ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 42
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մեթոդական մշակումներ

Жанна Акопян
Всегда ли мы, учителя, толерантны?

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
Ինպե՞ս բեռնատարն անցնի անապատը [1]

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Արտեմ Ալեքյան
Մեդիան հանուն բարօրության

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հայարփի Տոնոյան
Կրթական օբյեկտ - կրթական պարտեզ

Нонна Григорян
Книгохранилище библиотеки

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Գևորգ Հակոբյան
2011-2012 ուստարվա դասագրքերի մրցույթով ընտրված 7-րդ դասարանի հանրահաշվի դասագրքի մասին

Յուրա Գանջալյան
Ավարտվեց մեր մայիսյան հավաքը
Կրթական օբյեկտ - կրթական պարտեզ

Ուսումնա-հասարակական նախագծերի մշակումը և իրականացումը մեծ նշանակություն ունեն, և դարձել են մեր ուսումնական գործունեության պարտադիր մասը: Սովորողների մոտեցումը և վերաբերմունքը երևում է նրանց իրականացրած նախագծերի ժամանակ: Ամենակարևորն այն է, որ այդ ամենը ոչ թե որպես միջոցառում ենք անում, այլ ուսումնական խնդիր ենք դարձնում:

Նախագծերի իրականացման գլխավոր նպատակը շրջակա միջավայրի պահպանման և բարելավման նկատմամբ սովորողի շահագրգիռ վերաբերմունքն է: Սովորողներին ավելի շատ հետաքրքրում են այն աշխատանքները, որոնց մեջ կյանք կա, այսինքն՝ այնտեղ, որտեղ նրանք կարողանում են դիտել, փորձել (ծառ ու ծաղիկ տնկել, հետևել ընթացքին, խնամել և այլն), ուսումնասիրություներ անել, ավելի հետաքրքրասեր ու գործուն են: Նրանց ոգևորում է այն, որ իրենց ֆիզիկական աշխատանքի վերջում ակնհայտ արդյունք են ստանում: Շատ կարևոր է, որ նրանք այդ գործն անում են իրենց կամքով, սիրով, կարևորելով, ուսումնա-հասարակական նախագծի իրականացումը համարելով իրենց կարևոր դասերից մեկը: Իրենց գործն անում են ուրախ, երգելով, հանգստանալով, կատակելով: Իսկ հողի, բնության, կենդանի օրգանիզմների հետ աշխատանքը նրանց կոփում է, դարձնում սրտացավ, ուշադիր ու հետևողական:

Նախագծերի իրականացմանը մասնակցում են, ոչ միայն սովորողները, այլ նաև ծնողները, դասավանդողները:

Այժմ ներկայացնենք այն նախագծերը, որոնք իրականացնում ենք այս կիսամյակում:

«Կանաչը նվաճում է ասֆալտը» նախագիծ

Սովորողների հետ միասին 70 քառ.մ հողատարածք ազատագրել ենք ասֆալտից, հողը փորել, խառնել փարարտանյութ, իսկ վերջում առվույտ ցանել:

«Ծաղկանոց» նախագիծ

Մարտ ամսին ծաղկի սերմերը ցանել ենք պլաստմասե արկղների մեջ և տեղադրել ներսում`բնագիտության լաբորատորիայում: Այնուհետև դրսում ծաղիկների համար նախատեսված տեղերը փորել ենք, փխրեցրել: Երկու շաբաթ անց սերմերը ծլել են ու նրանց տեղափոխել ենք արդեն համապատասխան տեղերում:

«Ցանց – վարդաստան» նախագիծ

Դպրոցը շրջապատող ցանցերը ծածկել ենք փաթաթվող վարդերով: Կտրոնները արդեն դրված են, որոնց թաքցրել էինք պոլիէթիլենային շշերի տակ, որպեսզի ցրտից պաշտպանենք: Մայիսի կեսից արդեն վարդերին «ազատություն» ենք տվել:

«Կրթական օբյեկտ-արևածաղիկ» նախագիծ

Սովորողների հետ Նոր դպրոցի տարածքը «ցանկապատել» ենք արևածաղիկով, որոնց ծիլերը արդեն դուրս են եկել:

«Ծառ +ծաղիկ+թուփ+սերմ+...= » նախագիծ

Յուրաքանչյուր սովորող իր ծառն ու ծաղիկը պետք է ունենա դպրոցի տարածքում: Տնկած ծառերն ու ծաղիկները ցուցակագրվում ու գրանցվում են, որպեսզի ճշգրիտ իմանանք, թե ով չունի իր անվանական ծառը: Տվյալները գրանցվում են սովորողների գնահատման թերթիկներում:

Համեցեք տեսնելու մեր Նոր դպրոց-պարտեզը:

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ