» 131-133 էջեր, համապատասխան վարժություններով` 503-532 համարներ: 7.4 ենթակետը կոչվում է «Ռացիոնալ արտահայտություններ» 138-140 էջեր, համապատասխան վարժություններով` 533-540 համարներ: 7.5 ենթակետը կոչվում է «Ռացիոնալ արտահայտության թվային արժեքը» 142-144 էջեր, համապատասխան վարժություններով` 541-561 համարներ: 7.6 ենթակետը կոչվում է «Ռացիոնալ արտահայտությունների նույնական հավասարությունը» 148-150 էջեր, համապատասխան վարժություններով` 562-569 համարներ:

Դասագրքում հիմնական ուշադրությունը սևեռված է սովորողների մոտ մաթեմաթիկական տեխնիկայի զարգացմանը, անտեսելով «Հանրահաշիվ» առարկայի 7-րդ դասարանի ծրագրով որոշված խնդիրները: Թվում էր, թե ԿԳ նախարարությունը ամեն ինչ արել է դասագրքերի օբյեկտիվ ընտրության համարպ, բայց արի ու տես, որ ընտրվել է դասագիրք, որը իր բովանդակության մեծ մասով չի համապատասխանում 7-րդ դասարանի հանրահաշվի առարկայական ծրագրին:Ինչո՞ւ...

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
Հովիկ | 2011-06-13 14:47:32
Հանրակրթական դպրոցի մաթեմատիկայի ծրագիրը նման է հին հագուստի, որը ոչ մեկի հագով չի: Առանձին մասեր կարկատնելով, փորձում են հագցնել բոլորին: Պարզ է, որ դա ոչ մի լավ բանի չի բերի: Անհրաժեշտ է համակարգված մոտեցում:
Հովիկ | 2011-06-13 14:32:48
ես ենթադրեցի, որ սա ավելի վատն է քան նախորդը
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ