ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 42
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մեթոդական մշակումներ

Жанна Акопян
Всегда ли мы, учителя, толерантны?

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
Ինպե՞ս բեռնատարն անցնի անապատը [1]

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Արտեմ Ալեքյան
Մեդիան հանուն բարօրության

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հայարփի Տոնոյան
Կրթական օբյեկտ - կրթական պարտեզ

Нонна Григорян
Книгохранилище библиотеки

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Գևորգ Հակոբյան
2011-2012 ուստարվա դասագրքերի մրցույթով ընտրված 7-րդ դասարանի հանրահաշվի դասագրքի մասին

Յուրա Գանջալյան
Ավարտվեց մեր մայիսյան հավաքը
Մեդիան հանուն բարօրության

Վերջին 3 շաբաթների ընթացքում, որպես ուսումնա-հետազոտական մի աշխատանք, փորձեցի ուսումնասիրել ինտերնետային աշխատանքների ոլորտը, տանը, դպրոցում համակարգչի, ինտերնետի օգնությամբ գումար վաստակելու, համացանցը աշխատատեղ դարձնելու հնարավորությունները:

Գաղտնիք չէ, որ համակարգիչ և ինտերներնետ ունեն ունեն շատ ընտանիքներ, սակայն դրանք այդ ընտանիքների համար դեռևս չեն դարձել ապրուստի միջոց, և ինչու չէ հնարավորություն վաստակելու այնքան գումար, որը կբավարարեր իրենց ցանկացած երազանքների իրականացման համար, ինչը գրեթե անհնարին է նախկին կամ ներկա իրենց աշխատանքով:

Ուսումասիրեցի տարբեր ոլորտների 26 աշխատանքներ, ծանոթացա մոտ 110 խորհրդատվական, ուսուցողական դասերի հետ: Այդ դասերը առանձնացրել, մի մասը թարգմանել եմ` հետագայում ուսումնական նպատակներով օգտագործելու համար: Աշխատանքները հիմնականում կապված են ծառայությունների կամ ապրանքների վաճառքի հետ, իսկ դասերը վերաբերում են առաջնորդությանը, ինքնատիրապետմանը, առողջ ապրելակերպին, համակարգչային գիտելիքներին, տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունավետ գործածմանը, դրանց օգնությամբ գումար վաստակելու այլոց փորձին և այլն:

Նախընտրեցի առավել մանրամասնորեն ուսումնասիրել հատկապես կրթական ոլորտում ծառայություններ առաջարկող միջազգային դպրոցների, ուսումնական հաստատությունների ու կենտրոնների փորձը, ծրագրերը, դասերը: Այդ դպրոցներից շատերը իրական այլընտրանք են այսօրվա մեր բուհերին, կրթական ծառայություններ մատուցող հիմնարկներին, և եթե դրանցում արագ փոփոխություններ չլինեն, ապա մի քանի տարուց հետո մեծ մասը կարող է մնալ խաղից դուրս վիճակում: Նշված դպրոցները, իրականացնելով հեռահար ուսուցում, ուսանողներ են ընդունում աշխարհով մեկ: Ուսանողներին հնարավորություն է ընձեռվում որոշակի աշխատանքի դիմաց մարելու ուսման վարձը, իսկ առավել աշխատասերներին՝ վաստակելու լրացուցիչ բավականին մեծ գումարներ: Հաջողակ ուսանող-գործարարները հնարավորություն են ստանում տարին մի քանի անգամ ճամփորդելու աշխարհով մեկ, անցկացնելու համատեղ ուսումնական-ստեղծագործական հավաքներ:

Իսկ մեզանում, սովորելով 10-15 տարի` մարդը յուրացնում է բազմաթիվ պիտանի, անպիտան գիտելիքներ, ձեռք բերում հմտություններ, սակայն ավարտելով դպրոցը, բուհը, չի կարողանում գտնել աշխատանք, բավարար գումար վաստակել իր ընտանիքի համար, իրագործել իր երազանքները:
Մեդիան գործածող սովորողները ձեռք են բերում պահանջարկ վայելող գիտելիքներ և հմտություններ, որոնք նրանց մրցունակ են դարձնում աշխատաշուկայում: Սակայն լավ կլիներ, որ մոտ ապագայում ավարտական վկայական տալիս քննեին ոչ միայն տարբեր բնագավառներից գիտելիքները, այլ նաև այդ գիտելիքների պրակտիկ կիրառման մակարդակը և այդ գիտելիքներով փորձնական աշխատանքներում, պրակտիկայի վայրերում, գոնե երկրում ընդունված ցածրագույն աշխատավարձի չափ գումար վաստակելու կարողությունը, հմտությունը:

Այս աշխատանքի ընթացքում հասկացա, որ ինտերնետային աշխատանքների վերաբերյալ նյութն ահռելի է, անսպառ և անհնարին է կարճ ժամանակահատվածում ընկալել, հասկանալ, կիրառել: Ավելին, կարելի է նույնիսկ խճճվել տեղեկատվության այդ հորձանուտում և ընկնել անորոշության մեջ: Հասկացա, որ պարզապես պետք է կատարել որոշակի ընտրություն, և փոքրիկ ամենօրյա քայլերով ընթանալ առաջ: Ի դեպ, հարկ է նաև զգուշանալ և այդ ճանապարհին չընկնել ինտերնետային խարդախների ձեռքը: Խորհուրդ չեմ տա փորձեք գումար վաստակել ամենատարբեր մոլեխաղերում, ինտերնետային կազինոներում:

Տարբեր ուսուցիչներից, խորհրդատուներից, դպրոցներից ես նախնտրեցի միջազգային մի դպրոցի ուսանողի, աշխատակից մի պապիկի, որի մասին մանրամասներ իմացա իր կայքում և բլոգում: Այս պապիկը ինձ հետաքրքրեց նրանով, որ ամբողջ կյանքում էական հաջողությունների չհասնելով` չէր կոտրվել, չէր հուսահատվել և կամային զարմանալի հատկանիշներ դրսևորելով այժմ հաջողությամբ ինտերնետային գործարարությամբ էր զբաղվում:

Միջազգային այդ դպրոցի, գործածար պապիկի և այլ մանրամասների մասին կներկայացնեմ արդեն հաջորդ իմ հոդվածում:

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
Յուրա Գանջալյան | 2011-06-02 08:19:05
Բոլորովին խորհուրդ չեմ տա այդ քայլին դիմել` փորձել փող վաստակել ինտերնետի միջոցով: Ինտերնետի այդ ոլորտը ավելի լեցուն է խարդախներով, քան կարելի է պատկերացնել:
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ